Սոֆյա Ակիմովա
Սոֆյա Ակիմովա | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Սոֆյա Վլադիմիրի Ակիմովա |
Ի ծնե անուն | Սոֆյա Վլադիմիրի Հեքիմյան |
Ծնվել է | մարտի 15 (27), 1887 Թիֆլիս, Ռուսական կայսրություն |
Երկիր | ![]() ![]() ![]() |
Մահացել է | հունվարի 19, 1972 (84 տարեկան) Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Ժանրեր | Դասական երաժշտություն |
Մասնագիտություն | օպերային արտիստուհի (սոպրանո), մանկավարժ |
Երգչաձայն | սոպրանո |
Գործիքներ | դաշնամուր և վոկալ |
Աշխատավայր | Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա |
Կրթություն | Լայպցիգի երաժշտության և թատրոնի բարձրագույն դպրոց |
Պարգևներ | Ուզբեկական ԽՍՀ վաստակավոր արտիստ |
Սոֆյա Վլադիմիրի Ակիմովա (նախնիները՝ Հեքիմյան, մարտի 15 (27), 1887, Թիֆլիս, Ռուսական կայսրություն - հունվարի 19, 1972, Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայազգի օպերային արտիստուհի (սոպրանո), մանկավարժ։ Ուզբեկստանի վաստակավոր արտիստուհի 1944: Ի. Վ. Երշովի կինը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1887 թվականի մարտի 15-ին Թիֆլիսում: Երգարվեստի նկատմամբ Ակիմովայի մեջ սեր են արթնացրել Ն. Պապայանը և Հ. Ղորղանյանը։ 1909 թվականին ավարտել Է Լայպցիգի կոնսերվատորիայի դաշնամուրի դասարանը։ 1913–1929 թվականներին եղել է Մարիինյան թատրոնի (այժմ՝ Սանկտ Պետերբուրգի Ս. Մ. Կիրովի անվան օպերայի և բալետի թատրոն) մեներգչուհի։
Վագների օպերաների դերերգերի՝ Ելիզավետա («Տանհոյզեր»), Էլզա («Լոհենգրին»), Զիգլինդե («Վալկիրիա»), Բրյունհիլդե («Զիգֆրիդ»), Գուտրունե («Աստվածների կործանումը»), լավագույն կատարողներից է։ Մասնակցել է Վագների «Թռչող հոլանդացին», «Տրիստան և Իզոլդա», Բախի «Տառապանքներն ըստ Մատթեոսի», Տենդելի «Սամսոն», Մոցարտի «Ռեքվիեմ», Շումանի «Դրախտը և փերին» գործերի համերգային կատարումներին։
Մենահամերգներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մենահամերգներում կատարել է Կոմիտասի, Ռ. Մելիքյանի, Սպենդիարյանի որոշ վոկալ ստեղծագործություններ։ Ակիմովայի երաժշտա-բեմական կերպարներն աչքի են ընկել հոգեբանական խորությամբ, արտահայտչականությամբ, դրամատիզմով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 223)։ ![]() |
- Մարտի 27 ծնունդներ
- 1887 ծնունդներ
- Թբիլիսի քաղաքում ծնվածներ
- Հունվարի 19 մահեր
- 1972 մահեր
- Սանկտ Պետերբուրգ քաղաքում մահացածներ
- Սոպրանոներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Հայ մանկավարժներ
- Մարտի 15 ծնունդներ
- Հունվարի 16 մահեր
- Հայ օպերային երգչուհիներ
- Հայ սոպրանոներ
- Խորհրդային երգչուհիներ
- Խորհրդային օպերային երգիչներ և երգչուհիներ