Սաշա Օգանեզաշվիլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սաշա Օգանեզաշվիլի
Բնօրինակ անունԱլեքսանդր Արշակի Օհանյան
Ծնվել է1889
Վրաստան
Մահացել է1932, մայիսի 31
Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
ՄասնագիտությունՔամանչահար, երաժշտագետ, մանկավարժ

Սաշա Օգանեզաշվիլի (իսկական անունը և ազգանունը՝ Ալեքսանդր Արշակի Օհանյան, 1889, Սողանլուղ, Վրաստան-մայիսի 31, 1932, Թիֆլիս), հայ խորհրդային քամանչահար, երաժշտագետ և մանկավարժ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

7 տարեկանից մասնակցել է հոր, ապա և այլ սազանդարական խմբերին, նվագել տիպլիպիտո, ապա երգել, վարժվել դուդուկի ու քամանչայի նվագին։ Բաքվում որպես մենակատար աշխատել է Անտոն Մայիլյանի «Արևելյան նվագախմբում», Թիֆլիսում հաճախ հանդես է եկել նշանավոր աշուղ Հազիրիի խմբում։ 1905 թվականին ադրբեջանական երգիչ Ջ․ Կարյագդօղլու և թառահար Կ․ Փիրումովի հետ համերգներով շրջագայել է Անդրկովկասում, Միջին Ասիայում ու Իրանում, մասնակցել գրամոֆոնային գրառումների։ Ուսումնասիրելով մերձավորարևելյան լեզուները և ժողովրդական երաժշտությունը՝ մասնագիտացել է մուղամների արվեստում, ներդրել քառալար քամանչան։ 1909 թվականից Անդրկովկասի և Իրանի քամանչահարները Օգանեզաշվիլուց փոխառել են նաև քամանչայի լարվածքը։ 1910 թվականից սկսել է ստեղծագործել, գրել է «Ֆահրադ և Շիրին» երգային օպերան (ժողովրդական գործիքների նվագակցությամբ կատարվել է 1911 թվականին, Բաքվում1912 թվականին «Սպորտ-ռեկորդ» ֆիրման ձայնագրել է «Չարգյահ», «Ռասա», «Հեջազ» և այլ մուղամների, հայկական ժողովրդական երգերի («Կռունկ», «Մայր Արաքսի ափերով» և այլն) և քրդական «Դլո» թվականի նրա մենակատարումները։ 1924 թվականից մասնակցել է Թիֆլիսի Հայարտան աշխատանքներին, 1926 թվականին Երևանի կոնսերվատորիայում հիմնադրել «արևելյան ֆակուլտետ», դասավանդել է արևելյան երաժշտության տեսություն և ժողովրդական նվագարաններ (աշակերտներից են՝ Արամ Մերանգուլյան, Գուրգեն ՄիրզոյանԱլեքսանդր Սպենդիարյանի օժանդակությամբ ստեղծել է նվագախումբ, ղեկավարել Երևանի Ռադիոյի ժողգործիքների անսամբլը։ 1927 թվականի հունիսին խորհրդային երաժիշտների խմբում մասնակցել է Մայնի Ֆրանկֆուրտի համաշխարհային երաժշտական ցուցահանդեսին, մինչև հոկտեմբեր աշխատել Բեռլինի ֆոնդարխիվում, արևելյան երաժշտության մասին կարդացել դասախոսություններ, 1928 թվականին մասնակցել Սանկտ Պետերբուրգում հայկական և պարսկական երաժշտության համերգներին։ Օգանեզաշվիլին հեղինակ է Անդրկովկասի և Իրանի մոնոդիկ երաժշտության հարցեր շոշափող մի շարք հոդվածների։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գևորգյան Գ., Սաշա Օգանեզաշվիլի, Երևան, 1973:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 510 CC-BY-SA-icon-80x15.png