Սովորական ծառագորտ
Սովորական ծառագորտ | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||
|
||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||
Hyla arborea (Linnaeus, 1758) |
||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||
Արեալ | ||||||||||||
|
Սովորական ծառագորտ, Շելկովնիկովի ծառագորտ կամ սովորական կռռան (լատին․՝ Hyla arborea), անպոչ երկկենցաղների կարգի ծառագորտերի կամ կռռանների ընտանիքին պատկանող կենդանատեսակ։
Դասակարգված է որպես քիչ մտահոգող տեսակ։ Տարածված է միայն Եվրոպայում, Հյուսիսային Աֆրիկայում և Կովկասում՝ այդ թվում Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում։
Ձմեռնում է թափված տերևների, մամուռների տակ, փչակներում, գետնաբներում, ջրամբարների հատակի տիղմի մեջ։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածված է Եվրոպայում, Հյուսիսային Աֆրիկայում և Կովկասում։ Տարածված է գրեթե ամբողջ Եվրոպայում՝ Պորտուգալիայից՝ Պիրենեյան թերակղզուց, մինչև Բալկանյան թերակղզի, Հունաստանից մինչև Ուկրաինայի հյուսիս և Ղրիմ։
Հանդիպում է նաև Թուրքիայում և Իրանում։ Համարվում է նաև Անդրկովկասի կենդանատեսակ։ Տարածված է Վրաստանի, Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանի և Հայաստանի տարածքներում։
Հայաստանում տարածված է ամենուր՝ բարձր լեռնային վայրերից մինչև խոր ցածրավայրեր՝ մինչև ծովի մակարդակից 1500 մետր բարձրության վրա։
Ծառագորտը լինում է ծառերի, թփերի, բարձր խոտերի վրա։ Երեկոյան կամ գիշերը իջնում է ջուրը, լրացնում ցերեկվա ընթացքում ծախսած խոնավությունը և ապա սնվում միջատների թրթուրներով։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկարությունը 3,5-ից 4,5 սմ է։ Գույնը հիմնականում վերևից կանաչ է, ներքևից՝ դեղնասպիտակ, սակայն հանդիպում են սպիտակ (ալբինոս), կաթնագույն, դեղնա-նարնջագույն, սև և այլ գույներ ունեցող առանձնյակներ։
Հավանական է՝ գույնի այդ խայտաբղետությունը պայմանավորված է ջերմաստիճանի և խոնավության փոփոխությամբ։
Բազմացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Բաժանասեռ կենդանիներ են։ Բեղմնավորումն արտաքին է, կատարվում է ջրում, իսկ զարգացումը՝ կերպարանափոխությամբ։
Սեռահասուն է դառնում կյանքի 3-4-րդ տարում։ Այս տեսակը արհեստական պայմաններում կարող է ապրել մինչև 22 տարի։ Բազմանում է փչակների, ճյուղերի արանքնում կուտակված փոքր քանակի ջրերի մեջ[1]։
Դնում է 800-1000 գորտնկիթ։ Արուները գլխի երկու կոկորդի տակ ունեն ռեզոնատորներ։ Բեղմնավորումից 8-10 օր հետո գորտի զիգոտից զարգանում է թրթուրը՝ շերեփուկը։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հ․Ջ․ Գրիգորյան, Ողնաշարավորներ, Հայերեն կենդանաբանական տերմինաբանություն (վերլուծություն և սկզբունքներ) (խմբ. Հ․Գ․ Խաչատրյան), «ՀՀ ԳԱԱ Գիտություն հրատարակչություն», 2008, էջ 156 — 264 էջ. — 300 հատ, ISBN 978-5-8080-0723-9։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սովորական ծառագորտ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սովորական ծառագորտ» հոդվածին։ |
|