«Ընձառյուծ»–ի խմբագրումների տարբերություն
178.78.185.190 ԱյՓիի ներդրումների մի մասը Հովազ էջից |
չNo edit summary |
||
Տող 48. | Տող 48. | ||
}} |
}} |
||
'''Ընձառյուծ''', ('''հովազ, ինձ''', ({{lang-lat|Panthere pardus}})), |
'''Ընձառյուծ''', ('''հովազ, ինձ''', ({{lang-lat|Panthere pardus}})), [[կատվազգիներ]]ի ընտանիքի գիշատիչ կաթնասուն։ |
||
==Արտաքին հատկանիշներ== |
==Արտաքին հատկանիշներ== |
||
Տող 82. | Տող 82. | ||
Պատկեր:Persischer leopard2cele4.jpg|'''''[[Առաջավորասիական ընձառյուծ]]''''' |
Պատկեր:Persischer leopard2cele4.jpg|'''''[[Առաջավորասիական ընձառյուծ]]''''' |
||
</gallery> |
</gallery> |
||
== Տես նաև == |
|||
* [[Ձյունահովազ]] |
|||
==Ծանոթագրություններ== |
==Ծանոթագրություններ== |
12:27, 8 Դեկտեմբերի 2013-ի տարբերակ
Ընձառյուծ | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||
|
||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||
Panthera pardus | ||||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||||
Ենթատեսակներ | ||||||||||||||
Արեալ | ||||||||||||||
Նախկին տարածվածությունը Փխրուն պոպուլյացիաներ Հայտնի չէ Ներկա տարածվածությունը | ||||||||||||||
|
Ընձառյուծ, (հովազ, ինձ, (լատին․՝ Panthere pardus)), կատվազգիների ընտանիքի գիշատիչ կաթնասուն։
Արտաքին հատկանիշներ
Մարմնի երկարությունը` մինչև 165 սմ, պոչինը՝ 75–110 սմ, քաշը` 60 կգ։ Էգերն ավելի փոքր են։ Մարմինը ձգված է, մկանոտ, ոտքերը համեմատաբար կարճ են։ Մեջքը դեղին է կամ դեղնակարմրավուն՝ մոխրագույն երանգով, համաչափ ցրված վարդանախշաձև սև բծերով, կան նաև լրիվ սև մորթով հովազներ (հանդիպում է Ճավա կղզում)։ Ականջները կարճ են ու կլորավուն։
Ապրում է անտառներում, սարերում։ Լավ մագլցում են ծառերը։ Ունի սուր տեսողություն, լավ լսողություն, թույլ հոտառություն։
Բազմացումը
Ունենում է 1–4 (երբեմն՝ 6) ձագ, որոնք կաթով կերակրվում են 3 (երբեմն՝ 6–8) ամիս: Ձագերը 5 ամսականում կարող են որսալ մանր կենդանիներ, 1–1,5 տարեկանում՝ ապրել ինքնուրույն: Անազատ պայմաններում հովազն ապրում է 21 տարի:
Սննդառությունը
Սնվում է եղջերուներով, այծյամներով, վայրի խոզերով, նապաստակներով, մկնանման կրծողներով, նաև ձկներով ու լեշերով։
Տարածվածությունը
Ընձառյուծներն ամենատարածված վայրի կատվազգիներն են, բնակվելով արևելյան և կենտրոնական Աֆրիկայում, որոշ խմբեր կան մերձ-սահարյան Աֆրիկայում, Հնդկաստանում, Ինդոնեզիայում, Արաբական թերակղզում, Ռուսաստանում, Կորեայում, Չինաստանում, Կովկասում, Թուրքմենստանում, Իրանում, Հնդկաչին թերակղզում, Ցեյլոն կամ Շրի Լանկա կղզում։ Նրանք անհետացել են մայրցամաքային Եվրոպայից։
Գրանցված է Բնության պահպանության միջազգային միության և ՀՀ Կարմիր գրքերում:
Հայաստանում
Հայաստանում, մարդիկ և ընձառյուծները ապրում են կողք-կողքի վաղ Հոլոցենից։ 20-րդ դարի կեսերին ընձառյուծները տարածված էին ողջ երկրի տարածքով։[1] Սակայն տարածքի կրճատումը, որսը իջեցրել են ընձառյուծների թվաքանակը մինչև 10-13 անհատների։ Ներկայումս ընձառյուծը տարածված է Խոսրովի արգելանոցում, որ գտնվում է Երևանից հարավ-արևելք, Գեղամա լեռնաշղթայի հարավ-արևմուտքում, որտեղ 2000 թ. հոկտեմբերից մինչև 2002 թ. հուլիսը 10 ընձառյուծ է նկատվել։[2] Ընձառյուծները տարածված են նաև Մեղրիի լեռնաշղթայի մոտակայքում, Հայաստանի ծայր հարավում, որտեղ սակայն 2006 թ. օգոստոսից մինչև 2007 թ. ապրիլը միայն մեկ ընձառյուծ է նկատվել։ Ներկայումս [3]
Պատկերներ
Տես նաև
Ծանոթագրություններ
- ↑ Khorozyan, I. (2003) The Persian leopard in Armenia: research and conservation. Proceedings of Regional Scientific Conference “Wildlife Research and Conservation in South Caucasus”, 7–8 October 2003, Yerevan, Armenia: 161–163
- ↑ Khorozyan, I., Malkhasyan, A. (2002) Ecology of the leopard (Panthera pardus) in Khosrov Reserve, Armenia: implications for conservation. Scientific Reports of the Zoological Society “La Torbiera” 6: 1–41
- ↑ Khorozyan, I., Malkhazyan, A. G., Abramov, A. (2008) "Presence – absence surveys of prey and their use in predicting leopard (Panthera pardus) densities: a case study from Armenia." Integrative Zoology 2008, 3:322-332
Կաղապար:Link FA Կաղապար:Link FA Կաղապար:Link FA Կաղապար:Link GA Կաղապար:Link FA