Երեքնուկ դաշտային
| Երեքնուկ դաշտային | |
Երեքնուկ դաշտային | |
| Դասակարգում | |
| Թագավորություն | Բույսեր (Plantae) |
| Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
| Կարգ | Բակլածաղկավորներ (Fabales) |
| Ընտանիք | Բակլազգիներ (Fabaceae) |
| Ենթաընտանիք | Բակլայիններ (Faboideae) |
| Տրիբա | Trifolieae |
| Ցեղ | Երեքնուկ (Trifolium) |
| Տեսակ | Երեքնուկ դաշտային (T. arvense) |
| Միջազգային անվանում | |
| Trifolium arvense | |
Երեքնուկ դաշտային (նապսատակառան, նապաստակաոտն), (լատիներեն՝ Trifolium arvense), երեքնուկների ցեղի, ընդավորների ընտանիքի, թիթեռնածաղկավորների ենթաընտանիքն պատկանող բույս։
Նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]
Երեքնուկ դաշտայինը միամյա խոտաբույս է, որի բարձրությունը կարող է հասնել մինչև 5-30 սմ։
Ցողունը ուղիղ է, բազմաճյուղ։
Տերևները կապտականաչ են, եռատերև ու երկարաձիգ-գծավոր։
Ծաղկաբույլը կլորավուն է ծաղկման սկզբում, իսկ ավելի ուշ՝ գլանաձև։
Ծաղիկները մանր բաց վարդագույն ծաղկապսակ ունեն։ Ծաղկապսակը երկարությամբ հավասար է կամ կարճ է բաժակից։
Բաժակը թավամազ ատամիկներով է։
Պտուղը միասերմ հատիկ է։
Ծաղկում է հունիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում։
Տարածում
[խմբագրել | խմբագրել կոդը]Երեքնուկ դաշտայինը տարածված է Եվրոպայում և Արևմտյան Սիբիրում: Աճում է չոր թավուտներում, վարելահողերում, անտառահատման տեղերում, անտառեզրերին և ճամփեզրերին։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընդհանուր տեսքը |
Ծաղկաբույլը |
Ծաղիկը |
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Губанов, И. А. и др. 820. Trifolium arvense L. — Клевер пашенный // Иллюстрированный определитель растений Средней России. В 3 т. — М.: Т-во науч. изд. КМК, Ин-т технолог. иссл., 2003. — Т. 2. Покрытосеменные (двудольные: раздельнолепестные). — С. 463. — ISBN 9-87317-128-9.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «taxon». Germplasm Resources Information Network (GRIN).
- Клевер пашенный — Trifolium arvense L.
- Бекетов А. Н., (1890–1907). «Клевер, растения из семейства бобовых». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.
{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link) CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) (Ստուգված է 17 սեպտեմբերի 2011)
| Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երեքնուկ դաշտային» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երեքնուկ դաշտային» հոդվածին։ |
| ||||||
|



