Jump to content

Սողոմոն Եղիազարով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սողոմոն Եղիազարով
Ծնվել էհունվարի 1, 1852(1852-01-01)[1] կամ հունվարի 1 (14), 1913[2]
Դեվրլու, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1][2]
Մահացել էոչ վաղ քան 1922 կամ 1914[1][2]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Ազգությունհայ
Մասնագիտությունտնտեսագետ, գրող և պատմաբան
Հաստատություն(ներ)Օդեսայի ազգային համալսարան[1], Ներսիսյան դպրոց[1], Մոսկվայի կայսերական համալսարան, Կազանի կայսերական համալսարան, Սուրբ Վլադիմիրի անվան կայսերական համալսարան և Կիևի կանանց բարձրագույն դասընթացներ
Գործունեության ոլորտԻրավաբանություն
Ալմա մատերԹիֆլիսի գիմնազիա (1875)[1] և Մոսկվայի կայսերական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ (1880)[1]
Գիտական աստիճանիրավաբանական գիտությունների դոկտոր[1][2] (փետրվարի 29, 1892)
Տիրապետում է լեզուներինհայերեն

Սողոմոն Ադամի Եղիազարով (հունվարի 1, 1852(1852-01-01)[1] կամ հունվարի 1 (14), 1913[2], Դեվրլու, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1][2] - ոչ վաղ քան 1922 կամ 1914[1][2]), հայ տնտեսագետ, գրող։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1875 թվականին ավարտել է Թիֆլիսի գիմնազիան, 1880 թվականին՝ Մոսկվայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ 1885 թվականին Մոսկվայի համալսարանում հանձնել է մագիստրոսական քննություն, ապա մասնակցել Կովկասի գյուղացիության վիճակը ուսումնասիրող հանձնաժողովի գործունեությանը։

1887 թվականին նշանակվել է Կազանի համալսարանի փիլիսոփայության և իրավունքի պատմության ամբիոնի պրիվատ դոցենտ։ Կազանում ստացել է պետական իրավունքի մագիստրոսի (1889) և դոկտորի (1892) աստիճան։ 1893 թվականից Կիևի Ս․ Վլադիմիրի համալսարանի պետական իրավունքի ամբիոնի պրոֆեսոր էր։

Դասախոսել է Կիևի կայսերական և Օդեսայի համալսարաններում։ Եղել է Ներսիսյան դպրոցի տեսուչ, աշխատակցել «Մշակ», «Նոր դար», «Տարազ» և այլ պարբերականներին։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ֆեոդալական հողատիրությունը Եվրոպայում, մեր երկրի հայաբնակ մասում և մեր գյուղացու այժմյան տնտեսական դրությունը, «Մշակ», 1882, № 56—58։
  • Административно-экономический строй сельской общины Эриванской губернии, в кн․։
  • Свод материалов по изучению экономического быта государственных крестьян в Закавказье, т․ 1, 1887։
  • Исследование по истории учреждений в Закавказье, ч․ 1—2, Тифлис, 1889—1891։
  • Исследования по истории армянского права публичного и частного, в․ 1, Киев, 1919։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սողոմոն Եղիազարով» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 506