Ռիչարդ Ֆորդ
Ռիչարդ Ֆորդ | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 16, 1944[1][2][3][…] (80 տարեկան) |
Ծննդավայր | Ջեքսոն, Միսսիսիպի, ԱՄՆ[4] |
Մասնագիտություն | գրող, վիպասան, հեղինակ, սցենարիստ և վիպասան |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Միչիգան նահանգի համալսարան, Միչիգանի համալսարան, Վաշինգտոնի համալսարան Սենտ Լուիսում, Իրվինի կալիֆոռնիական համալսարան, Great Falls High School? և Murrah High School? |
Գրական ուղղություններ | կեղտոտ ռեալիզմ և Kmart realism? |
Ուշագրավ աշխատանքներ | Wildlife?, Rock Springs? և Canada? |
Անդամակցություն | Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Թագավորական գրական ընկերություն |
Աշխատավայր | Բոլդուն քոլեջ, Կոլումբիայի համալսարան և Միսիսիպիի համալսարան |
Պարգևներ | |
Richard Ford Վիքիպահեստում |
Ռիչարդ Ֆորդ (անգլ.՝ Richard Ford, փետրվարի 16, 1944[1][2][3][…], Ջեքսոն, Միսսիսիպի, ԱՄՆ[4]), ամերիկացի ժամանակակից գրող, Պուլիտցերյան մրցանակի դափնեկիր
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռիչարդ Ֆորդը ծնվել է Միսիսիպի նահանգի Ջեքսոն քաղաքում։ Մինչև ութ տարեկան դառնալը ճամփորդել է հոր՝ Faultless Starch ընկերության շրջիկ առևտրական Փարքեր Քերոլ Ֆորդի հետ։ Երբ հորն առաջին անգամ ինֆարկտ է խփել, վերջինս տղային հանձնել է Արկանզաս նահանգի Լիթլ Ռոք քաղաքում ապրող իր հոր խնամքին։ 1960 թվականին ինֆարկտի երկրորդ հարվածից Փարքեր Ֆորդը մահացել է[9]։
Ռիչարդը դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Միչիգանի համալսարանի հյուրանոցային տնտեսության բաժինը, բայց հետո տեղափոխվել է նույն համալսարանի անգլիական գրականության և լեզվի ֆակուլտետ, որն ավարտել է բակալավրի որակավորումով։ Որոշ ժամանակ ուսուցչություն է արել Միչիգան նահանգի Ֆլինթ քաղաքի միջնակարգ դպրոցում, ապա պայմանագրային ծառայության անցել ծովային հետևակում, բայց առողջական խնդիրների պատճառով ստիպված է եղել ժամանակից շուտ զորացրվել։ 1968 թվականին ամուսնացել է Քրիստինա Հենսլիի հետ, ում ճանաչում էր դեռ համալսարանում սովորելու տարիներից[10]։
Չնայած թեթև դիսլեկսիային (կարդալ-գրելու ունակությունների խանգարմանը), Ֆորդը երկար տարիներ ամենայն լրջությամբ ու համառորեն գրականություն է ուսումնասիրել։ Հարցազրույցներից մեկի ժամանակ նա հայտարարել է, որ այդ հիվանդությունն իրեն ոչ թե խանգարել, այլ ինչ-որ տեղ մինչև անգամ օգնել է, քանի որ ստիպել է ընթերցել դանդաղ ու խորամուխ լինելով։
Որոշ ժամանակ Ռիչարդը նաև իրավաբանական դպրոց է հաճախել, բայց հետո թողել է ու տեղափոխվել Կալիֆոռնիայի համալսարան, որտեղ 1970 թվականին գեղանկարչության մագիստրոսի կոչում է ստացել։ 1971 թվականին նա երեք տարով աշխատանքային պայմանագիր է կնքել Միչիգանի համալսարանի հետ[11]։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2001 - PEN/Malamud Award
- 1995 - PEN/Faulkner Award[12] Անկախության օրը վեպի համար
- 1995 - Pulitzer Prize for Fiction[13] Անկախության օրը վեպի համար
- 1995 - Rea Award լավագույն պատմվածքի համար[14]
- 1987 - PEN/Faulkner Award
Մատենագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վեպեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սրտիս մի կտորը (անգլ.՝ A Piece of My Heart, 1976)
- Վերջին բախտավոր դեպքը (անգլ.՝ The Ultimate Good Luck, 1981)
- Վայրի կյանք (անգլ.՝ Wildlife, 1990)
- Կանադա (անգլ.՝ Canada, 2012)
Ֆրենկ Բասքոմբեի մասին քառերգությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մարզական թեմաներով գրողը (անգլ.՝ Sportswriter, 1986)
- Անկախության օրը (անգլ.՝ Independence day, 1995)
- Երկրի ծայրը (անգլ.՝ Lay of the Land, 2006)
- Թույլ տուր՝ քեզ հետ լինեմ, Ֆրե՛նկ (անգլ.՝ Let me be Frank with you, 2014) - բաղկացած է չորս նորավեպից.
