Քևին Լազանյա
|
Լազանյան Ուդինեզեի կազմում 2017 թվականին | |||
| Անձնական տվյալներ | |||
| Քաղաքացիությունը |
| ||
| Ծննդյան ամսաթիվ | օգոստոսի 10, 1992[1][2] (33 տարեկան) | ||
| Ծննդավայր | Սուձարա, Մանտուա, Լոմբարդիա, Իտալիա[3] | ||
| Հասակ | 185 սմ | ||
| Քաշ | 80 կգ | ||
| Դիրք | կենտրոնական հարձակվող | ||
| Ակումբային տեղեկություններ | |||
| Ներկա ակումբ |
| ||
| Համար | 15 | ||
|
| |||
| Մասնագիտական կարիերա* | |||
| Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
| 2010-2012 |
| 60 | (22) |
| 2012-2013 |
| 35 | (7) |
| 2013-2014 |
| 33 | (21) |
| 2014-2017 |
| 87 | (19) |
| 2017-ներկա |
| 38 | (13) |
| 2017 |
→ | 21 | (5) |
| Ազգային հավաքական‡ | |||
| 2018-ներկա |
| 1 | (0) |
|
| |||
|
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը | |||
Քևին Լազանյա (իտալ.՝ Kevin Lasagna, օգոստոսի 10, 1992[1][2], Սուձարա, Մանտուա, Լոմբարդիա, Իտալիա[3]), իտալացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Ուդինեզեի և Իտալիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական հարձակվողի դիրքում[4]։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆուտբոլիստի կարիերան Լազանյան սկսել է Գովերնոլեզե սիրողական ֆուտբոլային ակումբում, ապա խաղացել է ցածր դիվիզիոններում հանդես եկող Չերեայում և Էստեում[5]։
Կարպի
[խմբագրել | խմբագրել կոդը]2014 թվականի հուլիսի 11-ին Լազանյան միացավ Կարպիին[6]։ Իր դեբյուտը Սերիա B-ում նշեց սեպտեմբերի 13-ին՝ փոխարինման մտնելով Կրոտոնեի դեմ խաղում և գոլային փոխանցում տալով այս հանդիպման ավելացված ժամանակում[7]։ Իր առաջին գոլը խփեց նոյեմբերի 15-ին՝ Չիտադելայի դեմ խաղում[8]։ 2015 թվականի մարտի 28-ին Լազանյան դուբլ ձևակերպեց Վիչենցայի դեմ խաղում՝ 2-1 հաշվով հաղթանակ պարգևելով Կարպիին[9]։ Մայիսի 3-ին իտալացին 2 գոլային փոխանցում տվեց Մոդենայի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-1 հաշվով[10]։ Իր առաջին մրցաշրջանում Լազանյան անցկացրեց 30 հանդիպում՝ դառնալով 5 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ և օգնելով Կարպիին տեղափոխվել Սերիա A[11][12]։
Իր առաջին հանդիպումը Սերիա A-ում Լազանյան անցկացրեց 2015 թվականի օգոստոսի 23-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Սամպդորիայի դեմ խաղում[13]։ Իտալիայի առաջնությունում առաջին գոլը խփեց 2016 թվականի հունվարի 24-ին՝ Ինտեր Միլանի դեմ խաղում՝ գրավելով մրցակցի դարպասը հանդիպման ավելացված ժամանակում և փրկելով իր թիմին պարտությունից[14]։ Փետրվարի 12-ին Լազանյան գոլ խփեց Ռոմայի դեմ խաղում, սակայն Կարպին պարտվեց 1-3 հաշվով[15]։ Ապրիլի 25-ին նա խփեց Էմպոլիի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[16]։ 2015-16 մրցաշրջանում Լազանյան անցկացրեց 39 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ[17]։
2016-17 մրցաշրջանում Կարպին վերադարձավ Սերիա B[18][18]։ 2016 թվականի հոկտեմբերի 9-ին Լազանյան խփեց Սպեցիայի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[19]։ Դեկտեմբերի 30-ին նա գոլի հեղինակ դարձավ Նովարայի դեմ խաղում, սակայն Կարպին պարտվեց 2-1 հաշվով[20]։ 2017 թվականի փետրվարի 18-ին Լազանյան գոլ խփեց Բրեշիայի դեմ խաղում[21]։ Ապրիլի 25-ին իտալացին դուբլ ձևակերպեց Տրապանիի դեմ խաղում՝ 2-1 հաշվով հաղթանակ պարգևելով Կարպիին[22]։ Ակումբի կազմում Լազանյան անցկացրեց 42 հանդիպում առաջնությունում՝ դառնալով 14 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։
Ուդինեզե
