Սու Սենտ Մարի (Օնտարիո)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բնակավայր
Soo Locks-Sault-Ste Marie.png
ԵրկիրԿանադա Կանադա
Հիմնադրված է1888 թ.
Մակերես223,24 կմ²
ԲԾՄ190 մետր
Բնակչություն73 368 մարդ (2016)[1]
Ժամային գոտիEDT?
Հեռախոսային կոդ705
Պաշտոնական կայքcity.sault-ste-marie.on.ca
##Սու Սենտ Մարի (Օնտարիո) (Կանադա)
Red pog.png

Սու Սենտ Մարի, քաղաք Կանադայի Օնտարիո նահանգում՝ Սենտ Մերիս գետի վրա՝ կանադա-ամերիկյան սահմանի մոտակայքում։ Այն Ալգոմա շրջանի կենտրոնն է և Հյուսիսային Օնտարիոյի երրորդ ամենամեծ քաղաքը՝ զիջելով միայն Սադբերի և Թանդեր Բեյ քաղաքներին։

Տարածքի բնիկ անիշինաաբե խմբին պատկանող օջիբվե բնակիչները այս տարածքը կոչում են Բաավիթիգոնգ (Baawitigong), որը նշանակում է «սահանքների վայր»։ Նրանք այս տարածքը օգտագործել են Սենտ Մերիս սահանքներում բելուգայի որսի շրջանում՝ որպես շրջանային հանդիպումների վայր։

Հարավում՝ գետի այն կողմում ԱՄՆ-ի տարածքն է և Միչիգանի նույնանուն քաղաքը։ Այս երկու համայնքները մեկ քաղաքի կազմում են եղել մինչև 1812 թվականի Անգլո-ամերիկյան պատերազմից հետո կնքված նոր պայմանագիրը, որով էլ սահմանվել է Կանադայի և ԱՄՆ-ի միջև սահմանը այս տարածքում։ 20-րդ դարում քաղաքները միավորվել էն Ինտերնացիոնալ կամրջի շնորհիվ, որը Միչիգանի կողմից Ինտերսթեյթ 75-ը միացնում է Օնտարիոյի կողմից Հուրոն փողոցին։ Մեծ լճերի համակարգով բեռնափոխադրումները շրջանցում են Սենտ Մերիսի սահանքները ամերիկյան Սու Լոքերի միջոցով, որն աշխարհում ամենածանրաբեռնված ջրանցքն է տոննաժի առումով, մինչդեռ փոքր զբոսաշրջային նավերը օգտվում են կանադական Սու Սենտ Մարիի ջրանցքից։

Ֆրանսիացի գաղութարարները գետի սահանքները կոչել են Սուս դե Սենտ Մարի, հենց այստեղից էլ ծագել է գյուղի անունը։ Սենտ Մերիս գետի սահանքներն ու կասկադները Սուփերիոր լճի մակարդակից իջնում են ավելի քան 6 մ դեպի ստորին լճերի մակարդակ։ Հարյուրավոր տարիներ առաջ սա դանդաղեցրել է ջրային բեռնափոխադրումների ընթացքը՝ պահանջելով նավերի և բեռների ցամաքային փոխադրում մի լճից մյուսը։ 

2016 թվականի տվյալներով քաղաքն ունի 73 368 բնակչություն։

Բնիկների բնակավայրերը՝ հիմնականում օջիբվե խմբի, այստեղ գոյություն են ունեցել ավելի քան 500 տարի։ 17-րդ դարի վերջին ֆրանսիացի ճիզվիտները Կանադայի բնիկների գյուղում առաքելություն են իրականացրել՝ որպես միսիոներներ։ Դրան հաջորդել է մորթու առևտրի կետի և ավելի մեծ բնակավայրի զարգացում։ Այն համարվել է մեկ միասնական համայնք և Կանադայի մաս մինչև 1812 թվականի անգլո-ամերիկյան պատերազմը։ Դրանից հետո ԱՄՆ-ը արգելել է բրիտանացի առևտրականներին իր տարածքում գործել, և գետով բաժանված շրջանները սկսել են զարգանալ որպես երկու առանձին համայնքները՝ երկուսն էլ կոչվելով Սու Սենտ Մարի[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմական պատկանելություն

Անիշինաաբե՝ 1668-1671
Ֆրանսիայի թագավորություն՝ 1671-1763
Բրիտանական կայսրություն՝ 1763-1867
Կանադա՝ 1867-մինչ օրս

Ojibwe fishermen in the St. Marys Rapids, 1901

1623 թվականին Էտյեն Բրյուլեի այցից հետո ֆրանսիացիներն այն կոչել են Սու դե Գաստոն՝ ի պատիվ Օռլեանի դուքս Գաստոնի՝ Ֆրանսիայի Լյուդովիկոս XIII թագավորի եղբոր։

1668 թվականի ֆրանսիացի ճիզվիտ միսիոներները այն վերանվանել են Սու Սենտ Մարի և իրենց բնակավայրն են ստեղծել (ներկայիս Միչիգանի Սու Սենտ Մարի) գետի հարավային ափին։

Ավելի ուշ մորթու առևտրի կետ է ստեղծվել, և բնակավայրը ընդլայնվել է՝ ընգրկելով գետի երկու կողմերն էլ։ Սու Սենտ Մարին Հյուսիսային Ամերիկայի ֆրանսիական ամենահին բնակավայրերից է։ Այն գտվում էր Մոնրեալից մինչև Սու Սենտ Մարի և Սուփերիոր լճից հյուսիս 5000 կմ ձգվող մորթու առևտրի խաչմերուկում։ Գետի մոտ տարածվող գյուղում բնակվում էր խառը բնակչություն՝ եվրոպացիներ, Կանադայի բնիկներ և մետիսներ[3]։

Քաղաքի անունը ծագել է ֆրանսերեն Սուրբ Մերիի սահանքների հնացած Saults de Sainte-Marie ձևից։ Ֆրանսերեն sault նշանակում է ցատկ կամ թռիչք։ 1600 թվականով թվագրվող աղբյուրների համաձայն sault բառն օգտագործվել է ջրվեժ կամ սահանք իմաստով։ Ժամանակակից ֆրանսերենում, սակայն, այլ բառեր են օգտագործվում այդ իմաստով։ Sault բառը պահպանվել է բացառապես 17-րդ դարի աշխարհագրական անուններում։

