Սոֆիա Բաղդասարյան
Սոֆիա Բաղդասարյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 2, 1986 (34 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | ![]() ![]() |
Մասնագիտություն | օպերային երգչուհի և դերասանուհի |
Գործիքներ | վոկալ |
Աշխատավայր | Հակոբ Պարոնյանի անվան պետական երաժշտական կոմեդիայի թատրոն, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբ և Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն |
Կրթություն | Վլադիմիր Մայակովսկու անվան թիվ 7 դպրոց և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (2007) |
Սոֆիա[Նշում 1] Օլեգի Բաղդասարյան (փետրվարի 2, 1986, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ օպերային երգչուհի, դերասանուհի:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1986 թվականի փետրվարի 2-ին, Երևանում: Ավարտել է Երևանի Մայակովսկու անվան թիվ 7 միջնակարգ դպրոցը: 1993-2002 թվականներին սովորել է «Ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային» մասնագիտական դպրոցում, 2002-2007 թվականներին՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ-արվեստի բաժնում: 2010 թվականին ավարտել է կոնսերվատորիայի ասպիրանտուրան: 2011 թվականից Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի թատերախմբում եղել է մեներգչուհի: 2012 թվականից աշխատում է Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբում՝ որպես երգչախմբի արտիստ[1]: Հյուրախաղերով հանդես է եկել Ստամբուլի, Բեյրութի, Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի բեմերում: 2015 թվականից Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի է:
Մասնակցել է տարբեր միջազգային փառատոների՝ «Վերածնունդ» (2010), Մոսկվայի «Կարոտ» (2008), Միջազգային օպերային մրցույթի (2016): «Նոր օպերային աշխարհ» նախագծի՝ Մոսկվայում կայացած մեկամսյա կուրսերի շրջանակներում մասնակցել է Ռ. Լեոնկավալոյի «Պայացներ» օպերայի բեմադրմանը, հետագայում խաղացել գլխավոր՝ Նեդդայի դերը (2016)[2]:
Ներկայացումներ, դերերգեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Հեղինակ | Ստեղծագործություն | Դեր |
---|---|---|
Հակոբ Պարոնյան | «Ատանաբույժն արևելյան» | |
Ալեքսանդր Շիրվանզադե | «Մորգանի խնամին» | |
«Չարենց» | ||
Տիգրան Չուխաճյան | «Կարինե» | Կարինե[3] |
Արտեմի Այվազյան, Գարեգին Երիցյան | «Ուշ լինի, նուշ լինի» | Նազիկ |
«Կարմեն» | «Միքայելա» 2015 |
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Տաթևիկ Սազանդարյանի անվան մրցույթում Հայաստանի կոմպոզիտորների միության Հատուկ մրցանակ (2006)
- «Ուշ լինի, նուշ լինի» ներկայացման մեջ Նազիկի դերի համար արժանացել է ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի՝ որպես «Գլխավոր դերի դեբյուտ», (2016)