Ռադու Լուպու
Ռադու Լուպու ռումիներեն՝ Radu Lupu | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 30, 1945[1][2] |
Ծննդավայր | Գալաց, Ռումինիա[3] |
Մահացել է | ապրիլի 16, 2022[4] (76 տարեկան) |
Մահվան վայր | Լոզան, Շվեյցարիա[5] |
Քաղաքացիություն | Ռումինիա և Միացյալ Թագավորություն[6] |
Կրթություն | Մոսկվայի կոնսերվատորիա |
Մասնագիտություն | դաշնակահար և երաժիշտ |
Ամուսին | Elizabeth Wilson?[7] և Delia Bugarin? |
Պարգևներ և մրցանակներ | |
Radu Lupu Վիքիպահեստում |
Ռադու Լուպուն (անգլերեն՝ Radu Lupu նոյեմբերի 30, 1945[1][2], Գալաց, Ռումինիա[3] - ապրիլի 16, 2022[4], Լոզան, Շվեյցարիա[5]), հրեական ծագումով ռումինացի դաշնակահար։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1945 թվականի նոյեմբերի 30-ին ռումինական Գալաց քաղաքում։ Լուպուն սկսել է դաշնամուր նվագել վեց տարեկան հասակում։ Նա առաջին անգամ մենահամերգ է նվագել 12 տարեկանում։ Իր առաջին համերգներին նա նաև ներկայացնում էր իր սեփական ստեղծագործությունները։ Սկզբում նա սովորում է Բուխարեստի կոնսերվատորիայում, այնուհետև որպես լավ ուսանող նրան առաջարկում են սովորել Մոսկվայի Կոնսերվատորիայում։ Այնուհետև մասնակցելով բազմաթիվ դաշնակահարների մրցույթների նա գրավում է առաջին մրցանակներ։ Սկսելով սոլո կարիերա, նա նվագում է աշխարհի գրեթե բոլոր նվագախմբերի հետ տարբեր քաղաքներում։ Չնայած նրան, որ Ռադու Լուպուն շատ շրջագայում է և բազմաթիվ ելույթներ է ունենում, նա շատ ամաչկոտ և չխոսկան է, և գրեթե երբեք հարցազրույց չի տալիս։ Լուպուն հիմնականում սիրում է կատարել գերմանացի ռոմանտիկների ստեղծագործությունները՝ Ֆրանց Շուբերտ, Ռոբերտ Շուման, Յոհաննես Բրամս և այլք։ Իր նվագը բնութագրվում է հետևյալ բառակապակցությամբ՝ "ստեղնաշարային նկարիչ"։ Լուպուն հանդես է գալիս նաև կամերային երաժշտությունում։ Նա կատարել է բազմաթիվ ձայնագրություններ և դրանց համար ստացել է տարբեր մրցանակներ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #134449967 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 4,0 4,1 4,2 https://en.memesrandom.com/radu-lupu/
- ↑ 5,0 5,1 5,2 Stan Ș. Radu Lupu, unul dintre ce mai buni pianişti români, a încetat din viaţă — Mediafax, 2022.
- ↑ https://adevarul.ro/cultura/arte/radu-lupu-poposit-eternitate-1_628671265163ec4271956d69/index.html
- ↑ Kindred Britain
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռադու Լուպու» հոդվածին։ |
|