Սալի Ռունի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սալի Ռունի
Ծնվել էփետրվարի 20, 1991(1991-02-20) (31 տարեկան)
ԾննդավայրԿասլբար, Կոննախտ, Իռլանդիա
Մասնագիտությունվիպասան, կինոսցենարիստ, կինոպրոդյուսեր և գրող
Լեզուանգլերեն
ՔաղաքացիությունFlag of Ireland.svg Իռլանդիա
ԿրթությունԹրինիթի քոլեջ
Ուշագրավ աշխատանքներԶրույցներ ընկերների հետ, Նորմալ մարդիկ և Beautiful World, Where Are You?[1]
ԱզգականներCatherine Prasifka?
Изображение автографа
Commons-logo.svg Sally Rooney Վիքիպահեստում

Սալլի Ռունի (փետրվարի 20, 1991(1991-02-20), Կասլբար, Կոննախտ, Իռլանդիա), իռլանդացի[2] գրող և սցենարիստ։ Նրա նորամուտը «Զրույցներ ընկերների հետ» վեպը հրապարակվել է 2017 թվականին։ Այնուհետև 2018 թվականին լույս է տեսել «Նորմալ մարդիկ» վեպը։

Կրթություն և անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռունին ծնվել 1991 թվականին Մեյո[3] նահանգի Կասլբար քաղաքում։ Նրա հայրն աշխատել է Telecom Éireann ընկերությունում, իսկ մայրը ղեկավարել է արվեստի կենտրոնը։ Ռունին անգլերեն է սովորել Դուբլինի Տրինիտի քոլեջում (TCD)[4]։ Նա ստացել է ամերիկյան գրականության աստիճան, իսկ 2013 թվականին ավարտել է մագիստրատուրան[5]։ Ռունին իրեն մարքսիստական է անվանում[2]։

Ռունին՝ լինելով Դուբլինի Թրինիթի քոլեջի ուսանող, մասնակցել է համալսարանի բանավեճերին և արդյունքում առաջատար տեղ է զբաղեցրել 2013 թվականին համալսարանների բանավեճերի Եվրոպայի առաջնությունում[6][7]։ Նախքան գրող դառնալը, նա աշխատել է ռեստորանում որպես ադմինիստրատոր[8][9]։ Բնակվում է Դուբլինում[5]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռունին իր առաջին վեպը գրել է 15 տարեկան հասակում, որն կոչել է «բացարձակ աղբ»[10]

«Զրույցներ ընկերների հետ»[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռունին սկսել է պարբերաբար գրել 2014 թվականի վերջին։ Նա ավարտել է իր դեբյուտային «Զրույցներ ընկերների հետ» վեպը, երբ դեռ սովորել է ամերիկյան գրականության մագիստրատուրայում։ Ռունին պատմել է, որ 100 000 բառ գրել է ընդամենը երեք ամսվա ընթացքում[10]։

2015 թվականին նրա «Նույնիսկ եթե դու հաղթես ինձ» շարադրանքն այն մասին, թե ինչպես է նա մասնակցել Եվրոպայի առաջնությանը, նկատել է գործակալ Թրեյսի Բոհանը Wylie Agency գործակալությունից և կապ պահպանել Ռունիի հետ։ Ռունին իր գրվածքը տվել է Բոհանին, որն ուղարկելէ այն հրատարակիչներին՝ ստանալով յոթ արձագանք[11][12][13]։

Ռունին պայմանագիր է կնքել Թրեյսի Բոհանի հետ, «Զրույցներ ընկերների հետ» վեպի հրապարակման իրավունքը հանվել է աճուրդի և վաճառվել 12 երկրներում[14][15]։ Վեպը հրապարակվել է 2017 թվականի հունիսին Faber & Faber հրատարակչության կողմից։ 2018 թվականին նա առաջադրվել է Սուոնսի համալսարանի Դիլան Թոմաս միջազգային մրցանակի[16] Prize մրցանակը Folio 2018, Sunday Sunday Times / Peters Fraser & Dunlop Young Writer of the Year 2017[17][18]։