[խմբագրել | խմբագրել կոդը]2017 թվականի հունվարի 14-ին Լազանյան 4․5 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց Ուդինեզե, և մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով վերադարձավ Կարպի[23][24]։ Իր դեբյուտը Ուդինեզեի կազմում նշեց 2017 թվականի օգոստոսի 12-ին՝ մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Իտալիայի գավաթի Ֆրոզինոնեի դեմ խաղում։ Այս խաղում նա գոլ խփեց՝ օգնելով իր թիմին հաղթել 3-2 հաշվով[25]։ Նոյեմբերի 30-ին Լազանյան գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ դարձավ Իտալիայի գավաթի Պերուջայի դեմ խաղում[26]։ Դեկտեմբերի 23-ին՝ Վերոնայի դեմ խաղում նա դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով Ուդինեզեին հաղթել 4-0 հաշվով[27]։ 2018 թվականի ապրիլի 29-ին իտալացին դուբլ ձևակերպեց Բենևենտոյի դեմ խաղում[28]։ Իր առաջին մրցաշրջանում Լազանյան անցկացրեց 32 հանդիպում՝ դառնալով 14 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ[29]։
Ուդինեզեի ավագի թևկապով Լազանյան առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ 2018 թվականի օգոստոսի 11-ին՝ Իտալիայի գավաթի Բենևենտոյի դեմ խաղում[30]։ Որպես թիմի ավագ Սերիա A-ում առաջին հանդիպումը անցկացրեց օգոստոսի 19-ին՝ Պարմայի դեմ խաղում[31]։ Հոկտեմբերի 9-ին Լազանյան երկարաձգեց իր պայմանագիրը Ուդինեզեի հետ մինչև 2023 թվականը[32][33][34]։
Միջազգային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Իտալիայի ազգային հավաքական Լազանյան առաջին անգամ հրավիրվեց 2018 թվականի հոկտեմբերի 9-ին Ռոբերտո Մանչինիի կողմից՝ Լեհաստանի դեմ խաղի համար փոխարինելու վնասվածք ստացած Սիմոնե Ձաձային[35][36]։ Իր դեբյուտը ազգային հավաքականում նշեց հոկտեմբերի 14-ին՝ փոխարինելով Ֆեդերիկո Բերնարդեսկիին Լեհաստանի դեմ խաղում[37][38][39]։ Նա գոլային փոխանցում տվեց Քրիստիանո Բիրագիին այս հանդիպման ավելացված ժամանակում, ինչի շնորհիվ Իտալիան հաղթեց 1-0 հաշվով[40][41]։
Կարիերայի վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2018 թվականի հոկտեմբերի 22-ի դրությամբ[42]
| Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | ||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
| Կարպի | 2014–15 | Սերիա B | 30 | 5 | 0 | 0 | — | 30 | 5 | |||
| 2015–16 | Սերիա A | 36 | 5 | 3 | 0 | 39 | 5 | |||||
| 2016–17 | Սերիա B | 47 | 14 | 0 | 0 | 47 | 14 | |||||
| Ընդհանուր | 113 | 24 | 3 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 116 | 24 | ||
| Ուդինեզե | 2017–18 | Սերիա A | 29 | 12 | 3 | 2 | — | 32 | 14 | |||
| 2018–19 | 9 | 1 | 1 | 0 | 10 | 1 | ||||||
| Ընդհանուր | 38 | 13 | 4 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 42 | 15 | ||
| Կարիերայի ընդհանուր | 151 | 37 | 7 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 158 | 39 | ||
Միջազգային վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2018 թվականի հոկտեմբերի 22-ի դրությամբ[42]
| Իտալիա | ||
|---|---|---|
| Տարի | Խաղեր | Գոլեր |
| 2018 | 1 | 0 |
| Ընդհանուր | 1 | 0 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- 1 2 As (իսպ.) — Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
- 1 2 http://calcio-seriea.net/scheda_giocatore/2017/10680/
- ↑ «Italy - K. Lasagna - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 22-ին.
- ↑ NORZ. «Kevin Lasagna - Carriera - stagioni, presenze, goal - TuttoCalciatori.Net - ✅». www.tuttocalciatori.net. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 22-ին.
- ↑ «Carpi: il piatto forte è...Lasagna!». Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 22-ին.
- ↑ «FC Crotone - Carpi FC 1909, Sep 13, 2014 - Serie B - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 22-ին.
- ↑ «Carpi FC 1909 - AS Cittadella, Nov 15, 2014 - Serie B - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 22-ին.
