Հպարտություն և նախապաշարմունք և զոմբիները
Հպարտություն և նախապաշարմունք և զոմբիները անգլ.՝ Pride and Prejudice and Zombies | |
---|---|
Երկիր | ![]() ![]() |
Ժանր | սարսափ ժանրի կատակերգություն, ռոմանտիկ ֆիլմ[1], մարտաֆիլմ[1], սարսափ ֆիլմ, վեպի մոտիվներով ֆիլմ և ռոմանտիկ կատակերգություն |
Հիմք | Pride and Prejudice and Zombies? |
Թվական | հունիսի 9, 2016[2] և 2016 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Բյոր Սթիրս |
Պրոդյուսեր | Brian Oliver? |
Սցենարի հեղինակ | Դևիդ Ռասսել և Բյոր Սթիրս[3] |
Դերակատարներ | Լիլի Ջեյմս, Սեմ Ռեյլի, Ջեք Հյուսթոն, Բելլա Հիթքոթ, Մետ Սմիթ, Չարլզ Դենս, Լենա Հիդի, Դուգլաս Բուտ, Սալլի Ֆիլիպս, Սուկի Ուոթերհաուս[3], Emma Greenwell?[3], Aisling Loftus?[3], Հերմայն Քորֆիլդ[3], Janet Henfrey?[3], Մորֆիդդ Կլարկ, դերասանուհի[3] և Ellie Bamber? |
Օպերատոր | Ռեմի Ադեֆարասին |
Երաժշտություն | Ֆերնանդո Վելասկես |
Պատմվածքի վայր | Անգլիա |
Նկարահանման վայր | Հարթֆորշիր, Basing House?[4], Basildon Park?[4], West Wycombe Park?[4] և Սայմոն-հաուս[4] |
Տևողություն | 108 րոպե |
Պաշտոնական կայքէջ | |
Pride and Prejudice and Zombies (film) Վիքիպահեստում |
«Հպարտություն և նախապաշարմունք և զոմբիները» (անգլ. Pride and Prejudice and Zombies), սարսափ ֆիլմի տարրերով կատակերգային մելոդրամային մարտաֆիլմ, Սեթ Գրեմ - Սմիթի համանուն վեպի հիման վրա, որն իր հերթին ծաղրերգություն է Ջեյն Օսթինի «Հպարտություն և նախապաշարմունք» վեպի վրա: Ռեժիսորը և սցենարի հեղինակը Բյոր Սթիրսն է: Գլխավոր դերերը կատարել են Լիլի Ջեյմսը, Սեմ Ռայլին, Ջեք Հյուսթոնը, Բելլա Հիթկոթը, Դուգլաս Բուտը, Մեթ Սմիթը, Չարլզ Դենսը և Լինա Հիդին: Պրեմիերան կայացել է 2016 թվականի փետրվարի 5-ին:
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Գլխավոր կերպարներն են եռանդուն հերոսուհի Էլիզաբեթ Բեննեթը՝ մարտական արվեստների և զենքի վարպետ, բարեկազմ պարոն Դարսին՝ դաժան զոմբիների սպանող և նախապաշարմունքային բարձր խավի մարմնավորողը: Երբ զոմբի համաճարակն ուժեղանում է, նրանք ստիպված են լինում անցնել իրենց հպարտության գլխով և միավորվել արյունով թաթախված կռվի դաշտում, որպեսզի հաղթեն չարքերին:
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
Դերասան | Դեր |
---|---|
Լիլի Ջեյմս | Էլիզաբեթ Բեննեթ |
Սեմ Ռայլի | պարոն Ֆրանցուիլյամ Դարսի |
Ջեք Հյուսթոն | պարոն Ջորջ Ուիկհեմ |
Բելլա Հիթկոթ | Ջեյն Բեննեթ |
Դուգլաս Բուտ | պարոն Չարլզ Բինգլի |
Մեթ Սմիթ | պարոն Ուիլյամ Քոլլինզ |
Լինա Հիդի | տիկին Քեթրին դե Բյոր |
Սուկի Ուոթերհաուս | Քեթրին Բեննեթ |
Էմմա Գրինգվել | Քերոլայն Բինգլի |
Դոլի Ուելս | տիկին Ֆիզերսթոուն |
Թոմ Լորկան | լեյտենանտ Դեննի |
Էլլի Բամբեր | Լիդիա Բեննեթ |
