Նորմալ մարդիկ (վեպ)
Նորմալ մարդիկ անգլ.՝ Normal People | |
---|---|
Հեղինակ | Սալլի Ռունի |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Կազմի հեղինակ | Jon Gray? |
Հրատարակման տարեթիվ | օգոստոսի 30, 2018 |
Պարգև(ներ) |
Նորմալ մարդիկ (անգլ.՝ Normal people), իռլանդացի գրող Սալի Ռունիի վեպը, որը հրատարակվել է 2018 թվականին։ «Նորմալ մարդիկ»-ը Ռունիի երկրորդ վեպն է, որը հրապարակվել է «Զրույցներ ընկերների հետ» վեպից հետո (2017 թվական)։ Առաջին անգամ հրատարակվել է 2018 թվականի օգոստոսի 30-ին Faber & Faber-ի կողմից[1]։ Գիրքը բեսթսելեր է դարձել Միացյալ Նահանգներում։ Վաճառքի առաջին չորս ամսվա ընթացքում վաճառվել է գրքի հաստ կազմով տարբերակի 64,000 օրինակ[2]։ Գիրքը հայերեն լույս է տեսել 2021 թվականին Newmag հրատարակչության կողմից[3]։
Գրքի հիման վրա նկարահանված հեռուստասերիալը 2020 թվականին հեռարձակվել է BBC Three-ով և Hulu-ով։ Բացի այդ, հեռուստասերիալը ներկայացվել էր նաև Էմմիի։ Մի շարք հրատարակչություններ «Նորմալ մարդիկ» վեպը դասում են 2010-ական թվականների լավագույն գրքերի շարքում։
Սցենար
[խմբագրել | խմբագրել կոդը]Քոնելն ու Մարիաննան մեծացել են միևնույն փոքր, պրովինցիալ քաղաքում, բայց նմանությունները դրանով ավարտվում են։ Դպրոցում Քոնելը հայտնի է ու սիրված, իսկ Մարիաննան միայնակ է։ Բայց երբ նրանք մի անգամ զրույցի են բռնվում, նրանց կյանքը փոխվում է։
Մի տարի անց երկուսն էլ Դուբլինում են, Թրինիթի քոլեջում։ Մարիաննան մտնում է նոր սոցիալական միջավայր, մինչդեռ Քոնելը երկչոտ ու անվճռական պատանու պես երկրորդական դերում է։ Համալսարանում Մարիաննան ու Քոնելը երբեմն միասին են, բայց հաճախ՝ ուրիշներով տարված։ Նրանք մագնիսի պես ձգում են միմյանց, քանի որ անդիմադրելի կապվածություն են զգում։
Սակայն Մարիաննան ոտք է դնում ինքնակործանման արահետ, Քոնելն էլ սկսում է կյանքի իմաստը փնտրել իր կարիերայում։ Ե՛վ Մարիաննան, և՛ Քոնելը պետք է առանձին-առանձին որոշեն, թե իրենց կյանքում ի՛նչը պետք է զոհաբերեն հանուն սիրելի էակի[4]։
Ընդունում
[խմբագրել | խմբագրել կոդը]«Նորմալ մարդիկ» վեպի վերաբերյալ քննադատների կարծիքները տարբեր են[5]։ 2018 թվականին ներկայացվել է Տղամարդկանց բուքերյան մրցանակի[6]։ 2018 թվականին այն դարձել է Waterstones-ի տարվա գիրք[7]։ 2018 թվականին հաղթել է Costa Novel Awards-ի «Վեպ» անվանակարգում[8]։ Իսկ արդեն 2019 թվականին ներկայացվել «Դիլան Տոմաս» ու Կանանց գրական մրցանակների[9]։ Նույն տարում այն զբաղեցրել է 25-րդ հորիզոնականը՝ 21-րդ դարի 100 լավագույն գրքերի շարքումը, որը կազմվել էր The Guardian-ի կողմից[10]։
Իռլանդացի անկախ խմբագիր Ֆյոնան Շեհանը գիրքը բնորոշում է որպես «բանակռիվ» (պոլեմիկա)՝ ընդգծելով, որ Ռունին իրեն բնորոշում է որպես մարքսիստ և գիրքն արտացոլում է Կոմունիստական կուսակցության մանիֆեստի և Դորիս Լեսինգի «Ոսկյա նոթատետր» ֆեմինիստական վեպի վերաբերյալ քննարկումները[11]։
Entertainment Weekly-ի հեղինակները գիրքը դասում են տասնամյակի 10 լավագույն գրքերի շարքում։ Սեիջա Ռանքինը գրում է. «Սալի Ռունիի երկու վեպերը բացարձակ ազնվությամբ և անթերի խորաթափանցությամբ արտացոլում են հազարամյակի ոգին։ Բայց այն, ինչին նա բախվեց «Զրույցներ ընկերների հետ» վեպի ժամանակ, կատարելության հասցրեց «Նորմալ մարդիկ»-ում[12]»։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մրցանակ | Տարի | Արդյունք |
---|---|---|
Costa Book Awards | 2018 | Հաղթանակ[8] |
Բրիտանական գրական մրցանակ, տարվա գիրք | 2019 | Հաղթանակ[13] |