Սու Սենտ Մարիի թանգարանը քաղաքի կենտրոնում

Առևտրականները կանոնավոր կերպով շփվում էին Մեծ լճերի ցեղերի հետ, իսկ շոտլանդացի-բրիտանացի մորթավաճառ Ջոն Ջոնսթոնը և նրա օջիբվե կինը 18-րդ դարի վերջի տարածքի հասարակության շրջանում շատ հայտնի են եղել։ Նրանց դուստրը՝ Ջեյն Ջոնսթոն Սքուլքրաֆթը, ամուսնացել է ազգագրագետ բնիկ ամերիկացի Հենրի Ռոուի Սքուլքրաֆթի հետ, և նրանք երեխաներ են ունեցել։ Նա ճանաչվել է որպես ԱՄՆ-ում առաջին բնիկ ամերիկացի բանաստեղծը և գրողը։

Այս անկայուն իրավիճակը փոխվել է 1812 թվականին Բրիտանիայի և Միացյալ Նահագների միջև սկսած պատերազմի ընթացքում և դրանից հետո։ Պատերազմի ընթացքում առևտուրը նվազել է, և 1814 թվականի հուլիսի 20-ին ամերիկյան ուժերը ոչնչացրել են Հյուսիսարևմտյան ընկերության պահեստը, որը գտնվել է Սենտ Մերիս գետի հյուսիսային ափին։ Այն պատճառով, որ ամերիկացիները չեն կարողացել գրավել Ֆորտ Մակինոն, բրիտանական ուժերը իրենց վերահսկողության տակ են պահել Սու Սենտ Մարին[4]։ Պատերազմից հետո ԱՄՆ-ը փակել է իր տարածքը բրիտանացի-կանադացի առևտրականների համար։

1870 թվականին Միացյալ Նահանգները թույլ չի տվել Chicona շոգենավին, որը տեղափոխում էր Գարնետ Վոլսլիին, անցնել Սու Սենտ Մարիի ամբարտակով։ Իրենց ջրային երթևեկությունը վերահսկելու նպատակաով կանադացիները կառուցել են Սու Սենտ Մարիի ջրանցքը, որը ավարտին է հասել 1895 թվականին[5]։

1888 թվականին Սու Սենտ Մարին քաղաքային բնակավայրի կարգավիճակ է ստացել, իսկ 1912 թվականին դարձել է քաղաք։ Քաղաքը կարճ ժամանակով հայտնի է դարձել 1911 թվականին Անջելինա Նապոլիտանոյի դատավարության շնորհիվ, ով եղել է Կանադայում առաջին մարդը, ով սպանության համար օգտագործել է ծեծված կնոջ պաշտպանությունը (ծեծված կնոջ սինդրոմ)[6]։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ և մասնավորապես 1941 թվականին ԱՄՆ-ի կողմից Փըրլ Հարբորի վրա հարձակումից հետո կառավարությունը սկսել է մտահոգվել Սու Սենտ Մարիի ամբարտակների անվտանգության համար։ Ռազմական զգալի ներկայություն է ստեղծվել ամբարտակները հյուսիսից գերմանական ինքնաթիռների հնարավոր հարձակումից պաշտպանելու համար։ Հեռահար ռմբակոծիչների զարգացումը մեծացրել է հանկարծակի օդային հարձակման մտավախությունները։ Ռազմական ստրատեգները ուսումնասիրել են բևեռային պրոյեկցիոն քարտեզները, որոնք ցույց էին տալիս, որ օկուպացված Նորվեգիայից մինչև քաղաք օդային հեռավորությունը մոտավորապես այնքան է, ինչքան Նորվեգիայից մինչև Նյու Յորք։ Միացյալ կանադական և ամերիկյան խորհուրդը, որը կոչվում էր «Պաշտպանության հարցերի մշտական համատեղ խորհուրդ», իրականացրել է հակաօդային պաշտպանության համակարգերի և Միացյալ Նահանգների բանակի օդային ուժերի և Կանադայի թագավորական ռազմաօդային ուժերի հարակից ստորաբաժանումների տեղակայումը ամբարտակների պաշտպանության նպատակով։ Հակաօդային պաշտպանության վարժանքների համար նախատեսված հաստատությունը ստեղծվել է Սու Սենտ Մարիից 100 կմ հյուսիս՝ Սուփերիոր լճի ափին։ Վաղ ահազանգման ռադիոտեղորոշիչ կայաններ են ստեղծվել հյուսիսային Օնտարիոյի 5 վայրերում՝ ժամանող ինքնաթիռներին հետևելու նպատակով[7]։ Զինվորական անձնակազմ է ստեղծվել տրանսպորտային ենթակառուցվածքի կարևոր հատվածները պաշտպանելու նպատակով։ Մեկ տարի անց՝ 1943 թվականի հունվարին, այս կառույցները համարվել են ավելորդ և հանվել են, բացառությամբ Սու Սենտ Մարիի ռազմաբազայի։

Սու Սենտ Մարիի ջրանցքի բացման արարողություն, 1890 թվական հուլիսի 30

Կանադայի թագավորական նավատորմում Ալժերին դասի ականակիր առաջին նավը կոչվել է HMCS Sault Ste. Marie (J334) Սու Սենտ Մարի քաղաքի անունով։ Այն օգտագործվել է Ատլանտիկայի ճակատամարտում։

