«Բոխի արևելյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589); ծանոթագրությունը տեղափոխում եմ կետադրական նշանից առաջ
No edit summary
Պիտակներ՝ հետշրջված Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
Տող 1. Տող 1.
{{Տաքսոտուփ2|Վիքիդատա=այո}}'''Բոխի արևելյան''' ({{lang-lat|Carpinus orientalis Mill}}), կեչազգիներ ընտանիքի, բոխի ցեղի բույս։
{{Տաքսոտուփ2|Վիքիդատա=այո}}'''Բոզի արևելյան''' ({{lang-lat|Carpinus orientalis Mill}}), կեչազգիներ ընտանիքի, բոխի ցեղի բույս։

== Նկարագրություն ==
== Նկարագրություն ==
Տերևաթափ, փոքր ծառ է՝ 5—18 մ բարձրությամբ, սակայն մեծ մասամբ թփանման տեսք ունի։ Սաղարթը ձվաձև է կամ կլորավուն։ Բունը ծուռումուռ է, անկյունավոր,
Տերևաթափ, փոքր ծառ է՝ 5—18 մ բարձրությամբ, սակայն մեծ մասամբ թփանման տեսք ունի։ Սաղարթը ձվաձև է կամ կլորավուն։ Բունը ծուռումուռ է, անկյունավոր,

11:25, 5 Հոկտեմբերի 2021-ի տարբերակ

Բոխի արևելյան
Բոխի արևելյան
Բոխի արևելյան
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Հաճարածաղկավորներ (Fagales)
Ընտանիք Կեչազգիներ (Betulaceae)
Ենթաընտանիք Coryloideae
Ցեղ Բոխի (Carpinus)
Տեսակ Բոխի արևելյան (C. orientalis)
Միջազգային անվանում
Carpinus orientalis
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Բոզի արևելյան (լատին․՝ Carpinus orientalis Mill), կեչազգիներ ընտանիքի, բոխի ցեղի բույս։

Նկարագրություն

Տերևաթափ, փոքր ծառ է՝ 5—18 մ բարձրությամբ, սակայն մեծ մասամբ թփանման տեսք ունի։ Սաղարթը ձվաձև է կամ կլորավուն։ Բունը ծուռումուռ է, անկյունավոր, ծածկված սևամոխրավուն կեղևով, 20—40 սմ տրամագծով։ Երիտասարդ ընձյուղները և տերևակոթունները ծածկված են թաղիքանման մազմզուկներով։ Բողբոջները մանր են, 3—4 մմ երկարությամբ, ձվաձև, կարմրադարչնագույն, թարթիչաեզր թեփուկներով ծածկված։ Տերևները մուգ կանաչ են, մերկ, աշնանը ստանում են կիտրոնադեղին գունավորում։ Օվալաձև են կամ օվալա-ձվաձև, 2—5 սմ երկարությամբ և 1,5—3 սմ լայնությամբ, սրածայր, սղոցաատամնաեզր։ Հիմքում կլորավուն են կամ թեթևակի թեք սրտաձև, կրկնակի-սուր սղոցաեզր։ Տերևակոթունների երկարությունը հասնում է 3—10 մմ-ի։ Պտղաբերող կատվիկները բաց կանաչավուն են, 3 —8 սմ երկարությամբ, նստած 1,2—2 սմ երկարությամբ պտղակոթունների վրա։ Տերևափաթթոցները օվալաձև են, առանց բլթակների, անհավասար-ատամնաեզր։ Ընկուզիկը վերևի կողմից մազմզուկապատ է, գորշգույնի։ Հանդիպում են խոշորատերև ձևեր, որոնց տերևների երկարությունը կազմում է 3—9 սմ, 1—2,5 սմ լայնությամբ։ Ծաղկում է ապրիլին, պտուղները հասունանում են հոկտեմբերին։

Տարածվածություն

Բնական պայմաններում տարածված է Կովկասում Ղրիմում Միջերկրական ծովի ափերին Փոքր Ասիայում, Հարավային Եվրոպայում, Բալկաններում, Իրանում։ Հայաստանի սահմաններում հանդիպում է Իջևանի, Շամշադինի Ստեփանավանի, Թումանյանի, Նոյեմբերյանի, Գուգարքի շրջաններում՝ ծովի մակերևույթից մինչև 1200 մ, և Զանգեզուրում՝ մինչև 1500 մ բարձրությունների վրա։

Կիրառություն

Ջերմասեր է, պահանջկոտ չէ հողի նկատմամբ, չորադիմացկուն է։ Արտակարգ լուսասեր լինելով՝ գերադասում է անտառից դուրս աճել, որտեղ արևի լույսը առատ է։ Ընտանի և վայրի կենդանիները մեծ հաճույքով սնվում են ղաժու տերևներով ու մատղաշ ընձյուղներով, և քանի որ խիստ դանդաղ է աճում, ղաժու բուսուտները խոշտանգված տեսք են ունենում։ Անհրաժեշտ է լայնորեն օգտագործել մեր հանրապետության ցածրադիր շրջանների բնակավայրերի կանաչապատման բնագավառում[1]։:

Ծանոթագրություններ

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 202։