Սյուզան Ֆարել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սյուզան Ֆարել
անգլ.՝ Suzanne Farrell
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 16, 1945(1945-08-16)[1][2][3][…] (78 տարեկան)
ԾննդավայրՑինցինատի, Օհայո, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունSchool of American Ballet?, University of Cincinnati – College-Conservatory of Music? և Պրոֆեսիոնալ երեխաների դպրոց
Մասնագիտությունբալետի պարող, բալետի պարուհի, բալետմայստեր և պարուհի
ԱշխատավայրՖլորիդայի նահանգային համալսարան
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա[7]
 Suzanne Farrell Վիքիպահեստում

Սյուզան Ֆարել (անգլ.՝ Suzanne Farrell, իրական անունը Ռոբերտա Սյու Ֆիկեր օգոստոսի 16, 1945(1945-08-16)[1][2][3][…], Ցինցինատի, Օհայո, ԱՄՆ), ամերիկացի բալետի պարուհի և մանկավարժ։ «Սյուզեն Ֆարրելի բալետ» բալետային խմբի հիմնադիրն է, որը գործում է Վաշինգտոնի «John F. Kennedy Center for the Performing Arts» կենտրոնում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆարելը պարել սովորել է Ցինցինատիի կոնսերվատորիայում։ 1959 թվականին նրան հաջողվել է ստանալ Ֆորդի Ֆոնդի կրթաթոշակ, որպեսզի կարողանա սովորել Նյու Յորքի ամերիկյան բալետի դպրոցում, ուր նա ընդունվել է 1960 թվականին։

1961 թվականին Ֆարելը ավարտել է բալետի դպրոցը և ընդունվել «Նյու Յորք սիթիի բալետ»–ի կարդաբալետ։ Շատ չանցած սկսել է ստանալ իր առաջին դերերը, դրանցից որոշները բեմադրվել էին հատուկ նրա համար։ 1965 թվականին նա դարձել է բալետի առաջատար պարուհի։ Գլխավոր դերեր է կատարել Բալանչինիի «Ադամանդներ», «Մոցարտիանա», «Բրամս Շյոնբերգի քառյակը», «Davidsbundlertanze», «Գնչուներ», «Չակոնա», «Վարիացիա նվագախմբի համար» և այլ բալետներում[8]։ 1965 թվականին կատարել է Դուլսինեայի դերը «Դոն Կիխոտում»։

Սյուզան Ֆարելն ու Ջորջ Բալանչինը Դոն կիխոտ բալետում

Ջորջ Բալանչինին սիրահարված է եղել Սյուզեն Ֆարելին և նրան անվանել է «ալիբաստրե արքայադուստր»[9]։ Լինելով կաթոլիկ, Ֆարելը հրաժարվել է ամուսնացած տղամարդու հետ հարաբերություններից և ամուսնացել է պարող Պաուլ Մեյի հետ, ինչը հանգեցրել է Բալանչինիի հետ համագործակցության դադարեցմանը[10]։ 1970 թվականին Ֆարելն ու Մեյը հեռացել են «Նյու Յորք սիթի բալետից» Եվրոպայում՝ Մորիս Բեժարի «XX դարի բալետ» խմբում, պարելու համար։ Բեժարը Ֆարելի համար ստեղծեց Լաուրայի դերը Լ․Բերիոյի երաժշտության հիման վրա «Պետրարկայի հաղթանակը» բալետում[8]։

1975 թվականին Ֆարելը վերադարձել է Բալանչինի մոտ՝ «Նյու Յորք սիթի բայետ»։ Նրանց համագործակցությունը շարունակվել է մինչև 1983 թվականը՝ Բալանչինի մահը։

1989 թվականին Ֆարելը ավարտել է պարուհու իր քսանութամյա կարիերան[8]։ Նա եղել է Բալանչինի խմբի մանկավարժը և կրկնուսույցը, նրա ֆոնդի ակտիվ աշխատակիցը, նրան է պատկանել Բալանչինիի ներկայացումների կեսի իրավունքը։

Ֆարելը աշխատել է Վիեննայի պետական օպերայի, Բերլինի պետական օպերայի, Փարիզի ազգային օպերայի և Մեծ թատրոնի բալետների հետ։ 1993 թվականին «Նյու Յորք սիթի բալետը» հեռացրել է նրան ուսուցչի պաշտոնից[11]։

Սյուզան Ֆարել բալետ

Ֆարելի համագործակցությունը «John F. Kennedy Center for the Performing Arts» կենտրոնի հետ սկսվել է 1993 թվականից՝ ուսանողների համար կազմակերպված երկու վարպետության դասերով։ 1995 թվականին «John F. Kennedy Center for the Performing Arts» կենտրոնը, նպատակ ունենալով ամերիկյան երիտասարդության գեղարվեստական կրթության խթանումը, ընդլայնել է Ֆարելի ծրագիրը մինչև ազգային մակարդակի։ Այս ծրագրի հաջողությունը, ինչպես նաև «Сuzanne Farrell Stages the Masters of 20th Century Ballet» շրջագայությունը, հանգեցրեց 2000 թվականին սեփական ընկերության ստեղծմանը, «Սյուզեն Ֆարելի բալետը», որը Վաշինգտոնում «John F. Kennedy Center for the Performing Arts» կեհտրոնի վրա էր հենված[8]։ Այս խմբով նա հյուրախաղերով շրջել է ԱՄՆ-ում, Կանադայում և Էդինբուրգյան փառատոնում։ Խումբը ցրվել է 2017 թվականին։

2000 թվականից նա հանդիսացել է Ֆլորիդա նահանգի համալսարանի պարի պրոֆեսոր։ 2003 թվականին արժանացել է արվեստի ոլորտում ԱՄՆ-ի ազգային շքանշանի, 2005 թվականին՝ Քենեդի կենտրոնի և «Capezio» պարային մրցանակների։ 2016 թվականին ընտրվել է Ամերիկյան փիլիսոփաների միության անդամ[12]։

Հարվարդի,Յեյլի, Նոտր Դամի և այլ համալսարանների պատվավոր դոկտոր է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. https://www.loc.gov/about/awards-and-honors/living-legends/suzanne-farrell/
  5. https://www.infoplease.com/arts-entertainment/performing-arts-awards/capezio-dance-awards
  6. https://www.harvard.edu/on-campus/commencement/honorary-degrees
  7. Notable Names Database — 2002.
  8. 8,0 8,1 8,2 8,3 Фаррелл Сьюзен / А. Г. Галайда // Уланд — Хватцев. — М. : Большая российская энциклопедия, 2017. — С. 204. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 33). — ISBN 978-5-85270-370-5.
  9. Fragos, Emily. «Suzanne Farrell» Արխիվացված 2011-08-14 Wayback Machine, BOMB Magazine, Fall 2003. Retrieved July 20, 2011.
  10. 1-the Air. — New York: Summit Books, 1990.
  11. Dunning, Jennifer (1993 թ․ օգոստոսի 4). «City Ballet Breaks Off Its Long Relationship With Suzanne Farrell». The New York Times. Վերցված է 2008 թ․ մարտի 23-ին.
  12. APS Member History