Մեթ Սմիթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search


Մեթ Սմիթ
Matt Smith speaking at the 2012 San Diego Comic-Con International.jpg
Ծնվել էհոկտեմբերի 28, 1982(1982-10-28)[1][2][3] (36 տարեկան)
ԾննդավայրՆորտհեմպտոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[1]
ԿրթությունԱրևելյան Անգլիայի համալսարան, Northampton School for Boys? և National Youth Theatre?
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
ԱզգությունԱնգլիացիներ
Կրոնաթեիզմ
Մասնագիտությունհեռուստատեսային դերասան, կինոդերասան, թատրոնի դերասան և դերասան

Մեթյու Ռոբերտ Սմիթ (անգլ.՝ Matthew Robert Smith, հոկտեմբերի 28, 1982(1982-10-28)[1][2][3], Նորտհեմպտոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[1][4]), բրիտանական թատրոնի և կինոյի դերասան, որն առավել հայտնի է իր Տասնմեկերորդ բժիշկ դերով՝ բրիտանական «Դոկտոր Ով» գիտաֆանտաստիկ հեռուստասերիալում, որի համար 2011 թվականին առաջադրվել է հեռուստատեսային BAFTA մրցանակի[5]։

Մանուկ հասակում երազում էր դառնալ ֆուտբոլիստ[6], սակայն մեջքի վնասվածքի պատճառով ստիպված էր հեռանալ պրոֆեսիոնալ սպորտից: 2003 թվականին միացել է Արևելյան Անգլիայի համալսարանի Ազգային երիտասարդական թատրոնի թատերախմբին, որտեղ «Սպանություն տաճարում» ներկայացման մեջ խաղաց իր առաջին դերը: 2007 թվականին Սմիթն առաջին անգամ հանդես եկավ Վեստ Էնդում՝ Քրիստիան Սլեյթերի հետ խաղալով «Շնաձկների մեջ» ֆիլմի թատերական բեմադրությունում[7], իսկ մեկ տարի անց՝ «Այդ դեմքը» ներկայացման մեջ[8]։

2006 թվականին Սմիթն առաջին անգամ հայտնվեց հեռուստատեսությունում՝ մարմնավորելով Ջիմ Թեյլորին՝ Ֆիլիպ Փուլմանի «Ռուբինը մառախուղում» և «Բևեռային աստղի» ստվերը» ստեղծագործությունների էկրանավորումներում։ Այնտեղ Մեթյուն աշխատել է Բիլլի Փայփերի հետ, որը կատարել է իններորդ և տասներորդ բժիշկների ուղեկցի դերերը։ Սմիթի առաջին նշանակալի դերը դարձավ 2007 թվականի BBC հեռուստաընկերության «Վայրի երեկույթ» սերիալում Դեննիի դերը։ 2009 թվականի հունվարին Սմիթը ընտրվեց տասնմեկերորդ Դոկտորի դերում՝ բրիտանական «Դոկտոր Ով» հեռուստասերիալում, որտեղ նա առաջին անգամ հայտնվեց 2010 թվականի հունվարի 1֊ին «Ժամանակի ավարտը» շարքի երկրորդ մասի եզրափակիչ հատվածում։ Սմիթը Դոկտորի դերը խաղաց մինչև 2013 թվականի վերջ և մինչև այսօր նա համարվում է Դոկտորի դերը խաղացած ամենաերիտասարդ դերասանը։

2016-2017 թվականներին դարձել է ավելի հայտնի «Թագ» սերիալում Էդինբուրգի դքսի՝ Ֆիլիպ արքայազնի դերի շնորհիվ։

Վաղ կյանք և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեթ Սմիթը ծնվել և մեծացել է Մեծ Բրիտանիայի Նորթհեմփթոնշիր կոմսության Նորթհեմփթոն քաղաքում իր ընտանիքի և ավագ քրոջ հետ։ Կրթությունը ստացել է Նորթհեմփթոնի տղաների համար նախատեսված միջնակարգ դպրոցում, որտեղ նա ավագ էր և առաջադիմեց սպորտում, երաժշտության մեջ և թատերական արվեստում[9]։ Նա երազում էր հոր՝ Դեյվիդ Սմիթի նման դառնալ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, որը խաղում էր «Նոթս Քաունթի» թիմում, իսկ ավելի ուշ սկսեց ղեկավարել պլաստմասի վերամշակման իր սեփական բիզնեսը: Մեթը խաղացել է «Նորթհեմփթոն թաուն» (11–12 տարեկանում), «Նոթինգհեմ Ֆորեստ» (12-14 տարեկանում), «Լեսթեր Սիթի» (15֊16 տարեկանում) երիտասարդական թիմերում[10]։ 16 տարեկանում մեջքի լուրջ վնասվածք ստացավ և հոր պահանջով ստիպված եղավ թողնել սպորտային կարիերան։ Մեկ տարի շարունակ՝ ամեն օր հայրը նրան տանում էր Լեսթեր՝ ֆիզիոթերապիայի, բայց Մեթը այդպես էլ չկարողացավ վերականգնել նախկին սպորտային վիճակը։ Նրա ուսուցիչը՝ ի հեճուկս Մեթի, նրան առաջադրեց «Տասներկու զայրացած տղամարդիկ» ներկայացման տասներորդ ատենակալի դերում։ Թեև Սմիթը խաղաց բեմադրության մեջ՝ նա հրաժարվեց շարունակել իր դերասանական կարիերան և մասնակցել թատերական փառատոնին: Այդուհանդերձ, ուսուցիչը պնդեց և համոզեց, որ Մեթը միանա Լոնդոնի ազգային երիտասարդական թատրոնին[8]։ Դպրոցն ավարտելուց հետո Մեթը տարբերակներ դիտարկեց ուսումը Քեմբրիջում շարունակելու համար՝ ինչպես ցանկանում էին իր համադասարանցիների մեծամասնությունը, ինչպես նաև ծրագրել էր ուսումնասիրել քաղաքականություն Շեֆիլդում։ Իր հարցազրույցներից մեկում Սմիթը նշել է. «Ես պարզապես ուզում էի լինել խելացի կամ խելացի երևալ: Ես ուզում էի գնալ կարմիր աղյուսից համալսարան և ասել. «Օ՜, ես քաղաքականությամբ եմ զբաղվում»: Առաջ ես կարդում էի Գոռ Վիդալի գրքերը և մտածում էի, որ ես զիլ եմ»։ Արդյունքում նա ընդունվեց Նորիջի Արևելյան Անգլիայի համալսարան, որտեղ սկսեց ուսումնասիրել դերասանական վարպետություն և գրական արվեստ[8]։

