Գաբրիելա Միստրալի անվան մշակույթի կենտրոն
![]() | |
Տեսակ | մշակութային կենտրոն, թանգարանի շենք, կոնֆերանսների կենտրոն և բազմաֆունկցիոնալ թատերական-համերգային համալիր |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Սանտյագո կոմունա |
Վայր | Սանտյագո |
Փողոց | Avenida Libertador General Bernardo O'Higgins? |
Անվանված է | Գաբրիելա Միստրալ և ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողով |
Հիմնադրված է | ապրիլի 3, 1972 |
Բացված | ապրիլի 3, 1972 |
![]() | |
![]() | |
Պաշտոնական կայք |
Գաբրիելա Միստրալի անվան մշակույթի կենտրոն (իսպ.՝ Centro Cultural Gabriela Mistral), մշակութային համալիր Չիլիի մայրաքաղաք Սանտյագոյի Լիբերտադոր Բերնարդո Օ՛Հիգգինս 227 պողոտայում։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Համալիրը կառուցվել է որպես 1972 թվականին Սանտյագոյում կայացած ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման երրորդ համաժողովի շտաբ[1]։ Բաղկացած է համաժողովների կենտրոնից և հարակից 22-հարկանի կառույցից։ Շենքը կառուցվել է 275 օրերի ընթացքում, զգալի աջակցություն են ցուցաբերել մեծ թվով կամավորներ։ Այս ծրագիրը եղել է 1970-1973 թվականներին Չիլիի նախագահ Սալվադոր Ալյենդեի քարոզչական նախաձեռնության մի մասը։ Համաժողովից հետո մինչև 1973 թվական՝ Չիլիի պետական հեղաշրջում, շենքն օգտագործվել է որպես մշակութային կենտրոն։
Պինոչետիի ռեժիմից հետո այս շենքում տեղի են ունեցել մի շարք համաժողովներ, իսկ հարակից աշտարակը դարձել է Չիլիի ազգային պաշտպանության նախարարության հիմնական շենքը։ 2006 թվականի սկզբին հրդեհն ավերել է շենքի որոշ մասերը, որից հետո Միշել Բաչելետի կառավարությունը շենքը վերածել է մշակութային կենտրնի, որը բաց է հասարակության համար։ Կառույցը հարմարեցվել է քաղաքային միջավայրին[1]։
Մշակույթի կենտրոնի բացումը տեղի է ունեցել 2010 թվականին[1] և անվանվել է չիլիացի բանաստեղծուհի, ժողովրդական լուսավորության գործիչ Գաբրիելա Միստրալի անունով։ Մշակույթի կենտրոնը տարածում և խթանում է կատարողական արվեստը և երաժշտությունը։ Ի թիվս բազմաթիվ այլ աշխատանքների, այն առաջարկում է ժամանակակից դրամա ու պար, ինչպես նաև դասական և ժողովրդական երաժշտություն, մի վայր շարունակական զարգացման և փորձերի համար։ Շեշտադրելով ժամանակակից լուսանկարչությունն ու ժողովրդական արվեստը, կենտրոնում ներկայացված են մի շարք վիզուալ արվեստի նմուշներ։ Թափանցիկության, բազմազանության և որակի բարձր պահանջների շնորհիվ կենտրոնը կապ է ստեղծում արվեստագետների և տարբեր լսարանների միջև։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Սամուել Ռոմանի «Տիեզերքի դարպասը»
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 «Archived copy»։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-19-ին։ Վերցված է 2012-05-18
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Գաբրիելա Միստրալի անվան մշակույթի կենտրոն կատեգորիայում։ |