1990 թվականի հունվարի 29-ին Սու Սենտ Մարին եղել է Միչ Լեյքի համաձայնագրի սահմանադրական բանավեճի կիզակետում, երբ խորհուրդը բանաձև է ընդունել՝ հռչակելով անգլերենը քաղաքի պաշտոնական լեզուն[8] և միակ լեզուն քաղաքային ծառայությունների մատուցման համար։ Ֆրանսախոսներն արդեն հասել էին նրան, որ ֆրանսերենը գործածվի որպես պետական ծառայությունների պաշտոնական լեզու[9]։ Քաղաքն ուներ զգալի ֆրանսախոս բնակչություն, և այդ բնակիչները կտրականապես դեմ էին խորհրդի գործողություններին։ Սու Սենտ Մարիի լեզվի բանաձևն իր տեսակի մեջ առաջինը չէր Օնտարիոյում, բայց այն ամենամեծ քաղաքն էր, որը ընդունել է նման բանաձև և առաջինն էր, որ դա արել է՝ չնայած իր զգալի ֆրանկո-օնտարիական բնակչությանը[10]։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սու Սենտ Մարին ունի խոնավ ցամաքային կլիմա (ըստ Կյոպպենի կլիմաների դասակարգման՝ Dfb)՝ ցուրտ, ձնառատ ձմեռներով և տաք ամառներով, որոնք մեղմ են հիմնականում Սուփերիոր լճի շնորհիվ։ Ձմեռները ցուրտ են, սակայն ի տարբերություն այլ ցամաքային տարածքների՝ ավելի մեղմ են[11]։ Ջերմաստիճանը տարվա ընթացքում 24 օր իջնում է -20°C-ից ներքև։ Ամառները տաք են, հուլիսյան ջերմաստիճանը հասնում է 24°C-ի, իսկ տարվա ընթացքում 4 օր քաղաքում լինում է 30°C-ի բարձր ջերմաստիճան[11]։ Տարեկան միջին տեղումները 889 մմ են, որը բավականին հավասարաչափ բաշխված է ամբողջ տարվա ընթացքում, փետրվարը ամենաչոր ամիսն է, իսկ սեպտեմբերից նոյեմբեր ամենախոնավ ամիսներն են[11]։ Սու Սենտ Մարիում երբևէ գրանցված ամենաբարձր ջերմաստիճանը 37,2°C է եղել 1921 թվականի հուլիսի 3-ին[12], իսկ ռեկորդային ամենացածր ջերմաստիճանը 1927 թվականի հունվարի 26-ին՝ -41,10°C[13]։

Սու Սենտ Մարի (Օնտարիո)ի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր Humidex 7.8 8.7 28.0 31.6 38.6 40.9 42.9 42.7 39.5 34.4 21.6 19.2 42.9
Ռեկորդային բարձր °C (°F) 7.8
(46)
12.0
(53.6)
26.7
(80.1)
30.0
(86)
32.3
(90.1)
34.4
(93.9)
37.2
(99)
36.1
(97)
35.0
(95)
27.8
(82)
21.7
(71.1)
15.4
(59.7)
37.2
(99)
Միջին բարձր °C (°F) −5.0
(23)
−3.6
(25.5)
1.2
(34.2)
9.0
(48.2)
16.4
(61.5)
21.4
(70.5)
24.2
(75.6)
23.4
(74.1)
18.9
(66)
11.6
(52.9)
4.5
(40.1)
−1.8
(28.8)
10.0
(50)
Միջին օրական °C (°F) −9.9
(14.2)
−9.0
(15.8)
−4.2
(24.4)
3.6
(38.5)
10.0
(50)
15.0
(59)
17.9
(64.2)
17.5
(63.5)
13.5
(56.3)
7.1
(44.8)
1.0
(33.8)
−5.7
(21.7)
4.7
(40.5)
Միջին ցածր °C (°F) −14.8
(5.4)
−14.3
(6.3)
−9.6
(14.7)
−1.8
(28.8)
3.6
(38.5)
8.4
(47.1)
11.6
(52.9)
11.6
(52.9)
8.0
(46.4)
2.6
(36.7)
−2.6
(27.3)
−9.6
(14.7)
−0.6
(30.9)
Ռեկորդային ցածր °C (°F) −41.1
(−42)
−39.4
(−38.9)
−36.7
(−34.1)
−28.9
(−20)
−8.9
(16)
−5.6
(21.9)
−2.8
(27)
−3.3
(26.1)
−8.3
(17.1)
−13.3
(8.1)
−32.8
(−27)
−36.7
(−34.1)
−41.1
(−42)
Հողմա ցրտային −44.8 −42.3 −40.5 −27.8 −10.0 −4.3 0.0 0.0 −6.0 −13.9 −29.2 −42.8 −44.8
Տեղումներ մմ (դյույմ) 64.5
(2.539)
43.3
(1.705)
55.6
(2.189)
65.5
(2.579)
66.1
(2.602)
73.7
(2.902)
71.9
(2.831)
83.5
(3.287)
102.1
(4.02)
102.3
(4.028)
92.1
(3.626)
77.4
(3.047)
897.7
(35.343)
Անձրևի տեղումներ մմ (դյույմ) 7.3
(0.287)
5.2
(0.205)
23.2
(0.913)
48.0
(1.89)
65.5
(2.579)
73.7
(2.902)
71.9
(2.831)
83.5
(3.287)
101.8
(4.008)
97.1
(3.823)
57.3
(2.256)
16.8
(0.661)
651.3
(25.642)
Ձյան տեղումներ սմ (դյույմ) 80.2
(31.57)
52.4
(20.63)
38.3
(15.08)
17.4
(6.85)
0.6
(0.24)
0.0
(0)
0.0
(0)
0.0
(0)
0.2
(0.08)
5.2
(2.05)
41.4
(16.3)
85.0
(33.46)
320.7
(126.26)
Միջ. տեղումների օրեր (≥ 0.2 mm) 20.3 14.9 13.6 11.7 11.8 11.7 11.7 11.6 14.2 16.9 17.5 20.1 175.8
Միջ. անձրևոտ օրեր (≥ 0.2 mm) 2.8 2.3 5.3 8.8 11.5 11.7 11.7 11.6 14.2 15.7 10.1 4.2 109.9
Միջ. ձնառատ օրեր (≥ 0.2 cm) 19.5 14.2 10.4 4.7 0.50 0.0 0.0 0.0 0.20 2.6 11.1 18.0 81.1
Միջին ամսական արևային ժամ 72.8 109.9 150.3 182.2 240.2 265.8 266.3 240.9 154.7 119.1 61.8 55.8 1919,7
Տոկոս հնարավոր արևի լույս 26.0 37.9 40.8 44.8 51.7 56.3 55.7 54.8 40.9 35.1 21.8 20.8 40.6
աղբյուր: Environment Canada[14][15][16][17][18][19][20]

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքում Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ և հետո զգալիորեն զարգացել է արդյունաբերությունը, մասնավորապես պողպատագործության ոլորտում։ Ալգոման (նախկինում՝ Algoma Steel, Essar Steel Algoma) ամենամեծ գործատուն է եղել, որը հիմնական գործարանում ունեցել է 3500 աշխատող և մոտավորապես 553 աշխատող՝ Թենարիսի կողմից շահագործվող խողովակների գործարանում։ 1940-ական թվականներին պողպատի և քրոմի շահագործումն էական նշանակություն ուներ Կանադայում և Միացյալ Նահանգներում ռազմական գործողությունների համար։ Algoma Steel և Chromium Chromium Mining and Smelting Corporation-ը տրանսպորտային և ռազմական մեքենաների հիմնական արտադրողներն էին։

Հուրոնի կենտրոնական երկաթուղին կարևոր էր 21-րդ դարում պողպատի շահագործման համար, չնայած այլ վայրերում երկաթուղու լայն վերակառուցմանը։ Genesee and Wyoming, Inc.-ը՝ երկաթուղու սեփականատերը, հայտարարել է գործունեությունը դադարեցնելու մտադրության մասին։ Այն շարունակել է շահագործվել ըստ համաձայնագրի, որը, սակայն, լուծարվել է 2010 թվականի օգոստոսի 15-ին[21]։

ESSAR Steel Algoma Inc.

