Սամուել Ռոման
Սամուել Ռոման | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 8, 1907[1][2] |
Ծննդավայր | Ռանկագուա, Չիլի |
Մահացել է | ապրիլի 7, 1990[2] (82 տարեկան) |
Վախճանի վայրը | Սանտյագո, Չիլի |
Քաղաքացիություն | Չիլի |
Կրթություն | Չիլիի համալսարան և Instituto O'Higgins de Rancagua? |
Մասնագիտություն | քանդակագործ |
Պարգևներ և մրցանակներ | |
Samuel Román Վիքիպահեստում |
Սամուել Ռոման Ռոխաս (իսպ.՝ Samuel Román Rojas, դեկտեմբերի 8, 1907[1][2], Ռանկագուա, Չիլի - ապրիլի 7, 1990[2], Սանտյագո, Չիլի), չիլիացի քանդակագործ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սամուել Ռոմանը ծնվել է 1907 թվականին Ռանկագուա քաղաքում։ Սովորել է իր հայրենի քաղաքում գտնվող Օ'Հիգիս ինստիտուտում։ 1924-1928 թվականներին շարունակել է ուսումը Սանտյագոյում՝ Չիլիի համալսարանի գեղարվեստի դպրոցում, որտեղ նրա հետ միասին սովորել են Լաուրա Ռոդիգը և Խոսե Պերոտին։ 1937 թվականին Սամուել Ռոման Ռոխասը ստացել է Հումբոլդտի անվան կրթաթոշակ, որը նրան հնարավորություն է տվել ուսանելու Բեռլինի գեղարվեստի ակադեմիայում։ Հայրենիք վերադառնալուց հետո Կիրառական արվեստի դպրոցում աշխատել է որպես ուսուցիչ։ 1939 թվականին եղել է Գեղարվեստի ազգային թանգարանի տեխնիկական տնօրեն։ Իր գործունեության բնույթից ելնելով այցելել է Իտալիա, Բրազիլիա, Արգենտինա և Վենեսուելա։
1943 թվականին հիմնադրել է «Պեդրո Ագիռե Սերդա» դպրոցը։ 1944 թվականին նշանակվել է Ազգային հուշարձանների խորհրդի անդամ։ 1958 թվականին ընտրվել է Չիլիի համալսարանի արվեստի ֆակուլտետի ակադեմիկոս։ 1966-1967 թվականներին ճամփորդել է Եվրոպայում, եղել Գերմանիայում, Բելգիայում, Ֆրանսիայում, Իտալիայում և ԽՍՀՄ-ում[3]։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
-
«Տիեզերքի դարպաս», 1961, Գաբրիելա Միստրալի անվան մշակույթի կենտրոն
-
Նախագահ Խոսե Մանուել Բալմասեդայի հուշարձանը Սանտյագոյում
-
Իսաբել լե Բրունի դե Պինոշետի և Անտոնիո Տառագոյի հուշարձանը
-
Estela monumental
-
Tótem
-
Tótem
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Samuel Román Rojas en el Diccionario Histórico de Chile de J.Fuentes, L. Cortés y F. Castillo; editorial Zig Zag, Santiago, 1989 ISBN 956-12-0545-8.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Hermosilla C. L., Sales J. Román (Rojas), Samuel // Grove Art Online / J. Turner — [Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — ISBN 978-1-884446-05-4 — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T072817
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ «Латинская Америка», энциклопедический справочник, изд. «Советская энциклопедия», Москва, 1982, стр.402, ст. «Роман Рохас»
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սամուել Ռոման» հոդվածին։ |
|