Ռիչարդ Ռամիրես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռիչարդ Ռամիրես
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 29, 1960(1960-02-29)[1][2]
ԾննդավայրԷլ Պասո, Տեխաս, ԱՄՆ
Մահացել էհունիսի 7, 2013(2013-06-07)[1][2] (53 տարեկան)
Մահվան վայրGreenbrae, Մարին շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
ԿրոնՍատանիզմ
ԿրթությունJefferson High School?
Մասնագիտությունսերիական մարդասպան
Richard Ramirez Վիքիպահեստում

Ռիչարդ Ռամիրես (անգլ.՝ Richard Ramírez, իրական անունը՝ Ռիկարդո Մունիոս Ռամիրես, իսպ.՝ Ricardo Muñoz Ramírez, փետրվարի 29, 1960(1960-02-29)[1][2], Էլ Պասո, Տեխաս, ԱՄՆ - հունիսի 7, 2013(2013-06-07)[1][2], Greenbrae, Մարին շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), լատինամերիկյան ծագմամբ ամերիկացի դատապարտյալ, սերիական մարդասպան։ Հայտնի է նաև որպես «Գիշերային թափառական» (անգլ.՝ Night Stalker): Ռիչարդ Ռամիրեսը սպանել է մոտ երկու տասնյակ մարդ[3]։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիչարդ Ռամիրեսը ծնվել է 1960 թվականի փետրվարի 29-ին Տեխաս նահանգի Էլ Պասո քաղաքում։ Նա եղել է մեքսիկացի ներգաղթյալ և նախկին ոստիկան Խուլիան Ռամիրեսի ընտանիքի հինգերորդ և ամենակրտսեր երեխան, որը Ռիչարդի ծննդյան պահին երկաթուղում աշխատել էր բանվորների հետ։ Որպես երեխա՝ Ռամիրեզը տառապել է էպիլեպսիայով, նոպաները շարունակվել են մի քանի տարի և դադարել միայն այն ժամանակ, երբ Ռիչարդը դարձել է դեռահաս[4]։ Դպրոցում Ռիչարդը հասակակիցների շրջանում ոչնչով աչքի չի ընկել և պարբերաբար ենթարկվել է այլ աշակերտների հարձակումներին։ Նրա համադասարանցու հիշողություններով՝ Ռիչարդը 10 տարեկանում սկսել է թեթև թմրանյութեր օգտագործել և մարիխուանա ծխել, մինչ այդ նրա դպրոցական հաջողությունները միջին էին, իսկ դրանից հետո նրա առաջադիմությունն ու կարգապահությունը վերջնականապես նվազել են[5]։

Մոտավորապես այդ տարիներին նա սկսել է շատ ժամանակ անցկացնել իր զարմիկ Միգել Ռամիրեսի հետ, որը Վիետնամի պատերազմի վետերան էր։ Վերադառնալով պատերազմից՝ Միգելը պարծեցել է այն պատմություններով, թե ինչպես է նա խոշտանգել և սպանել թշնամու զինվորներին, և իր խոսքերի հավաստմամբ՝ պատանի եղբորը ցույց է տվել պատերազմի խոշտանգման ենթարկված զոհերի լուսանկարները։ 1973 թվականի մայիսի 4-ին Ռիչարդն ականատես է եղել իր զարմիկի և նրա կնոջ միջև տեղի ունեցած վեճին։ Վիճաբանությունն ավարտվել է նրանով, որ Միգելը սպանել է կնոջը՝ կրակելով նրա դեմքին։ Միևնույն ժամանակ, արյունը ցայտել է երիտասարդ Ռիչարդի դեմքին։ Այս սպանությունն ու եղբայրն ընդհանուր առմամբ մեծապես ազդել են Ռիչարդի հոգեբանական-հուզական վիճակի վրա։ Տեսած սպանությունից հետո Ռամիրեզը փակվել է իր մեջ[6]։

Այդ ժամանակ նա սովորել է «Jefferson High School» դպրոցում, բայց վերջնականապես դպրոցը թողել է 9-րդ դասարանն ավարտելուց 6 շաբաթ առաջ[5]։ Նրա ապրելակերպը սկսել է շատ փոխվել։ Նա սկսել է ավելի շատ ժամանակ անցկացնել փողոցում։ Սկսելով խանութի գողություններից՝ նա աստիճանաբար հասել է տների թալանին։ Տարածաշրջանում նա գողի համբավ է ձեռք բերել. այդ տարիների իր ընկեր Էդի Գոնսալեզի վկայությամբ՝ Ռիչարդը քայլել է երկար վերարկուով, որում թաքցրել է գողացված իրերը, և հայտարարել է, որ ցանկանում է լինել առաջնակարգ կողոպտիչ[7]։

