Ռոման Բաբայան (հեռուստալրագրող)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռոման Բաբայան
Ծնվել էդեկտեմբերի 7, 1967(1967-12-07) (51 տարեկան)
ԾննդավայրԲաքու, ԱԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Russia.svg Ռուսաստան
Մայրենի լեզուռուսերեն
ԿրթությունՄոսկվայի տեխնիկական կապի և ինֆորմատիկայի համալսարան
Մասնագիտությունլրագրող և հեռուստալրագրող
Զբաղեցրած պաշտոններգլխավոր խմբագիր
Պարգևներ և
մրցանակներ
Order "For Personal Courage"? «Մարտական համագործակցության ամրապնդման համար» մեդալ Medal "For the Return of Crimea"? NATO Medal? և ՏԷՖԻ

Ռոման Գևորգի Բաբայան (դեկտեմբերի 7, 1967(1967-12-07), Բաքու, ԱԽՍՀ, ԽՍՀՄ)[1], ռուսաստանցի հեռուստալրագրող և լրագրող, «ՏՎ Ցենտր» հեռուստաընկերությունով հեռարձակվող «Խոսքի իրավունք» ծրագրի հաղորդավար:

Կենսագրություն և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոման Բաբայանը ծնվել է 1967 թվականին Ադրբեջանական ԽՍՀ[2]Բաքու քաղաքում, ռուս-հայկական ընտանիքում: Երկու տարի սովորելով Ադրբեջանի պոլիտեխնիկական ինստիտուտի ռադիոտեխնիկայի ֆակուլտետում, 1986 թվականին զորակոչվել է բանակ, ծառայել է Հունգարիայում ԽՍՀՄ Զինված ուժերի հարավային խմբում:

1988 թվականին տեղափոխվել է Մոսկվայի կապի ինստիտուտի հեռուստատեսության և ռադիոյի ֆակուլտետ[2]՝ 1991 թվականին ստացել հեռուստատեսության և ռադիոյի ինժիներ մասնագիտացում[3]: Տիրապետում է անգլերեն և թուրքերեն լեզուներին:

1991 թվականի սեպտեմբերին սկսել է աշխատել Համառուսաստանյան Պետական հեռուստառադիոհեռարձակման ընկերությունում (ՀՊՀԸ)՝ որպես Ռուսաստանի ռադիոհաղորդման նորությունների պատրաստման բաժնի ինժիներ:

1993 թվականին աշխատել է որպես Համառուսաստանյան պետական հեռուստաընկերության թղթակից:

1994 թվականի սեպտեմբերից մինչև 2000 թվականի սեպտեմբեր ամիսը աշխատել է Ռուսական հեռուստատեսության «Վեստի» ծրագրում՝ սկսելով թղթակցի հաստիքից և ծրագրում գործունեությունը ավարտելով որպես քաղաքական մեկնաբան[4][5]: 1999 թվականի գարնանը ռեպորտաժներ է արել Հարավսլավիայի ռմբակոծման վերաբերյալ[6]:

2000 թվականի սեպտեմբերին Բաբայանը տեղափոխվել է «Առաջին ալիք» (ՕԷռՏէ) և դարձել «Նովոստի» և «Վրեմյա» ծրագրերի քաղաքական մեկնաբան[3]: Առաջին ալիքով Ռոման Բաբայանի առաջին ռեպորտաժներից մեկը նվիրված է եղել 2000 թվականին Սիդնեյ քաղաքում տեղի ունեցած Ամառային Օլիմպիական խաղերի փակման արարողությանը[7]:

2005 թվականի սեպտեմբերից մինչև 2012 թվականի նոյեմբերը «Երրորդ ալիքում» աշխատել է «Եզրակացություն» և «Գլխավոր թեմա» ծրագրերում[8]: 2008 թվականին եղել է «Քաղաք» տեղեկատվական ծրագրի հաղորդավար[9]:

2009 թվականի դեկտեմբերից «Երրորդ ալիքի» եթերում մինչ օրս վարում է «Ձայնի իրավունք»[10] ծրագիրը։ 2012 թվականի դեկտեմբերին ալիքի փակվելուց հետո այն վարում է «ՏՎ Ցենտր» հեռուստաալիքում[11]:

2013 թվականի հուլիսից աշխատել է որպես «Ֆինամ FM» ռադիոկայանի գլխավոր խմբագիր (2014 թվականի մարտից անվանումը փոխվել է՝ դառնալով «Ստոլնիցա 99.6 FM»)[12][13]:

2016 թվականի խորհրդարանական ընտրություններին եղել է «Արդար Ռուսաստան» կուսակցության թեկնածուների ցանկում, սակայն չի ընտրվել Պետդումայի պատգամավոր[14]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի երեք երեխա[11]:

Մրցանակներ և շքանշաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաբայանը աշխատել է աշխարհի 54 երկրներում, Ռուսաստանի թեժ կետերում և արտերկրում, այդ թվում նաև Ինգուշիայում, Հյուսիսային Օսիայում, Տաջիկստանում, Չեչնիայում, Հարավային Օսիայում, Վրաստանում, Աջարիայում, Աֆղանստանում, Պաղեստինում, Հարավսլավիայում, Կոսովոյում, Բոսնիայում, Իրաքում[15] և այլն[6]:

