Սիմոնե Սկուֆետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Սիմոնե Սկուֆետ
Simone Scuffet
Simone Scuffet.jpg
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Իտալիա Իտալիա
Ծննդյան ամսաթիվ մայիսի 31, 1996(1996-05-31)[1] (23 տարեկան)
Ծննդավայր Ուդինե, Ֆրիուլի Վենեցիա Ջուլյա, Իտալիա
Հասակ 193 սմ
Քաշ 75 կգ
Դիրք դարպասապահ
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իտալիա Ուդինեզե
Համար 22
Պատանեկան կարիերա
2002-2004 Իտալիա Ավրորա Բուոնոկվիստո
2004-2005 Իտալիա Մոյմակո
2005-2006 Իտալիա Ուդինեզե
2006-2007 Իտալիա Դոնաթելո Կալչո
2007-2013 Իտալիա Ուդինեզե
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2013-ներկա Իտալիա Ուդինեզե 32 (0)
2015-2016   Իտալիա Կոմո 35 (0)
Ազգային հավաքական
2013 Իտալիա Իտալիա Մ17 19 (0)
2013 Իտալիա Իտալիա Մ18 5 (0)
2014-2015 Իտալիա Իտալիա Մ19 12 (0)
2016 Իտալիա Իտալիա Մ20 2 (0)
2015-2018 Իտալիա Իտալիա Մ21 7 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ օգոստոսի 30-ի, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ օգոստոսի 30-ի, 2018

Սիմոնե Սկուֆետ (իտալ.՝ Simone Scuffet, մայիսի 31, 1996(1996-05-31)[1], Ուդինե, Ֆրիուլի Վենեցիա Ջուլյա, Իտալիա), իտալացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Ուդինեզեի կազմում։ Խաղում է դարպասապահի դիրքում[2]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուդինեզե[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկուֆետը Ուդինեզեի ակադեմիայի սան է։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2014 թվականի փետրվարի 1-ին՝ Բոլոնյայի դեմ խաղում[3][4]։ Հունիսի 9-ին նա երկարաձգեց իր պայմանագիրը Ուդինեզեի հետ 5 տարով[5]։ 2014-15 մրցաշրջանում Սկուֆետը դարձավ թիմի երկրորդ դարպասապահը՝ Օրեստիս Կարնեզիսից հետո։ 2015 թվականի օգոստոսի 6-ին իտալացին 1 տարվա վարձավճարով միացավ Կոմոյին[6][7]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց սեպտեմբերի 12-ին՝ Լիվորնոյի դեմ խաղում[8]։ Կոմոյի կազմում Սկուֆետը անցկացրեց 35 հանդիպում՝ բաց թողելով 52 գնդակ և 4 խաղում պահելով իր դարպասը անառիկ։

2018-19 մրցաշրջանում Սկուֆետը դարձավ Ուդինեզեի հիմնական դարպասապահը։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկուֆետը ներկայացրել է Իտալիան բոլոր տարիքային երիտասարդական հավաքականներում։ 2013 թվականին նա մինչև 17 տարեկանների հավաքականի կազմում մասնացկեց Եվրոպայի առաջնությանը՝ անցկացնելով 5 հանդիպում[9], իսկ Իտալիան հասավ մրցաշարի եզրափակիչ, որտեղ հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում պարտվեց Ռուսաստանին[10][11]։ 2013 թվականին Սկուֆետը մասնակցեց աշխարհի Մ17 առաջնությանը՝ անցկացնելով 4 հանդիպում[12]։ Առաջնության 1/8 եզրափակչում Իտալիան պարտվեց Մեքսիկային[13][14]։ 2017 թվականին Սկուֆետը Մ21 հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը[15], սակայն չանցկացրեց ոչ մի հանդիպում[16], իսկ Իտալիան դուրս մնաց կիսաեզրափակչում՝ 3-1 հաշվով պարտվելով Իսպանիային[17][18]։

Իտալիայի ազգային հավաքական Սկուֆետը առաջին անգամ հրավիրվեց 2017 թվականի հունիսին՝ Ուրուգվայի և Լիխտենշտայնի դեմ խաղերի համար[19][20], սակայն այս խաղերում խաղադաշտ դուրս չեկավ[21][22]։

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի օգոստոսի 30-ի դրությամբ[23]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Ուդինեզե 2013–14 Սերիա A 16 0 2 0 18 0
2014–15 2 0 3 0 5 0
2016–17 6 0 0 0 6 0
2017–18 6 0 3 0 9 0
2018–19 2 0 0 0 2 0
Ընդհանուր 32 0 8 0 0 0 40 0
Կոմո (վարձավճար) 2015–16 Սերիա B 35 0 0 0 35 0
Կարիերայի ընդհանուր 67 0 8 0 0 0 75 0

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com — 2000.
  2. «Italy - S. Scuffet - Profile with news, career statistics and history - Soccerway»։ int.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-30 
  3. «Bologna FC 1909 - Udinese Calcio, Feb 1, 2014 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-30 
  4. «Bologna vs. Udinese - Football Match Report - February 1, 2014 - ESPN»։ ESPN.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-30 
  5. «Udinese: Scuffet rinnova fino al 2019 - Ultima Ora»։ ANSA.it (իտալերեն)։ 2014-06-09։ Վերցված է 2018-08-30 
  6. «Scuffet and Bessa join Como | Football Italia»։ www.football-italia.net։ Վերցված է 2018-08-30 
  7. «Como sign Udinese goalkeeper on loan | Forza Italian Football»։ forzaitalianfootball.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-30 
  8. «Como 1907 - AS Livorno, Sep 12, 2015 - Serie B - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-30 
  9. uefa.com։ «Under-17 - Technical report - Team analysis - Italy – UEFA.com»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-30 
  10. «Italy U17 - Russia U17, May 17, 2013 - U17-Europameisterschaft 2013 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-30 
  11. UEFA.com։ «Under-17 - Italy-Russia»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-30 
  12. FIFA.com։ «FIFA U-17 World Cup UAE 2013 - Teams - Italy - FIFA.com»։ FIFA.com (en-GB)։ Վերցված է 2018-08-30 
  13. «Italy U17 - Mexico U17, Oct 28, 2013 - 2013 FIFA U-17 World Cup - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-30 
  14. FIFA.com։ «Italy feel revived Mexico's sting»։ FIFA.com (en-GB)։ Վերցված է 2018-08-30 
  15. «U21: Italy squad for Euros named | Football Italia»։ www.football-italia.net։ Վերցված է 2018-08-30 
  16. uefa.com։ «Under-21 2017 - History - Italy – UEFA.com»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-30 
  17. «Spain U21 - Italy U21, Jun 27, 2017 - 2017 European Under-21 Football Championship - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-30 
  18. uefa.com։ «Under-21 2017 - History - Spain-Italy – UEFA.com»։ Uefa.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-30 
  19. «Brazilian-born Emerson given Italy call»։ ESPN.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-30 
  20. «Italy squad: Balotelli snubbed as El Shaarawy and Montolivo earn recalls | Goal.com» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-30 
  21. «Italy - Uruguay, Jun 7, 2017 - International Friendlies - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-30 
  22. «Italy - Liechtenstein, Jun 11, 2017 - World Cup qualification Europe - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-30 
  23. «Simone Scuffet»։ worldfootball.net (en-GB)։ Վերցված է 2018-08-30 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]