- «Ես այստեղ եմ» (անգլ.՝ I'm here);
- «Կարող էր ավելի վատ լինել» (անգլ.՝ Everything could be worse);
- «Նոր նորմալը» (անգլ.՝ New normal);
- «Ուրիշների մահերը» (անգլ.՝ Deaths of others).
Նորավեպեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռոք Սփրինգս (անգլ.՝. Rock springs, 1987)
- Կանայք տղամարդկանց հետ. երեք պատմություն (անգլ.՝ Women with Men: Three Stories, 1997)
- Բազում մեղքեր (անգլ.՝ A Multitude of Sins, 2002)
Հիշողությունների գիրք
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Նրանց միջև». հիշողություններ ծնողներիս մասին (անգլ.՝ Between them: Remembering my parents, 2017)
Սցենար
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պայծառ հրեշտակ (անգլ.՝ Bright angel, 1990)
Գրականություն Ռիչարդ Ֆորդի մասին
[խմբագրել | խմբագրել կոդը]- Huey Guagliardo. Perspectives on Richard Ford: Redeemed by Affection / University Press of Mississippi, 2000. ISBN 978-1-57806-234-8
- Huey Guagliardo. ed., Conversations with Richard Ford / University Press of Mississippi, 2001. ISBN 978-1-57806-406-9
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 Discogs — 2000.
- ↑ 3,0 3,1 Babelio (ֆր.) — 2007.
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #11893466X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Guggenheim Fellows-ի տվյալների բազա
- ↑ http://www.boersenblatt.net/artikel-richard_ford_erhaelt_siegfried_lenz_preis.1436410.html
- ↑ https://www.fpa.es/es/premios-princesa-de-asturias/premiados/2016-richard-ford.html?texto=acta&especifica=1
- ↑ Journal officiel de la République française, Journal officiel de la République française. Document administratif (ֆր.) — 1868. — ISSN 0242-6773
- ↑ Laura Barton (2003 թ․ փետրվարի 8). «''Guardian'' profile». London: Guardian. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 18-ին.
- ↑ Guagliardo 2001, p.xiii.
- ↑ «Alumni Fellows | Society of Fellows». Societyoffellows.umich.edu. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 18-ին.
- ↑ «PEN/Faulkner Foundation list of winners». Penfaulkner.org. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 18-ին.
- ↑ «Pulitzer Prize citation». Pulitzer.org. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 18-ին.
- ↑ «Rea Award citation». Reaaward.org. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 18-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիչարդ Ֆորդ» հոդվածին։ |
|
- Էջեր, որոնք օգտագործում են JsonConfig
- Փետրվարի 16 ծնունդներ
- 1944 ծնունդներ
- Ապրող անձինք
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Միչիգանի համալսարանի շրջանավարտներ
- Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիայի անդամներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Կոլումբիայի համալսարանի աշխատակազմ
- Գուգենհայմի կրթաթոշակառուներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի պատմվածքագիրներ
- 20-րդ դարի ամերիկացի վիպասաններ
- 20-րդ դարի ամերիկացի տղամարդ գրողներ
- 21-րդ դարի ամերիկացի վիպասաններ
- 21-րդ դարի ամերիկացի տղամարդ գրողներ
- Ամերիկացի գրողներ
- Ամերիկացի տղամարդ վիպասաններ
- Կոլումբիայի համալսարանի դասախոսներ
- Պուլիցերյան մրցանակակիրներ