Տղամարդկանց բուքերյան մրցանակ 2018 | 2018 | Առաջադրված |
Կանանց գրական մրցանակ | 2019 | Առաջադրված |
Ադապտացում
[խմբագրել | խմբագրել կոդը]2019 թվականի մայիսին BBC Three-ն և Hulu-ն հայտարարեցին, որ ֆիլմի սցենարի հիման վրա կնկարահանվի հեռուստասերիալ։ Դրա պրեմիերան BBC Three-ի եթերում կայացավ 2020 թվականի ապրիլի 26-ին, իսկ 2020 թվականի ապրիլի 27-ին էլ հասանելի դարձավ ավստրալական Stan սթրիմինգային ծառայությունում[14]։ Իռլանդիայում հեռուստասերիալը սկսեց հեռարձակվել 2020 թվականի ապրիլի 28-ին RTÉ One հեռուստաընկերությամբ։ Մարիաննայի դերը մարմնավորում է Դեյզի Էդգար Ջոնսը, իսկ Քոնելի կերպարը՝ Փոլ Մեսքալը[15]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Normal People». Faber & Faber. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 5-ին.
- ↑ Grady, Constance (2019 թ․ սեպտեմբերի 3). «The cult of Sally Rooney». Vox (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 13-ին.
- ↑ info@f-s.am, FutureSystems. «Նորմալ մարդիկ». Newmag Publishing House. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 27-ին.
- ↑ info@f-s.am, FutureSystems. «Նորմալ մարդիկ». Newmag Publishing House. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 27-ին.
- ↑ «Bookmark | Book Marks» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ հունվարի 25-ին.
- ↑ 6,0 6,1 Flood, Alison (2018 թ․ հուլիսի 23). «Man Booker prize 2018 longlist includes graphic novel for the first time». The Guardian.
- ↑ «Love story Normal People is Waterstones' book of the year». BBC News. 2018 թ․ նոյեմբերի 29.
- ↑ 8,0 8,1 «The Cut Out Girl by Bart van Es named Costa Book of the Year 2018». Front Row. BBC Radio 4.
- ↑ 9,0 9,1 «Announcing the Women's Prize 2019 Longlist». Women's Prize for Fiction. 2019 թ․ մարտի 4. Արխիվացված է օրիգինալից 2021-02-11-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 4-ին.
- ↑ «The 100 best books of the 21st century». The Guardian. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 22-ին.
- ↑ Sheahan, Fionnán (2020 թ․ մայիսի 23). «It's Marianne's fault we can't get a government to satisfy Normal People». Irish Independent. Վերցված է 2020 թ․ մայիսի 23-ին. «The author of Normal People is a self-professed Marxist... her politics seeps through her writing. It's no accident the central protagonists of the book that has captured the nation's imagination are the rich girl living in the mansion and the poor boy whose mother works as her family's cleaner. The TV version glosses over the discussions around 'The Communist Manifesto' and the feminist bible 'The Golden Notebook'.»
- ↑ Rankin, Sally (2019 թ․ նոյեմբերի 25). «Here are EW's top 10 fiction books of the decade». Entertainment Weekly (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հունվարի 20-ին.
- ↑ «Sally Rooney's Normal People wins big at British Book Awards». BBC News. 2019 թ․ մայիսի 14. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 25-ին.
- ↑ Russo, Rebecca (2020 թ․ ապրիլի 1). «An adaptation of Sally Rooney's novel 'Normal People' is heading to Stan». Time Out Melbourne (անգլերեն). Վերցված է 2020 թ․ ապրիլի 7-ին.
- ↑ «Hulu Orders New Series: "Normal People"». The Futon Critic. 2019 թ․ մայիսի 30.