Սմիթի առաջին դերերը Թոմաս Բեքեթի դերն էր «Սպանություն տաճարում» ֆիլմում, ինչպես նաև Ազգային երիտասարդական թատրոնում «Վարպետը և Մարգարիտան» վեպի թատերական ներկայացման մեջ Ֆագոտի դերը։ Վերջին դերը դերասանին հնարավորություն տվեց գործակալ վարձել և առաջին պրոֆեսիոնալ դերերը ստանալ ռեժիսոր Ուիլսոն Միլիամի «Նոր սպանություններ» և Սառա Ֆրենկի «Անսահման աշխարհի ափին» ներկայացումներում։ Քիչ ժամանակ ունենալու պատճառով Սմիթը պայմանագիր կնքեց համալսարանի հետ և վերջին երկու կուրսն ավարտեց էքստեռն տարբերակով[11]։

Պրոֆեսիոնալ դերասանական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Զբաղված լինելով «Անսահման աշխարհի ափին» ներկայացման մեջ՝ Սմիթն ընդգրկվեց Լոնդոնի Ազգային արքունական թատրոնի կազմում։ Նորվիջում խաղաշրջանն ավարտելուց հետո՝ նա Ալան Բենեթի «Պատմության սիրահարներ» պիեսում ստացավ ուսանողի՝ Լոքվուդի դերը։ Դրանից հետո խաղացել է դեռահասասների համար նախատեսված, ռեժիսոր Աննա Մակմինի «Burn/Chatroom/Citizen» ներկայացման մեջ, ինչպես նաև Քրիստիան Սլեյթերի հետ 1994 թվականի «Շնաձկների մեջ» ֆիլմի թատերական բեմադրությունում, որն իր առաջին խաղն էր Վեստ Էնդում[8][11]։ Սմիթի առաջին դերը հեռուստատեսությունում Ջիմ Թեյլորն է՝ Ֆիլիպ Փուլմանի «Ռուբին մառախուղում» և «Բևեռային աստղի» ստվերը» ստեղծագործությունների էկրանավորումներում։ Այնտեղ աշխատել է Բիլլի Փայփերի հետ, որը հանդես է եկել Սալի Լոքհարթի դերում։ Երրորդ անգամ նա հանդիպել է Փայփերի հետ՝ «Կանչով աղջկա գաղտնի օրագիրը» հեռուստասերիալի դրվագներից մեկում[12]։

Առաջին խոշոր աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեթի առաջին խոշոր աշխատանքը հեռուստատեսությունում դարձավ BBC հեռուստաընկերության «Party Animals» դրամատիկ հեռուստասերիալում խաղացած դերը, որը պատմում է Բրիտանական խորհրդարանի քաղաքական խորհրդատուների կյանքի մասին։ Մեթի կերպարը՝ Դեննի Ֆոսթերը Հոմ Օֆիսում հետազոտության մասնագետ է՝ փոխնախարար և լեյբորիստ Ջո Փորթերի (Ռաքել Քեսիդի) ղեկավարությամբ: 26 տարեկան Դեննին ներկայանում է որպես խելացի, քաղաքականությամբ տարված, բայց մի ամաչկոտ երիտասարդ, իսկ սերիալի սյուժեն պատմում է իր ստաժյորի՝ Քիրսթի ՄակՔենզիի (Անդրեա Ռայզբորո) հետ փոխհարաբերությունների մասին, ինչպես նաև սեփական սխալներն ուղղելու փորձերի մասին, որոնք կարող են արժենալ Փորթերի կարիերան։ Սերիալն ունի ութ սերիա և հեռարձակվել է 2007 թվականի հունվարից մինչև մարտ ամիսը[13]։

2007 թվականին հարցազրույցներից մեկում Սմիթը քննարկել է «Party Animals»-ի իր կերպարը։ Նա նշել է, որ Դեննին ռոմանտիկ տեսակետ ունի քաղաքականության աշխարհի վերաբերյալ, այն դեպքում, երբ մյուս ոլորտներում՝ ինչպիսիք են ընտանիքը և ընկերները, նա ավելի ցինիկ է։ Նա ներքաշված էր իր հոր քաղաքական գործերում. ծնված լինելով «քաղաքականությունն արյան մեջ» և չնայած պետական ​​ծառայողի համար իր երիտասարդ տարիքին՝ նա հավատարիմ էր Փորթերին և բանիմաց էր իրեն վստահված հարցերում: Սմիթը նաև ընդգծել է իր կերպարի հուզական և մտավոր հասունությունը. զգացական առումով նա չի վստահում կանանց, ինչը հստակորեն դրսևորվում է Քրիսթի ՄակՔենզիի հետ հարաբերությունների հաստատելու ժամանակ, սակայն Սմիթը նրան նկարագրել է ավելի հոգատար և զգայուն՝ «անխոհեմ սարկաստիկ և սրամիտ»[14]։

2007 թվականին Սմիթը մարմանվորեց Հենրիին՝ Փոլի Սթենհեմի «Այդ դեմքը» ներկայացման մեջ Չելսիի Ռոյալ Քորթ թատրոնում․ խաղընկերուհիներն էին Լինդսի Դունկանը, որը մարմնավորում էր Մարթային՝ Հենրիի հարբեցող մորը, Ֆելիսիթի Ջոնսը (որին հետագայում փոխարինել է Հաննա Մյուրեյը), որը մարմնվորում էր իր թմրամոլ քրոջը՝ Միային։ «Այդ դեմքը» կենտրոնանում է ընտանիքից հոր հեռանալուց հետո՝ ալկոհոլից և թմրանյութերից միջին խավի ընտանիքի կախվածության վրա: Հենրին տասնութ տարեկան ամբիցիոզ նկարիչ է, որը սեռական ցանկություն է զգում սեփական մոր նկատմամբ և թողնում է դպրոցը՝ վերջինիս մասին հոգ տանելու համար։ Դերին պատրաստվելու համար դերասանները զրուցել են հարբեցողությամբ տառապող մարդկանց և նրանց ընտանիքի անդամների հետ: Սմիթն իր հերոսի հարաբերությունները քննարկել է մոր հետ։ Հատված Լոնդոնում «Evening Standard» թերթին տված հարցազրույցից․

Aquote1.png Կա մի խրթին կատակ, որն ինձ գլխապտույտի է հասցնում․ ինչո՞ւ նա պարզապես չհեռացավ։ Եթե խոսենք Հենրիի մասին, նա իսկապես համոզված էր, իսկ միգուցե հավատում էր նրան, որ կարող է փոխել իր մորը։ Երբ մայրը վերջապես հեռանում է որդուց, որպեսզի մեկնի վերականգնողական կենտրոն, նրա անձը կործանվում է։ Նրա զոհաբերությունն ապարդյուն էր։
- Մեթ Սմիթ, մայիսի 6, 2008 թվական, «Evening Standard»[8][15]
Aquote2.png


«Դոկտոր Ով»[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեթ Սմիթը և «Դոկտոր Ով»-ի իր խաղընկերուհի Քարեն Գիլանը Սոլֆորդում՝ Մեծ Բրիտանիայով սերիալի գովազդային արշավի ժամանակ, մարտի 31, 2010

