Սուրբ Պատրիկի օր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սուրբ Պատրիկի օր
Kilbennan St. Benin's Church Window St. Patrick Detail 2010 09 16.jpg
Տեսակկրոնական տոն, օր և միջոցառում
Ենթադաստոն
ԱմսաթիվՄարտի 17
Տոնվում էFlag of Ireland.svg Իռլանդիա
Կրոնքրիստոնեություն
Անվանված էՍուրբ Պատրիկ
Սուրբ Պատրիկի օրվան նվիրված փոստային նամականիշ
Տոնակատարություններ Դուբլինում

Սուրբ Պատրիկի օր կամ Սուրբ Պատրիկի տոն (իռլանդերեն՝ Lá Fhéile Pádraig),մշակութային և կրոնական տոն է, որը տեղի է ունենում մարտի 17-ին, Սուրբ Պատրիկի մահվան օր (մ.թ. 385–461), կամ Իռլանդիայի սուրբ բարեխոսի օր։

Սուրբ Պատրիկի օրը առաջացել է XVII դարում և ղեկավարվում է կաթոլիկ եկեղեցու կողմից, անգլիական եկեղեցու անդամների հաղորդությամբ (հատկապես Իռլանդիայի եկեղեցու), արևելան Օրթոդոքս եկեղեցու և լութերական եկեղեցու կողմից։ Օրը հիշատակում է սուրբ Պատրիկին և քրիստոնեության մուտքը Իռլանդիա, բացի այդ նշվում է նաև իռալնադական հարստությունները և մշակույթը։ Ընդհանուր առմամբ, տոները ներառում են հանրային շքերթներ և փառատոներ,որի ժամանակ կրում են կանաչ զգեստ կամ երեքնուկ։ Քրիստոնյաները, ովքեր հետևում են հոգևոր ծեսերին մասնակցում են եկեղեցական պատարագներին և պատմականորեն պահում են ծոմ, սահմանափակելով ուտելիքը և ալկոհոլի օգտագործումը, որը խրախուսում և քարոզում է տոնի ավանդույթը։

Սուրբ Պատրիկի օրը հանրային տոն է Իռալնդիայի հանրապետությունում, հյուսիսային Իռալնդիայում, Նյուֆաունդլենդի և Լաբրադորի կանադական նահանգում (նահանգի կառավարության աշխատակիցների համար) և Մոնտսերատի բրիտանական անդրծովյան տարածքում։ Այն նաև մեծ շուքով նշվում է իռլանդիայի սփյուռքի կողմից ամբողջ աշխարհում, հատկապես Մեծ Բրիտանիայում, Կանադայում, Միացյալ Նահանգներում, Արգենտինայում, Ավստրալիայում և Նոր Զելանդիայում։ Սուրբ Պատրիկի տոնը նշվում է ավելի շատ երկրներում, քան այլ ազգային տոն։ Իռլանդիայի սփյուռքը մեծ ազդեցություն է ունենում ժամանակակից տոների վրա։ Վերջին տարիներին, եղել են քննադատություններ սուրբ Պատրիկի օրվա տոնի վերաբերյալ, այն դառնալով չափազանց կոմերցիալացված և խթանելով իռլանդական բացասական կարծրատիպերը։

Սուրբ Պատրիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատրիկը եղել է 5-րդ դարի ռոմանա-բրիտանական քրիստոնեության միսիոներ և եպիսկոպոս Իռլանդիայում։ Սուրբ Պատրիկի վերաբերյալ տեղեկությունները գալիս է հռչակագրից, որը գրվել է հենց նրա կողմից։ Ենթադրվում է, որ նա ծնվել է հռոմեական Բրիտանիայում IV դարում, հարուստ ռոմանա-բրիտանական ընտանիքում։ Նրա հայրը եղել է սարկավագ, իսկ պապիկը քահանա քրիստոնեական եկեղեցում։ Ըստ հռչակագրի, 16 տարեկանում նա գերևարվել է ծովահենների կողմից և ծառայել է որպես ստրուկ։ Ասվում է, որ նա մնացել է այնտեղ շուրջ վեց տարի, աշխատելով որպես հովիվ և այդ ընթացքում նա «գտել է Աստծուն»։ Ըստ հռչակագրի, Աստված օգնում է Պատրիկին փախչել գերությունից։ Այդ բանից հետո, Պատրիկը դարձավ քահանա։

