Անտոնին Բարակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անտոնին Բարակ
Antonín Barák
Բարակը Չեխիայի հավաքականի կազմում 2018 թվականին
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Չեխիա Չեխիա
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 3, 1994(1994-12-03)[1] (29 տարեկան)
Ծննդավայր Բրշիբրամ
Հասակ 190 սմ
Քաշ 85 կգ
Դիրք Կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իտալիա Ուդինեզե
Համար 72
Պատանեկան կարիերա
ՉեխիաՊրիբրամ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2013-2015 Չեխիա Պրիբրամ 13 (3)
2014-2015   Չեխիա Գրաֆին Վլաշիմ 27 (5)
2016-2017 Չեխիա Սլավիա Պրահա 34 (8)
2017-ներկա Իտալիա Ուդինեզե 35 (7)
Ազգային հավաքական
2012 Չեխիա Չեխիա Մ19 2 (0)
2014-2015 Չեխիա Չեխիա Մ20 3 (0)
2015-2017 Չեխիա Չեխիա Մ21 9 (1)
2016-ներկա Չեխիա Չեխիա 11 (5)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ սեպտեմբերի 1-ի, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ սեպտեմբերի 1-ի, 2018

Անտոնին Բարակ (չեխ.՝ Antonín Barák, դեկտեմբերի 3, 1994(1994-12-03)[1], Բրշիբրամ), չեխ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Ուդինեզեի և Չեխիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական և հարձակվողական կիսապաշտպանի դիրքում[2]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրիբրամ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարակը Պրիբրամի ակադեմիայի սան է։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2013 թվականի հունիսի 1-ին՝ Սլովան Լիբերեցի դեմ խաղում[3]։ 2014 թվականի հուլիսի 25-ին Բարակը 1 տարվա վարձավճարով միացավ Գրաֆին Վլաշիմին։ Առաջին հանդիպումը ակումբի կազմում անցկացրեց օգոստոսի 2-ին՝ Պարդուբիցեի դեմ խաղում[4]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց հոկտեմբերի 11-ին՝ Ֆոտբալ Տրշինեցի դեմ խաղում[5]։ Գրաֆին Վլաշիմի կազմում Բարակը անցկացրեց 27 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

Սլավիա Պրահա[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի դեկտեմբերի 30-ին Բարակը 3․5 տարվա պայմանագիր կնքեց Սլավիա Պրահայի հետ[6]։ Իր դեբյուտը նշեց փետրվարի 13-ին՝ փոխարինման մտնելով Զբրոյովկայի դեմ խաղում[7]։ Իր առաջին գոլը խփեց մայիսի 8-ին՝ դուբլ ձևակերպելով Սլովացկոյի դեմ խաղում[8]։ Առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում անցկացրեց հուլիսի 14-ին՝ Եվրոպայի Լիգայի որակավորման 2-րդ փուլի Լեվադիայի դեմ խաղում[9]։ Սեպտեմբերի 25-ին Բարակը 2 գոլային փոխանցում տվեց Սպարտա Պրահայի դեմ խաղում՝ 2-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[10]։ Հոկտեմբերի 19-ին նա դուբլ ձևակերպեց Զբրոյովկայի դեմ խաղում[11]։ Սլավիա Պրահայի կազմում Բարակը անցկացրեց 42 հանդիպում՝ դառնալով 9 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

Ուդինեզե[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի փետրվարի 4-ին Բարակը 3 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց Ուդինեզե[12], և թիմին միացավ 2016-17 մրցաշրջանից հետո[13]։ Իր դեբյուտը Սերիա A-ում նշեց օգոստոսի 27-ին՝ փոխարինման մտնելով ՍՊԱԼ-ի դեմ խաղում[14]։ Առաջին հանդիպումը թիմի մեկնարկային կազմում անցկացրեց սեպտեմբերի 10-ին՝ Ջենոայի դեմ խաղում[15]։ Իր առաջին գոլը խփեց հոկտեմբերի 25-ին՝ Սասուոլոյի դեմ խաղում[16]։ Դեկտեմբերի 10-ին Բարակը գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Բենևենտոյի դեմ խաղում՝ 2-0 հաշվով հաղթանակ պարգևելով Ուդինեզեին[17]։ Դեկտեմբերի 23-ին նա դուբլ ձևակերպեց Վերոնայի դեմ խաղում[18]։ Իր առաջին մրցաշրջանում Բարակը անցկացրեց 34 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ[19]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարակը ներկայացրել է Չեխիան տարբեր տարիքային երիտասարդական հավաքականներում։ 2017 թվականին նա մինչև 21 տարեկանների հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը[20]։ Այստեղ Բարակը խաղադաշտ դուրս եկավ միայն Գերմանիայի դեմ խաղում[21][22], իսկ Չեխիան դուրս մնաց խմբային փուլից՝ զբաղեցնելով վերջին հորիզոնականը իր խմբում[23]։

Իր դեբյուտը Չեխիայի ազգային հավաքականում Բարակը նշեց 2016 թվականի նոյեմբերի 15-ին՝ Դանիայի դեմ ընկերական խաղում՝ այս խաղում դառնալով գոլի հեղինակ[24]։ 2017 թվականի մարտի 26-ին նա 2 գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Սան Մարինոյի դեմ խաղում[25]։ Նոյեմբերի 11-ին Բարակը խփեց Կատարի դեմ խաղի միակ գոլը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով Չեխիային[26]։