Այն մասին, որ Մեթ Սմիթն ընտրվել է բրիտանական «Դոկտոր Ով» գիտաֆանտաստիկ հեռուստասերիալի Տասնմեկերորդ Դոկտորի դերի համար, հայտնի դարձավ 2009 թվականի հունվարի 3-ին BBC Breakfast հաղորդման մեջ[16][17]: Նա փոխարինեց Դևիդ Թենանթին, որը 2008 թվականի հոկտեմբերին հայտարարեց իր հեռանալու մասին[18]։ Նախքան դերը ստանալը Սմիթը երբեք չէր դիտել հեռուստասերիալը[19] և համեմատաբար անհայտ դերասան էր՝ մյուս հավակնորդների հետ համեմատած, որոնց թվում էին Շոն Փերթվին, Քեթրին Զետա-Ջոնսը, Ջոզեֆ Փաթերսոնը, Ռասել Տովին, Ջեյմս Նեսբիթը, Չիվեթել Էջիոֆորը[20]։ Սմիթի՝ Թենանթին փոխարինելու մասին հայտարարվել է Տասնմեկերորդ Դոկտորի պաշտոնապես թողարկվելուց մեկ օր առաջ[21]։ Սմիթի ոչ այդքան հայտնի լինելը թերթերում «Դոկտոր ո՞վ» վերնագրերի պատճառ դարձավ, որը հեռուստասերիալի վերնագրով բառախաղ էր[22][23][24]։

Aquote1.png Մեթն առանձնանում է նրանով, որ ի զարմանս բոլորի նա երբեք չէր դիտել շոուն, սակայն այնուամենայնիվ նրա ինտոնացիաներն անթերի են։ Նա հասկացել է այս դերը: Նա վարակվել է թեթևությամբ, հումորով, աննորմալությամբ։ Ակնթարթորեն։ Դա ակնհայտ ընտրություն էր:
- Սթիվեն Մոֆաթը Սմիթի քասթինգի մասին, «Դոկտոր Ով։ Կոնֆիդենցիալ», «Դիմեք ինձ Դոկտոր» սերիա։
Aquote2.png


Սմիթը Դոկտորի դերում 7-րդ եթերաշրջանի 5-րդ սերիայի նկարահանումների ժամանակ, ապրիլի 11, 2012, Նյու Յորք

Սմիթն անցավ առաջին օրվա լսումները։ Թիմը, որը կազմված էր սերիալի պրոդյուսեր Սթիվեն Մոֆաթից և հեռուստապրոդյուսեր Փիրս Վենջերից, միանգամից առանձնացրին նրան մյուսներից՝ առաջին քասթինգի ժամանակ[16]։ Սմիթը նախկինում մասնակցել էր Ջոն Վաթսոնի դերի լսումներին՝ «Շերլոկ» հեռուստասերիալում, որի վրա աշխատում էր նաև Մոֆաթը, սակայն վերջինս Սմիթի կերտած կերպարը համարեց ավելի էքսցենտրիկ և ավելի մոտ Հոլմսին, որի դերն արդեն ստացել էր Բենեդիկտ Քամբերբեթչը[25]։

Դերը ստանալու ժամանակ Սմիթը 26 տարեկան էր՝ երեք տարով փոքր հինգերորդ Դոկտոր Փիթեր Դևիսոնից, որը նախկինում համարվում էր ամենաերիտասարդ Դոկտորը: Երեք շաբաթ տևած լսումներից հետո Մոֆաթն ու Վենջերը համաձայնվեցին, որ Սմիթն ամենալավ թեկնածուն է[16]։ BBC֊ն մտահոգություն հայտնեց պրոդյուսերների ընտրության հետ կապված՝ համարելով, որ 26֊ամյա դերասանը այդքան էլ հարմար չէ Դոկտորի կերպարի համար։ Սակայն Վենջերը համոզեց ընկերությանը, որ Սմիթը գերազանց է հանդես եկել «Party Animals»֊ում և ընդգծեց նրա կայտառությունն ու շարժունակությունը[16][26]։ Շոուի երկրպագուները բաժանվեցին․ նրանցից ոմանք Սմիթին համարում էին անփորձ և շատ երիտասարդ այդ դերի համար, իսկ մյուսները նշում էին այն ներուժը, որ նա ցուցադրում էր հեռուստատեսությամբ և թատրոնում[27]։

2010 թվականի հունիսին Սմիթն Orbital խմբի հետ հայտնվեց Գլասթոնբերի փառատոնում՝ սինթեզատորով կատարելով սերիալի հիմնական երաժշտական թեմայի ռեմիքսը[28]։ Մեթ Սմիթը Քարեն Գիլանի հետ 2010 թվականի հուլիսի 24-ին և 25-ին վարել է Ալբերտ Հոլում կայացած «Doctor Who Prom» գործիքային համերգը, որի ժամանակ կատարվել է սերիալի երաժշտությունը[29]։ Ներկայումս Սմիթը Դոկտորի դերում նկարահանվել է երեք եթերաշրջաններում և «Դոկտոր Ով» լիամետրաժ ֆիլմում և «Սարա Ջեյնի արկածները» հեռուստասերիալի երկու սերիաներում, իսկ 2011 թվականի հունիսին BBC-ն հայտարարեց, որ դերասանը պայմանագիր է կնքել առնվազն մեկ եթերաշրջանի համար, որը բաղկացած է տասնչորս սերիաներից, իսկ ինքը՝ Սմիթն հայտարարեց, որ իրեն փոխարինելու մասին դեռևս խոսք չկա[30], а сам Смит сказал, что разговоры о его замене пока не ведутся[31]։

2013 թվականի հունիսի 1֊ին հայտարարվեց, որ ութերորդ եթերաշրջանում Դոկտորի դերում հանդես կգա նոր դերասան։ Մեթ Սմիթի մասնակցությամբ վերջին սերիան դարձավ 2013 թվականի Սուրբ ծննդյան հատուկ թողարկումը[32]։

2013 թվականի նոյեմբերի 15֊ին հեռարձակվեց «Գիտությունը Դոկտոր Ով-ում» հեռուստածրագիրը, որի հաղորդավարը Բրայան Քոքսն էր։ Մեթ Սմիթը հանդես եկավ այնտեղ Դոկտորի դերում: Սմիթը խաղացել է նաև ինքն իրեն «Արկածներ տարածության ու ժամանակի մեջ» դրամայում, որն էկրան է բարձրացել 2013 թվականի նոյեմբերի 21-ին:

«Դոկտորի օրը» հոբելյանական սերիայից մի քանի օր առաջ Սմիթը ներկա գտնվեց Բուքինգհեմյան պալատում կազմակերպված ընդունելությանը, որը կազմակերպել էր Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի կրտսեր որդու կինը՝ Ուեսեքսի կոմսուհի Սոֆին[33]։

