Jump to content

Սամվել Ղարիբյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ղարիբյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ղարիբյան Սամվել Աղասու
Սամվել Ղարիբյան
Ծնվել է1963 փետրվարի 1
ԾննդավայրԱխալքալաք, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել է2014 օգոստոսի 24
Վախճանի վայրՄոսկվա, Ռուսաստան
Մասնագիտությունմնեմոնիկ
Լեզուհայերեն, վրացերեն, ռուսերեն
ՔաղաքացիությունՎրաստան Վրաստան
Կրթությունբարձրագույն
Թեմաներհիշողությունն ամրապնդելու գրքեր
Կայքsamvel.ru

Սամվել Աղասիի Ղարիբյան (փետրվարի 1, 1963(1963-02-01), Ախալքալաք, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 24, 2014(2014-08-24), Մոսկվա, Ռուսաստան), ռուս ուսուցիչ, հիշողություն զարգացնելու համար գրքերի հեղինակ, Գինեսի ռեկորդների գրքի կրկնակի ռեկորդակիր։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սամվել Ղարիբյանը ծնվել է Վրաստանի Ախալքալաք քաղաքում։ 1985 թվականին ավարտել է Ռոստով քաղաքի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Աշխատել է Երևանում որպես փաստաբան, այնուհետև գործի անցել Խորհրդային Հայաստանի արդարադատության նախարարությունում։

Մանկուց նա ունեցել է շատ լավ հիշողություն[1]։ Հետագայում աշխատանքին զուգահեռ մշակել է հիշողությունը լավացնող տարբեր մեթոդներ։ Նրա մեթոդիկայի յուրահատկությունը կայանում էր նրանում, որ կարողացել էր ասելիքը արտահայտել զգացմունքային պատկերների միջոցով, որն էլ ավելի ընկալելի էր դարձնում նյութը երեխաների համար[2]։ Նա կարողացել է զարգացնել մեծ քանակության տպագիր նյութ, բանավոր տեղեկություններ, թվեր, արտահայտություններ անգիր անելու ունակություններ։ 1990 և 2000 թվականներին այս յուրահատկությունները գրանցվեցին «Գինեսի ռեկորդների գրքում»[3][4]։ Առաջին անգամ ռեկորդը արձանագրվել է տաս տարբեր լեզուներով հազար բառ հիշելու և թարգմանելու համար – անգլերեն, գերմաներեն, ուրդու, դարի, ֆարսի, պուրշուերեն, բենգալերեն, էսպերանտո, արաբերեն և իսպաներեն։ Նա մեծ հաջողությամբ է արտաբերել այդ բառերը[3]։ Երկրորդ ռեկորդը գրանցել է անգիր հիշելով ռուսերեն 2000 բառ։ Նա կատարել է ընդամենը 32 սխալ և 100 անգամ օգտվել հուշումներից[4]։

Ղարիբյանը համարվում է հեղինակ ոչ միայն օրիգինալ մնեմոնիկական տեխնիկայի, այլ նաև «համընդհանուր լեզուի ստեղծման ալգորիթմ»-ի։ 1988 թվականից նա հրատարակել է մի քանի գրքեր կապված մնեմոնիկայի հետ և մի քանի պատկերազարդ բառարաններ անգլերեն և հայերեն լեզվով։

Սամվել Ղարիբյանը ամուսնացած է եղել, ունեցել է 2 երեխաներ։

Մահացել է 2014 թվականի օգոստոսի 24-ին Մոսկվայում[5]։ Մահվանից ոչ շուտ նրա մոտ հայտնաբերվել էր ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ[6]։

Հասարակական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սամվել Ղարիբյանի գաղափարների հիման վրա, որը հրատարակել է «Պառլամենտական թերթ»-ում «Պայթեցնել կոռուպցիան ներսից»[7] հոդվածում, հիմնվել է օրենքի պրեկտ կոռուպցիայի դիմաց տուգանքների մասին, որը հաստատել է Ռուսաստանի նախագահ Դմիտրիյ Մեդվեդևը[8]։