1960-1970-ական թվականներին Սու Սենտ Մարին բարգավաճել է, սակայն քանի որ ներկրված պողպատը դարձել է տեղական արտադրանքի մրցակից, տեղական արդյունաբերությունը սկսել է կրճատվել։ 1980-ական թվականների վերջից Ալգոման երկու անգամ սնանկ է հայտարարվել և աշխատանքից ազատել է մեծաքանակ աշխատողների, որը բացասաբար է ազդել տարածաշրջանային տնտեսության վրա։ Ալգոման սնանկությունից փրկվել է Օնտարիոյի կառավարության կողմից տրված անտոկոս վարկերի շնորհիվ։ 2004 թվականին ընկերության վիճակը 1990-ական թվականների ֆինանսական խնդիրներից հետո արագորեն կարգավորվել է։ Չինաստանում վերջին տասնամյակի ընթացքում պողպատի նկատմամբ պահանջարկի ավելացումը բարձրացրել է պողպատի գինը։ Իր ջանքերի շնորհիվ Դենիս Թուրքուան՝ ընկերության գործադիր տնօրենը, 2006 թվականին ճանաչվել է «Տարվա կանադացի գործադիր տնօրեն»։ Essar Group-ի (Հնդկաստան) կողմից ASI գնելու առաջարկը ներկայացվել է ASI-ի տնօրենների խորհրդի կողմից և հավանության արժանացել։ 2007 թվականի հունիսին ընկերությունը պաշտոնապես վաճառվել է Essar Group-ին 1,6 միլիարդ դոլարով։

St. Mary's Paper, որն այժմ փակ է։
Սու Սենտ Մարին գիշերով Միջազգային տիեզերական կայանից 2016 թվականին

Անտառտնտեսությունը նույնպես տեղական խոշոր արդյունաբերություն է։ St. Mary's Paper-ը փակվել է և հանվել շահագործումից, չնայած այն վերաբացվել է 2007 թվականի հունիսին և որոշ ժամանակ շահագործվել նոր սեփականատերերի կողմից։ Flakeboard Ltd.-ն ևս կապված է փայտե արտադրանքների հետ, այն աշխատանքով է ապահովում համայնքի ավելի քան 110 բնակչի։ Մոտակայքում գտնվող մելամինի գործարանը Flakeboard-ի նյութերով արտադրանք է ստեղծում, օրինակ՝ կահույք և պահարաններ։ Flakeboard-ի երկու գործարանները միասին աշխատանքով են ապահովում շուրջ 150 հոգու։ Հյուրոնի կենտրոնական երկաթուղին կարևոր է տեղական այս արդյունաբերությունների համար։

Բիզնես գործընթացների աութսորսինգի ոլորտը ունի զանգերի երեք կենտրոն քաղաքում, որտեղ ընդհանուր առմամբ աշխատում է 1500 հոգի։ Ամենամեծը՝ Sutherland Global Services, փակվել է 2019 թվականին, իսկ Agero-ն փակվել է 2020 թվականի ապրիլին։ Nucomm ևս այստեղ զանգերի կենտրոն է ունեցել։ Այս ոլորտը բավականին աշխատատեղերի ստեղծման աղբյուր է հանդիսացել և նպաստել է քաղաքի տնտեսական զարգացմանը 1990-ական թվականների վերջին։

Համայնքի մեկ այլ խոշոր գործատու է Ontario Lottery and Gaming Corporation (OLG)։ Այն քաղաքի ափամերձ տարածքում ունի գրասենյակ։ Սու Սենտ Մարիի շուրջ 900 բնակչի աշխատում է այս գրասենյակում և OLG կազինոյում։ Մրցանակի տրամադրման կենտրոնը ժամանակին գտնվում էր քաղաքում, սակայն 2009 թվականին այն տեղափոխվել է Տորոնտո։ OLG-ն 4-րդ ամենամեծ գործատուն է Ալգոմա Սթիլից, Սուի տարածքային հիվանդանոցից և զանգերի կենտրոնի ոլորտից հետո։

Սու Սենտ Մարին Օնտարիոյի այն փոքրաթիվ քաղաքներից է, որտեղ քաղաքային օրենքները թույլ չեն տալիս խանութներին գործել դեկտեմբերի 26-ին՝ Սուրբ ծննդյան հաջորդ օրը, որը հայտնի է Բոքսինգ օր անունով։ Մանրածախ խանութները Սու Սենտ Մարիում սկսում են իրենց հետ-սուրբծննդյան Բոքսինգ դեյի զեղչերը դեկտեմբերի 27-ին։ 2010 թվականի քաղաքային ընտրություններին զուգահեռ անցկացվել է նաև քաղաքային հանրաքվեն՝ որոշելու, թե արդյոք ընտրողները կողմ են, որ Բոքսինգ դեյին խանութները բացվեն[22]։ Ընտրողների մասնակցությունը շատ բարձր չի եղել հանրաքվեն իրավականորեն ընդունելի լինելու համար, սակայն ընտրողների 60,77%-ը դեմ է եղել այդ տոնին խանութները բացելուն[23]։

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սու Սենտ Մարի, Օնտարիո (ձախից), Սու ամբարտակներ և Ինտերնեշնլ կամուրջ (կենտրոնում), Սու Սենտ Մարի, Միչիգան (աջից), հետևում երևում է Սենտ Մերիս գետը
Սու Սենտ Մարի ջրանցք, հետևում երևում է Ինտենեշնլ կամուրջն ու երկաթուղային կամուրջը։