2010 թվականից մինչ այժմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեթ Սմիթը 2014 թվականի Կաննի կինոփառատոնին

2010 թվականին Սմիթը խաղաց հունգարացի ռեժիսոր Բենեդեկ Ֆլիգաուֆի «Արգանդը» ֆիլմում, իսկ նրա խաղընկերուհին դերասանուհի Եվա Գրինն էր[34]։ Որոշ հրապարակումներ նոր Դոկտորի մասնակցության փաստը բավական գնահատեցին, որպեսզի ուշադրություն հրավիրվի ֆիլմի վրա[35]։ Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում մի աշխարհում՝ որտեղ կլոնավորումը հասանելի է սովորական մարդկանց, իսկ գլխավոր հերոսուհի Ռեբեկան՝ Եվա Գրինի կատարմամբ, կլոնավորում է իր մահացած մանկության ընկեր Թոմին, որին մարմնավորում է Սմիթը:

Դերասանի հաջորդ աշխատանքը գրող Քրիստոֆեր Իշերվուդի դերն էր ռեժիսոր Ջեֆրի Սաքսի «Քրիստոֆերը և նրա նմանները» դրամայի մեջ, որը գրողի համանուն ինքնակենսագրականի՝ BBC-ի էկրանավորումն է, որը պատմում է 1930-ական թվականներին Բեռլինում գրողի կյանքի մասին։ Նրա հերոսի մորը կրկին մարմնավորել է Լինդսեյ Դունկանը, որի հետ նա նախկինում աշխատել էր «Այդ դեմքը» ներկայացման մեջ։ Սմիթի խաղընկերուհին դարձավ դերասանուհի Իմոջեն Փութսը, որը մարմնավորել է Ջեյն Ռոսին։ Նկարահանումները տեղի են ունեցել 2010 թվականի ամռանը Բելֆաստում[36]։ Քանի որ Սմիթն այդ ժամանակ արդեն խաղում էր «Դոկտր Ով»֊ում, նա չէր կարող ֆիլմում ամբողջովին մերկ հանդես գալ։ Սաքսը մեկնաբանեց. «BBC-ին ինձ ասաց, որ ես չպետք է ցույց տամ Դոկտոր Ովի մերկ հետույքը: Նրանք շատ բան են արել, որպեսզի նրան դարձնեն Տասնմեկերորդ Դոկտորը և ակնհայտորեն BBC-ին ձգտում էր պաշտպանել այն, ինչ ուներ»[37]։ Ինքը՝ Մեթը, ընթերցում էր Իշերվուդի ստեղծագործությունները և կրկնօրինակում էր նրա խոսելաոճը՝ հաճախ կրկնելով «Ai am wrrri-ter» արտահայտությունը («I am a writer!»-ի խեղաթյուրված տարբերակը)[38]: «Ես կցանկանայի 1930 թվականին Բեռլինում լինել»,- նշեց Մեթ Սմիթը: «Դա խենթ, դեկադանսական վայր էր: Արդյոք հետաքրքիր չէ, որ հենց այստեղ է սկսվում համաշխարհային ֆաշիզմի ամենակատաղի և դաժան շրջանը և որը միևնույն ժամանակ ամենալիբերալ վայրերից է»։

2011 թվականի օգոստոսին սկսվեցին 1948 թվականի Օլիմպիական խաղերի մասին պատմող «Բերթը և Դիքին» հեռուստաֆիլմի նկարահանումները, որտեղ Մեթ Սմիթը խաղաց բրիտանացի թիավար և օլիմպիական չեմպիոն Բերթ Բուշնելին[39]։ Նրա խաղընկերոջ՝ Դիքի Բյորնելի դերը կատարեց Սեմ Հոարը[40]։ Ֆիլմը ցուցադրվել է BBC-ով 2012 թվականի հունիսին[41]։

2012 թվականի մայիսի 26-ին Քարդիֆում Սմիթն ընդունեց Օլիմպիական կրակի էստաֆետան, որն ազդարարում էր Լոնդոնում անցկացվող Օլիմպիադան[41]։ Նախօրեին՝ BBC Breakfast շոուի ժամանակ, նա մեկնաբանեց իրադարձությունը․ «Ես շատ անփույթ եմ և հուսով եմ, որ չեմ ընկնի։ Կարծում եմ՝ այս էստաֆետան ավելացնում է հայրենասիրության զգացումը, և որ միջոցառմանը մեծ թվով մարդիկ են մասնակցել։ Այսպիսի հնարավորություն մեկ անգամ է տրվում կյանքում»։

Մեթ Սմիթը մասնակցել է «Տերմինատոր։ Ջենիսիս» ֆիլմին: Այդ ֆիլմում Մեթի դերակատարման հաստատումով ավարտվեց ֆիլմի գլխավոր հերոսների քասթինգի գործընթացը: Նա խաղաց Սքայնեթի դերը:

Քննադատություն և գործունեության գնահատանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Սմիթը «Քրիստոֆերը և նրա նմանները» ֆիլմի նկարահանումների ժամանակ Բելֆաստում, հունիսի 5, 2010

Սմիթի խաղը «Այդ դեմքը» պիեսում դրական արձագանքների է արժանացել, մասնավորապես՝ կուլմինացիոն տեսարանը, որտեղ Հենրին՝ իր մոր ներքնազգեստը հագած, փռվեց իր հոր աչքի առաջ[42][43]։ Ներկայացման դերասանական կազմն առաջադրվել է Լոուրենս Օլիվիեի մրցանակի, իսկ Սմիթն արժանացել է Իվնինգ Ստանդարտ հրատարակչության մրցանակին՝ լավագույն առաջնելույթի համար[44]։ Դերասանի՝ Վեստ Էնդ տեղափոխվելուց հետո նրա մարմնավորած Հենրիի կերպարին բազմիցս անդրադարձել են այնպիսի հրատարակչություններ, ինչպիսիք են Իվնինգ Ստանդարտը, Դեյլի էքսպրես-ը, The Guardian-ը և Թայմսը[45]։