ՀԽՍՀ-ի օգնությամբ Ղարիբյանը Ռուսաստանում պայքար է մղել «Նաշա Ռաշա»-յի դեմ, մասնավորապես Ռավշան և Ջամշուտ կերպարների դեմ, որոնց անվանել է քսենոֆոբիական, քրպարտչական հայ և տաջիկ ժողովուրդների ժողովուրդների հանդեպ[9]։

  • 1990 - մեդալ և դիպլոմ «Գինեսի ռեկորդների գրքի»։
  • 1991 - ԽՍՀՄ-ի ռեկորդների գրքում գրանցվում «Դիվո-90։ Հրաշքներ։ Ռեկորդներ։ Ձեռքբերումներ»։
  • 1993 - Ռուսաստանի, ԱՊՀ-ի, Բալթիկայի ռեկորդների գրքում գրանցվում «Դիվո-93։ Հրաշքներ։ Ռեկորդներ։ Ձեռքբերումներ»։
  • 1998 - Ռուսաստանի, ԱՊՀ-ի, Բալթիկայի ռեկորդների գրքում գրանցվում «Դիվո։ Հրաշքներ։ Ռեկորդներ։ Ձեռքբերումներ»։
  • 2000 - «Գինեսի ռեկորդների գրքի» երկրորդ մեդալ և դիպլոմ։
  • 2001 - Ռուսաստանի, ԱՊՀ-ի, Բալթիկայի ռեկորդների գրքում գրանցվում «Դիվո։ Հրաշքներ։ Ռեկորդներ։ Ձեռքբերումներ»։
  • 2004 - գրանցվել է ««Լեվշա» ռեկորդների գրքում»։

Մատենագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մենագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1988 - «Հիշողության և մտածողության ակտիվացում»
  • 1990 - «Սուպերակտիվացում հիշողության էմոցիաներով»
  • 1993 - «Հիշողության դպրոց»
  • 2001 - «Հիշողության դպրոց 2»
  • 1996 - «Իմ նոր Բաբելոն։ Բառարան-բանալի հիշողության։ 1300 անգլերեն բառեր»
  • 2000 - «Իմ նոր Բաբելոն։ Բառարան-բանալի հիշողության։ 1300 անգլերեն բառեր», 2-րդ հրատարակություն
  • 2002 - «Անգլերենը առանց անգլերենի։ Բառարան-բանալի հիշողության 1500 անգլերեն բառերի ռուսերեն թևավոր արտահայտությունների օգնությամբ»
  • 2004 - «Անգլերենը առանց անգլերենի 2։ Բառարան-բանալի հիշողության 2000 անգլերեն բառերի ռուսերեն թևավոր արտահայտությունների օգնությամբ»
  • 2008 - «Հայերեն լեզու։ Էլեմենտար!Հիանալի! Հրաշք - բառարան Հայերենը առանց հայերենի», Մոսկվա, «samvel.ru» հրատարակություն
  • 2008 - Հրաշք-բառարան բանալի 3500 անգլերեն բառերի հիշողության համար «Անգլերենը առանց անգլերենի», Մոսկվա, «samvel.ru» հրատարակություն

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Гарибян Самвел Агасинович — досье в «Аргументах и фактах»
  2. Валентина Ефимова. (ноябрь 2000). «Абсурд, укрепляющий память». Будь здоров. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 25-ին.
  3. 3,0 3,1 Книга рекордов «Гиннесса», 1991 г. с. 16. Москва, изд-во «Прогресс».
  4. 4,0 4,1 Борис Примочкин. (2000). «Новый рекорд запоминания». Электронные пампасы № 6. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 25-ին.
  5. 24 августа 2014 г. ушёл из жизни замечательный человек — Самвел Гарибян.(չաշխատող հղում)
  6. «Гений против болезни: бороться и верить!». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 11-ին.
  7. Самвел Гарибян. (14 июля 2005). «Взорвать коррупцию изнутри!». Парламентская газета. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 25-ին.
  8. Пётр Могунов. (4 марта 2011). «Клин вышибают клином». Парламентская газета. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 25-ին.
  9. «Армян с таджиками ссорят враги России: Самвел Гарибян». REGNUM. 23 июля 2010. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 25-ին.