Սու Սենտ Մարիին է ծառայում Highway 17-ը, որը համարվում է տարածաշրջանում Տրանս-Կանադա մայրուղու մի մասը։ Մայրուղին իրար է կապում հյուսիս-արևմուտքում գտնվող Թանդեր Բեյ և արևելքում գտնվող Սուդբերի քաղաքները։ Ինտերնեշնլ կամուրջը Միչիգանի Սու Սենտ Մարի քաղաքը միացնում է կանադական Սու Սենտ Մարիին՝ ամերիկյան կողմում դառնալով  Interstate 75։ Վերջինս շարունակվում է դեպի հարավ՝ Սագինո, Ֆլինտ և Դետրոյթ՝ անցնելով Օհայո և ավարտվելով Մայամիի մոտակայքում գտնվող Հայալիայում։

Քաղաքը կարևոր դեր է խաղում ջրային երթևեկության մեջ, քանզի Միչիգանի ամբարտակները Սենտ Լորենս ծովային ճանապարհի կարևոր մաս է կազմում։ Քաղաքն ունի իր սեփական փոքրածավալ ամբարտակը, որն օգտագործվում է փոքր նավերի և ամռանը զբոսանավերի համար։ Նաև վերջերս բացվել է բազմամոդալ վերջնակայան, որի շնորհիվ Սու Սենտ Մարին դարձել է երկաթուղային, ճանապարհային և ջրային փոխադրումների հանգույց։

Սու Սենտ Մարիի օդանավակայանը և Սու տրանզիտային ծառայությունը սպասարկում են Սու Սենտ Մարի քաղաքին[24]։ Քաղաքն այլևս ուղևորատար երկաթուղով կապված չէ որևէ այլ խոշոր քաղաքների հետ, սակայն հանդիսանում է Ալգոմա կենտրոնական երկաթուղոային ցանցի մի մասը, որը անցնում է քաղաքի հյուսիսով՝ հասնելով Հերստ փոքր քաղաքին։ 2006 թվականին Սու Սենտ Մարիից պատգամավոր Թոնի Մարտինը կոչ է արել վերականգնել Սու Սենտ Մարիի և Սուդբերի քաղաքների միջև ուղևորափոխադրումները[25]։

2018 թվականին Ontario Northland տրանսպորտային հանձնաժողովը հայտարարել է Սուդբերիից արևմուտք ծառայության ընդլայնման մասին, որը ընդգրկում է բազմաթիվ կանգառներ Սու Սենտ Մարիում[26]։ Ուղևորները կարող են նստել Հերստ, Սուդբերի և Մանիտուլին կղզի գնացող ավտոբուսներ։ Ontario Northland-ը քաղաքում ունի երեք կանգառ, որոնցից գլխավորը գտնվում է քաղաքի հյուսիսում, որոնցից գլխավորը գտնվում է Թրանք փողոցի արևելյան ծայրամասում, իսկ մյուսները՝ Սու քոլեջի և հիվանդանոցի մոտ։

Տուրիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեղական տեսարժան վայրերը ներառում Կանադական Bushplane Heritage Centre, Սու Սենտ Մարի թանգարանը, Սու Սենտ Մարի ջրանցքը, Սուի ամբարատակներով (որը միավորում է Սուպերիոր լիճը Մեծ լճերի հետ) նավակային զբոսանք, Ուայթֆիզ կղզի, Ermatinger-Clergue ազգային պատմական վայր, Սու Սենտ Մարիի կազինո, Ալգոմայի պատկերասրահ և Ալգոմայի կենտրոնական երկաթուղու հայտնի Ագավա կանյոն զբոսաշրջային գնացք։

MS Norgoma-ն՝ կանադական ուղևորատար նավը, Մեծ լճերում եղել է թանգարանային նավ։

Մոտակա այգիներն են Փենքեյք բեյ այգին, Բատչավանա բեյ այգին և Լեյք Սուպերիոր այգին։ Սու Սենտ Մարիի ձմեռային տուրիզմի զարգացմանը նպաստում են Բոն Սու ձմեռային կառնավալը, Սըրչմոնտ ռեզորտը՝ որպես սնոուբորդի և լեռնադահուկային վայր, Սթոքլի Քրիք Լոջը (լեռնադահուկային հանգստավայր) և Հայավաթան՝ լեռնադահուկային արահետներ։ Քաղաքում տեղակայված է նաև ձնագնացների մեծ արահետային համակարգ, որը հատում է Օնտարիո նահանգը։

Սու Սենտ Մարին ունի լեռնային հեծանվավազքի լայն ցանց, և ներդրումներ են կատարվել քաղաքի Հայավաթա տարածքում նոր արահետների ստեղծման համար։ Ալգոմա արահետային ցանցը նախատեսում է ավելացնել նոր արահետներ արդեն գոյություն ունեցող 30-40 կմ երկարությամբ ցանցին, որի նախնական աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել 2021 թվականի սեպտեմբերին[27]։

2021 թվականի օգոստոսին Սեյլ Սուպերիորը զբոսաշրջային տուրեր է կազմակերպել իրենց Zodiac Hurricane նավով, որը մեկնում է Ռոբերտա Բոնդա նավահանգստից[28]։

Հունիս ամսից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում տարածքը գրավող հիմնական վայրերից մեկը Ագավա կանյոնի տուր գնացքն է։ Այս մեկօրյա էքսկուրսիան անցնում է Սու Սենտ Մարիից հյուսիս 114 մղոն՝ անցնելով հյուսիսային լճերով և գետերով և գրանիտե ժայռերի գոյացումների և խիտ անտառների միջով՝ ավարտվելով Ագավա կանյոնի մոտ։ Գնացքը մեկնում է առավոտյան ժամը 8-ին և Սու Սենտ Մարի վերադառնում հաջորդ օրը առավոտյան ժամը 6-ին։ 2021 թվականի օգոստոսին երկաթուղային նոր կայարան է ստեղծվել[29]։

Քաղաքում է գտնվում Հյուսիսային Օնտարիոյի ամենամեծ առևտրի կենտրոնը՝ Station Mall-ը։

Ժողովրդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմական բնակչություն
ՏարեթիվԲնակ․±%
1871879—    
1881780−11.3%
18912414+209.5%
19017169+197.0%
191110 984+53.2%
192121 092+92.0%
193123 082+9.4%
194125 620+11.0%
195132 452+26.7%
196143 088+32.8%
197180 332+86.4%
198182 697+2.9%
199181 476−1.5%
199680 054−1.7%
200174 566−6.9%
200674 948+0.5%
201175 141+0.3%
201673 368−2.4%

Ինչպես Հյուսիսային Օնտարիոյի մյուս քաղաքներում, այնպես էլ Սու Սենտ Մարիում բնակչությունը նվազել է 1990-ական թվականներին և 2000-ական թվականների սկզբին այն պատճառով, որ բնակչության մեծ մասը տեղափոխվել է հարավային Օնտարիոյում գտնվող մեծ քաղաքներ։ 1990-ական թվականների սկզբից քաղաքի բնակչությունը նվազել է 84 000-ից՝ հասնելով 74 566-ի, սակայն 2006 թվականի մարդահամարի համաձայն բնակչության թիվը աննշան չափով աճել է՝ հասնելով 74 948-ի։ Սու Սենտ Մարիում ժամանակին բնակվել են իտալացի բազմաթիվ ներգաղթյալներ։ Քաղաքն ունի էթնիկ իտալացիների մեծ կենտրոնացում՝ հիմնականում Կալաբրիայի հարավային շրջանից[30]։ Քաղաքում նաև մեծաքանակ Կանադայի բնիկներ կան։

Կրոնները Սու Սենտ Մարիում
Կրոն Տոկոս
Կաթոլիկ եկեղեցի
  
41 %
Բողոքականություն
  
33 %
Չունեն կրոնական պատկանելություն
  
25 %
Այլ
  
1 %

Բնակչության 86,2%-ը եվրոպական ծագում ունեն, 11,1%-ը բնիկներ են, մյուս փոքրամասնությունները՝ 2,7%[31]։ Սու Սենտ Մարիի իտալական բնակչությունը կազմում է ընդհանուր բնակչության 21,8%-ը։

Քրիստոնեությունը քաղաքում ընդունված հիմնական կրոնն է, մեծամասնություն են կազմում կաթոլիկները։ Սրա պատճառն այն է, որ քաղաքացիների մեջ մեծ թիվ են կազմում պահպանողական ֆրանսիական և իտալական կաթոլիկ ժառանգություն ունեցողները։ Կաթոլիկությունից և բողոքականությունից հետո նրանք, ովքեր իրենց չեն ասոցացնում որևէ կրոնի հետ կազմում են բնակիչների մեկ քառորդը։

Կառավարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սու Սենտ Մարիի քաղաքացիական կենտրոն

Սու Սենտ Մարին ղեկավարում են քաղաքային խորհրդի 10 խորհրդականները և քաղաքապետը։ Վերջին քաղաքային ընտրությունն իրականացվել է 2018 թվականի հոկտեմբերի 22-ին, որում հաղթանակ է տարել գործող քաղաքապետ Քրիստիան Պրովենցանոն՝ ստանալով ձայների 70,15%-ը[32]։ Պրովենցանոյին նախորդած Դեբըլ Ամարոսոն եղել է այս պաշտոնը զբաղեցրած առաջին կինը[33]։

Քաղաքին են սպասարկում Սու Սենտ Մարիի դաշնային ընտրատարածքը և Սու Սենտ Մարիի շրջանային ընտրատարածքը։ Այս երկու շրջանների սահմանները նույնական չեն։ Շրջանային ընտրատարածքը ներառում է միայն քաղաքը, իսկ դաշնային ընտրատարածքը ներառում է նաև հարևան Գարդեն Րիվերը և Ռանկինը՝ ձգվելով մինչև Մոնրեալ գետ։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալգոմա համալսարան
Օնտարիոյի անտառային հետազոտական ինստիտուտ
Superior Heights քոլեջ և մասնագիտական դպրոց

Քաղաքում է գտնվում է Սու քոլեջը՝ կիրառական արվեստի և տեխնոլոգիայի քոլեջը, և Ալգոմայի համալսարանը։ Թեև Ալգոմայի համալսարանի և Սու քոլեջի ծրագրերի գերակշիռ մասը մատուցվում են համապատասխան համալսարաններում, երկու հաստատություններն էլ համատեղ ծրագրեր են առաջարկում Միչիգանի Սու Սենտ Մարիի Լեյք Սուպերիոր պետական համալսարանի հետ։ 2008 թվականի հունիսի 18-ին Ալգոմայի համալսարանը դարձել է անկախ համալսարան՝ դադարեցնելով իր երկարամյա կապը Սուդբերիում գտնվող Լաուրենտյան համալսարանի հետ։ Shingwauk Kinoomaage Gamig-ը պատրաստվում է հիմնել դաշնային ծրագիր Ալգոմայի համալսարանում, որն առաջարկելու է դասեր անիշինաաբե մշակույթի և լեզվի մասին։

Սու Սենտ Մարիում են գտնվում Ալգոմայի շրջանային դպրոցի խորհուրդը և Հյուրոն-Սուպերիոր շրջանային կաթոլիկ դպրոցի խուրհուրդը։ Քաղաքում են գտնվում նաև հետևյալ ավագ դպրոցները՝

  • Korah Collegiate & Vocational դպրոց (կրթությունն անգլերենով է, հանրային դպրոց, ունի միջազգային բակալավրիատի ծրագիր)
  • École Notre-Dame-du-Sault (կրթությունը ֆրանսերենով է, կաթոլիկ դպրոց)
  • St. Mary's քոլեջ (կրթությունն անգլերենով է՝ ֆրանսերեն որոշակի ծրագրերով, հանրային, կաթոլիկ դպրոց)
  • White Pines Collegiate & Vocational դպրոց (կրթությունն անգլերենով է, հանրային դպրոց)

Սու Սենտ Մարիում է գտնվում նաև Օնտարիոյի անտառային հետազոտական ինստիտուտը և Մեծ լճերի անտառատնտեսության դաշնային կենտրոնը։

