Ռոբերտա Լին Բոնդար
![]() | |
![]() |
Բնօրինակ անուն ազգանուն | անգլ.՝ Roberta Bondar |
Մասնագիտություն | ![]() |
Ծնվել է | դեկտեմբերի 4, 1945[1] (75 տարեկան) |
Ծննդավայր | {Sault Ste. Marie, Օնտարիո, Կանադա |
Պարգևներ | Կանադայի միաբանության սպա Կանադական բժշկական փառքի սրահ[2] Կանադայի Փառքի ծառուղի Օնտարիոյի շքանշան «Տիեզերական թռիչքի» մեդալ և Լավալի համալսարանի պատվավոր դոկտոր[3] |
Ռոբերտա Լին Բոնդար (անգլ.՝ Roberta Lynn Bondar, դեկտեմբերի 4, 1945[1], Sault Ste. Marie, Օնտարիո, Կանադա), առաջին կանադացի կին տիեզերագնացը և առաջին բժիշկ-նյարդաբանը` ով եղել է տիեզերքում:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռոբերտա Լին Բոնդարը ծնվել է Օնտարիոյի Սու Սենթ Մարի քաղաքում: Նրա հայրը ծնունդով ուկրաինացի է, մայրը՝ անգլիացի:
1992 թվականին «Դիսքավերի» շաթլով տիեզերական թռիչք է կատարել, որը տևել է 8 օր: Տիեզերանավում կատարել է օգտակար ծանրաբեռնավածության մասնագետի պարտականությունը:
Բոնդարը ավարտել է Սու Սենթ Մարիի Սըր Ջեյմս Դանի ավագ դպրոցը[4]:
Ունի Գուելֆի համալսարանի կենսաբանության և գյուղատնտեսության գիտությունների բակալավրի (1968), Արևմտյան Օնտարիոյի համալսարանի (1971) փորձարարական պաթոլոգիայի գիտությունների մագիստրոսի, Տորոնտոյի համալսարանի նյարդաբանության փիլիսոփայության դոկտորի (1974) և ՄակՄաստեր համալսարանի բժշկության դոկտորի (1977) կոչումներ[4]: Բոնդարի մագիստրոսական հետազոտությունների փորձի մի մասը ներառում է Կանադայի ձկնաբուծության և անտառտնտեսության վարչությունում աշխատելը[5]:
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
1981 թվականինին Բոնդարը դարձավ Կանադայի բժիշկների և վիրաբույժների թագավորական քոլեջի նյարդաբանության ամբիոնի անդամ՝ նեյրո-ակնաբուժություն նեղ մասնագիտացմամբ: Բոնդարը տիեզերագնաց է, ստորջրյա սուզակ և մասնավոր օդաչու[4]: Բոնդարը հայտնի է նաև որպես լանդշաֆտային լուսանկարիչ, Կալիֆորնիայի Սանտա Բարբարայի Բրուսկի լուսանկարչական ինստիտուտում ուսուցանում է բնության պրոֆեսիոնալ լուսանկարչություն:
Բոնդարը մանկուց երազել է տիեզերագնաց դառնալ[6]: Նա Կանադայի վեց տիեզերագնացներից մեկն էր, որն ընտրվեց 1983 թվականին[7]: Բոնդարը տիեզերագնացության դասընթացները սկսեց 1984 թվականին, իսկ 1992 թվականի հունվարի 22-ից 30-ը, STS-42 տիեզերանավով տիեզերք բարձրացավ: Այդ ընթացքում կատարց ավելի քան 40 փորձ[8]: Նրա ուսումնասիրությունները՝ ցածր ծանրաբեռնվածության իրավիճակների ազդեցությունը մարդու մարմնի վրա, NASA-ին թույլ տվեց տիեզերագնացներ պատրաստել տիեզերական կայանում երկարատև մնալու համար [5]:
2009 թվականին Բոնդարը հիմնեց բարեգործական «Ռոբերտա Բոնդար» հիմնադրամը, որը զբաղվում է շրջակա միջավայրի վերաբերյալ իրազեկումով[9] :
Պարգևներ, կոչումներ և ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]
2011 թվականին Կանադաայի Փառքի ծառուղում բացվել է Բոնդարի անունով աստղը: Նա առաջին տիեզերագնացն է, ով արժանացել է այդ պատվին[10]։
Իր ծննդավայրի՝ Սու Սենթ Մարիի պուրակը, պուրակի հարևանությամբ գտնվող նավահանգիստն ու Օնտարիոյի կառավարության շենքը կոչվում են նրա անունով: 1996 թվականին Օնտարիոյի Էյջակս և Օտտավա քաղաքներում Ռոբերտա Բոնդարի անունով հասարակական դպրոցներ են բացվել։ 2005 թվականին Օնտարիոյի Բրամպտոն քաղաքում բացվեց Ռոբերտա Բոնդարի անունով մեկ այլ պետական հանրակրթական դպրոց: Կան նաև Դոկտոր Ռոբերտա Բոնդարի անվան տարրական դպրոցներ Աբոտսֆորդում, Բրիտանական Կոլումբիայում և Ալբերտա նահանգի Կալգարի քաղաքում, և դոկտոր Ռոբերտա Բոնդարի հանրակրթական դպրոց Օնտարիո նահանգի Մափլում քաղաքում:
2009 թվականին Կոնկորդիայի համալսարանը Բոնդարին շնորհեց հեղինակավոր «Loyola» մեդալ[11]:
2017 թվականին Կանադայի թագավորական դրամահատարանը 25-ամյակի կապակցությամբ սահմանափակ քանակով 25 ԱՄՆ դոլարանոց թղթադրամ թողարկեց, որը կրում է «Կանադայի պատկերը տիեզերքից» անվանումը:
2018 թվականին «Thebacha and Wood Buffalo» աստղագիտական ընկերությունը իր աստղադիտարանն վերանվանեց «Դոկտոր Ռոբերտա Բոնդարի Հյուսիսային աստղադիտարան»:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 SNAC — 2010.
- ↑ 2,0 2,1 http://www.cdnmedhall.org/laureates
- ↑ 3,0 3,1 https://www.ulaval.ca/notre-universite/prix-et-distinctions/doctorats-honoris-causa-de-luniversite-laval/liste-complete-des-recipiendaires-de-1864-a-aujourdhui.html#c154742
- ↑ 4,0 4,1 4,2 «Biography of Roberta Bondar»։ Canadian Space Agency։ Վերցված է սեպտեմբերի 20, 2016
- ↑ 5,0 5,1 «Gale In Context: Biography - Document - Roberta L. Bondar»։ go.gale.com։ Վերցված է 2020-03-06
- ↑ Gibson Karen (2014-02-01)։ Women in Space: 23 Stories of First Flights, Scientific Missions, and Gravity-Breaking Adventures (անգլերեն)։ Chicago Review Press։ ISBN 978-1-61374-847-3
- ↑ «Who is Dr. Roberta Bondar?»։ ThoughtCo
- ↑ Becker Joachim։ «Astronaut Biography: Roberta Bondar»։ spacefacts.de
- ↑ «About The Foundation – The Roberta Bondar Foundation»։ therobertabondarfoundation.org
- ↑ «Press Release: Canada's Walk of Fame Announces the 2011 Inductees»։ Canada's Walk of Fame։ June 28, 2011։ Արխիվացված է օրիգինալից July 10, 2011-ին։ Վերցված է հունիսի 28, 2011
- ↑ «Roberta Bondar»։ Concordia University։ Վերցված է օգոստոսի 17, 2017
|