Թիաոտ թռչող գորտ
| Թիաոտ թռչող գորտ | ||||||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Գիտական դասակարգում | ||||||||||||||
|
||||||||||||||
| Լատիներեն անվանում | ||||||||||||||
| Rhacophorus reinwardtii (Schlegel, 1840) |
||||||||||||||
| Հատուկ պահպանություն | ||||||||||||||
|
|
Թիաոտ թռչող գորտ կամ ճավայան թիաոտ գորտ (լատին․՝ Rhacophorus reinwardtii), թիաոտ գորտերի ընտանիքին պատկանող գորտ։
Տարածվածություն և կենսակերպ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածված է բացառապես Հարավարևելյան Ասիա տարածաշրջանում։ Հանդիպում է Ճավա, Սումատրա կղզիներում։ Լինում է արևադարձային անտառներում։ Ձուն դնում է ջրի մեջ գտնվող տերևների վրա։ Ակտիվ է գիշերը՝ իրիկնամուտին։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարմնի միջին երկարությունը հասնում է 7,5 սմ-ի։ Երկկենցաղների մարմինը վերևից կանաչ է, ներքևից՝ դեղին։ Առջևի և հետևի վերջույթների մատների արանքում կան լայն թաղանթներ, որոնց օգնությամբ կարող են սավառնելով թռչել մինչև 10-16 մետր։
Թռչող թիաոտ գորտերի էգերը զգալիորեն ավելի մեծ են արուներից։ Նրանց մարմնի երկարությունը կազմում է 5,5 8,0 սանտիմետր, իսկ արուներինը՝ 4,2-5,3 սանտիմետր։ Կոկորդի և ստորին վերջույթների հատվածում նկատվում է դեղին գունավորում։ Փորը լրիվ սպիտակ է։
Մատների ծայրերին կան սերտաճած կլոր հատվածներ։ Արուների գունավորումը փոխվում է ավելի արագ, քան էգերինը։
Գորտի անվանումը կապված է այդ հատկության հետ[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հ․Ջ․ Գրիգորյան, Ողնաշարավորներ, Հայերեն կենդանաբանական տերմինաբանություն (վերլուծություն և սկզբունքներ) (խմբ. Հ․Գ․ Խաչատրյան), «ՀՀ ԳԱԱ Գիտություն հրատարակչություն», 2008 — 264 էջ. — 300 հատ, ISBN 978-5-8080-0723-9։
| Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թիաոտ թռչող գորտ» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թիաոտ թռչող գորտ» հոդվածին։ |
| ||||||
