«Պոստիմպրեսիոնիզմ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ Ռոբոտը ավելացնում է․: pnb:پوسٹ امپریشنزم
չ clean up, replaced: ) - → ), oգտվելով ԱՎԲ
Տող 1. Տող 1.
'''Պոստիմպրեսիոնիզմ''' ([[լատիներեն|լատ.]] post - հետո և [[իմպրեսիոնիզմ]]) - [[19-րդ դար|XIX դարի]] վերջի և [[20-րդ դար|XX դարի]] առաջին տարիների ֆրանսիական գեղանկարչության հիմնական ուղղությունների հավաքական պայմանական անվանումը:
'''Պոստիմպրեսիոնիզմ''' ([[լատիներեն|լատ.]] post - հետո և [[իմպրեսիոնիզմ]]), [[19-րդ դար|XIX դարի]] վերջի և [[20-րդ դար|XX դարի]] առաջին տարիների ֆրանսիական գեղանկարչության հիմնական ուղղությունների հավաքական պայմանական անվանումը:


== Ծագումը ==
== Ծագումը ==

15:25, 3 փետրվարի 2013-ի տարբերակ

Պոստիմպրեսիոնիզմ (լատ. post - հետո և իմպրեսիոնիզմ), XIX դարի վերջի և XX դարի առաջին տարիների ֆրանսիական գեղանկարչության հիմնական ուղղությունների հավաքական պայմանական անվանումը:

Ծագումը

Պոստիմպրեսիոնիզմի ներկայացուցիչները, որոնք նախկինում հարում էին իմպրեսիոնիզմին, 1880-ական թվականների կեսից (նրա ճգնաժամի ժամանակ) ձգտել են գտնել իրենց կարծիքով դարաշրջանին առավել համահնչյուն արտահատչամիջոցներ, հաղթահարել գեղարվեստական մտածողության էմպիրիզմը և իմպրեսիոնիզմին հատուկ կյանքի առանձին ակնթարթների անմիջական սևեռակումից անցնել նրա հոգևոր և նյութական ինչ-որ չափով տևական վիճակների մարմնավորմանը:

Էությունը

Պոստիմպրեսիոնիզմում արտացոլում են գտել այդ շրջանի արևմտաեվրոպական մշակույթի ճգնաժամային գծերը, նրա բարդ, շրջադարձային պահը, արվեստագետների կողմից գաղափարաբարոյական կայուն արժեքների դժվարին ու հակասական որոնումները: Պոստիմպրեսիոնիզմի շրջանին բնորոշ է ուղղությունների և ստեղծագործական անհատական համակարգերի ակտիվ փոխացդեցությունը: Չնայած պոստիմպրեսիոնիզմի մի շարք ուղղություններ (նեոիմպրեսիոնիզմ, սիմվոլիզմ, «մոդեռն»-ի ֆրանսիական տարբերակը՝ «Նաբի»-ն) որակապեսներփակվում են վերոհիշյալ ժամանակահատվածում, նրա առաջատար վարպետների՝ Պոլ Սեզանի, Վան Գոգի, Պոլ Գոգենի, Անրի դը Թուլուզ-Լոտրեկի ստեղծագործությունը իր պրոբլեմատիկայով սկզբնավորել է XX դարի կերպարվեստի պատմությունը:[1]

Պատկերասրահ

Աղբյուրներ

  1. Հայկական Սովետական Հանրագիտարան