Սունետրա Գուպտա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սունետրա Գուպտա
բենգալերեն՝ সুনেত্রা গুপ্ত
Ծնվել էմարտի 15, 1965(1965-03-15) (54 տարեկան)
Կալկաթա, Հնդկաստան
ՔաղաքացիությունFlag of India.svg Հնդկաստան
Մասնագիտությունհամաճարակաբան, թարգմանիչ, կենսաբան, գրող և համալսարանի պրոֆեսոր
Հաստատություն(ներ)Օքսֆորդի համալսարան
Ալմա մատերԼոնդոնի համալսարան[1] և Փրինսթոնի համալսարան
Տիրապետում է լեզուներինանգլերեն[2]
ՊարգևներՀնդկաստանի գրական ակադեմիայի պարգև[3] Ռոզալինդ Ֆրանկլինի մրցանակ[4] և Հնդկաստանի գրական ակադեմիայի պարգև

Սունետրա Գուպտա (անգլ.՝ Sunetra Gupta, մարտի 15, 1965(1965-03-15), Կալկաթա, Հնդկաստան)[5], վիպասան, Օքսֆորդի համալսարանի տեսական համաճարակաբանության պրոֆեսոր, որի հետաքրքրությունների շրջանակներն են վարակիչ հիվանդությունների՝ մալարիայի, ՄԻԱՎ-ի, գրիպի, մենինգիտի հարուցիչները[6][7][8][9][10][11]:


Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գուպտան ծնվել է Հնդկաստանի Կալկաթա քաղաքում: Փրինսթոնի համալսարանից ստացել է կենսաբանության բակալավրի և Լոնդոնի համալսարանից դոկտորի աստիճան[12]: Ամուսնացել է պրոֆեսոր Ադրիան Վ. Ս. Հիլլի հետ[13]:

Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գուպտան Օքսֆորդի համալսարանի Կենդանաբանության բաժնի տեսական համաճարակաբանության պրոֆեսոր է: Նա Princeton University Press (Փրինսթոնի համալսարանի հրատարակչություն) Եվրոպական խորհրդատվական խորհրդի անդամ է[14]:

Գիտական գործունեության համար Գուպտան արժանացել է Լոնդոնի Կենդանաբանական ընկերության գիտական մեդալի և Լոնդոնի թագավորական ընկերության Ռոզալինդ Ֆրանկլինի մրցանակի: Նրա վեպերն արժանացել են Սահիտյա ակադեմիայի մրցանակի Հարավային արվեստի գրական մրցանակի, ընդգրկվել է Vodafone Crossword գրքի մրցանակի կարճ ցուցակում և Orange Prize ցուցակում:

2013 թվականի հուլիսին Գուպտայի դիմանկարը ցուցադրվել է Լոնդոնի թագավորական ընկերության ամառային գիտական ցուցահանդեսում այնպիսի առաջատար կին գիտնականի կողքին, ինչպիսին է Մարի Կյուրին[15]:

Գրական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գուպտան առաջին գրական ստեղծագործությունը գրել է բենգալերեն: Թարգմանել է Ռաբինդրանաթ Թագորի բանաստեղծությունները: Բազմաթիվ վեպեր գրել է անգլերենով: 2012 թվականի հոկտեմբերին նրա հինգերորդ վեպը՝ «So Good in Black» ընդգրկվել է Հարավասիական գրականության DSC մրցանակի ցանկում[16]:

Վեպեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Memories of Rain. Penguin Books India, New Delhi 1992, ISBN 978-0-14-016907-2.
  • The Glassblower's Breath (1993)
  • Moonlight into Marzipan (1995)
  • A Sin of Colour (1999)
  • So Good in Black (2009)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.telegraph.co.uk/news/uknews/1344293/Oxford-scientist-wins-the-battle-for-her-reputation.html
  2. data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. http://sahitya-akademi.gov.in/awards/akademi%20samman_suchi.jsp#ENGLISH
  4. https://docs.google.com/spreadsheets/d/1dsunM9ukGLgaW3HdG9cvJ_QKd7pWjGI0qi_fCb1ROD4/pubhtml?gid=1516032557&single=true
  5. «Weekend Birthdays», The Guardian: 51, 15 March 2014 
  6. Recker M., Pybus O. G., Nee S., Gupta S. (2007)։ «The generation of influenza outbreaks by a network of host immune responses against a limited set of antigenic types»։ Proceedings of the National Academy of Sciences 104 (18): 7711–7716։ PMC 1855915։ PMID 17460037։ doi:10.1073/pnas.0702154104 
  7. Recker M., Nee S., Bull P. C., Kinyanjui S., Marsh K., Newbold C., Gupta S. (2004)։ «Transient cross-reactive immune responses can orchestrate antigenic variation in malaria»։ Nature 429 (6991): 555–558։ PMID 15175751։ doi:10.1038/nature02486 
  8. Gupta S., Snow R. W., Donnelly C. A., Marsh K., Newbold C. (1999)։ «Immunity to non-cerebral severe malaria is acquired after one or two infections»։ Nature Medicine 5 (3): 340–343։ PMID 10086393։ doi:10.1038/6560 
  9. Ferguson N., Anderson R., Gupta S. (1999)։ «The effect of antibody-dependent enhancement on the transmission dynamics and persistence of multiple-strain pathogens»։ Proceedings of the National Academy of Sciences 96 (2): 790։ doi:10.1073/pnas.96.2.790 
  10. Buckee C. O., Jolley K. A., Recker M., Penman B., Kriz P., Gupta S., Maiden M. C. J. (2008)։ «Role of selection in the emergence of lineages and the evolution of virulence in Neisseria meningitidis»։ Proceedings of the National Academy of Sciences 105 (39): 15082։ doi:10.1073/pnas.0712019105 
  11. http://www.bbc.co.uk/programmes/b01mw2d6 Sunetra Gupta on the Life Scientific
  12. Gupta Sunetra (1992)։ Heterogeneity and the transmission dynamics of infectious diseases (PhD thesis)։ Imperial College London 
  13. http://www.telegraph.co.uk/news/uknews/1344293/Oxford-scientist-wins-the-battle-for-her-reputation.html
  14. Princeton University Press, European Advisory Board
  15. «Indian woman scientist's portrait to be exhibited in Britain»։ The Times of India։ Վերցված է September 1, 2013 
  16. «biography»։ Sunetra Gupta։ Վերցված է September 1, 2013