Սաբրինա Գրիգորյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սաբրինա Գրիգորյան
Սաբրինա Գրիգորյան.jpg
«Սաբրինա Գրիգորյան» գրքի շապիկը
Ծնվել է հուլիսի 28, 1956(1956-07-28)
Ծննդավայր Հռոմ, Իտալիա
Մահացել է հունվարի 1, 1986(1986-01-01)[1] (29 տարեկանում)
Մահվան վայր Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն Flag of Italy.svg Իտալիա
Ազգություն հայ և ամերիկահայ
Մասնագիտություն դերասանուհի
Ծնողներ հայր՝ Մարկոս Գրիգորյան

Սաբրինա Մարկոսի Գրիգորյան (հուլիսի 28, 1956(1956-07-28), Հռոմ, Իտալիա - հունվարի 1, 1986(1986-01-01)[1], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), հայ դերասանուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սաբրինա Գրիգորյանը ծնվել է Հռոմում Մարկոս Գրիգորյանի և Ֆլորա Ադամյանի ընտանիքում։ Մեծ է եղել Մարկոյի ազդեցությունը Սաբրինայի վրա, ով միշտ հետևել է աղջկա գործունեությանը և աջակցել նրան։ Սաբրինան նախնական կրթությունը ստացել է Թեհրանում, միջնակարգը՝ Նյու Յորքում, սովորել է նաև Շվեյցարիայում։ Վերադառնալով Թեհրան՝ ծանոթացել է Թեհրանի «Դիմակներ» թատերախմբի գեղարվեստական ղեկավար Պատրիսա Զիքիի հետ և սկսել է մասնակցել «Դիմակների» ներկայացումներին։ Առաջին անգամ բեմ է բարձրացել Թեհրանում հայկական «Արարատ» ինքնագործ թատերախմբի հետ՝ Վիլյամ Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է» պիեսում հանդես գալով Ջոնիի դերակատարմամբ։ Այդ բեմադրությունը համարվել է ամենանշանակալից իրադարձությունը թեհրանահայ համայնքի թատերական կյանքում (նախքան Սաբրինան, դեռևս 1965 թվականին, Երևանում Ջոնիի դերն առաջին անգամ կատարել է Վարդուհի Վարդերեսյանը` Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում):

Սաբրինայի խաղաոճին բնորոշ են եղել կոնտրաստը, սուր հակադրությունները, ուժգին պոռթկումները, քնարական ներշնչվածությունը: Սաբրինային խորթ են եղել միապաղաղությունը, հանդարտությունը, գործողության կերպարի դանդաղ ու տարտամ ընթացքը:

Արվեստի ոլորտում հիմնավոր կրթություն ստանալու նպատակով Սաբրինան մեկնել է Լոնդոն, որտեղ 1978 թվականին ավարտել է Գիլդհոլի Երաժշտության և դրամայի դպրոցը, մասնագիտացել կինոյի և թատրոնի պատմության ոլորտում՝ Պատրիսիա Զիքի անմիջական ղեկավարությամբ: Ուսումնառության տարիներին եղել է Շվեյցարիայում, Իսպանիայում, Իտալիայում:

Հետագայում Սաբրինան աշխատել է Նյու Յորքի NBC հեռուստաընկերությունում, պատրաստել և եթեր է հեռարձակել հեռուստատեսային տարաբնույթ հաղորդումներ, հեղինակել է երաժշտական-թատերական հոդվածներ, գրել ու բեմադրել հեռուստատեսային սցենարներ: Նրա հոդվածները լույս են տեսել Delta SKy Magazine, Ladies Home Journal, Division Magazine և այլ պարբերականներում[2]։

Ներկայացումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռոզա Գոնսալես՝ Թ. Ուիլյամս, «Ամառ և ծուխ»
  • Հիպոլիտա և Էմիլա՝ Ուիլյամ Շեքսպիր, «Ամառային գիշերվա երազը», «Օթելլո»
  • Մաշա՝ Անտոն Չեխով, «Երեք քույր»
  • Դինա՝ Հենրիկ Իբսեն, «Հասարակության սյուները»
  • Բելվեդերա՝ Թ. Օթովեյ, «Պաշտպանված Վենետիկը
  • Թուխ կինը՝ Բերնարդ Շոու, «Սոնետների թուխ կինը»
  • Մարգո՝ Ֆ. Գուդրիչ, «Աննա Ֆրանկի օրագիրը»
  • Կորի՝ Ն. Սայմոն, «Ոտաբոբիկ այգում»
  • Տիկին Մարտին՝ Յ. Իոնեսկո, «Ճաղատ մեներգչուհին»
  • Մեդեա՝ ըստ Եվրիպիդեսի համանուն դիցաբանական ողբերգության

Մեջբերումներ Սաբրինա Գրիգորյանի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Aquote1.png Հիմա կետերը

Պակսում են գծում
Թվ թողնում ամփիթատրոն կիսաքանդ.
Քո ականջօղը
Մահն է գցում,
Եվ գլխի քողից, նուրբ թելի վրա,

Իջնում է մի սարդ...
Aquote2.png


Aquote1.png Սաբրինա, քաղցրիկ աղջիկս, ընդունիր իմ այս անզարդ տողերը, և թող դրանք Նաիրյան արևով լցված վարդերի հանգույն սփռեն քո շիրմաթմբին, որ չմրսես օտարի պաղ հողում, թող հայոց լեռներից քաղված ալպիական մանուշակների նման կուտվեն քո գերեզմանին, բերելով հայրենի հովերի հարատև շնկշնկոցը, որպեսզի ամեն գեղեցկություն մոխրացնող ու տոչորող հողմերն ու սամումները չկարողանան խռովել քո հավիտենական նինջը...
- Գևորգ Աբաջյան
Aquote2.png
Aquote1.png Ֆենոմենալ դերասանուհի է Սաբրինան: Ես աշխատեցի նրա հետ մի քանի ամենատարբեր բնույթի ու ծավալի կերպարների շուրջ և զարմացած հիացմունքով տեսա, թե ինչպիսի բացարձակ կերպարային զգացողություն ունի, և ինչպիսի ճկունությամբ է կարողանում անցում կատարել դերից դեր, ստեղծում իրար չնմանվող անկրկնելի կերպարներ: Ես շնորհակալ եմ իմ բախտից, որ աշխատել եմ նրա հետ, սովորեցրել նրան: Երջանիկ կլինի նա, ում բեմադրություններին կմասնակցի Սաբրինան:
- Պատրիսիա Զիքի
Aquote2.png


Aquote1.png ...Սաբրինան շողշողուն մի աստղ էր, որի լույսը երբեք չի հանգչի մեր սրտերում: Նա երբևէ՝ իմ գիտցած խանդավառ երիտասարդ կանանցից էր, մի վեհ հոգի, որի հետ առնչվող ամեն ոք սրբագործվում, դառնում էր ավելի լավը:
- Պատրիսիա Զիքի
Aquote2.png


Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սաբրինա Գրիգորյան, Գևորգ Աբաջյան, Երևան, 2000, (հայերեն և անգլերեն) մենագրություն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 http://www.kinpedia.net/leaf/q22980352
  2. Փաշայան Ասատուր (21 Փետրվարի 2013)։ «Վաղամեռիկ արտիստուհի. Սաբրինա Գրիգորյան»։ 168.am (հայերեն)