Սիմեոն Ռադև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սիմեոն Ռադև
բուլղար․՝ Симеон Радев
Simeon Radev portrait.jpg
Ծննդյան անունբուլղար․՝ Симеон Трайчев Радев
Ծնվել էհունվարի 19, 1879(1879-01-19)
ԾննդավայրResen, Օսմանյան կայսրություն
Վախճանվել էփետրվարի 15, 1967(1967-02-15)[1] (88 տարեկանում)
Վախճանի վայրՍոֆիա, Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետություն[1]
Մասնագիտությունդիվանագետ, հրապարակախոս, պատմաբան, լրագրող, գրող, գրական քննադատ, իրավաբան և քաղաքական գործիչ
Լեզուբուլղարերեն[2], անգլերեն և ֆրանսերեն
Ազգությունբուլղարացի
ՔաղաքացիությունԲուլղարիա
ԿրթությունԺնևի համալսարան և Գալաթասարայի վարժարան
ԱմուսինBistra Vinarova?
ԶավակներTrai͡an Radev?
Simeon Radev Signature.svg
Simeon Radev Վիքիպահեստում

Սիմեոն Ռադև (բուլղար․՝ Симеон Трайчев Радев, հունվարի 19, 1879(1879-01-19), Resen, Օսմանյան կայսրություն - փետրվարի 15, 1967(1967-02-15)[1], Սոֆիա, Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետություն[1]), բուլղար պատմաբան, հրապարակախոս, լրագրող, դիվանագետ և գեղարվեստական քննադատ: Պատմագրական «Ժամանակակից Բուլղարիայի կառուցողներ» աշխատության հեղինակ[3]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիմեոն Ռադևը ծնվել է 1879 թվականի հունվարի 19-ին Ռեսենում, Օսմանյան կայսրություն: Սովորել է Ստամբուլի «Գալաթասարայ» ֆրանսիական քոլեջում:

1903-1909 թվականներին եղել է «Вечерна поща» թերթի թղթակից: Ակտիվ լուսաբանել է Ռուսաստանում 1905-1907 թվականների հեղափոխության դեպքերը:

1910-11 թվականներին հրապարակել է պատմագրական «Ժամանակակից Բուլղարիայի կառուցողներ» աշխատությունը, որը նվիրված է եղել Բուլղարիայի երրորդ կայսրության պատմության դեպքերին. Բեռլինի կոնգրեսին, Բուլղարիայի միասնական իշխանությանը և Արևելյան Ռումելիային, սերբ-բուլղարական պատերազմին, բուլղար-ռուսական դիվանագիտական կոնֆլիկտին, Ալեքսանդր Բաթենբերգի տապալմանը, նրա վերականգնմանը և գահից հրաժարմանը, Ստեֆան Ստամբոլովի կառավարությանը և Ռուսեում և Սիլիստրայում ցույցերին:

Առաջին և Երկրորդ Բալկանյան պատերազմներում մասնակցել է որպես սպա և ռազմական թղթակից:

1913 թվականից մինչև 1940 թվականը զբաղվել է դիվանագիտական գործունեությամբ.

Սիմեոն Ռադևը մահացել է 1967 թվականի փետրվարի 15-ին Սոֆիայում՝ 88 տարեկան հասակում:

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #119106671 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. Петър Карчев (2004)։ През прозореца на едно полустолетие (1900 – 1950)։ София: Изток-Запад։ էջ 21։ ISBN 954321056X 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]