Ռոզի Անուշ Սվազլյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոզի Անուշ Սվազլյան
Ծնվել է1984, ապրիլ 24
Սան Ֆրանցիսկո, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ
Ժանրերօպերա
Մասնագիտությունօպերային երգչուհի (սոպրանո)
Երգչաձայնսոպրանո
Գործիքներվոկալ
ԿրթությունՄիլանի կոնսերվատորիա
Կայքrosyanoush.com

Ռոզի Անուշ Ժիրայրի Սվազլյան (1984, Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկահայ օպերային երգչուհի, սոպրանո[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոզի Անուշ Սվազլյանը ծնվել է 1984 թվականի ապրիլ 24-ին Սան Ֆրանցիսկո քաղաքում։ Հինգ տարեկանից Ռոզի Անուշը սովորել է նոտաները և նվագել ջութակ։ Երաժշտության մեջ նրա անմիջապես ղեկավարը եղել է հայրը՝ պարոն ժիրայրը (Ժերարդ), որը 1960-1970-ական թվականներին աշխատել է Երևանի օպերային թատրոնի նվագախմբում՝ որպես ջութակահար։ Երաժշտի կայացման գործում մեծ դեր են ունեցել նաև Անուշի մայրն ու մորաքույրը՝ Մարի Աբուսեֆյանը։ Անուշը սովորել է Միլանի կոնսերվատորիայում՝ որտեղ էլ 2009 թվականին ստացել է մագիստրոսի աստիճան և մասնակցել «Լա Սկալա»-ի ակադեմիայի ծրագրին։ Նրա ուսուցիչներն են եղել մանկավարժներ Ջանի Մաստինոն, Ադալբերտո Տոնինին, Վինչենցո Մանոն, Մագդա Օլիվերոն և Պաոլո Կավանելին։ Այստեղ նա յուրացրել է երգեցողության բելկանտո ոճը, երգացանկը համալրել իտալական, ֆրանսիական ու գերմանական օպերային արիաներով։ 2010 թվականին նա Երևանում ելույթ է ունեցել Պլասիդո Դոմինգոյի հետ։ Պլասիդո Դոմինգոն այդ ելույթից հետո ընտրել էր Ռոզի Անուշին մասնակցելու 2011 թվականին Մոսկվայում կայացած համաշխարհային օպերային «Օպերալիա» մրցույթին[2]։ 2013 թվականի հոկտեմբերի 17-ին Ռոզի Անուշը Երևանում Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կատարել է Անուշի դերը Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերայում։

Հարյուրամյակին ընդառաջ[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականին նշվում է հայոց ցեղասպանության հարյուրամյակը։ Հայոց ցեղասպանությունը անձամբ ինձ համար շատ կարևոր է, քանի որ իմ մեծ տատը՝ Մարիկ Թարցուրյանը Հայոց ցեղասպանության վերապրողներից է։ Նա կարողացել է փրկվել Դեր Զորի մահվան երթից։ Եթե չլիներ իր խիզախությունն ու անձնազոհությունը, ես այստեղ չէի լինի այսօր։ Կարծում եմ, որ մենք բոլորս մեծ երախտագիտությամբ և հարգանքի զգացումով ենք հիշում մեր նախնիներին, ովքեր վերապրեցին Հայոց ցեղասպանությունը։ Ուստի այդ ցեղասպանության հարյուրամյա տարելիցը կարևոր է ողջ աշխարհի հայության համար։ 2015 թվականի սեպտեմբերի 29-ին մեզ բախտ է վիճակվելու ելույթ ունենալ Արենա դի Վերոնայում։ Արենան պատմական վայր է, որտեղ ելույթnներով հանդես են եկել աշխարհարռչակ կատարողներ։ Մենք հուսով ենք, որ ներկայացնելով այս նախագիծը Արենայում, մենք կկարողանանք գրավել բոլորի ուշադրությունը և բարձրացնել իրազեկությունը Հայոց ցեղասպանության վերաբերյալ։ Ես անհամբեր սպասում եմ` միանալու այնտեղ մի շարք տաղանդավոր արտիստների։ Ես խոնարհորեն կիսելու եմ այդ բեմը միջազգայնորեն ճանաչված կատարողների հետ և հուսով եմ տեսնել ձեզ սեպտեմբերի 29-ի միջոցառմանը, որտեղ Արաքսյա Մուշեղյանը, Հասմիկ Չախմախչյանը, Ստեֆանո Ֆոնցին իրենց ուրույն տեսլականը կյանքի կկոչեն Արենա դի Վերոնայի բեմում։ Հուսով եմ տեսնել Ձեզ այնտեղ:Ռոզի Անուշ Սվազլյան, 2 Հուլիս, 2015 թվական[3]։

Երգերը օպերային ներկայացումներում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • The Beggar's Opera, (Jenny Diver and Lady Di) K. Weil
  • The Little Sweep (Rose) B. Britten
  • La Boheme (Musetta) G. Puccini
  • Il Signor Bruschino (Marianna) G. Rossini
  • L'elisir d'amore (Adina) G. Donizeti, Le Nozze di Figaro (Contessa)[2]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://facecollection.ru/people/rozi-anush
  2. 2,0 2,1 «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 7-ին.
  3. https://www.youtube.com/watch?v=nr3WriUDZF4

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]