Միլլի Բրեյդի | Մերի Բեննեթ |
Սալլի Ֆիլլիփս | տիկին Բեննեթ |
Ջես Րադոմսկա | Վանդակի տեքստ |
Ստեղծում[խմբագրել | խմբագրել կոդը]
Առաջին անգամ նախագծի մասին հայտարարվել է 2009 թվականի դեկտեմբերի 10-ին, երբ հայտնի է դարձել, որ Նատալի Փորտմանը կխաղա Էլիզաբեթ Բեննեթի դերը և կպրոդյուսավորի ֆիլմը, իսկ Lionsgate - ը կֆինանսավորի և կզբաղվի ֆիլմի տարածմամբ[5]: 2009 թվականին դեկտեմբերի 14-ին Դևիդ Ռասսելը հայտարարվել է որպես ֆիլմի սցենարիստ և ռեժիսոր[6]: 2010 թվականի հոկտեմբերի 5-ին Ռասսելը լքեց ֆիլմի արտադրությունը[7]: Հետագայում նա ասել է, որ իր և Lionsgate - ի միջև տարաձայնություններ են տեղի ունեցել կապված բյուջեի հետ. նա հույսը դրել է 40- ից 50 միլիոն դոլլարի վրա, բայց ստուդիան համաձայնվել է տրամադրել միայն 25-ից 28 միլիոն[8]: 2010 թվականի հոկտեմբերի 6 - ին Փորթմանը հրաժարվել է Էլիզաբեթ Բեննեթի դերից, սակայն մնացել է պրոդյուսերի դերում[9]: Ռասսելի հեռանալուց հետո՝ 2010 թվականի նոյեմբերին վարձվեց Մայք Ուայթը[10]: 2010 թվականի հունվարի 19 - ին հայտարարվեց, որ Ուայթը լքեց ֆիլմը նկարահանման գրաֆիկներում կոնֆլիկտի պատճառով[11]: 2011 թվականի փետրվարին Քրեյգ Գիլլեսփին զբաղեցրեց ռեժիսորի պաշտոնը[12]: Նույն թվականին մայիսին Մարթի Նոքսոնը վարձվել է Ռասսելի սցենարը վերաշարադրելու համար: 2011 թվականի հոկտեմբերի 27 -ին հայտարարվեց, որ Գիլլեսփին լքում է ֆիլմը[13]: Ֆիլմի նկարահանումը դադարեցվել է մինչև 2013 թվականի մարտը, երբ Panorama Media - ն միացավ ֆիլմի արտադրությանը: 2013 թվականի մայիսին հայտարարվեց, որ Բյոր Սթիրսն իր վրա է վերցրել ռեժիսորի պարտականությունները և վերաշարադրել է սցենարը[14][15]:
Նկարահանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Նկարահանումները սկսվել են 2014 թվականի սեպտեմերի 24 -ին[16]: 2014 թվականի նոյեմբերի 4 - ին դերասանները նկատվել են Հեթվիլդ - հաուսում, Հարթֆորդշիրում[17]։ Հետո՝ նոյեմբերին, նկարահանումներն անց են կացվել Բեզինգ - հաուսում, Օլդ Բեյսինգում[18]։ Նոյեմբերի 13 -ին նկարահանումները տեղափոխվել են Ֆրենշեմ, Սյուրեյ, որտեղ անց են կացվել մինչև նոյեմբերի 21[19]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt1374989/?ref_=adv_li_tt
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 http://www.imdb.com/title/tt1374989/locations?ref_=tt_dt_dt
- ↑ Fleming, Michael (2009-12-10)։ «Natalie Portman to slay zombies» (անգլերեն)։ Variety։ Վերցված է 2016-01-24
- ↑ Rowley, Dustin (2009-12-14)։ «Exclusive: Pride and Prejudice and Zombies Lands a Director» (անգլերեն)։ Pajiba։ Վերցված է 2016-01-24
