Սան Ֆեռնանդո (Տրինիդադ և Տոբագո)
- Այս հոդվածը Տրինիդադ և Տոբագոյի քաղաքի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Սան Ֆեռնանդո (Կադիս)։
Բնակավայր | ||
---|---|---|
Սան Ֆեռնանդո | ||
Երկիր | Տրինիդադ և Տոբագո | |
Համայնք | Տրինիդադ և Տոբագո | |
Մակերես | 18,64 կմ² | |
ԲԾՄ | 34 մետր | |
Բնակչություն | 55 419 մարդ (2000) | |
Ժամային գոտի | ADT? | |
| ||
Սան Ֆեռնանդո (անգլ.՝ San Fernando), նավահանգստային քաղաք Տրինիդադ կղզու և Տրինիդադի և Տոբագոյի Հանրապետության արևմտյան ափին։ Սան Ֆեռնանդոն համարվում է Տրինիդադ և Տոբագոյի ամենահայտնի և Չագուանասից հետո երկրորդ ամենամեծ քաղաքը հանրապետությունում։ Սանդոն (քաղաքն անվանում են նաև այս կերպ) զբաղեցնում է 19 կմ² տարածք։ Հյուսիսում քաղաքը սահմանափակված է Գուարակարա գետով, հարավում՝ Օրոպուշ գետով, արևելքում՝ Սըր Սոլոմոն Հոչոյի մայրուղով, իսկ արևմուտքում՝ Պարիա ծոցով։ Նախկին թաղամասը քաղաքային կորպորացիայի կարգավիճակ է ստացել 1988 թվականի նոյեմբերի 18-ին։ Սան Ֆեռնանդոյի կարգախոսն է․ ««Sanitas Fortis»-Առողջ միջավայրում մենք ուժ կգտնենք»։ Սան Ֆեռնանդոն համարվում է Տրինիդադ և Տոբագոյի արդյունաբերական մայրաքաղաքը, քանի որ հենց այստեղ են գտնվում տնտեսության զարգացման համար կարևոր մի շարք գործարաններ, որոնցից են Պուենտ-ա-Պիեր նավթավերամշակման գործարանը, մետալուրգիական և ալյումինի մշակման գործարաններ, ինչպիսիք են Քոուվայում Փոինթ-Լիզասը, Փոինթ-Ֆորտինը և Լա Բրեան։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին անգամ ապագա Սան Ֆեռնանդո քաղաքը հիշատակվել է 1595 թվականին, երբ Սըր Ուոլթեր Ռելին մտել է Պարիա ծովածոց՝ էլդորադոն որոնելու համար։ Այնտեղ կար մի բնակավայր, որտեղ հնդկացիներ էին բնակեցվել։ 1687 թվականին ժամանած կապուցինները փորձել են այդ հնդկացիներին քրիստոնյա դարձնել։ 1784 թվականին ժամանել է Տրինիդադի նահանգապետ Խոսե Մարիա Չակոնը (իսպ.՝ José María Chacón), հողը բաժանել է նորաբնակների միջև, ապա սկսել է ակտիվորեն զարգացնել տարածաշրջանը։ 1792 թվականին նա հայտարարել է, որ բնակավայրը փոքր քաղաք է (անգլ.՝ town) և քաղաքն անվանակոչել է ի պատիվ Իսպանիայի Կառլ 4-րդ Ֆեռնանդո թագավորի որդու՝ Ֆերդինանդ VII-ի պատվին, որը կառավարել է հոր հրաժարականից հետո։
Քաղաքը զարգացել է որպես տիպիկ իսպանական գաղութային քաղաք՝ կենտրոնական հրապարակ, զբոսայգի, «Կառավարության տուն» (իսպ.՝ Casa Real), բանտ, եկեղեցի[1]։
1818 թվականին քաղաքն ավերվել է հանկարծահաս հրդեհի պատճառով, սակայն մինչև 1846 թվականը կառուցվել են ժամանակակից սահմանները։ 1853 թվականին դարձել է բորո[2], իսկ քաղաք՝ 1989 թվականի նոյեմբերի 18-ին[1]։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արևմուտքից քաղաքի ափերը ողողում է Կարիբյան ծովի Պարիա ծոցը։ Հյուսիս-արևմուտքում սահմանակից է Պուենտ-ա-Պիեր քաղաքին։ Քաղաքի հյուսիսային սահմանով հոսում է Գուարակարա գետը։ Արևելքում ձգվում են Կենտրոնական լեռնաշղթայի բլուրները[2]։ Ըստ էության, քաղաքը գտնվում է երկու բլուրների՝ Սան Ֆերնանդո Հիլլի (նախկինում հայտնի էր Նապարիմա Հիլլ անունով) և Ալեքսանդր Հիլլի լանջերին։ Քաղաքի արևելյան սահմանը ձևավորում է Սըր Սոլոմոն Հոչո անունով մայրուղին։ Քաղաքից հարավ հոսում է Սիպերո գետը։
55 կմ դեպի հյուսիս գտնվում է երկրի մայրաքաղաքը՝ Պորտ-օֆ-Սփեյնը։
Կլիման
