Սանտյագո դե Կերետարո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Սանտիագո դե Կերետարոից)
Բնակավայր
Սանտյագո դե Կերետարո
Զինանշան

ԵրկիրՄեքսիկա Մեքսիկա
Հիմնադրված էհուլիսի 25, 1531 թ.
ԲԾՄ1820 մետր
Բնակչություն794 789 մարդ (2020)[1]
Ժամային գոտիUTC-6
Հեռախոսային կոդ442
Փոստային դասիչ76000
Պաշտոնական կայքmqro.gob.mx
Սանտյագո դե Կերետարո (Մեքսիկա)##
Սանտյագո դե Կերետարո (Մեքսիկա)

Սանտյագո դե Կերետարո (իսպ.՝ Santiago de Querétaro), քաղաք Մեքսիկայում, Կերետարո նահանգի վարչական նստավայրի կենտրոնն է։ 2010 թվականի մարդահամարի տվյալներով քաղաքի բնակչությունը կազմում է 626 495 մարդ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աուիցոտելի պատկերը Մենդոսի Օրենսգրքում

Շրջանը բնակեցվել է դեպի հյուսիս շարժվող մեզոամերիկյան խմբերի կողմից, իսկ բնագիտական փաստերը վկայում են տեոտիուական ազդեցության մասին։ Դասական շրջանից այստեղ եղել է երկու բնակեցված կենտրոն՝ Տոլուկուլիա (Toluquilla) և Ռանաս (Ranas)։ Ներկայումս Սերիտո (El Cerrito) անվամբ հայտնի սարը նախկինում ծիսակարգային կենտրոն էր, որը սակայն լքվել է անհայտ պատճառներով։ Ավելի ուշ նախաիսպանական շրջանում երկրամասը բնակեցվել է Օթոմի ցեղերով, որոնք հիմնադրել են բարդ քաղաքական կառուցվածքով բնակավայր, որը ացտեկների կայսրությունում նշվել է որպես «Օթոմի ազգ»։ 1440 թվականին Կերետարո շրջանը գտնվել է շիրոտեպեկեյի իշխանության տակ, որը ենթարկվում էր ացտեկներին։ 15-րդ դարի վերջում Աուիցոտելի ղեկավարմամբ ացտեգները անմիջականորեն իշխել են շրջանի հյուսիսից չիչեմեկների ռազմական գործողություններից պաշտպանելու պատճառով։ Օթոմիները այստեղ ամենամեծաթիվ ժողովուրդն էին, այստեղ ապրում էին նաև չիչեմեգներ։ Նախաիսպանական և գաղութային շրջանում Օթոմիները որոշակի տարածքներում ապրում էին տոհմական համայնքներով։ Նրանք վարում էին նստակյաց կյանք և զբաղվում էին գյուղատնտեսությամբ։ Սակայն ի տարբերություն ացտեգների օթոմիները չեն ստեղծել մշակութային հայտնի կենտրոններ։

Քաղաքի հիմնադրման տարեթիվը համարվում է 1531 թվականի հուլիսի 23-ը, երբ իսպանացի Էռնան Պերես Վոկանեգրան (Hernán Pérez Bocanegra y Córdoba) այստեղ է եկել օթոմի Կոնինի հետ (մկրտությունից հետո՝ Ֆերնանդո դե Տապիա), որը ղեկավարում էր Շիլոտեպեկեն։ Բնակավայրը կոչվել է Սանտիագո դե Կերետարո։ Այդ օրը իսպանացիները և նրանց հնդկական դաշնակիցները պայքարի մեջ են մտել տեղական օթոմիների և չիչեմեկների դեմ, ներկայումս Սանգրեմալ կոչվող ժայռի վրա։ Այն նախկինում կոչվում էր Ինլոտեպեկե և նախաիսպանական շրջանում համարվում էր սուրբ լեռ։ Ժամանակաբան վանական Իսիդրո Ֆելիքս դե Էսպինոսան գրել էր, որ կռվի վճռական պահին, երբ հնդկացիները արդեն հաղթում էին, արևի խավարում է տեղի ունեցել, և տեղացիները փախուստի են դիմել։ Իսպանացիները պնդում են, որ այդ պահին տեսել են Սուրբ Հակոբոսին՝ իսպանիայի երկնային հովանավորին։

Ժան Պոլ Լորան «Մաքսիմիլիանի կյանքի վերջին պահերը»

Կպաված հնդկացիների մշտական ասպատակությունների եհտ՝ բնակավայրը դանդաղ է զարգացել և էապես հետ է մնացել շրջանի մյուս քաղաքների զարգացվածության մակարդակից։ 1530-ական թվականներին շրջան են եկել ֆրանցիսկյան միաբանության վանականները, որոնք սկսել են մկրտել տեղացիներին և կառուցել եկեղեցիներ և վանական համալիրներ։ Ավելի ուշ նրանց են միացել Հիսուսի միաբանության վանականները։ 1606 թվականին բնակավայրը դարձել է քաղաք, իսկ 1655 թվականին այնտեղ ապրում էին միայն իսպանացիներ։ 1656 թվականին քաղաքին շնորհվել է Muy Noble y Leal Ciudad de Santiago de Querétaro (հույժ ազնիվ և օրինապահ քաղաք Սնտիագո դե Կերետարո) կոչումը և շնորգվել է զինանշան։ Քաղաքը ակտիվորեն զարգացել է ագրոարդյունաբերության և կրթական հաստատությունների աճի հաշվին։ 18-րդ դարում քաղաքի մականունն էր «Բախիոյի մարգարիտ» և «Փոխարքայություան երրորդ քաղաք»։

Կերետարոն համարվում է մեքսիկական անկախության «օրրաններից մեկը»։ 1810-1817 թվականներին քաղաքում ընթացել են անկախության համար մղվող պատերազմներ։ Պատերազմի ավարտից հետո՝ 1823 թվականին, քաղաքը դարձել է Կերետարո նահանգի մայրաքաղաքը։ 1847 թվականին՝ Մեքսիկա ամերիկացիների ներխուժումից հետո, երկրի մայրաքաղաքը տեղափոխվել է այստեղ։ 1867 թվականին Մեքսիկայի կայսեր Մաքսիկմիլյան առաջինը հաղթել է Սերո դե լաս Կամպանյասի մոտ մղվող պայքարում։ 1916 թվականին Դելա Տամպիկոյի պատճառով Մեքսիկայի մայրաքաղաքը կրկին տեղափոխվել է Կերետարո։ 1917 թվականին այստեղ ընդունվել է երկրի նոր սահմանադրությունը։ 1966 թվականին Կերետարոյի պատմական կենտրոնը ճանաչվել է որպես Յունեսկոյի համաշխարհային ժառանգություն։

Տնտեսություն և ենթակառուցվածքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքում կան սննդի, մեքենաշինական, ցելյուլոզա-թղթային, քիմիական, արդյունաբերական ձեռնարկություններ, ինչպես նաև մշակութային և կրթական հաստատություններ։ Քաղաքի շուրջը կան բազմաթիվ արդյունաբերական այգիներ, զարգացած է տրանսպորտային ենթակառուցվածքը։ Քաղաքը սպասարկում է Կերետարո միջազգային օդանավակայանը։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սանտյագո դե Կերետարո» հոդվածին։