«Նորմալ մարդիկ»[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռունիի «Նորմալ մարդիկ» անվանումով երկրորդ վեպը հրապարակվել է 2018 թվականի սեպտեմբերին Faber & Faber հրատարակչության կողմից[19][20]։ Վեպում Ռունին պատմում է իր «Կլինիկայում» պատմվածքի երկու գլխավոր հերոսների պատմությունը և ուսումնասիրում նրանց հարաբերությունները[21]։ 2018 թվականի հուլիսին «Նորմալ մարդիկ» վեպն ընդգրկվել է Բուքերյան մրցանակի ցուցակում[22]։ 2018 թվականի նոյեմբերի 27-ին նրա աշխատանքն արժանացել Է British Book Awards մրցանակին[23] «Տարվա լավագույն իռլանդական վեպ» անվանակարգում[23] և 2008 թվականին կոչվել է «Տարվա գիրք»[24]։ 2019 թվականի հունվարին վեպը հաղթել և ստացել է Costa Novel (ավելի վաղ Whitbread) մրցանակը[25][26]։ Նա առաջադրվել է 2019 թվականի Դիլան Թոմաս, [27] և 2019 թվականի գեղարվեստական գրականության համար կանացի մրցանակի[28]։

Մինի-սերիալ «Նորմալ մարդիկ»[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպը վերափոխվել է 12 մասանոց սերիալի, արտադրությամբ զբաղվել են BBC Three-ն և Hulu առցանց հարթակը։ Սերիալը բեմադրել են Լենի Աբրահամսոնը և Հեթի Մաքդոնալդը։

Մինի-սերիալ «Զրույցներ ընկերների հետ»[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականի փետրվարին հայտնի է դարձել, որ «Զրույցներ ընկերների հետ» վեպը կվերածվի BBC Three Hulu 12 մասից բաղկացած մինի սերիալի[29][30]։ Շոուի նկարահանումներով կզբաղվի «Նորմալ մարդիկ» հեռուստասերիալի վրա աշխատած ստեղծագործական խումբը՝ ռեժիսոր Լեննի Աբրահամսոնը և սցենարի համահեղինակ Էլիս Բերչը[31][32]։

Տարի Վերնագիր Դեր Նշումներ
2020 Նորմալ մարդիկ Սցենարիստ / Գործադիր պրոդյուսեր 12 սերիա։ Hulu և BBC Three