[խմբագրել | խմբագրել կոդը]Սան Ֆերնանդյում մեծ տարածություններ Է զբաղեցնում հասարակածային մուսոնային կլիման, որին բնորոշ են խոնավ սեզոնը, որը ձգվում է մայիսից մինչև հունվար, և չոր սեզոնը, որը տևում է փետրվարից մինչև ապրիլ[3]։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքը առևտրի կենտրոն է Տրինիդադ կղզու հարավային հատվածում։ Տնտեսությունը հիմնված է 1300-ական թվականների սկզբին հայտնաբերված նավթի հարուստ հանքավայրերի վրա։ Սան Ֆեռնանդո քաղաքին սահմանակից Պուենտ-ա-Պիեր քաղաքում գտնվում է երկրի խոշորագույն նավթավերամշակման գործարանը, ինչպես նաև արագ աճող արդյունաբերական գոտին, նավթաքիմիական և պողպատե գործարանները, ժամանակակից կոնտեյներային նավահանգիստը։ Քաղաքի շուրջը տեղակայված են հեղուկացված բնական գազի արտադրության մի քանի գործարաններ[2]։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2011 թվականի հունվարի 9-ի մարդահամարի տվյալներով քաղաքում ապրում է 48 838 մարդ, որոնցից 23 791-ը տղամարդ է, 25 047-ը՝ կին։
Նախորդ մարդահամարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1946 թվականի ապրիլի 9 - 28 842 մարդ
- 1970 թվականի ապրիլի 7 - 36 879 մարդ
- 1987 թվական - մոտ 33 հազար մարդ[4]
- 2000 թվականի մայիսի 15 - 55 419 մարդ[5]
Վարչական բաժանումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքը բաժանված է 21 համայնքի, որոնցից 20-ը քաղաքային են (անգլ.՝ urban community) իսկ 1-ը՝ կիսաքաղաքային։
Համայնքների ցանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վարչական միավոր | Բնօրինակ անվանում | Տեսակ | Բնակչությունը, ըստ 2000 թվականի, մարդ | Բնակչությունը, ըստ 2011 թվականի, մարդ | Տարածքը, կմ² | Միջին խտություն, մարդ/կմ² | Ծանոթագրություն |
---|---|---|---|---|---|---|---|
Բրոդվեյ | Broadway | քաղաքային | 519 | 441 | |||
Սիթի-Փրոփեր | City Proper | քաղաքային | 1 350 | 1 933 | |||
Կոկոլեյա գյուղ | Cocoyea Village | քաղաքային | 4 769 | 4 427 | |||
Էմբակադերե | Embacadere | քաղաքային | 1 349 | 1 536 | |||
Գրին-Ակրես | Green Acres | քաղաքային | 1 016 | 709 | |||
Գալֆ-Վյու | Gulf View | քաղաքային | 2 966 | 2 576 | |||
Արևելյան Լես Էֆորթս | Les Efforts East | քաղաքային | 1 093 | 845 | |||
Արևմտյան Լես Էֆորթս | Les Efforts West | քաղաքային | 2 032 | 1 587 | |||
Ցածր Հիլլ-Սայդ | Lower Hill Side | քաղաքային | 1 920 | 1 089 | |||
Մարաբելլա | Marabella | քաղաքային | 10 317 | 9 81 | |||
Մարաջ Լանդս | Maraj Lands | քաղաքային | 1 170 | 972 | |||
Մոն Րեփոս | Mon Repos | քաղաքային | 1 981 | 1 920 | |||
Նավետ գյուղ | Navet Village | քաղաքային | 335 | 239 | |||
Փարադայզ | Paradise | քաղաքային | 1 916 | 1 582 | |||
Փլեզանտվիլ | Pleasantville | քաղաքային | 5 201 | 6 717 | |||
Սուրբ Ջոզեֆի գյուղ | St. Joseph Village | քաղաքային | 1 754 | 1 751 | |||
Տարուբա | Tarouba | քաղաքային | 1 263 | 2 583 | |||
Յունիոն Պարկ | Union Park | քաղաքային | 2 193 | 2 698 | |||
Յունիոն գյուղ | Union Village | կիսաքաղաքային | 506 | 509 | |||
Վիկտորիա գյուղ | Victoria Village | քաղաքային | 468 | 427 | |||
Վիստաբելա | Vistabella | քաղաքային | 4 666 | 4 442 |
Քաղաքային ենթակառուցվածքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մենի Ռամջոնի անվան մարզադաշտ՝ տասը հազար մարդ տարողությամբ
- «Սքիներ Պարկ» մարզադաշտ՝ հինգ հազար մարդ տարողությամբ
- Հեծանվահրապարակ՝ «Սքիներ Պարկ»-ի բաց երկնքի տակ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Government of the Republic of Trinidad and Tobago: San Fernando Արխիվացված 2020-07-23 Wayback Machine (անգլ.)
- ↑ 2,0 2,1 2,2 Britannica: San Fernando (անգլ.)
- ↑ «Trinidad and Tobago (Climate Data > Historical)». The World Bank Group. Վերցված է 2019 թ․ ապրիլի 27-ին.
- ↑ Regions of Trinidad and Tobago (անգլ.)
- ↑ San Fernando. Urban Community in Trinidad and Tobago Central Statistical Office, Trinidad and Tobago
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]San Fernando travel guide from Wikivoyage
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սան Ֆեռնանդո (Տրինիդադ և Տոբագո)» հոդվածին։ |
|