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ[27]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Պրիբրամ 2012–13 Առաջին Լիգա 1 0 0 0 1 0
2015–16 12 3 2 1 14 4
Ընդհանուր 13 3 2 1 0 0 0 0 15 4
Գրաֆին Վլաշիմ (վարձավճար) 2014–15 Ազգային Լիգա 27 5 0 0 27 5
Սլավիա Պրահա 2015–16 Առաջին Լիգա 9 4 0 0 9 4
2016–17 25 4 3 1 5 0 33 5
Ընդհանուր 34 8 3 1 5 0 0 0 42 9
Ուդինեզե 2017–18 Սերիա A 34 7 0 0 34 7
2018–19 1 0 1 0 2 0
Ընդհանուր 35 7 1 0 0 0 0 0 36 7
Կարիերայի ընդհանուր 109 23 6 2 5 0 0 0 120 25

Միջազգային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ[27]

Չեխիա
Տարի Խաղեր Գոլեր
2016 1 1
2017 6 4
2018 4 0
Ընդհանուր 11 5

Միջազգային գոլեր[խմբագրել | խմբագրել կոդը]

# Ամսաթիվ Մարզադաշտ Մրցակից Հաշիվ Արդյունք Մրցաշար
1. Նոյեմբերի 15, 2016 Քաղաքային մարզադաշտ, Մլադա Բոլեսլավ, Չեխիա Դանիա Դանիա 1–0 1–1 Ընկերական խաղ
2. Մարտի 26, 2017 Սան Մարինո մարզադաշտ, Սերավալե, Սան Մարինո Սան Մարինո Սան Մարինո 1–0 6–0 ԱԱ 2018 Որակավորում
3. 3–0
4. Հոկտեմբերի 5, 2017 Օլիմպիական մարզադաշտ, Բաքու, Ադրբեջան Ադրբեջան Ադրբեջան 2–1 2–1
5. Նոյեմբերի 11, 2017 Աբդուլա բին Խալիֆա մարզադաշտ, Դոհա, Կատար Կատար Կատար 1–0 1–0 Ընկերական խաղ

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Սլավիա Պրահա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Czech Republic - A. Barák - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 1-ին.
  3. «FC Slovan Liberec - 1.FK Pribram, Jun 1, 2013 - HET Liga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 1-ին.
  4. «FK Pardubice - FC Sellier & Bellot Vlašim, Aug 2, 2014 - Fotbalova narodni liga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 1-ին.
  5. «FC Sellier & Bellot Vlašim - Fotbal Trinec, Oct 11, 2014 - Fotbalova narodni liga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 1-ին.
  6. Redakce. «Slavia získala reprezentanta do 21 let: Přichází Antonín Barák». SK Slavia Praha. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 1-ին.
  7. «SK Slavia Prag - FC Zbrojovka Brno, Feb 13, 2016 - HET Liga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 1-ին.
  8. «SK Slavia Prag - 1.FC Slovácko, May 8, 2016 - HET Liga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 1-ին.
  9. «FCI Levadia - SK Slavia Prag, Jul 14, 2016 - Europa League Qualifying - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 1-ին.
  10. «AC Sparta Praha - SK Slavia Prag, Sep 25, 2016 - HET Liga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 1-ին.
  11. «FC Zbrojovka Brno - SK Slavia Prag, Oct 19, 2016 - HET Liga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 1-ին.
  12. «DONE DEAL: Udinese sign Slavia Prague midfielder Antonin Barak - Tribal Football». Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 1-ին.
  13. «Official: Udinese sign Barak | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 1-ին.
  14. «SPAL 2013 - Udinese Calcio, Aug 27, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 1-ին.
  15. «Udinese Calcio - Genoa CFC, Sep 10, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 1-ին.
  16. «US Sassuolo - Udinese Calcio, Oct 25, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 1-ին.
  17. «Udinese Calcio - Benevento Calcio, Dec 10, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 1-ին.
  18. «Udinese Calcio - Hellas Verona, Dec 23, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 1-ին.
  19. «Antonin Barak | Football Stats | Udinese | Season 2017/2018 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 1-ին.
  20. uefa.com. «Under-21 2017 - History - Czech Republic – UEFA.com». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 1-ին.
  21. «Germany U21 - Czech Republic U21, Jun 18, 2017 - 2017 European Under-21 Football Championship - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 1-ին.
  22. uefa.com. «Under-21 2017 - History - Germany-Czech Republic – UEFA.com». Uefa.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 1-ին.
  23. uefa.com. «Under-21 2017 - History - Standings – UEFA.com». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 1-ին.
  24. «Czech Republic - Denmark, Nov 15, 2016 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 1-ին.
  25. «San Marino - Czech Republic, Mar 26, 2017 - World Cup qualification Europe - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 1-ին.
  26. «Qatar - Czech Republic, Nov 11, 2017 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 1-ին.
  27. 27,0 27,1 «Antonín Barák». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 1-ին.
  28. s.r.o., PTV Media. «Slavia wins league championship | Prague TV - Living Like a Local!». prague.tv (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 1-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտոնին Բարակ» հոդվածին։