- ↑ «LR Vicenza Virtus - Carpi FC 1909, Mar 28, 2015 - Serie B - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 22-ին.
- ↑ «Modena FC 2018 - Carpi FC 1909, May 3, 2015 - Serie B - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 22-ին.
- ↑ «Carpi seal historic promotion to Serie A». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2015 թ․ ապրիլի 29. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 22-ին.
- ↑ Editorial, Reuters. «Tiny Carpi promoted to Serie A to complete remarkable rise». U.K. (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 22-ին.
{{cite news}}:|first=has generic name (օգնություն)(չաշխատող հղում) - ↑ «UC Sampdoria - Carpi FC 1909, Aug 23, 2015 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 22-ին.
- ↑ «Inter Milan - Carpi FC 1909, Jan 24, 2016 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 22-ին.
- ↑ «Carpi FC 1909 - AS Roma, Feb 12, 2016 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 22-ին.
- ↑ «Carpi FC 1909 - FC Empoli, Apr 25, 2016 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 22-ին.
- ↑ «Kevin Lasagna | Football Stats | Udinese | Season 2015/2016 | Soccer Base». www.soccerbase.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 22-ին.
- 1 2 «Serie A: Carpi relegated, Palermo stay up». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 22-ին.
- ↑ «Spezia Calcio - Carpi FC 1909, Oct 9, 2016 - Serie B - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 22-ին.
- ↑ «Novara Calcio 1908 - Carpi FC 1909, Dec 30, 2016 - Serie B - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 22-ին.
- ↑ «Carpi FC 1909 - Brescia Calcio, Feb 18, 2017 - Serie B - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 22-ին.
- ↑ «Carpi FC 1909 - Trapani Calcio, Apr 25, 2017 - Serie B - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 22-ին.
- ↑ «Lasagna is a new player of Udinese Calcio < Team < News < Udinese». www.udinese.it (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 22-ին.
- ↑ «Official: Udinese sign Lasagna | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 22-ին.
- ↑ «Udinese Calcio - Frosinone Calcio, Aug 12, 2017 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 22-ին.
- ↑ «Udinese Calcio - AC Perugia Calcio, Nov 30, 2017 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 22-ին.
- ↑ «Udinese Calcio - Hellas Verona, Dec 23, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 22-ին.
- ↑ «Benevento Calcio - Udinese Calcio, Apr 29, 2018 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 22-ին.
- ↑ «Kevin Lasagna | Football Stats | Udinese | Season 2017/2018 | Soccer Base». www.soccerbase.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 22-ին.
- ↑ «Udinese Calcio - Benevento Calcio, Aug 11, 2018 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 22-ին.
- ↑ «Parma Calcio 1913 - Udinese Calcio, Aug 19, 2018 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 22-ին.
- ↑ «Lasagna signs new Udinese deal | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 22-ին.
- ↑ «OFFICIAL - Udinese sign Kevin LASAGNA on new long-term». GhanaSoccernet. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 22-ին.
- ↑ «Lasagna marks Italy call with new Udinese deal» (անգլերեն). 2018 թ․ հոկտեմբերի 9. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 22-ին.
- ↑ «Kevin Lasagna called into the Italy squad for the UEFA Nations League». The Independent (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 22-ին.
- ↑ «Italy call up player named Lasagna to squad for UEFA Nations League | JOE.co.uk». JOE.co.uk (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 22-ին.
- ↑ «Poland - Italy, Oct 14, 2018 - UEFA Nations League A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 22-ին.
- ↑ «Cristiano Biraghi heads in last-minute winner as Azzurri relegate Poles». The Sun (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հոկտեմբերի 14. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 22-ին.
- ↑ «Lasagna stunned by Italy debut | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 22-ին.
- ↑ «Last-gasp Biraghi beats Poland | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 22-ին.
- ↑ «Nations League: Late winner for Italy against Poland». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հոկտեմբերի 13. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 22-ին.
- 1 2 «Kevin Lasagna». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 22-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լազանյայի պաշտոնական Ֆեյսբուքի էջը
- Լազանյայի պաշտոնական Ինստագրամի էջը
- Լազանյան transfermarkt-ում
- Լազանյան soccerbase.com-ում
- Լազանյան WhoScored.com կայքում
- Լազանյան Ուդինեզեի պաշտոնական կայքում
- Լազանյան Սերիա A-ի պաշտոնական կայքում Արխիվացված 2018-10-07 Wayback Machine
- Լազանյան ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քևին Լազանյա» հոդվածին։ |
| ||||||