Սմիթը Դոկտորին մարմնավորելիս հաճախ կերպարին հաղորդում էր կենդանություն, շարժունակություն և դիմաշարժություն, որոնք բոլորը միասին անսովոր էին սերիալի համար։ The Daily Telegraph-ի թղթակից Բենջի Ուիլսոնը նշել է․ «Սերիայի վերջում, իր թվիդե բաճկոնով և թիթեռնաձև փողկապով, ինչպես Professor Quatermass ինդի խումբը, դուք արդեն մոռանում եք նրա հայտնի նախորդին: Իսկապես, Սմիթը կարող է լինել լավագույն Ժամանակի տիրակալը։ Ըստ էության, Դոկտորը պետք է խենթ այլմոլորակային լինի, և Սմիթը հենց այդպիսի տպավորություն էր թողնում՝ անգամ չհասցնելով բացել բերանը»։ Սմիթը ստացավ «Դոն Քիշոտի, ամենաանհոգ դոկտորի», «խելագար, բոլորովին նոր և միևնույն ժամանակ շատ հին» կարգավիճակ[46]։ Իր առաջին՝ «Տասնմեկերորդ ժամը» սերիայում խաղալու համար Սմիթն առաջադրվել է Ազգային հեռուստամրցանակի՝ «Դրամատիկական սերիալում լավագույն դերակատարման» համար: Վեցերորդ եթերաշրջանը (երկրորդը Սմիթի համար) նրան հաղթանակ բերեց «Scream Award» մրցանակաբաշխության ժամանակ՝ «Ֆանտաստիկ ֆիլմի լավագույն դերասան» անվանակարգում[47], BAFTA հեռուստամրցանակ՝ «Լավագույն դերասան» անվանակարգում[48], ինչպես նաև երկրորդ անգամ ներկայացվեց Ազգային հեռուստամրցանակի[49]։ Սթիվեն Մոֆաթի խոսքերով «Հոլիվուդը վախի մեջ պահելու համար» և Սմիթի՝ Դոկտորի դերում ունեցած հաջողության պատճառով, նա տարվա ընթացքում կրկնակի՝ 200 հազար ֆունտ ստեռլինգով ավելացրեց Սմիթի աշխատավարձը (ինչը զգալիորեն քիչ էր, քան ստանում էր Թենանտը)[19]։

«Քրիստոֆերը և նրա նմանները» ֆիլմում Սմիթը դարձավ հերթական օրինակն այն բանի, թե ինչպես է դերասան-հետերոսեքսուալը խաղում բաց հոմոսեքսուալի դեր[50]։ 2009 թվականին բրիտանացի դերասան Քոլին Ֆերտը խաղացել է նմանատիպ ֆիլմում՝ Իշերվուդի «Միայնակ տղամարդը» վեպի կինոտարբերակում։ «The Guardian»-ի մեկնաբան Սեմ Վոլասթոնն ընդգծել է Սմիթի խաղը՝ այն անվանելով «գրավիչ անառակ, հմայիչ, խելացի և զվարճալի»[51], իսկ Ջոն Լլոյդը՝ «Financial Times»-ից, ընդհակառակը, Սմիթի կերպարանափոխությունը նույնասեռականի «անհարմար» համարեց՝ այդուհանդերձ գովելով Քրիստոֆերի և մոր միջև տեսարանները, որոնք ֆիլմի ընդհանուր ֆոնին արտահայտիչ էին[52]։ Ֆիլմում դերի համար Սմիթն առաջադրվել է բրիտանական ԼԳԲՏ «Stonewall Awards» մրցանակի՝ «Տարվա արտիստ» անվանակարգում[53]։

Հոբբի[խմբագրել | խմբագրել կոդը]

Արթուր Դարվիլը, Մեթ Սմիթը և Քարեն Գիլանը Barnes & Noble-ում «Դոկտոր Ով»-ի շրջանակներում ինքնագիրներ բաժանելու ժամանակ, ապրիլ, 2011

Սմիթը հետաքրքրվում է լուսանկարչությամբ և գրականությամբ, մասնավորապես, շոտլանդացի գրող Քերոլ Էնն Դաֆիի ստեղծագործությամբ: Նվագում է դաշնամուր և նույնիսկ կատակով «Դոկտոր Ով»֊ի ստեղծողներին առաջարկել է նորացված ՏԱՐԴԻՍԻՆ ավելացնել դաշնամուրը[54]։ Ռադիոհեդ խմբի երկրպագուն է, որին անվանում է իր ոգեշնչման աղբյուրը, երկրպագում է նաև Փինք Ֆլոյդին, որի հետ նրան ծանոթացրել է հայրը: Սմիթը նշել է, որ հետաքրքրությունների լայն շրջանակից ելնելով՝ ապագայում հնարավոր է՝ իրեն տեսնում է, թե՛ որպես երաժիշտ, թե՛ որպես ռեժիսոր կամ օպերատոր[55]։ Իր բնորոշմամբ՝ «զբաղվում է այն իրերի հավաքագրմամբ, որոնք իրեն պետք չեն», այս պահին՝ անտիկ կահույքի հավաքագրմամբ։ Սիրում է շախմատ խաղալ, «Դոկտոր Ով»֊ին նվիրված հաղորդումներից մեկում իր հերոսի կերպարով շախմատ է խաղացել երեք փոքր տղաների հետ․ «Շախմատը հրաշալի խաղ է, այն ինտելեկտի պայքար է։ Երբ ես խաղում եմ, ես դրան շատ լուրջ եմ վերաբերվում և չեմ կարողանում աչքս կտրել խաղատախտակից»[38]։ «The Guardian»֊ին տված հարցազրույցում Սմիթը խոստովանել է, որ աթեիստ է. «Ես որևէ կրոնի չեմ դավանում։ Ընդհանրապես ես աթեիստ եմ»[56]։

Մեթը և նրա հայրը ֆուտբոլ խաղացել են նույն դիրքում՝ կենտրոնական պաշտպանությունում, և երկուսն էլ Բլաքբըրն Ռովերս ֆուտբոլային ակումբի երկրպագուներ են։  Ֆուտբոլային հմտությունները Մեթին պետք եկան «Դոկտոր Ով»֊ի նկարահանումների ժամանակ: Սերիալի հինգերորդ եթերաշրջանի «Տնվորը» դրվագում Դոկտորը փորձում է սովորական կյանքով ապրել և իր հարևանի հետ ընկերանալու նպատակով իր ընկերների հետ գնում է ֆուտբոլի խաղի՝ եկածներին զարմացնելով իր ֆուտբոլային հմտություններով[57]։

Ընտանիք և անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայրը՝ Լինն ու հայրը՝ Դևիդը, պլաստմասայի վերամշակման փոքր բիզնես ունեն, իսկ ավագ քույրը՝ Լաուրա Ջեյն Սմիթը, պարուհի է և երկար ժամանակ շրջագայել է Take That խմբի հետ։ 2006 թվականին կարճ ժամանակ հանդիպել է Փուլմանի էկրանավորած ֆիլմի իր գործընկերոջ՝ Բիլլի Փայփերի հետ[58]։ 2009 թվականին հանդիպել է բրազիլացի երգչուհի և դերասանուհի Մայանա Մորայի հետ, որից բաժանվել է մի քանի ամիս անց[59]։ 2010 թվականից նրան բազմիցս տեսել են բրիտանացի մոդել Դեյզի Լոուի հետ․ զույգը հաստատել է իր հարաբերությունները միայն մեկ տարի անց[60]։ 2011 թվականի նոյեմբերին բրիտանական մի քանի թերթեր տասնութ ամիս տևած սիրավեպից հետո հաղորդեցին զույգի բաժանման մասին[61][62]։ 2014 թվականի հունիսի 3-ին Մեթ Սմիթը Կաննի կինոփառատոն է ներկայացել Լիլի Ջեյմսի հետ, որից հետո լուրեր են տարածվել նրանց հարաբերությունների մասին: 2014 թվականի հունիսի 9֊ին նրանց միասին են տեսել, ինչը, ըստ լրատվական աղբյուրի՝ հաստատում է զույգի միասին լինելու մասին լուրերը[63]։

