Jump to content

Սուկի Ուոթերհաուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուկի Ուոթերհաուս
անգլ.՝ Suki Waterhouse
Ծնվել էհունվարի 5, 1992(1992-01-05) (34 տարեկան)
ԾննդավայրԼոնդոն, Միացյալ Թագավորություն
ԿրթությունԻբստոկ Փլեյսի դպրոց
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունմոդել, դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի և բլոգեր
Ամուսին(ներ)Ռոբերտ Փեթինսոն
Երեխա(ներ)1?
sukiwaterhouse.tv

Ալիս Սուկի Ուոթերհաուս (անգլ.՝ Alice Suki Waterhouse, հունվարի 5, 1992(1992-01-05), Լոնդոն, Միացյալ Թագավորություն), անգլիացի մոդել և դերասանուհի։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալիս Սուկի Ուոթերհաուսը ծնվել է 1992 թվականի հունվարի 5-ին Անգլիայի մայրաքաղաք Լոնդոնի Համերսմիթ բնակավայրում։ Ավելի ուշ ընտանիքը տեղափոխվել է Չիզիք։ Մայրը՝ Էլիզաբեթը, բուժքույր է, հայրը՝ Նորմանը՝ պլաստիկ վիրաբույժ։ Սուկին ունի կրտսեր քույր՝ Իմոջենը, որը նույնպես ֆոտոմոդել է[1]։ Մոդելային գործունեությունն սկսել է 16 տարեկանում, իսկ արդեն 19 տարեկանում գովազդել է «Marks & Spencer» ներքնազգեստը։ Սուկին «Burberry»[2] և «Redken» ընկերությունների դեմքն է[3]։ Եղել է «Tommy Hilfiger», «Swatch», «H&M» և այլ ապրանքանիշների մոդել[4][5]։

Հեռուստատեսությունում առաջին անգամ հանդես է եկել 2010 թվականին։ Նկարահանվել է «Սիրով, Ռոզի», «Դիվերգենտ. գլուխ 2։ Ինսուրգենտ»[6], «Հպարտություն և նախապաշարմունք և զոմբիները», «Ապագայի աշխարհ» և այլ ֆիլմերում[7]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախկինում Ուոթերհաուսը սիրավեպեր է ունեցել երաժիշտ Մայլզ Քեյնի[8], Բրեդլի Քուփերի և Դիեգո Լունայի հետ[9][10]։ Տվյալ պահին հարաբերությունների մեջ է Ռոբերտ Փեթինսոնի հետ։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2010 ս «Մերկանտիլիստական աղջիկ» Material GirlԼուրդես
2012 կֆ «Ռեյչել» RachaelՌեյչել
2012 ֆ «Դիլեր» PusherՄենդի
2014 ֆ «Սիրով, Ռոզի» Love, RosieԲեթանի Ուիլյամս
2015 ֆ «Դիվերգենտ. գլուխ 2։ Ինսուրգենտ» The Divergent Series: InsurgentՄառլեն
2016 ֆ «Հպարտություն և նախապաշարմունք և զոմբիները» Pride and Prejudice and ZombiesՔիթի Բենեթ
2016 ֆ «Ուղղակի ցնցող» Absolutely Fabulous: The Movieինքն իրեն
2016 ֆ «Վատ խմբաքանակը» The Bad BatchԱռլին
2016 կֆ «Արևի ձայն» Sound of Sunկին
2017 ս «Սպիտակ արքայադուստրը» The White PrincessՍեսիլիա Յորքսկայա (5 դրվագ)
2017 ֆ «Համբույրներ հնարած աղջիկը» The Girl Who Invented Kissingաղջիկ
2018 ֆ «Մարդասպանների ազգ» Assassination NationՍառա
2018 ֆ «Կրկնագիր» JonathanԵլենա
2018 ֆ «Ապագայի աշխարհ» Future WorldԷշ
2018 ֆ «Միլիարդատերերի ակումբ» Billionaire Boys ClubՔուինտանա
2018 ֆ «Այդպես է ասել Չառլին» Charlie SaysՄերի Բրյուներ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Suki Waterhouse’s Sister Signs to Her Agency
  2. Suki Waterhouse shows some leg in sheer lace dress as she cosies up to Burberry hunk George Barnett at fashion bash
  3. Exclusive: Suki Waterhouse For Redken
  4. Suki Alice Waterhouse
  5. Suki Waterhouse Heats Up GQ With Steamy Spread
  6. Suki Waterhouse Joins Divergent Sequel Insurgent—Find Out Which Character She’ll Play!
  7. Suki Waterhouse Joins ‘Billionaire Boys Club’ Remake (EXCLUSIVE)
  8. McCoy, Frankie (2018 թ․ ապրիլի 4). «Ahead of his first solo album in five years, we get up close and personal with Miles Kane». Evening Standard (անգլերեն).
  9. Corriston, Michele (2015 թ․ մարտի 9). «Bradley Cooper and Suki Waterhouse Split». People (անգլերեն).
  10. Smithers Peckham, Tina (2017 թ․ հունվարի 16). «New Couple Alert? 'Rogue One' Star Diego Luna and Suki Waterhouse Spotted Kissing in Mexico». Entertainment Tonight (անգլերեն).
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուկի Ուոթերհաուս» հոդվածին։