Ըստ ավանդույթի, Պատրիկը վերադառնում է Իռլանդիա և իռլանդական հեթանոսությունը փոխում է քրիստոնեության։ Հռչակագիրն ասում է, որ նա շատ տարիներ է անցկացնում քարոզելու Իռլանդիայի հյուսիսային կեսում և փոխելու "հազարվորների": Քուրմերի դեմ ուղղված Պատրիկի ջանքերը վերածվում է այլաբանության, ըստ որի նա արտաքսել է  «օձերին» Իռլանդիայից։

Ըստ ավանդույթի , նա մահացել է մարտի 17-ին և թաղվել է Դաունպատրիկում։ Հետագա դարերում. շատ լեգենդներ ստեղծվեցին Պատրիկի շուրջ և նա դարձավ Իռլանդիայի գլխավոր սուրբը։

Տոն և ավանդույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այսօրվա Սուրբ Պատրիկի օրվա տոնակատարությունների վրա մեծ ազդեցություն են ունեցել նրանք, որոնք զարգացել են Իռալնդիայի սփյուռքում, հատկապես հյուսիսային Ամերիկայում։ Մինչև 20-րդ դարը, սուրբ Պատրիկի օրն ավելի մեծ էր նշվում սփյուռքի շրջանում, քան Իռլանդիայում։

Ընդհանրապես, տոնակատարությունները ներառում են հանրային շքերթներ և փառատոներ, իռլանդական երաժշտություն, և կանաչ զգեստի կամ երեքնուկի կրում։ Կան նաև հավաքույթներ, ինչպիսիք են պարերը, չնայած սրանք ավելի շատ էին տարածված անցյալում։ Սուրբ Պատրիկի օրվա շքերթը սկսվել է հյուսիսային Ամերիկայում 18-րդ դարում, բայց չի տարածվել Իռլանդիայում մինչև 20-րդ դարը։ Մասնակիցների մեջ ընդհանուր առմամբ ներառում են երաժշտական խմբեր, ռազմական, հրշեջներ, մշակութային կազմակերպություններ, բարեգործական կազմակերպություններ, կամավորական ասոցիացիաներ, երիտասարդական խմբեր, «եղբայրություն» կազմակերպության անդամներ, և այլն։ Այնուամենայնիվ, ժամանակի ընթացքում շքերթներից մեծ մասը ավելի շատ նմանվել է դիմակահանդեսների։ Մեծ ջանք է գործադրվում օգտագործելու իռալնդերենը հատկապես Իռալնդիայում, որտեղ Սուրբ Պատրիկի օրվա շաբաթը կոչվում է «իռլանդական լեզվի շաբաթ»։

Քրիստոնյաները կարող են նաև մասնակցել եկեղեցական պատարագների, ծոմ պահել սահմանափակելով ուտելիքները և ալկոհոլի օգտագործումը։ Հավանաբար դրա պատճառով, ալկոհոլը - հատկապես իռլանդական վիսկին , գարեջուրը կամ խնձորօղին դարձել են տոների մի մասը։ Սուրբ Պատրիկի «երեքնուկ նկարել» կամ «ջրել երեքնուկ» սովորույթը պատմականորեն հայտնի է, հատկապես Իռալնդիայում։ Տոնակատարության վերջում, երեքնուկը դրվում է բաժակի ներքևի մասում, որը հետո լցվում է վիսկիով, գարջրով կամ խնձորօղիով։ Հետո խմում են այն որպես Սուրբ Պատրիկի կենաց, Իռալնդիայի կամ ներկաների։ Երեքնուկը կուլ են տալիս խմիչքի հետ կամ հանում և շպրտում են ուսի վրայով, որպես հաջողության նշան։