Սու Սենտ Մարիում կան ավելի քան 30 միջնակարգ դպրոցներ։

Սպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

GFL Մեմորիալ գարդենս, նախկինում՝ Steelback Centre և Essar Centre

Սու Սենտ Մարի Գրեյհաունդսը քաղաքի ամենահայտնի սպորտային թիմերից է, որը գոյություն է ունեցել 1919 թվականին Հյուսիսային Օնտարիոյի հոկեյի ասոցիացիայի ստեղծման ժամանակից։ Հաունդները հաղթել են ազգային առաջնությունը երկու անգամ, այդ թվում՝ 1993 թվականին Մեմորիալ գավաթը և 1923 թվականին Ալլան գավաթը։

Սու Սենտ Մարիում է տեղի ունեցել 1990 թվականի կանադացի տղամարդկանց կյոռլինգի Բրայեր առաջնությունը։ 2010 թվականին այստեղ է տեղի ունեցել նաև Կանադայի կանացն կյոռլինգի առաջնությունը։

Սու Սենտ Մարին նաև կանադական ֆուտբոլի հարուստ պատմություն ունի։ Մոտ չորս տասնամյակ Սու Սենտ Մարիի ավագ դպրոցները մշտապես նվաճել են Հյուսիսային Օնտարիոյի մրցանակները (NOSSA) և շրջանային եզրափակիչների մշտական մասնակիցներն են։

Սու Սենտ Մարի քաղաքը հյուրընկալել է բազմաթիվ ազգային և միջազգային սպորտային իրադարձություններ, այդ թվում՝ 2003 թվականի Էկո-մարտահրավեր Հյուսիսային Ամերիկայի առաջնությունը, մրցավազք (350-500 կմ) հեծանիվով, պարաններ օգտագործելով, թիեր օգտագործելով։

Մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սու Սենտ Մարիում ամեն տարի փետրվար ամսին կազմակերպվում է Բոն Սու ձմեռային կառնավալը։ Քաղաքում կազմակերպվում է նաև Ալգոմայի աշնանային փառատոնը, որ գրավում է տեղական և միջազգային կատարողներին։ Կիվանիս համայնքային թատրոնը և Կենտրոնական միացյալ եկեղեցին օգտագործվում են ներկայացումների համար։ Երկու վայրերը տեղավորում են շուրջ 1000 հոգու։ Ալգոմայի պատկերասրահը ներկայացնում է տեղական և միջազգային արվեստագետների աշխատանքները և ունի կանոնավոր ցուցադրություններ։ Հուլիս ամսվա երրորդ հանգստյան օրերին նշվում է Համայնքի օրը։ Տեղի Ռոտարի ինթերնեշնլ ակումբը կազմակերպում է Ռոտարիֆեստ եռօրյա միջոցառում[34]։

Կալի Մատսոնի A Love Song to the City երգի կենտրոնում Սու Սենտ Մարին է[35]։

Նշանավոր մարդիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բրիջիթ Էքթոն՝ կրկնակի օլիմպիական լեռնադահուկորդ
  • Մայքլ Ամադիո՝ Օնտարիո Ռեյն թիմի Ամերիկայի հոկեյի լիգայի խաղացող
  • Դեյվիդ Էմբեր՝ Sportsnet-ի թղթակից և հաղորդավար[36]
  • Իվան Բոլդիրև՝ Հոկեյի ազգային լիգայի կենտրոնական խաղացող
  • Ռոբերտա Լին Բոնդար՝ նյարդաբան և առաջին կանադացի կին տիեզերագնացը
  • Անտոնիո Կարվալո՝ խառը մարտարվեստի և UFC վետերան
  • Թրեբլ Չարջեր՝ Ջունո մրցանակի թեկնածու ալտերնատիվ ռոք խումբ
  • Քերի Դիոթ՝ լրագրող և պատգամավոր
  • Քայլ Դուբաս՝ Տորոնտո Մեյփլ Լիֆսի գլխավոր տնօրեն
  • Ֆիլ Էսպոզիտո՝ Հոկեյի Փառքի սրահի անդամ, Հոկեյի ազգային լիգայի (NHL) բոլոր ժամանակների գոլերի հեղինակներից 10-րդը և Սթենլիի երկու գավաթակիր
  • Տոնի Էսպոզիտո՝ Հոկեյի Փառքի սրահի անդամ և Սթենլիի գավաթակիր
  • Աարոն Ֆիակոնի՝ Կանադական ֆուտբոլային լիգայի հարձակվող
  • Ռոն Ֆրենսիս՝ NHL-ի բոլոր ժամանակերի գոլերի հեղինակներից 5-րդը և Սթենլիի երկու գավաթակիր
  • Վիլյամ Հովարդ Հերսթ՝ Օնտարիոյի յոթերորդ վարչապետը
  • Քեվին Հադսթոն՝ NHL դարպասապահ և մեկ Սթեյնլիի և մեկ Մեմորիալի գավաթակիր
  • Բրեդ Ջեքոբս, Էրիկ Հարնդեն, Ռայըն Հարնդեն՝ կանադացի կյոռլինգ խաղացողներ։ 2014 թվականի Ձմեռային օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիրներ, 2013 թվականի Թիմ Հորթոնս Բրայերի չեմպիոններ
  • Բիլ Ջոնսոն՝ Սու Սենտ Մարիի բնակիչ, ով անարդարացիորեն դատապարտվել է սպանության համար, սակայն արդարացվել է 2007 թվականին[37]
  • Մակ Մարկու՝ տեսողության խնդիրներ ունեցող լեռնադահուկորդ և 2014 թվականի Ձմեռային պարալիմպիկ խաղերի ոսկե մեդալակիր[38]
  • Բոբ ՄըքՔենզի՝ TSN հոկեյի հաղորդավար և վերլուծաբան[39]