1994 թվականին Ռուսաստանի Դաշնության նախագահի 17.01.1994 № 158 հրամանագրով «Ցուցաբերած անձնական արիության» համար պարգևատրվել է մեդալով[16]։

2000 թվականին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հրամանով Կոսովոյում ՆԱՏՕ-ի խաղաղապահ գործողության համար պարգևատրվել է ՆԱՏՕ-ի մեդալով[16]:

2002 թվականին Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի հրամանով մարտական համագործակցության համար նրան շնորհվել է «Մարտական համագործակցության ամրապնդման համար» մեդալ։ 2004 թվականին Ռուսաստանի ԶՈւ օդադեսանտային զորքերի հրամանատարի հրամանով պարգևատրվել է «Մարտական եղբայրություն» մեդալով[11]:

2003 թվականին դարձել է «Պրես-ԷԼԻՏԱ» մրցանակի դափնեկիր՝ «Իրաք։ 100 օր առանց Սադամի» ֆիլմի համար:

2017 թվականին «ՏԷՖԻ» մրցանակաբաշխությանը «Փրայմ-թայմ» հասարակական քաղաքական թոք-շոուի հաղորդավար անվանակարգի «Երեկոյան փրայմ» մրցանակի դափնեկիր[17]:

Նախագծեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Բազմաթիվ նախագծերից կարելի է առանձնացնել Բաբայանի հետևյալ աշխատանքները[6]՝

  • 1998՝ «Թուրքական Քուրդիստան։ Պատերազմի տասնհինգ տարին», ՌՏՌ-ի եթերում
  • 2000՝ «Բազա»,  ՌՏՌ-ի եթերում
  • 2003՝ «Իրաք: Հարյուր օր առանց Սադամի», «Առաջին ալիք»-ի եթերում
  • 2003՝ «Սանտյագո: Չիլի: 30 տարի անց», «Առաջին ալիք»-ի եթերում
  • 2004՝ «Ազատության ամերիկյան բանաձևը», «Առաջին ալիք»-ի եթերում[18]
  • 2004՝ «Ցխինվալի լաբիրինթոս», «Առաջին ալիք»-ի եթերում
  • 2005՝ «Ռուս աֆղանացին», «Առաջին ալիք»-ի եթերում

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Бабаян Роман Георгиевич»։ Лабиринт 
  2. 2,0 2,1 Новости Армении (29.11.2007)։ «Роман Бабаян: «Я надеюсь, что страшный сон закончится, и я снова вернусь в город моего детства, в лучший город на Земле под названием Баку!»»։ Վերցված է 2014-02-28 
  3. 3,0 3,1 Первый канал։ «Конференция с Романом Бабаяном»։ Արխիվացված է օրիգինալից 2004-11-29-ին։ Վերցված է 2014-02-28 
  4. «Заложник РТР»։ Московский комсомолец։ 2000-10-28 
  5. «Роман Бабаян в программах Светланы Сорокиной»։ tvoygolos.narod.ru։ 2003-04-09 
  6. 6,0 6,1 6,2 IATR — Международная Академия Телевидения и Радио։ «Бабаян Роман Георгиевич»։ Արխիվացված է օրիգինալից 2014-03-04-ին։ Վերցված է 2014-02-28 
  7. «Сегодня в Сиднее завершились летние Олимпийские игры 2000 года»։ Первый канал։ 2000-10-01 
  8. «Роман Бабаян: "Я три часа давал советы Путину, как вести себя с Бушем"»։ Экспресс-газета։ 2016-02-28 
  9. «Правительство планирует увеличить пошлины на ввоз иномарок»։ Высшая школа экономики։ 2008-12-03 
  10. «Между живым и камуфлированным»։ Независимая газета։ 2010-03-19 
  11. 11,0 11,1 11,2 ТВ Центр։ «Роман Бабаян»։ Վերցված է 2014-02-28 
  12. Noteru.com (02.07.2013)։ «Роман Бабаян приступил к работе на Финам.FM»։ Վերցված է 2014-02-28 
  13. Радио ФИНАМ FM с марта меняет формат и название "РИА Новости", 28.02.2014
  14. Максим Иванов. Предварительные лица Журнал "Коммерсантъ Власть" №26 от 04.07.2016, стр. 9
  15. «Спросите очевидцев о войне в Ираке»։ Газета.ру։ 2003-04-02 
  16. 16,0 16,1 Версия (24.02.2014)։ «Роман Бабаян: Скажи человеку: У вас 20 секунд – и он впадёт в ступор»։ Վերցված է 2014-02-28 
  17. «Роман Бабаян стал лауреатом премии ТЭФИ-2017»։ АО «ТВ Центр»։ 2017-10-03։ Վերցված է 2017-10-24 
  18. «Заплывы слепых наперегонки со зрячими»։ Грани.ру։ 2004-03-22։ Արխիվացված է օրիգինալից 2014-10-23-ին 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]