Դերասանական աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինո և հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2006 Ռուբին մշուշի մեջ The Ruby in the Smoke Ջիմ Թեյլոր
2007 Վայրի երեկույթ Party Animals Դեննի Ֆոսթեր
2007 «Բևեռային աստղի» ստվերը The Shadow in the North Ջիմ Թեյլոր
2007 Կանչով աղջկա գաղտնի օրագիրը Secret Diary of a Call Girl Թիմ
2007 Փողոցը The Street Յեն Հանլի
2008 Ընդհատակ անցնել Բրյուգեում In Bruges Պատանի Հարրի
2009 Մովսես Ջոնս Moses Jones Դեն Թվենթիմեն
2009 Միասին[64][65] Together Ռոբ
2010–2013 Դոկտոր Ով Doctor Who Տասնմեկերորդ Դոկտոր
2010 Ընկերք[66] Womb Թոմաս
2010 Սառա Ջեյնի արկածները[67][68] The Sarah Jane Adventures Դոկտոր
2011 Քրիստոֆերը և նրա նմանները Christopher and His Kind Քրիստոֆեր Իշերվուդ
2012 Բերթը և Դիքին Bert and Dickie Բերթ Բուշնել[41]
2013 Արկած տարածության և ժամանակի մեջ An Adventure in Space and Time Դոկտոր
2014 Ինչպես բռնել հրեշին[69] Lost River Բուլլի
2015 Տերմինատոր։ Ջենիսիս[70] Terminator Genisys Ալեքս/Սկայնեթ
2016 Հպարտություն և նախապաշարմունք և զոմբիներ Pride and Prejudice and Zombies Պարոն Քոլինզ
2016–2017 Թագը The Crown Արքայազն Ֆիլիպ
2018 Մափլթորփ Mapplethorpe Ռոբերտ Մափլթորփ
2018 Զրո հիվանդը Patient Zero Մորգան
2018 Ընտանիք Charlie Says Չարլզ Մենսոն
Պետգաղտնիք Official Secrets Մարտին Բրայթ

Թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր Թատրոն
2003 Սպանություն տաճարում Murder in the Cathedral Թոմաս Բեքեթ Ազգային երիտասարդական թատրոն, Լոնդոն
2004 Վարպետը և Մարգարիտան Ֆագոտ Լիրիք Համերսմիթ, Լոնդոն
2004 Նոր սպանություններ Fresh Kills Առնոլդ Ռոյալ Քորթ, Լոնդոն
2005 Անծայրածիր աշխարհի ափին On the Shore of the Wide World Պաուլ Դանցինգեր Թագավորական բորսայի թատրոն, Մանչեսթեր
Ազգային արքունական թատրոն, Լոնդոն
2005–2006 Պատմության սիրահարները The History Boys Լոքվուդ Ազգային արքունական թատրոն, Լոնդոն
2006 Burn/Chatroom/Citizenship Տարբեր կերպարներ
2007 Այն դեմքը That Face Հենրի Ռոյալ Քորթ, Լոնդոն
2007–2008 Շնաձկների շրջանում Swimming with Sharks Գայ Վոդևիլ, Լոնդոն
2008 Այն դեմքը That Face Հենրի Յորքի դուքսի թատրոն, Լոնդոն
2013–2014 Ամերիկացի խելառ American Psycho Պատրիկ Բեյթման Ալմեյդա, Լոնդոն

Վիդիոխաղեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2010 Դոկտոր Ով։ Արկածային խաղեր (Windows٫ Mac) Doctor Who: The Adventure Games Դոկտոր
2010 Դոկտոր Ով։ Վերադարձ Երկիր (Wii) Doctor Who: Return to Earth Դոկտոր
2010 Դոկտոր Ով։ Երկրի տարհանում (NDS) Doctor Who: Evacuation Earth Դոկտոր
2012 Դոկտոր Ով։ Հավերժության ժամացույց (Playstation 3٫ Windows٫ PlayStation Vita) Doctor Who: The Eternity Clock Դոկտոր
2015 Lego Dimensions Lego Dimensions Տասնմեկերորդ Դոկտոր

