Չիչեմեկներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չեչեմեկների ազգի ներկայացուցիչներ

Չիչեմեկներ, Մեքսիկայի տարածքում ապրած հին ժողովուրդներ են, որոնք գոյություն են ունեցել մինչև 1519 թվականը։ Չիչեմեկիները հիմնականում քոչվոր ցեղեր են, ովքեր իրենց գոյության ողջ շրջանում պայքարել են անկախության համար։ 12-րդ դարի սկզբին նրանք սկսեցին շարժվել դեպի հարավ, և 13-րդ դարին նրանք հայտնվեցին Տոլտեկների հիմնած իշխանության մայրաքաղաքում։ Նրանք հաղթելով տոլտեկներին հաստատվեցին այս տարածքներում և իշխանության կենտրոնը դարձրեցին Տենայուկա քաղաքը։

13-րդ դարում նրանք քոչելով Մեքսիկայի մի շարք շրջաններով տեղափոխվեցին Տեսկոկո գետի հովտի հարակից շրջանները և հիմնեցին իրենց պետությունը։ Կարճ ժամանակ անց պետությունը թուլացավ, քանի որ երկրի հզոր առաջներդները փորձում էին հաստատել իրենց վերահսկողությունը երկրի տարբեր մասերում։

Ի վերջո 1418 թվականին հարևան հնդկացիական ցեղերը գրավեցին չիչեմեկների կենտրոն Տենայուկա քաղաքը և գրավեցին երկրի մեծ մասը։ Չիչեմեկները կարողացան իրենց պետականությունը պահպանել մինչև 1429 թվականը, երբ նրանց մնացած հողերը գրավվեցին հին մեքսիկացիների՝ ացտեկների կողմից։ 1519 թվականին Իսպանիայից ժամանած կոնկիստադորները գերության վերցրեցին և ոմանց էլ ոչնչացրեցին։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]