Սուրբ Աստվածամոր համբարձման մայր տաճար
Սուրբ Աստվածամոր համբարձման մայր տաճար Catedral Metropolitana de la Asunción de la Santísima Virgen María a los cielos | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | կաթոլիկ տաճար |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Մեխիկո ![]() |
Դավանանք | կաթոլիկություն |
Թեմ | Roman Catholic Archdiocese of Mexico (city)? |
Օծման թվական | Փետրվարի 2, 1656 թվական[1] |
Հոգևոր կարգավիճակ | Գործող |
Ներկա վիճակ | Կանգուն |
Նվիրված | Աստվածածնի վերափոխման տոն[2] |
Անվանված | Աստվածածնի վերափոխման տոն |
Ճարտարապետ | Claudio de Arciniega?, Juan Gómez de Trasmonte?, José Eduardo de Herrera?, José Damián Ortiz de Castro? և Մանուել Տոլսա |
Ճարտարապետական ոճ | Բարոկկո |
Հիմնադրված | 1570 |
54.5 մ | |
Երկարություն | 110 մ |
Լայնություն | 54.5 մ |
Բարձրություն | 67 մետր |
Շինանյութ | քար |
![]() | |
![]() | |
19°26′04″ հս․ լ. 99°07′59″ ամ. ե.HGЯO | |
Պաշտոնական կայք |
Սուրբ Աստվածամոր համբարձման մայր տաճար (իսպ.՝ Catedral Metropolitana de la Asunción de la Santísima Virgen María a los cielos), տաճար Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյում։ Մեքսիկայի կաթոլիկ արքեպիսկոպոսի նստավայրն է[3] և համարվում է գաղութային Ամերիկայի ամենահին ու մեծ տաճարներից մեկը[4]։ Տեղակայված է Մեխիկոյի կենտրոնում գտնվող բլրի գագաթին՝ Կոնստիտուսիոն հրապարակի հյուսիսային մասում[5]։ Սագրարիո Մետրոպոլիտանո խորանի և Ազգային պալատի հետ այն կազմում է մայրաքաղաքի հրապարակի ճարտարապետական կենտրոնական համալիրը։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ացտեկների մայրաքաղաք Տենոտչտիտլանի զավթումից հետո, իսպանացի կոնկիստադորները քանդում են պատերազմի աստված Ուիտցիլոպոչտլի տաճարը և ացտեկների քանդված այդ սրբավայրի քարերից նույն տեղում որոշվում է կառուցել քրիստոնեական տաճար[6]։
Նոր Աշխարհի առաջին եպիսկոպոս Խուան դե Սումարագայի նստավայրի կառուցողական աշխատանքները տևում են 1524-1532թթ. ճարտարապետ Մարտինա դե Սուպելվեդայի ղեկավարությամբ։ Տաճարի առաջին քարն անձամբ դնում է Մեքսիկան զավթած իսպանացի կոնկիստադոր Էռնան Կորտեսը։ Սակայն առաջին եկեղեցին կանգուն է մնում միայն կես դար, քանի որ շուտով դրա չափերն այլևս չէին համապատասխանում Նոր Իսպանիայի մայրաքաղաքի կարևորությանը։ Առաջին եկեղեցու տարածքը զբաղեցնում է ներկայիս տաճարի հյուսիսարևմտյան մասը։ 1573 թվականին Իսպանիայի թագավոր Ֆիլիպ II-ը որոշում է ընդունում Նոր Իսպանիայի արքեպիսկոպոսի համար կառուցել ավելի շքեղ տաճար[7], որը կխորհրդանշեր Նոր Աշխարհում իսպանական գահի վերջնական հաստատումը[8]։ Տաճարի կառուցումն սկսվում է 1573 թվականին և շարունակվում մինչև 1813 թվականը։ Իր գոյության ողջ ընթացքում տաճարը եղել է կրոնական ու պետական կարևոր կենտորն[8]։
1926-1930 թթ. նախագահ Պլուտարկո Էլյաս Կալյեսի հակակրոնական պայքարի շրջանում տաճարը փակվում է։ 1967 թվականի հրդեհը ոչնչացնում է տաճարի ներքին հարդարանքի զգալի մասը[9]։ Սկսվում են վերականգնողական աշխատաքններ, որոնց ընթացքում հայտնաբերվում են պատմական մի շարք կարևորագույն փաստաթղթեր ու արվեստի գործեր[7][8]։
Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մեքսկիայի մայր տաճարը համարվում է Նոր Աշխարհի գաղութային ճարտարապետության հոյակապ նմուշներից մեկը, որի մեջ միաձուլված են վերածնունդը, բարոկկոն և նեոկլասիցիզմը։ Այն իրենից ներկայացնում է գրանիտից և մոխրագույն քարից կառուցված և լատինական խաչի տեսքով հինգնավանի բազիլիկա, 65 մետր բարձրությամբ գմբեթով։ Կենտրոնական նավի երկարությունը 110 մետր է, լայնությունը՝ 55 մետր։ Բարոկկո ոճով կառուցված գլխավոր մուտքը գտնվում է տաճարի կենտրոնական մասում՝ զարդարված Պողոս, Պետրոս, Հակոբոս առաքյալների քանդակներով[9]։
