Ռոլանդո Մանդրագորա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Ռոլանդո Մանդրագորա
Rolando Mandragora
Mandragora Udinese.png
Մանդրագորան 2018 թվականին
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Իտալիա Իտալիա
Ծննդյան ամսաթիվ հունիսի 29, 1997(1997-06-29)[1] (21 տարեկան)
Ծննդավայր Նեապոլ, Իտալիա
Հասակ 185 սմ
Քաշ 75 կգ
Դիրք հենակետային կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իտալիա Ուդինեզե
Համար 38
Պատանեկան կարիերա
Իտալիա Մարիանո Կելեր
2011-2016 Իտալիա Ջենոա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2014-2016 Իտալիա Ջենոա 5 (0)
2015-2016   Իտալիա Պեսկարա 26 (0)
2016-2018 Իտալիա Յուվենտուս 1 (0)
2017-2018   Իտալիա Կրոտոնե 36 (2)
2018-ներկա Իտալիա Ուդինեզե 2 (0)
Ազգային հավաքական
2013-2014 Իտալիա Իտալիա Մ17 4 (0)
2014 Իտալիա Իտալիա Մ18 1 (0)
2014-2015 Իտալիա Իտալիա Մ19 10 (1)
2017 Իտալիա Իտալիա Մ20 7 (0)
2015-ներկա Իտալիա Իտալիա Մ21 15 (0)
2018-ներկա Իտալիա Իտալիա 1 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ օգոստոսի 30-ի, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ օգոստոսի 30-ի, 2018

Ռոլանդո Մանդրագորա (իտալ.՝ Rolando Mandragora, հունիսի 29, 1997(1997-06-29)[1], Նեապոլ, Իտալիա), իտալացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Ուդինեզեի և Իտալիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է հենակետային կիսապաշտպանի դիրքում[2]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջենոա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանդրագորան Ջենոայի ակադեմիայի սան է[3]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2014 թվականի հոկտեմբերի 29-ին՝ Յուվենտուսի դեմ խաղում[4]։ 2015 թվականի հուլիսի 24-ին Մանդրագորան վարձավճարով միացավ Պեսկարային[5]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց օգոստոսի 9-ին՝ փոխարինման մտնելով Զյուդտիրոլի դեմ Իտալիայի գավաթի խաղում[6]։ Առաջին հանդիպումը թիմի մեկնարկային կազմում անցկացրեց սեպտեմբերի 19-ին՝ Բարիի դեմ խաղում[7]։ Նոյեմբերի 20-ին Մանդրագորան գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ավելինոյի դեմ խաղում՝ օգնելով Պեսկարային հաղթել 3-2 հաշվով[8]։

Յուվենտուս[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի հունվարի 19-ին Մանդրագորան 5 տարվա պայմանագիր կնքեց Յուվենտուսի հետ[9][10], ինչից հետո վարձավճարով վերադարձավ Պեսկարա։ Ակումբի կազմում անցկացրած 27 խաղերից հետո իտալացին 2016-17 մրցաշրջանում վերադարձավ Յուվենտուս՝ ստանալով 38 համարի մարզաշապիկը։ Իր դեբյուտը նշեց 2017 թվականի ապրիլի 23-ին՝ փոխարինելով Կլաուդիո Մարկիզիոյին Ջենոայի դեմ խաղում[11]։

2017 թվականի օգոստոսի 5-ին Մանդրագորան 1 տարվա վարձավճարով տեղափոխվեց Կրոտոնե[12][13][14]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 12-ին՝ փոխարինման մտնելով Իտալիայի գավաթի Պյաչենցայի դեմ խաղում[15]։ Առաջին հանդիպումը թիմի մեկնարկային կազմում անցկացրեց օգոստոսի 20-ին՝ Միլանի դեմ խաղում[16]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց սեպտեմբերի 24-ին՝ Բենևենտոյի դեմ խաղում[17]։ 2018 թվականի փետրվարի 10-ին իտալացին գոլ խփեց Ատալանտայի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով[18]։ Կրոտոնեի կազմում Մանդրագորան անցկացրեց 37 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ[19]։

Ուդինեզե[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի հուլիսի 2-ին Մանդրագորան 4 տարվա պայմանագիր կնքեց Ուդինեզեի հետ[20][21]։ Ակումբը նրա համար վճարեց 20 միլիոն եվրո[22][23]։ Իր դեբյուտը Ուդինեզեի կազմում նշեց օգոստոսի 11-ին՝ Իտալիայի գավաթի Բենևենտոյի դեմ խաղում[24]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանդրագորան ներկայացրել է Իտալիան բոլոր տարիքային երիտասարդական հավաքականներում։ 2017 թվականին նա որպես Մ20 հավաքականի ավագ մասնակցեց աշխարհի առաջնությանը[25]՝ անցկացնելով 6 հանդիպում[26], իսկ Իտալիան զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը մրցաշարում՝ 3-րդ տեղի համար խաղի հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում հաղթելով Ուրուգվային[27][28]։