Մրցանակներ և առաջադրումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Մրցանակ Անվանակարգ Աշխատանք Արդյունք
2010 TV Choice Award Լավագույն դերասան[71] «Դոկտոր Ով» Առաջադրում
2011 Լավագույն դերասան[72] Առաջադրում
National Television Award Լավագույն դերասան դրամատիկական սերիալում[73] Առաջադրում
SFX Award Լավագույն դերասան[74] Հաղթանակ
BAFTA TV Տղամարդու լավագույն դեր[75] Առաջադրում
Constellation Award Լավագույն դերասանական խաղ գիտաֆանտաստիկ սերիալում[76] Առաջադրում
Scream Award Լավագույն դերասան ֆանտաստիկ ֆիլմում[47] Հաղթանակ
Stonewall Award Տարվա արտիստ[53] «Քրիստոֆեր և նրա նմանները» Առաջադրում
2012 National Television Award Լավագույն դերասան դրամատիկական սերիալում[49] «Դոկտոր Ով» Հաղթանակ
SFX Award Լավագույն դերասան[77] Հաղթանակ
TV Choice Award Լավագույն դերասան[78] Առաջադրում
2013 Լավագույն դերասան[79] Առաջադրում
National Television Award Լավագույն դերասան դրամատիկական սերիալում[80] Առաջադրում
2014 Լավագույն դերասան դրամատիկական սերիալում[81] Հաղթանակ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #1012584550 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 http://www.nndb.com/people/322/000179782/
  3. 3,0 3,1 filmportal.de — 2005.
  4. «Matt Smith - 11th Dr Who - Former NSB Head Boy»։ Northampton School for Boys (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-31-ին։ Վերցված է 2011-12-03 
  5. Plunkett John։ «Doctor Who's Matt Smith and E4's Misfits win Bafta nods»։ The Guardian։ Վերցված է 2011-12-03 
  6. JAMES TAPPER (2009-01-04)։ «Doctor Who? Unknown actor Matt Smith, 26, announced as David Tennant's replacement»։ Associated Newspapers Ltd։ Վերցված է 2013-09-28 
  7. «Who on Earth is Matt Smith?»։ BBC News։ 2009-01-03։ Վերցված է 2011-12-03 
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 Liz Hoggard (6 мая 2008)։ «That Face to Watch» (անգլերեն)։ Evening Standard։ Արխիվացված է օրիգինալից 2009-01-23-ին։ Վերցված է 2011-12-03 
  9. «Matt Smith is the New Doctor» (Пресс-релиз) (անգլերեն)։ BBC։ 3 января 2009։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-31-ին։ Վերցված է 2011-12-03 
  10. «Meet the Eleventh Doctor — An Exclusive Chat With Matt Smith»։ Doctor Who microsite (անգլերեն)։ BBC։ 3 января 2009։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-31-ին։ Վերցված է 2011-12-03 
  11. 11,0 11,1 «Fresh Face: Matt Smith»։ London.Broadway.com։ 18 октября 2007։ Արխիվացված է օրիգինալից 20 марта 2009-ին։ Վերցված է 2011-12-03 
  12. «Matt Smith Is New Doctor Who»։ Empire Online։ 3 января 2009։ Վերցված է 2012-01-01 
  13. «Danny Foster»։ Party Animals microsite։ BBC։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-31-ին։ Վերցված է 2011-12-03 
  14. «Matt Smith interview»։ Party Animals microsite։ BBC։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-31-ին։ Վերցված է 2011-12-03 
  15. «Olivier Awards 2008: Nominations in Full»։ The Guardian (London)։ 7 февраля 2008։ Վերցված է 2011-12-03 
  16. 16,0 16,1 16,2 16,3 «The Eleventh Doctor». Doctor Who Confidential. Series 4. Episode 15. 3 января 2009. BBC. BBC One. 
  17. Hilton Matt (3 января 2009)։ «Odds on Who»։ The Doctor Who News Page (Outpost Gallifrey)։ Վերցված է 2011-12-05 
  18. «David Tennant quits as Doctor Who»։ BBC News։ 29 октября 2008։ Վերցված է 2011-12-03 
  19. 19,0 19,1 Cole Moreton (7 августа 2011)։ «'Don't tell me the dads at home watch DrWho and See his Assistant Being Beautiful and Sexy and Don't Clap Their Hands': Matt Smith on Stunning Companions»։ Daily Mail (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-31-ին։ Վերցված է 2011-12-03 
  20. «Doctor Who: The runners and the riders»։ BBC News։ 3 января 2009։ Վերցված է 2011-12-03 
  21. Hilton Matt (3 января 2009)։ «Odds on Who»։ The Doctor Who News Page (Outpost Gallifrey)։ Վերցված է 2011-12-03 
  22. Goldsmith Belinda (4 января 2009)։ «Dr Who? BBC chooses newcomer»։ Reuters։ Վերցված է 2011-12-03 
  23. Moreton Cole (4 января 2009)։ «Doctor Who? Unknown is Latest Incarnation of Time Lord»։ London: The Independent։ Վերցված է 2011-12-03 
  24. «The new Doctor is Matt... Who?»։ The Sun։ 4 января 2009։ Վերցված է 2011-12-03 
  25. French, Dan (4 февраля 2010)։ «Matt Smith Rejected for BBC's 'Sherlock'»։ Digital Spy։ Վերցված է 2011-12-03 
  26. «Matt Smith is the New Doctor»։ BBC Press Office։ 3 января 2009։ Վերցված է 2011-12-03 
  27. Moss Lyndsay (5 января 2009)։ «Doctor who? Newcomer Divides programme's Fans»։ The Scotsman։ Վերցված է 2011-12-03 
  28. Ann Lee (28 июня 2010)։ «Doctor Who's Matt Smith Performs with Orbital at Glastonbury»։ Metro.co.uk։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-31-ին։ Վերցված է 2011-12-03 
  29. «Doctor Who's day at the Proms»։ BBC News։ 25 июля 2010։ Վերցված է 2011-12-03 
  30. «Matt Smith to return for new Doctor Who series»։ BBC News Online։ 8 июня 2011։ Վերցված է 2011-12-03 
  31. «Matt Smith says he has no plans to leave 'Doctor Who'»։ NME (անգլերեն)։ IPC MEDIA։ 28 декабря 2011։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-31-ին։ Վերցված է 2012-01-03 
  32. Matt Smith announces he is to leave Doctor Who
  33. Поклонники «Доктора Кто» увидят юбилейную серию в 3D
  34. Brendon Connelly (9 февраля 2009)։ «Eva Green and New Dr. Who, Matt Smith, Jump Aboard Cloning Drama “Womb”»։ /Film (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-31-ին։ Վերցված է 2011-12-03 
  35. Ray Bennett (14 октября 2008)։ «Womb - Film Review»։ The Hollywood Reporter։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-31-ին։ Վերցված է 2011-12-03 
  36. Adam Dawtrey (26 марта 2011)։ «Northern Ireland Pulls in Major Projects»։ Variety (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-31-ին։ Վերցված է 2011-12-03 
  37. David Wigg (18 марта 2011)։ «Nudity, Nazis and the Doctor: Matt Smith is a Long Way From the TARDIS as He Plays Louche Writer Christopher Isherwood in New BBC Drama»։ Daily Mail (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-31-ին։ Վերցված է 2011-12-03 
  38. 38,0 38,1 Hermione Eyre (8 октября 2010)։ «The Hip Doctor: Matt Smith's Rock 'n' Roll Life With Daisy Lowe»։ Evening Standart (անգլերեն)։ ES London Limited։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-31-ին։ Վերցված է 2011-12-03 
  39. Bamigboye Baz (1 июля 2011)։ «Doctor Who's Olympic past: Matt Smith to Star as Gold-Winning Rower From 1948»։ Daily Mail։ Վերցված է 2011-12-03 
  40. «London 2012 Festival and The Cultural Olympiad on the BBC» (անգլերեն)։ BBC։ 24 ноября 2011։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-31-ին։ Վերցված է 2011-12-03 
  41. 41,0 41,1 41,2 Kevin Wicks (24 мая 2012)։ «‘Doctor Who’ Star Matt Smith to Carry Olympic Torch!»։ BBC America (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2012-05-28-ին։ Վերցված է 2012-05-26 
  42. Charles Spencer (12 мая 2008)։ «That Face: into the West End, Raw Power Intact»։ The Telegraph (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-31-ին։ Վերցված է 2011-12-03 