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Canada 2016 Census
  2. "Sault Ste. Marie – history", The North View, accessed 20 Dec 2008 Archived May 12, 2008, at the Wayback Machine.
  3. "Sault Ste. Marie – history", The North View, accessed 20 Dec 2008 Archived May 12, 2008, at the Wayback Machine.
  4. Mary Ellen Perkins (ed.) 'Discover your heritage: A Guide to Provincial Plaques in Ontario' Natural Heritage (Jun 30 1989) 0920474500 – plaque on eastern end of Canadian locks, Huron Street, Saint Ste. Marie
  5. Mary Ellen Perkins (ed.) 'Discover your heritage: A Guide to Provincial Plaques in Ontario' Natural Heritage (Jun 30 1989) 0920474500 – plaque near Canadian locks, Huron Street, Saint Ste. Marie
  6. Կաղապար:Cite DCB
  7. Dziuban Stanley W. (1970)։ Military Relations Between the United States and Canada 1939–1945։ United States Army Center of Military History։ էջ 196։ Արխիվացված է օրիգինալից 2010-04-10-ին։ Վերցված է 2010-06-30 
  8. Canadian Annual Review of Politics and Public Affairs, 1990, David Leyton-Brown (ed.), p.135. "On the language front, a major headache for the government began when the Sault Ste Marie City Council, under pressure from the Alliance for the Preservation of English in Canada, declared English as its official language."
  9. Crosswords: Language, Education and Ethnicity in French Ontario, Monica Heller, p. 79
  10. Heller, Crosswords, p. 80
  11. 11,0 11,1 11,2 «Canadian Climate Normals 1971–2000»։ Environment Canada։ Արխիվացված է օրիգինալից 2011-10-10-ին։ Վերցված է 2012-05-06 
  12. «July 1921»։ Canadian Climate Data։ Environment Canada։ Արխիվացված է օրիգինալից 7 August 2016-ին։ Վերցված է 25 March 2016 
  13. «January 1927»։ Canadian Climate Data։ Environment Canada։ Արխիվացված է օրիգինալից 7 August 2016-ին։ Վերցված է 25 March 2016 
  14. «Sault Ste. Marie A»։ Canadian Climate Normals 1981–2010։ Environment Canada։ Արխիվացված է օրիգինալից March 4, 2016-ին։ Վերցված է April 12, 2014 
  15. «Sault Ste. Marie A»։ Canadian Climate Normals 1981–2010։ Environment Canada։ Վերցված է September 29, 2013 
  16. «Sault Ste Marie 2»։ Canadian Climate Normals 1981–2010։ Environment Canada։ Արխիվացված է օրիգինալից 7 August 2016-ին։ Վերցված է 12 June 2016 
  17. «Sault Ste M Forestry (1889-1933)»։ Canadian Climate Data։ Environment Canada։ Արխիվացված է օրիգինալից 7 August 2016-ին։ Վերցված է 25 March 2016 
  18. «Sault Ste Marie (1949-1969)»։ Canadian Climate Data։ Environment Canada։ Արխիվացված է օրիգինալից 7 August 2016-ին։ Վերցված է 25 March 2016 
  19. «Sault Ste Marie Insectary»։ Canadian Climate Data։ Environment Canada։ Արխիվացված է օրիգինալից 7 August 2016-ին։ Վերցված է 25 March 2016 
  20. «Daily Data Report for March 2012»։ Canadian Climate Data։ Environment Canada։ Արխիվացված է օրիգինալից 7 August 2016-ին։ Վերցված է 12 June 2016 
  21. «Genesee & Wyoming Reports Results for the Second Quarter of 2010 Aug 3, 2010 (Press release)»։ GWI Press Release։ Genesee & Wyoming, Inc.։ 2010-08-03։ Արխիվացված է օրիգինալից 2010-08-05-ին։ Վերցված է 2010-08-04։ «GWI has continued to operate HCRY under a temporary operating agreement that terminates in mid-August 2010, unless renewed by the affected parties.» 
  22. Wording of Sault Ste. Marie referendum question yet to be decided"(չաշխատող հղում). Sudbury Star, February 18, 2010.
  23. "Boxing Day Vote – The People Have Spoken"(չաշխատող հղում). soonews.ca, October 26, 2010.
  24. «Sault Ste. Marie Transit»։ Saulttransitservices.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-19-ին։ Վերցված է 2011-03-09 
  25. «Passenger rail service to Sudbury needed: Sault MP»։ Արխիվացված է օրիգինալից 2007-05-29-ին։ Վերցված է 2011-03-09 
  26. «Ontario Northland Operating in 20 New Communities» 
  27. «Algoma Trail Network Mountain Bike Master Plan – Sault Cycling Club» (en-US)։ Վերցված է 2021-08-11 
  28. Heroux Greg։ «Sault Ste. Marie Tours - Sail Superior»։ https://sailsuperior.com/ (en-CA)։ Վերցված է 2021-08-11 
  29. «New Agawa Canyon Tour Train station set to open»։ Northern Ontario (անգլերեն)։ 2021-08-12։ Վերցված է 2021-08-29 
  30. «Ethno-Cultural Portrait of Canada, Table 1»։ 2.statcan.ca։ Արխիվացված է օրիգինալից 2007-12-14-ին։ Վերցված է 2011-03-09 
  31. «Sault Ste. Marie, City [Census subdivision], Ontario and Algoma, District [Census division], Ontario» 
  32. "Official 2018 Municipal Election Results". Sault Ste. Marie, Ontario
  33. Debbie Amaroso is our first female mayor! Archived 2010-10-29 at the Wayback Machine.. Sootoday.com, October 26, 2010.
  34. Miramar Design Studio։ «Rotaryfest»։ Rotaryfest։ Արխիվացված է օրիգինալից 2011-05-10-ին։ Վերցված է 2011-03-09 
  35. «Premiere: Kalle Mattson's 'A Love Song to the City'»։ Արխիվացված է օրիգինալից 2017-02-04-ին 
  36. «David Amber NHL Network Bio»։ NHL Network։ Արխիվացված է օրիգինալից 2010-11-24-ին 
  37. Harland-Logan Sarah։ «William Mullins-Johnson»։ Innocence Canada (անգլերեն)։ Վերցված է 2020-12-16 
  38. «Sweet 16! Canada's Mac Marcoux wins bronze in Paralympic downhill in Sochi - 2014 Winter Games»։ 2014 Winter Games։ 8 March 2014։ Արխիվացված է օրիգինալից 2 September 2014-ին 
  39. «Hockey Chat with Bob McKenzie»։ TSN։ April 14, 2009։ Արխիվացված է օրիգինալից 2014-08-26-ին 
  40. 40,0 40,1 City of Sault Ste Marie
  41. City of Sault Ste. Marie (Ontario) Archived 2007-11-13 at the Wayback Machine.
  42. Purvis Michael (17 August 2012)։ «Saults now sisters»։ Sault Star 
  43. Контакты с иностранными городами Archived 2013-12-02 at the Wayback Machine. Внешние связи – официальный сайт администрации города Красноярска Կաղապար:In lang

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիճամփորդն ունի Sault Ste. Marie, Ontarioին առնչվող զբոսաշրջային տեղեկատվություն։