Դռան վերևի հատվածում գտնվում է Սուրբ Աստվածամոր համբարձման տեսարանի բարձրաքանդակը, որին էլ նվիրված է տաճարը։ Տաճարի աջ և ձախ մասերում տեղակայված յոթանասուն մետր երկարությամբ աշտարակներում գտնվում են քսանհինգ զանգերը[9][10]։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ներքին հարդարանքը[խմբագրել | խմբագրել կոդը]
Տաճարի ներքին հարդարանքերը կատարված են Վերածննդի ոճով և աչքի են ընկնում յուրահատուկ ճոխությամբ՝ զարդարված ոսկով, սադափով և փղոսկրով։ Տաճարն ունի հինգ խորան, որոնցից տաճարի գլխավոր սրբավայր հանդիսացող Ապաշխարանքի խորանը կառուցվել է XVII դարում[11]
Տաճարը շրջապատված է տասնյոթ մատուռներով, որոնցից յուրաքանչյուրը նվիրված մեկ սրբի[12][13] :
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Սուրբ Աստվածամոր համբարձման մայր տաճար Վիքիպահեստում |
---|
- Photos of Mexico City Metropolitan Cathedral(չաշխատող հղում), from Have Camera Will Travel
- La Rehabilitación de la Catedral Metropolitana de la Ciudad de México, from the UNAM
- Archdiocese of Mexico, 'Historia De La Fábrica Material De La Catedral De México' Archived 2011-07-22 at the Wayback Machine., in Spanish
- Have a look inside Mexico City's Metropolitan Cathedral A first hand visit and review of Mexico City's Cathedral.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Dedications of the Cathedral of Mexico» (Spanish)։ Archdiocese of Mexico։ 2011։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-11-ին։ Վերցված է 2014-09-17
- ↑ https://catedralmetropolitana.mx/la-virgen-de-la-asuncion/
- ↑ «View of Guadalupe»։ PEERLESS։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-28-ին։ Վերցված է 2012-05-22
- ↑ Mexico City Metropolitan Cathedral
- ↑ Enciclopedia de Mexico 16։ Mexico City: Encyclopædia Britannica։ 2000։ էջեր 8273–8280։ ISBN 1564090345
- ↑ «Catedral metropolitana de México»։ MSN։ Արխիվացված է օրիգինալից 2009-10-31-ին։ Վերցված է 2008-09-18
- ↑ 7,0 7,1 Alvarez Jose Rogelio (2000)։ «Catedral de Mexico»։ Enciclopedia de Mexico 3։ Mexico City: Encyclopædia Britannica։ ISBN 1-56409-034-5
- ↑ 8,0 8,1 8,2 «Metropolitan Cathedral Mexico City»։ Sacred Destinations։ Վերցված է 2008-09-18
- ↑ 9,0 9,1 9,2 Galind Carmen, Magdelena Galindo (2002)։ Mexico City Historic Center։ Mexico City: Ediciones Nueva Guia։ էջեր 41–49։ ISBN 968-5437-29-7
- ↑ Cancino Fabiola (2006-07-21)։ «Restauran el reloj de la Catedral tras nueve años»։ El Universal Online México, S.A. de C.V։ Արխիվացված է օրիգինալից 2009-05-20-ին։ Վերցված է 2009-01-10
- ↑ Cano de Mier Olga (1988)։ Guia de Forasteros Centro Historico Ciudad de Mexico (Spanish)։ Mexico City: Guias Turisticas Banamex։ էջեր 32–37
- ↑ In the chapels, the terms "left-hand" and "right-hand" are used with reference to the main altar of each chapel.
- ↑ Mondragón Jaramillo Carmen (հունվարի 7, 2010)։ «Niños Jesus que obran milagros» [Nino Jesus that performs miracles] (Spanish)։ Mexico: INAH։ Վերցված է January 20, 2010(չաշխատող հղում)
|