Իր դեբյուտը Իտալիայի ազգային հավաքականում Մանդրագորան նշեց 2018 թվականի հունիսի 1-ին՝ Ֆրանսիայի դեմ ընկերական խաղում[29][30]։

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի օգոստոսի 30-ի դրությամբ[31]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Ջենոա 2014–15 Սերիա A 5 0 0 0 5 0
Պեսկարա (վարձավճար) 2015–16 Սերիա B 26 0 1 0 27 0
Յուվենտուս 2016–17 Սերիա A 1 0 0 0 0 0 0 0 1 0
Կրոտոնե (վարձավճար) 2017–18 36 2 1 0 0 0 37 2
Ուդինեզե 2018–19 2 0 1 0 0 0 3 0
Կարիերայի ընդհանուր 70 2 3 0 0 0 0 0 73 2

Միջազգային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի օգոստոսի 30-ի դրությամբ[31]

Իտալիա
Տարի Խաղեր Գոլեր
2018 1 0
Ընդհանուր 1 0

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուվենտուս

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt — 2000.
  2. «Italy - R. Mandragora - Profile with news, career statistics and history - Soccerway»։ int.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-29 
  3. Digby Adam։ «Who Is Rolando Mandragora and What Role Will He Play for Juventus in the Future?»։ Bleacher Report (en-US)։ Վերցված է 2018-08-29 
  4. «Genoa CFC - Juventus FC, Oct 29, 2014 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-29 
  5. «Ufficiale: Valoti, Mandragora, Fiorillo, Zampano e Cappelluzzo al Pescara»։ Վերցված է 2018-08-29 
  6. «Delfino Pescara 1936 - FC Südtirol, Aug 9, 2015 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-29 
  7. «SSC Bari - Delfino Pescara 1936, Sep 19, 2015 - Serie B - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-29 
  8. «Delfino Pescara 1936 - US Avellino, Nov 20, 2015 - Serie B - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-29 
  9. «Mandragora completes Juventus move - Juventus.com»։ Juventus.com։ Վերցված է 2018-08-29 
  10. Editorial Reuters։ «Juventus sign youngster Mandragora from Genoa»։ U.K. (en-GB)։ Վերցված է 2018-08-29 
  11. «Juventus FC - Genoa CFC, Apr 23, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-29 
  12. «Mandragora joins Crotone on loan - Juventus.com»։ Juventus.com։ Վերցված է 2018-08-29 
  13. Verschueren Gianni։ «Rolando Mandragora Joins Crotone on Loan from Juventus»։ Bleacher Report (en-US)։ Վերցված է 2018-08-29 
  14. «Official: Crotone loan Mandragora | Football Italia»։ www.football-italia.net։ Վերցված է 2018-08-29 
  15. «FC Crotone - Piacenza Calcio 1919, Aug 12, 2017 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-29 
  16. «FC Crotone - AC Milan, Aug 20, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-29 
  17. «FC Crotone - Benevento Calcio, Sep 24, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-29 
  18. «FC Crotone - Atalanta BC, Feb 10, 2018 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-29 
  19. «Rolando Mandragora | Football Stats | Udinese | Season 2017/2018 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2018-08-29 
  20. «Rolando Mandragora joins Udinese - Juventus.com»։ Juventus.com։ Վերցված է 2018-08-29 
  21. «Juventus sell Mandragora to Udinese for €20m»։ ESPN.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-29 
  22. «Official: Udinese sign Mandragora | Football Italia»։ www.football-italia.net։ Վերցված է 2018-08-29 
  23. «Udinese sign Mandragora from Juventus»։ 2018-07-26։ Վերցված է 2018-08-29 
  24. «Udinese Calcio - Benevento Calcio, Aug 11, 2018 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-29 
  25. Piksel.com։ «Figc | News - Azzurrini in partenza per la Corea del Sud. Evani: “Abbiamo il dovere di arrivare in fondo”»։ FIGC - Federazione Italiana Giuoco Calcio (իտալերեն)։ Վերցված է 2018-08-29 
  26. FIFA.com։ «FIFA U-20 World Cup Korea Republic 2017 - Italy - FIFA.com»։ FIFA.com (en-GB)։ Վերցված է 2018-08-29 
  27. «Uruguay U20 - Italy U20, Jun 11, 2017 - U-20 World Cup 2017 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-29 
  28. FIFA.com։ «Italy beat Uruguay on penalties to finish third»։ FIFA.com (en-GB)։ Վերցված է 2018-08-29 
  29. «France - Italy, Jun 1, 2018 - International Friendlies - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-29 
  30. «Italy: Experimental Azzurri test France | Football Italia»։ www.football-italia.net։ Վերցված է 2018-08-29 
  31. 31,0 31,1 «Rolando Mandragora»։ worldfootball.net (en-GB)։ Վերցված է 2018-08-29 
  32. «Record-breaking Juventus win sixth straight Serie A title | Goal.com» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-29 
  33. «Juventus win Coppa Italia to keep treble dream alive»։ Eurosport։ 2017-05-17։ Վերցված է 2018-08-29 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]