Ռոդեն մինչև 2005 թվականին «Կիկերսի» ակադեմիային միանալը հաճախել է «ՍԿՎ Հենլայնի», «Ալսբախի», «Գրիսհայմի Վիկտորիայի», «Դարմշտադտ 98-ի» ֆուտբոլային դպրոցները։ 2008/09 մրցաշրջանում նա սկսում է մարզումներ անցկացնել հիմնական կազմում։ «Կիկերսի» կազմում նորամուտը նշել է 2009 թվականի մարտի 7-ին` Այնտրախտի «Բրաունշվեյգի» դեմ խաղում[4]։ 2009/10 մրցաշրջանում` «Յան Ռեգենսբուրգի» դեմ խաղում դարձել է ակումբում իր առաջին գոլի հեղինակը, որը օգնել է իր թիմին խաղը ավարտել ոչ ոքի` 1:1 հաշվով[5]։
2008 թվականի մայիսի 22-ին Ռոդեն իր նորամուտն է նշում Գերմանիայի երիտասարդական հավաքականում` Թուրքիայի դեմ խաղում։ 2009 թվականի փետրվարի 11-ին նա նորամուտն է նշում Գերմանիայի Մ19 հավաքականի կազմում։ Նույն թվականի մայիսի 21-ին` Լատվիայի դեմ խաղում, Սեբաստիանը իր առաջին գոլն է խփում և օգնում իր հավաքականին խոշոր 0:5 հաշվով հաղթանակ տոնել։