Կանաչի կրում

Սուրբ Պատրիկի օրը սովորաբար կրում են երեքնուկ, կանաչ զգեստ կամ աքսեսուար՝ գույնը ասոցացվելով Իռլանդիայի կաթոլիկների հետ (նարնջագունը ասոցացվում է բողոքական քրիտոնյաների հետ)։ Ասվում է, որ Սուրբ Պատրիկը օգտագործում էր երեքնուկ, երեք տերևանի բույս բացատրելու Սուրբ Երրորդությունը հեթանոս իռալանդացիներին։ Այս պատմությունը առաջին անգամ գրվել է 1726 թվականին, չնայած այն ավելի հին է Հեթանոսական Իռլանդիայում։ Պատրիսիա Մոնաղանը ասում է, որ չկա ոչ մի ապացույց, որ երեքնուկը սրբացվել է հեթանոս իռլանդացիների կողմից։ Այնուամենայնիվ, Ջեք Սանտինոն նշում է, որ այն կարող է ներակայցվել որպես բնության վերականգնողական ուժ, և վերամշակվում է քրիստոնեական համատեքստում՝ Սուրբ Պատրիկի սրբապատկերները հաճախ պատկերերելով սուրբը խաչի հետ մի ձեռքում, և մյուս ձեռքին երեքնուկի ճյուղը։

Կանաչ գույնը ասոցացվում է Իռլանդիայի հետ 1640-ական թվականներից ի վեր, երբ կանաչ տավիղով դրոշը օգտագործվեց իռլանդացի կաթոլիկ համադաշնության կողմից։ Կանաչ ժապավենները և երեքնուկները կրում են Սուրբ Պատրիկի օրը 1680-ականներից ի վեր։

«Սուրբ Պատրիկի օրվա խաչի» կրումը նույնպես հայտնի սովորույթ է եղել Իռլանդիայում մինչև վաղ 20-րդ դարը։ Դրանք կելտական քրիստոնեական խաչ է ՝ պատրաստված թղթից, որը «ծածկված էր տարբեր գույների մետաքսով կամ ժապավենով և կանաչ մետաքսե փնջով կամ վարդանախշով»։

Տոնախմբությունները տարածաշրջաններում[խմբագրել | խմբագրել կոդը]

Իռլանդիա

Սուրբ Պատրիկի օրը նշվում էր իռլանդացիների կողմից Եվրոպայում 9-րդ և 10-րդ դարերում։ Ավելի ուշ, նա դարձավ Իռլանդիայի բարեխոսը։ Այսպիսով, սուրբ Պատրիկի օրը դարձավ սուրբ օր Իռլանդիայի կաթոլիկների համար։ Այն նաև խրախճանքի օր է Իռլանդիայի եկեղեցում, որը համաշխարհային անգլիկան հաղորդության մի մասն է։

1903 թվականին, սուրբ Պատրիկի օրը դարձել է պաշտոնական հանրային տոն Իռլանդիայում։ Առաջին շքերթը սուրբ Պատրիկի օրվա տեղի է ունեցել 1903 թվականին, Վոթերֆորդում։

Ռուսաստան

Ռուսաստանում սուրբ Պատրիկի օրվա առաջին շքերթը տեղի է ունեցել 1992 թվականին։ 1999 թվականից ի վեր, ամեն տարի նշվում է սուրբ Պատրիկի տոնը Մոսկվայում և Ռուսաստանի այլ քաղաքներում։ Պաշտոնական հատվածում, Մոսկվայի շքերթը կազմակերպվում է ռազմական ոճով, և անց է կացվում Մոսկվայի կառավարության և Մոսկվայում Իռլանդիայի դեսպանության հետ համատեղ։ Ոչ պաշտոնական հատվածը անց է կացվում կամավորների միջոցով և նմանվում է դիմակահանդեսի։

2017 թվականին Ռուսաստանի Օրթոդոքս եկեղեցին իր տոնացույցում ավելացրեց սուրբ Պատրիկի օրը և նշվում է մարտի 30-ին։

Շոտլանդիա

Քորթբիջում, որը շոտլանդական քաղաք է, ունի սուրբ Պատրիկի տոնը, քանի որ այնտեղ ապրում են մեծաթիվ իռլանդացիներ։ Տոնին անց է կացվում տոնախմբություններ և շքերթներ քաղաքի կենտրոնում։

Տոնը նշվում է նաև Գլասգոյում, որտեղ համեմատաբար ապրում են մեծ թվով իռլանդացիներ։

Այս տոնը նշվում է նաև Ասիայի տարածաշրջանում, հյուսիսային Ամերիկայում, հարավային Ամերիկայում։