- ↑ Brodesser-Akner, Claude (2010-10-05)։ «David O. Russell Quits Pride and Prejudice and Zombies to Make Old St. Louis (Without ScarJo)» (անգլերեն)։ Vulture.com։ Վերցված է 2016-01-24
- ↑ «Why David O. Russell Isn’t Directing ‘Pride and Prejudice and Zombies’» (անգլերեն)։ The Wall Street Journal։ 2011-01-25։ Վերցված է 2016-01-24
- ↑ Labrecque, Jeff (2010-10-06)։ «'Pride and Prejudice and Zombies' loses Natalie Portman» (անգլերեն)։ Entertainment Weekly։ Վերցված է 2016-01-24
- ↑ Fleming Jr, Mike (2010-11-15)։ «Mike White Sinks Teeth Into 'Pride And Prejudice And Zombies'» (անգլերեն)։ Deadline.com։ Վերցված է 2016-01-24
- ↑ Fleming Jr, Mike (2011-01-19)։ «Mike White Off 'Pride And Prejudice And Zombies'» (անգլերեն)։ Deadline.com։ Վերցված է 2016-01-24
- ↑ Brodesser-Akner, Claude (2011-02-08)։ «Can Director Craig Gillespie Reanimate Pride and Prejudice and Zombies?» (անգլերեն)։ Vulture.com։ Վերցված է 2016-01-24
- ↑ Fleming Jr, Mike (2011-10-27)։ «Craig Gillespie Exits Lionsgate's 'Pride And Prejudice And Zombies'» (անգլերեն)։ Deadline.com։ Վերցված է 2016-01-24
- ↑ Kroll, Justin (2013-05-01)։ «‘Pride, Prejudice and Zombies’ Resurrected With Lily Collins and Director Burr Steers (EXCLUSIVE)» (անգլերեն)։ Variety։ Վերցված է 2016-01-24
- ↑ Bahr, Lindsey (2014-10-30)։ «Get an exclusive first look at 'Pride and Prejudice and Zombies'» (անգլերեն)։ Entertainment Weekly։ Վերցված է 2016-01-24
- ↑ Kit, Borys (2014-09-17)։ «'Doctor Who' Star Matt Smith Joins 'Pride and Prejudice and Zombies' (Exclusive)» (անգլերեն)։ The Hollywood Reporter.com։ Վերցված է 2016-01-24
- ↑ Smith, Ryan (2014-11-04)։ «Matt Smith totes a beer bottle as he teams up with new girlfriend Lily James to shoot scenes for their zombie movie» (անգլերեն)։ Daily Mail։ Վերցված է 2016-01-24
- ↑ Roberts, Emily (2014-11-07)։ «Zombie movie starring Matt Smith being filmed in Old Basing» (անգլերեն)։ Basingstoke Gazette։ Վերցված է 2016-01-24
- ↑ Morris, Jennifer (2014-11-13)։ «Pride and Prejudice and Zombies movie starts filming in Frensham» (անգլերեն)։ Get Surrey։ Վերցված է 2016-01-24
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 2016 ֆիլմեր
- Ֆիլմեր զոմբիների մասին
- Ամերիկյան մարտաֆիլմեր
- Ամերիկյան սարսափ ֆիլմեր
- Ամերիկյան մելոդրամա ֆիլմեր
- Lionsgate ֆիլմեր
- Անգլերեն գրքեր
- Անգլերեն ֆիլմեր
- Ամերիկյան ֆիլմեր
- Ամերիկյան վեպերի էկրանավորումներ
- Ամերիկյան ռոմանտիկ կինոկատակերգություններ
- Բրիտանական ֆիլմեր
- Ամերիկյան ֆանտաստիկ սարսափ ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Անգլիայում
- 2010-ականների ռոմանտիկ կինոկատակերգություններ