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Տարվա երիտասարդ գրող» Sunday Times-ում (2017)[16]
  • «Նորմալ մարդիկ» վեպը Irish Book Awards 2018-ի կողմից ճանաչվել է «Տարվա վեպ»[33]
  • Costa Book Awards (2018)[34]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://bibliografi.dk/content.php?page=author&value=15912
  2. 2,0 2,1 «It's Marianne's fault we can't get a government to satisfy Normal People»։ Irish Independent։ 2020-05-23։ Վերցված է 2020-05-23։ «The author of Normal People is a self-professed Marxist... her politics seeps through her writing. It's no accident the central protagonists of the book that has captured the nation's imagination are the rich girl living in the mansion and the poor boy whose mother works as her family's cleaner. The TV version glosses over the discussions around 'The Communist Manifesto' and the feminist bible 'The Golden Notebook'.» 
  3. Claire Armitstead (2 December 2018)։ «Sally Rooney: 'I don’t respond to authority very well'»։ The Guardian։ Վերցված է 22 January 2019 
  4. McCarthy Clare։ «10 things in Sally Rooney’s Normal People that only Irish people understand»։ The Irish Post։ Վերցված է 19 May 2020 
  5. 5,0 5,1 «Sally Rooney | Authors | Faber & Faber»։ Faber.co.uk։ Վերցված է 2020-05-19 
  6. «Trinity speakers succeed at the European University Debating Championships»։ universitytimes.ie։ Վերցված է May 14, 2020 
  7. «A New Kind of Adultery Novel»։ The New Yorker։ Վերցված է 2020-05-19 
  8. «Meet the new faces of fiction for 2017 | Books»։ The Guardian։ Վերցված է 2020-05-19 
  9. «'Normal People' Author on the Pressure of Adapting Her Best-Selling Novel for Hulu»։ The Hollywood Reporter։ Վերցված է May 14, 2020 
  10. 10,0 10,1 «'I have an aversion to failure': Sally Rooney feels the buzz of her debut novel'»։ The Guardian։ Վերցված է May 14, 2020 
  11. «Sally Rooney Gets in Your Head»։ The New Yorker։ Վերցված է 2020-05-19 
  12. «'I hate Yeats...how has he become this emblem of literary Irishness?'»։ independent։ Վերցված է 19 May 2020 
  13. «The Sally Rooney Essay You Haven't Read»։ Irish Tatler։ Վերցված է 19 May 2020 
  14. «Why writer Sally Rooney stopped tying up loose ends in ‘Conversations With Friends’»։ PBS։ Վերցված է May 14, 2020 
  15. «Meet the new faces of fiction for 2017»։ The Observer։ 22 January 2017։ Վերցված է 4 June 2018 
  16. 16,0 16,1 Francesca Pymm (29 March 2018)։ «Conversations with Authors: Sally Rooney talks to The Bookseller»։ The Bookseller։ Վերցված է 4 June 2018 
  17. «Announcing: the Rathbones Folio Prize 2018 Shortlist»։ Folio Prize։ 27 March 2018։ Վերցված է 4 June 2018 
  18. Code8 team։ «Sally Rooney - Young Writer of the Year Award»։ Youngwriteraward.com։ Վերցված է 2020-05-19 
  19. «Sally Rooney's second novel, Normal People, due in September»։ Irish Times։ 23 February 2018։ Վերցված է 4 June 2018 
  20. «Normal People | Sally Rooney»։ Granta։ 2018-08-09։ Վերցված է 2020-05-19 
  21. «Sally Rooney on sex, power and the art of being normal»։ New Statesman (անգլերեն)։ Վերցված է 2019-06-18 
  22. «Man Booker prize 2018 longlist – in pictures»։ The Guardian։ 23 July 2018։ Վերցված է 24 July 2018 
  23. 23,0 23,1 «Success for Lynn Ruane, Sally Rooney and Aislings everywhere at Irish Book Awards»։ TheJournal.ie։ 27 November 2018։ Վերցված է 29 November 2018 
  24. «Love story named book of the year»։ 29 November 2018 
  25. Singh Anita (7 January 2019)։ «Youngest ever Costa Book Prize winner: Sally Rooney claims victory following Booker 'snub'»։ The Telegraph։ Վերցված է 7 January 2019 
  26. A. N. Devers A. (2019-03-25)։ «Sally Rooney on Normal People, Conversations With Friends, and 19th Century Literature»։ Elle.com։ Վերցված է 2020-05-19 
  27. Flood Alison (2019-01-31)։ «Dylan Thomas prize: teacher and nurse among 'starburst' of young talent»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է 2019-02-04 
  28. «Announcing the Women's Prize 2019 Longlist»։ Women's Prize for Fiction։ 2019-03-04։ Վերցված է 2019-03-04 
  29. «BBC announces adaptation of Sally Rooney’s Conversations With Friends, reuniting Lenny Abrahamson and Element Pictures»։ BBC։ Վերցված է May 14, 2020 
  30. Sampson Annabel (2020-05-05)։ «Everything you need to know about Sally Rooney’s Conversations With Friends TV adaption»։ Tatler։ Վերցված է 2020-05-19 
  31. «Everything We Know So Far About the Conversations With Friends TV Series»։ Vogue։ Վերցված է May 14, 2020 
  32. «Sally Rooney’s Conversations With Friends Is Following In Normal People‘s TV Footsteps»։ Refinery 29։ Վերցված է May 14, 2020 
  33. Barry Aoife։ «Success for Lynn Ruane, Sally Rooney and Aislings everywhere at Irish Book Awards»։ TheJournal.ie (անգլերեն)։ Վերցված է 2019-12-14 
  34. «Costa Book Awards | Behind the beans | Costa Coffee»։ www.costa.co.uk։ Վերցված է 2019-12-14 


Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]