Գուրգեն Միրզոյան (քամանչահար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գուրգեն Միրզոյան (այլ կիրառումներ)
Գուրգեն Միրզոյան
Ծնվել է1911 հոկտեմբերի 29
Մահացել էապրիլի 21, 1975(1975-04-21) (տարիքը 63)
ՄասնագիտությունՔամանչահար
ՊարգևներՀԽՍՀ ժողովրդական արտիստ և «Պատվո նշան» շքանշան

Գուրգեն Լևոնի Միրզոյան (1911, հոկտեմբերի 29, Թիֆլիս-1975, ապրիլի 21, Երևան), հայ քամանչահար, մանկավարժ, երաժշտական-հասարակական գործիչ։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1967 թ.)։ ԽՄԿԿ անդամ 1944 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շողիկ Մկրտչյանի և Գուրգեն Միրզոյանի հուշատախտակը Երևանում

Սովորել է Հայարտան երաժշտական ստուդիայում (Սաշա Օգանեզաշվիլու դասարան)։ Եղել է Հայաստանի արևելյան սիմֆոնիկ նվագախմբի, ռադիոկոմիտեի ժողովրդական գործիքների անսամբլի կոնցերտմայստեր և մենակատար (1929-1931 թթ.), Հայֆիլհարմոնիայում ղեկավարել է ժողովրդական գործիքների անսամբլ (1935-1958 թթ.)։

Դասավանդել է Երևանի կոնսերվատորիային կից (1933-1937 թթ.) և Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական (1945-1951 թթ.) ուսումնարանների ժողովրդական գործիքների բաժնում։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 618 CC-BY-SA-icon-80x15.png