Ռոբին Շարմա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռոբին Շարմա
անգլ.՝ Robin Sharma
Դիմանկար
Ծնվել էհունիսի 16, 1964(1964-06-16)[1] (56 տարեկան)
ԾննդավայրPort Hawkesbury, Inverness County, Նոր Շոտլանդիա, Կանադա
ՔաղաքացիությունFlag of Canada (Pantone).svg Կանադա[2] և Flag of Mauritius.svg Մավրիկիոս
ԵրկերThe Saint, the Surfer, and the CEO: A Remarkable Story About Living Your Heart's Desires? և Վանականը, որը վաճառեց իր «ֆերարին»
Մասնագիտությունգրող, փաստաբան և Հռետոր
Կայքrobinsharma.com
Robin Sharma Վիքիպահեստում

Ռոբին Շարմա (հունիսի 16, 1964(1964-06-16)[1], Port Hawkesbury, Inverness County, Նոր Շոտլանդիա, Կանադա), հնդկական ծագումով, կանադացի գրող, Հյուսիսային Ամերիկայնում մոտիվացիայի, առաջնորդության և ինքնազարգացման ամենահայտնի մասնագետներից մեկն է [3]։

Ծնվել է 1965 թվականին Կանադայում։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոբին Շարման ստացել է ճշմարտության դոկտոր աստիճանը, քանի որ նա պատրաստվում էր դառնել փաստաբան։ Սակայն, չնայած նյութական ապահովածությանը, որը ապահովել էր փաստաբանական գործը, նա աստիճանաբար հասկանում էր, որ «սիրտը դատարկ է»[4]։ Վերջ ի վերջո նա թողեց փաստաբանի գորշը և թողարկեց իր առաջին գիրքը։

Միացնելով արևմտյան տեխնոլոգիաների հաջողությունը և արևելյան իմաստությունը և աշխատունակությունը, նա սկսեց օգնել ուրիշներին բարձրացնել իրենց կյանքի որակը։

Նա նաև մարզիկ է, զբաղվում է բազմամարտով և թեկվոնդոյով։ Սիրում է սահել դահուկներով։

Ներկա պահին, բացի ստեղծագործական աշխատանքներից, անց է կացնում սեմինարներ և կարդում է լեկցիաներ ողջ աշխարում։ Նրա աշակերտների շարքում շատ են ձեռնարկատերեր և տարբեր աստիճանի ուսուցիչներ [5]։ Բացի սա, Ռոբին Շարման հանդիսանում է «CBC» և «CBS» ռադիո-հեռուստա հաղորդումների մշտական մասնակից, և նրա գործերը հրապարակվում են այնպիսի տպագրությունների ուշադրության կենտրոնում ինչպիսիք են՝ «USA Today», «National Post» и «The Globe and mail»։

Ակտիվ զբաղվում է բարեգործական կազմակերպությունների ստեղծմամբ օրինակ՝ «Ռոբին Շարմանի մանկական ֆոնդ», որը իր առաջ դրել է նպատակ օգնել աղքատ ընտանիքների երեխաներին հասնել իրենց երազանքներին [6]։

Աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա ամենահայնի աշխատությունը «Վանականը, որը վաճառեց իր «ֆերարին»», գրվել է ինչպես առակ և տարածվել է ողջ աշխարհում [5]։ Նրանում պատմվում է յուրահատուկ պատմություն, Ջուլիան Մենտլի մասին, ով հարուստ փաստաբան էր, ում տրվել էր դիմանալ հոգևոր ճգնաժամին։ Բայց հինագույն մշակույթում խորանալը փոխում է նրա կյանքը, նա իր համար բացահայտում է նոր աշխարհ, սովորում է ապրել լի կյանքով, խնայել ժամանակ։

Գիրքը հրապարակվել է 18 երկրում, ավելի քանի 15 լեզվով։ HarperCollins Canada հրատարակչությունը ստացել է առաջարկ SMG Pictures կազմակերպությունից նկարել ֆիլմ գրքի մասին։

«Վանականը, որը վաճառեց իր «ֆերարին»» գրքի շարքը ԱՄՆ-ում համարում է ազգային բեսթելլեր, իսկ Կանադայում վաճառվել է ավելի քան 200,000 օրինակ։

Ռոբին Շարմի այլ աշխատանքները․

  • «Ով կլացի, երբ դու մահանաս»
  • «Առաջնորդության դասեր վանականից, ով վաճառել էր իր ֆերրարին»
  • «Ոգևորություն ամեն օր»
  • «Սուրբը, Սերֆինգիստը և Տնօրենը»
  • «ՍուպերԿյանք!Երեսնօրյա ճանապարհորդություն իրական կյանքով»

Մտքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Մի շտապեք հետևել ամբոխին - դա կարող է լինել թաղման արարողություն»
  • «Ուղեղը լավ ծառայություն է, բայց վատ օգտագործող»
  • «Նա, ով չի տրամադրում ժամանակ ֆիզիկական վարժություններին, անկասկած կծախսի այդ ժամանակը հիվանդության բուժման վրա»
  • «Երբ դու հստակ գիտես, թե ուրես գնում, քեզ ավելի հեշտ է այնտեղ հայտնվել»
  • «Երբեք ուշ չէ դառնալ այն մարդը, որը ուզում ես»
  • «Զարգացրեք ձեր մոտ հասկացություն թե, ինչքան կարևոր է ժամանակը ձեր համար։ Թույլ մի տվեք ուրիշներին ձեզնից խլել այդ թանկարժեք կապիտալը»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Library of Congress AuthoritiesLibrary of Congress.
  2. Record #13544260n // Ֆրանսիայի ազգային գրադարանի ընդհանուր քարտագրացուցակ
  3. Семинар Робина Шарма «Неформальное лидерство»
  4. См. авторское предисловие к книге «Святой, Серфингист и Директор»
  5. 5,0 5,1 A life in the day of a life coach — CNN.com
  6. «Издательство «София» | Робин Шарма — информация об авторе | книги, авторы. Сайт книжного издательства»։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-20-ին։ Վերցված է 2019-11-13 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]