Նոտր Դամ (Լան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նոտր Դամ
ֆր.՝ cathédrale Notre-Dame de Laon
Հիմնական տվյալներ
Տեսակկաթոլիկ տաճար
ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
ՏեղագրությունԼան[1][2]
Հասցեplace du Parvis
Դավանանքկաթոլիկություն
ԹեմՍուասոնի թեմ
Մասն էlist of monuments historiques in Laon?
Ժառանգության կարգավիճակդասակարգված պատմական հուշարձան[1] և դասակարգված պատմական հուշարձան[1]
ՆվիրվածՄարիամ Աստվածածին
ԱնվանվածՄարիամ Աստվածածին
Ճարտարապետական ոճԳոթական ճարտարապետություն
Հիմնադրված8-րդ դար և 12-րդ դար
Քարտեզ
Քարտեզ
cathedrale-amiens.fr/en/#

Նոտր Դամ (ֆր.՝ Cathédrale Notre-Dame de Laon), գոթական տաճար Պիկարդիայի Լան քաղաքում։

Նախատիպեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Լանում առաջին քարակերտ եկեղեցին կառուցվել է եպիսկոպոս Գերֆրիդի ջանքերով 774-779։ Եկեղեցին նվիրված է եղել Քրիստոսին և Աստվածամորը։ Օծվել է 800 թվականին Կառլոս Մեծի ներկայությամբ։

250 տարի անց եկեղեցին վերակառուցել են ռոմանական ոճով տեղի եպիսկոպոս Էլինանդի (1052-1095) հովանավորությամբ[3]։ 1071 թվականին այդ եկեղեցում թագադրվել է Ֆիլիպ 1-ին Ֆրանսիացին։ 1112 թվականին՝ ժողովրդական ապստամբությունների ժամանակ եկեղեցին վառվել է. երկու տարի է պահանջվել այն վերականգնելու համար։

Ստեղծման փուլեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տաճարի ներսույթ

Քաղաքի աճի հետ եկեղեցին արդեն չէր բավարարում պահանջները. բնակիչները չէին տեղավորվում եկեղեցում։ Միջնադարում Լանում ապրում էր մոտ 15.000 մարդ։ Եպիսկոպոսությունը ծաղկում էր ապրում ուխտավորների և առևտրի հաշվին։ Որպեսզի չզիջի Պիկարդիայի հարևան քաղաքներին, որոնք իրար հետ մրցակցում էին մեծությամբ և եկեղեցու տարողունակությամբ, եպիսկոպոս Գոթյե դե Մորտանը 1155 թվականին նոր տաճար հիմնելու որոշում կայացրեց։

Սկզբում կառուցվեցին զոհասեղանը և երգչախմբի համար նախատեսված մասը. դրանք անհրաժեշտ էին նոր տաճարի շուտափույթ գործելու համար։ Այս մասերը, ավանդույթի համաձայն, կլորավուն էին։ Այնուհետև կառուցվել է տրանսեպտը։ Վերջում կառուցվել են երեք նավերը` ամենաբարձր կենտրոնական և ավելի ցածր եզրայիններ։ Տաճարը կառուցված է բաց գույնի կրաքարից։ Ճարտարապետության մեջ զգացվում է անգլիական եկեղեցաշինության ավանդույթների ազդեցությունը։

Փոքր վերնասրահները քանդել են հիմքից, իսկ տեղում կառուցել են ուղղանկյունաձև նոր սրահները. սա բնորոշ է Անգլիայի տաճարներին։ 1205-1215 թվականներին տաճարն ընդարձակվել է դեպի արևելք։ Այդ նպատակով քանդել են զոհասեղանի սրահի կլորավուն մասերը` ձեռք չտալով արդեն վերանորոգված մասերին։ Դրա շնորհիվ տրանսեպտը հայտնվել է տաճարի գրեթե կենտրոնում։

Գոթական ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պիկարդիայում գոթական հսկայական տաճարների կառուցումը պայմանավորված էր հետևյալ գործոններով.

  • Տեղական սպիտակ քարի առկայություն
  • Փայտանյութի համար անհրաժեշտ անտառների առկայություն
  • Օրեցօր աճող ու զարգացող բնակչություն, որ հետաքրքրված էր եկեղեցիների շինարարությամբ
  • Փորձառու և հմուտ ճարտարապետների ու շինարարների առկայություն

Բարենպաստ հանգամանքները և բնակիչների ոգևորությունը հիմք հանդիսացան, որ տաճարի շինարարությունը շատ երկար չձգձգվի, ինչպես լինում էր Ֆրանսիայում, Գերմանիայում։ Լանի տաճարը կառուցվել է 80 տարում։

Լանի տաճարը մեկ տրանսեպտով, աշտարակներով, արևմտյան ավարտուն ճակատամասով բազիլիկ է։ Սկզբնական նախագծով աշտարակները պետք է ավելի շատ լինեին։ Սակայն նախատեսված յոթ աշտարակների փոխարեն կառուցվել են միայն չորսը։ Դրանցից ոչ մեկի բարձրությունը չի անցել տանիքի բարձրությունից։

Վիտրաժները շատ չեն։ Չնայած պրուս-ֆրանսիական պատերազմի ավերածություններին՝ պահպանվել են վարդակ պատուհանի և գոթական երեք լուսամուտների միջնադարյան վիտրաժները։

Տաճարի չափեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տաճարի երկարություն - 110.5մ
  • Լայնություն - 30.65մ
  • Կենտրոնական նավի բարձրություն - 24մ
  • Տրանսպտի երկարություն - 54մ
  • Տրանսեպտի լայնություն - 22մ
  • Արևմտյան ճակատի աշտարակների բարձրություն - 56մ

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 base Mérimée (ֆր.)ministère de la Culture, 1978.
  2. archINFORM (գերմ.) — 1994.
  3. "1991 Tome 36" (PDF). Retrieved 2013-03-26.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]