  43. Michael Billington (12 мая 2008)։ «Theatre Review: That Face» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-31-ին։ Վերցված է 2011-12-03 
  44. «Who's That Girl? Matt Smith in the Cross-Dressing Role that Helped Land Him Role of the New Time Lord»։ Daily Mail։ 12 февраля 2009։ Վերցված է 2011-12-03 
  45. Rynn, Melissa, Jackson, Kate; և այլք: (12 мая 2008)։ «Review Round-up: Stenham Saves West End Face»։ What's On Stage։ Արխիվացված է օրիգինալից 2011-06-16-ին։ Վերցված է 2011-12-03 
  46. «Matt Smith's Doctor Who debut Equals David Tennant's 8million Viewers as Critics Praise First Show»։ Daily Mail (անգլերեն)։ 4 апреля 2010։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-31-ին։ Վերցված է 2011-12-03 
  47. 47,0 47,1 «Scream Award 2011: Best Science Fiction Actor»։ Spike TV (անգլերեն)։ Viacom։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-17-ին։ Վերցված է 2011-12-28 
  48. «National TV Awards winners»։ BBC News։ 26 января 2011։ Վերցված է 2011-12-03 
  49. 49,0 49,1 Catriona Wightman (27 сентября 2011)։ «National Television Awards 2012: The nominees»։ Digital Spy (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-31-ին։ Վերցված է 2012-01-01 
  50. Emma Clark (18 марта 2011)։ «Matt Smith: Why Kissing Boys is Interesting»։ Northampton Chronicle (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-31-ին։ Վերցված է 2011-12-03 
  51. Sam Wollaston; 20 марта 2011։ «TV review: Christopher and His Kind Civilization: Is the West History?»։ The Guardian (անգլերեն)։ Guardian News and Media Limited։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-31-ին։ Վերցված է 2011-12-03 
  52. John Lloyd (25 марта 2011)։ «The Winds of Gradual Change»։ Financial Times։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-31-ին։ Վերցված է 2011-12-03 
  53. 53,0 53,1 Mayer Nissim (23 сентября 2011)։ «Lady GaGa, Matt Smith, Jessie J get Stonewall Awards nominations»։ Digital Spy (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-31-ին։ Վերցված է 2012-01-02 
  54. Jason Gregory (7 апреля 2010)։ «Dr Who Matt Smith Reveals Love Of Radiohead, Nas And Pink Floyd»։ Gigwise (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-31-ին։ Վերցված է 2011-12-04 
  55. «The Big Interview:Matt Smith» (անգլերեն)։ officiallondontheatre.co.uk։ 14 мая 2008։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-31-ին։ Վերցված է 2011-12-03 
  56. «Matt Smith Interview: Lord of Misrule»։ The Guardian։ 3 декабря 2011։ Վերցված է 2012-03-01 
  57. «The Lodger - Fourth Dimension» (անգլերեն)։ BBC։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-31-ին։ Վերցված է 2011-12-04 
  58. Sara Mccorquodale (19 апреля 2010)։ «Secret Diary of a Time Lord: The Fete Date of Matt Smith and Billie Piper Back in 2006»։ Daily Mail (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-31-ին։ Վերցված է 2011-12-03 
  59. Simon Hattenstone (6 марта 2010)։ «Meet Matt Smith: Star of the New Doctor Who» (The Guardian) (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-31-ին։ Վերցված է 2011-12-03 
  60. Clemmie Moodie (2 апреля 2011)։ «Daisy Lowe: How I keep the romance with Doctor Who star Matt Smith»։ Daily Mirror (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-31-ին։ Վերցված է 2011-12-03 
  61. «Dumped by Who: Daisy Lowe and Matt Smith split up after actor calls time on their 18-month long relationship»։ Daily Mail (անգլերեն)։ 25 ноября 2011։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-01-ին։ Վերցված է 2012-03-01 
  62. Amy Duncan (24 ноября 2011)։ «Matt Smith and Daisy Lowe split after 18-month romance»։ Metro.co.uk (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-01-ին։ Վերցված է 2012-03-01 
  63. «Downton dame and Dr Who: Lily James and Matt Smith pictured together amid dating rumours»։ Daily Express (անգլերեն)։ 9 июня 2014։ Վերցված է 2012-06-20 
  64. «Together (2009/II)»։ Movie database։ IMDb։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-31-ին։ Վերցված է 2009-05-27 
  65. Matt Smith (14 May 2009)։ 6 o' clock news։ BBC, YouTube։ Իրադարձությունը կատարվել է 18:00։ Վերցված է 2011-12-03 
  66. Meza Ed (9 февраля 2009)։ «Eva Green to Star in "Womb"»։ Variety։ Վերցված է 2011-12-03 
  67. «The Doctor and Jo Grant join CBBC's The Sarah Jane Adventures in special episodes written by Russell T Davies»։ BBC Press Office։ 2010-04-19։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-31-ին։ Վերցված է 2011-12-03 
  68. «Doctor Who Star Matt Smith to Appear in Sarah Jane Adventures»։ The Daily Telegraph (London)։ 19 апреля 2010 
  69. «Matt Smith to make American debut in How to Catch a Monster fantasy film»։ The Telegraph։ 2013-02-07։ Վերցված է 2013-06-20 
  70. «We don't have a TARDIS, but we do have a Time Lord: we're pleased to welcome Matt Smith to the cast of #Terminator.»։ Twitter։ 2014-05-02 
  71. Catriona Wightman (30 июня 2010)։ «TV Choice Awards 2010: The Nominees»։ Digital Spy (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-31-ին։ Վերցված է 2012-01-01 
  72. Catriona Wightman (18 мая 2011)։ «In Full: TV Choice Awards 2011 - Nominees»։ Digital Spy (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-31-ին։ Վերցված է 2012-01-01 
  73. Daniel Sperling (26 января 2011)։ «National Television Awards 2011 - Winners»։ Digital Spy (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-31-ին։ Վերցված է 2012-01-01 
  74. Dave Golder։ «SFX Awards Winners Announced»։ SFX (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-01-ին։ Վերցված է 2012-01-01 
  75. «Television Awards Nominees and Winners in 2011: Leading Actor»։ British Academy of Film and Television Arts։ 26 апреля 2011։ Արխիվացված է օրիգինալից 2011-06-12-ին։ Վերցված է 2012-01-01 
  76. «And the nominees are... - The Constellation Awards 2010 - A Canadian Award for Excellence in Science Fiction Films and Television» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-31-ին։ Վերցված է 2012-01-02 
  77. Dave Golder (4 февраля 2012)։ «SFX Awards 2012: The Winners»։ SFX (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-09-ին։ Վերցված է 2012-02-05 
  78. «TV Choice Awards 2012: The winners - In full»։ Digital Spy։ 10 сентября 2012։ Վերցված է 1-07-2015 
  79. «Doctor Who stars David Tennant and Matt Smith to battle over best actor gong»։ Mirror Online։ 9 сентября 2013։ Վերցված է 1-07-2015 
  80. «National Television Awards 2013 - Nominations in full»։ Digital Spy։ 8 января 2013։ Վերցված է 1-07-2015 
  81. «National Television Awards 2014 winners in full»։ Digital Spy։ 22 января 2014։ Վերցված է 1-07-2015 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Smith, Oli Doctor Who: The Eleventh Doctor: Matt Smith. — London: BBC Children's Books, 2010. — 64 p. — ISBN 978-1-40590-687-6
  • Emily Herbert Matt Smith: The Biography. — John Blake, 2011. — 250 p. — ISBN 9781843582687

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]