Ռուբեն Մուրադյան (բալետի արտիստ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ռուբեն Մուրադյան (այլ կիրառումներ)
Ռուբեն Մուրադյան
Դիմանկար
Մուրադյանը 2015 թվականին
Ծնվել էապրիլի 14, 1989(1989-04-14) (32 տարեկան)
ԾննդավայրԱպագա, Էջմիածնի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ
Մասնագիտությունբալետի պարող
Պարգևներ և
մրցանակներ
Մովսես Խորենացու մեդալ և Հայաստանի վաստակավոր արտիստ[2]

Ռուբեն Արտավազդի Մուրադյան (ապրիլի 14, 1989(1989-04-14), Ապագա, Էջմիածնի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), բալետի առաջատար արտիստ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։ ՀՀ վաստակավոր արտիստ (2016)[3]։ Հանդես է գալիս նաև որպես հաղորդավար և դերասան[4][5]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուբեն Մուրադյանը ծնվել է 1989 թվականի ապրիլի 14-ին Արմավիրի մարզի Ապագա գյուղում[6]։ 1995-1999 թվականներին սովորել է Երևանի թիվ 79 դպրոցում, 1999–2007 թվականներին՝ Երևանի պարարվեստի պետական քոլեջում, 2006-2011 թվականներին՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի պարարվեստի ռեժիսուրա բաժնում։ 2004 թվականից աշխատում է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնում։ 2004 թվականից Ռուբենն առաջատար մենակատար է[7]։

Հյուրախաղեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուբեն Մուրադյանը հյուրախաղերի է մեկնել Մոսկվայի «Մեծ թատրոնի» հետ ԱՄՆ և հանդես եկել «Սպարտակ» ներկայացման մեջ՝ Սպարտակի դերապարով։ Հյուրախաղերով հանդես է եկել Իսպանիայում, Իտալիայում, Ֆրանսիայում, Մոսկվայում, Կատարում։ Համագործակցել է Թբիլիսիի Զ. Պավլիաշվիլու անվան պետական ակադեմիական թատրոնի հետ 6-ամսյա պայմանագրով 2013 թվականին։

Խաղացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սպարտակ «Սպարտակ»
Արմեն «Գայանե»
Կոմս Ալբերտ «Ժիզել»
Վարդան «Վարդանանք»
Խոսե, Տորեադոր «Կարմեն»
Բազիլ «Դոն Կիխոտ»
Շոպեն «Շոպենիանա»
Ժան դե Բրիեն «Ռայմոնդա»
Կոլեն «Լա ֆիլե մալ դարդեի»
Պրինց «Մարդուկ-Ջարդուկը»
«Կարապի լիճ» ~

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թ. Բրազիլիայի Ջոինվիլի քաղաքի մրցույթ 3-րդ տեղ, բրոնզե մեդալ
2008 թ. Յուրի Գրիգորովիչի անվան 2-րդ միջազգային մրցույթ 1-ին տեղ, ոսկե մեդալ
2010 թ. ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալ
2016 թ. ՀՀ վաստակավոր արտիստ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

http://www.mariinsky.ru/company/guest_ballet/muradyan/