Տարվել է ծանր երաժշտությամբ և օկուլտականությամբ, մինչև մեղադրանքներն այն մասին, որ Ռիչարդը և օկուլտիստների ընկերությունը ծեսեր են իրականացրել Չիուաուա անապատում կենդանիների զոհաբերություններով, սակայն դրա ապացույցները չեն գտնվել[8]։ 1977 թվականի դեկտեմբերի 7-ին Ռամիրեսին առաջին անգամ ձերբակալել են մարիխուանա աճեցնելու համար, սակայն գործը դատարան չի հասել։ 1978 թվականին Ռամիրեսը որոշում է կայացրել լքել հայրենի քաղաքը և մեկնել Կալիֆոռնիա։ Մի շարք տարիների ընթացքում շրջել է Սան Ֆրանցիսկոյի և Էլ Պասոյի միջակայքով։

Էլ Պասոյում նրան երկու անգամ ձերբակալել են՝ 1979 և 1982 թվականներին, բայց միայն 1982 թվականին գործը հասել է դատարան և Ռամիրեսը դատապարտվել է 50-օրյա բանտարկության[9]։ Նրա՝ այդ տարիների ընկեր Էրլ Գրեգի և նրա զոքանչի՝ Դոննա Մայերսի վկայությամբ՝ Ռամիրեսը 1983 թվականի վերջին վերջնականապես որոշել է տեղափոխվել Լոս Անջելես, երբ արդեն կախվածություն է ունեցել ծանր թմրանյութերից, որոնց համար գումարն, աշխատանք չունենալով, գողություններով էր վաստակում։ Ապրել է հիմնականում էժան հյուրանոցներում և ծանոթների մոտ, սիրել է լսել «AC/DC», «Judas Priest», «Led Zeppelin», «Metallica» խմբերի երաժշտությունը և հայտնել է սատանիզմին իր նվիրվածության մասին[10]։

Սպանությունների շարք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիչարդի առաջին զոհը 79-ամյա կին էր, որին նա դանակահարել էր։ Հաջորդ անգամ Ռամիրեսն ատրճանակից կրակ է բացել երեք երիտասարդների վրա, սակայն երջանիկ պատահականության շնորհիվ (փամփուշտը կրակել է ձեռքին սեղմած բանալիների միջոցով) մի աղջիկ ողջ է մնացել, ինչի արդյունքում ոստիկանության մոտ է հայտնվել մարդասպանի դիմանկարի առաջին բանավոր նկարագրությունը։ Անորսալի սերիական մարդասպանն իսկական ահաբեկչության արշավ է բացել Կալիֆոռնիայի բնակչության դեմ. գիշերները նա ներխուժում էր տներ, թալանում, բռնաբարում և սպանում։ Որոշ զոհերի, նա, սակայն, միտումնավոր թողնում էր կենդանի։ Շուտով Ռամիրեսը սկսել է յուրովի հայտարարել սատանիզմին իր նվիրվածության մասին. նա հանցագործությունների վայրում թողնում էր պենտագրամի պատկերները. այսպես, դրանցից մեկը նա սպանված 83-ամյա ծեր կնոջ ազդրի ներքին կողմում շրթներկով է նկարել, նա նաև իր զոհերին ստիպում էր ասել «Ես սիրում եմ Սատանային»։ Ռամիրեզի զոհ են դարձել մանկահասակ երեխաներ, օրինակ, 1985 թվականի հունիսի 27-ին նա բռնաբարել է 6-ամյա աղջկան։

Ռամիրեսը հարձակվել է բոլորովին տարբեր մարդկանց վրա, ինչը բնորոշ չէ սերիական մարդասպաններին, որոնք, որպես կանոն, ունեն իրենց հստակ որոշակի տեսակի զոհեր։ ԶԼՄ-ներում նրան վերագրում էին «գիշերային թափառական» մականունը, ինչը շատ է դուր եկել Ռամիրեսին, քանի որ նրա սիրած երգը AC/DC խմբի «Night Prowler» երգն էր։

Ձերբակալություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռամիրեսի ֆոտոռոբոտը ցուցադրվել է հեռուստատեսությամբ և տպագրվել թերթերում, սակայն դա արդյունք չի տվել։ Ռամիրեսի վերջին զոհը, որը կենդանի է մնացել, կարողացել է դիտարկել այն մեքենան, որով նա փախել է, դա նարնջագույն գույնի հին Toyota էր, որի վրա առկա էին քերծվածքներ։ Լոս Անջելեսի ոստիկանության բոլոր ուժերն ավտոմեքենայի հետախուզման մեջ են եղել։ Մեքենան հաջողվել է գտնել քաղաքի ծայրամասում գտնվող ավտոկայանատեղիներից մեկում։ Հարյուրավոր մատնահետքերի մեջ հայտնաբերվել են նաև Ռիչարդ Ռամիրեսի մատնահետքերը, որը շատ լավ էր համապատասխանում ֆոտոռոբոտին։ Օգոստոսի 27-ին քաղաքի փողոցներում հայտնվել են արդեն Ռամիրեսի լուսանկարով թռուցիկներ, որոնք հայտնել են նրա հետախուզման մասին։ Ինչպես պարզվել է, ոստիկանությանն օգնել են հանգամանքները. օգոստոսի 24-ից Ռամիրեսը գտնվել է նահանգի սահմաններից դուրս և ոչինչ չի իմացել այն մասին, որ հետախուզվում է ոստիկանության կողմից, այդ պատճառով օգոստոսի 31-ի առավոտյան Լոս Անջելես վերադառնալով՝ նա ինչ-որ կերպ գնացել էր խանութ՝ գնումներ կատարելու համար։ Մարդիկ, որոնք տեսել են Ռամիրեսին խանութում, անմիջապես ճանաչել են «գիշերային թափառականին» և զանգահարել են ոստիկանություն։ Ոստիկանությունը կասկածյալին տեղափոխել է տեղամաս։1989 թվականի նոյեմբերին դատարանը Ռիչարդ Ռամիրեսին մահապատժի Էր դատապարտել գազային խցիկում։ Ռամիրեսն ակնկալում էր մահապատժի իրականացում մահապարտների խցում։ Մարդասպանի հայրը՝ Հուլիան Ռամիրեսը, փորձելով գտնել իր որդուն դաժան սպանությունների դրդելու պատճառները, 1985 թվականին հարցազրույց է տվել, որում հայտարարել է, որ ամեն ինչում մեղավոր են թմրանյութերը, նա նշել է, որ Էլ Պասոյի դպրոցներում թմրանյութերը կարելի է հեշտությամբ ձեռք բերել, և դրա համար ոչ մի վարչական վերահսկողություն չի իրականացվում, ի վերջո, չարաշահումը նպաստել է իր որդու՝ Ռիչարդի վերջնական բարոյական քայքայմանը[11]։ Ռամիրեսի ծանոթներից մեկը՝ Էդիթ Գոնսալեսը, այլ տեսակետ է հայտնել. նրա կարծիքով, Ռիչարդի հոգեկան խնդիրներն առաջացել են այն ավտովթարից հետո, որում նա հայտնվել էր 1980 թվականին։ Ինքը՝ Ռիչարդը, միայն վախեցել է, բայց մահացել է նրա մտերիմ ընկեր Նիկոլաս Նևարեզը, Գոնսալեսի կարծիքով՝ դեպրեսիան և լավագույն ընկերոջ մահվան մասին ապրումները թմրանյութերի կախվածության հետ Ռամիրեսին դրդել են հանցագործությունների[12]։

Բանտարկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռամիրեսը կյանքի հետագա բոլոր տարիներն անցկացրել է մահապարտների խցում։ Լինելով կալանքի տակ՝ նա ստացել է բազմաթիվ նամակներ։ 1996 թվականի հոկտեմբերին նա իր երկրպագուհիներից մեկի՝ Դորին Լաայի հետ ամուսնացել է․ հարսանիքը տեղի է ունեցել բանտի շենքում ժամադրության սենյակում[13]։ Վերջին տարիներին Ռամիրեսն ավելի ինքնամփոփ է դարձել, Նա բազմիցս իրեն անհարգալից ձևով է դրսևորել բանտային անձնակազմի և բանտի այցելուների հանդեպ։ Իր հարազատների և հարազատների այլ բանտարկյալների առջև նա զբաղվել է ձեռնաշարժությամբ։ Դրանից հետո նրան արգելվել էր որևէ մեկին դեպիչել, և նրա բոլոր հետագա ժամադրությունները տեղի էին ունենում միջնապատով բաժանված սենյակում։ 2000 թվականին նրա մասնակցությամբ ծեծկռտուքից հետո նրան արգելվել է նաև կապ հաստատել մյուս մահապարտների հետ։ 2007 թվականից սկսած՝ նա այցելուներ չի ունեցել, իսկ կյանքի վերջին տարիներին Ռամիրեսը հրաժարվել է հանդիպել որևէ մեկի հետ։ Իր ժամանակի մեծ մասը Ռամիրեսը հեռուստացույցի առաջ էր անցկացնում՝ գտնվելով իր խցում։ Չնայած դրան՝ ընդհուպ մինչև իր մահը նա մնաց ամենահանրաճանաչ բանտարկյալը, և նրա հանդեպ հետաքրքրության ալիքը չվերացավ[14]։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի հունիսի 7-ին Ռամիրեսը, գտնվելով անազատության մեջ, հիվանդանոցում մահացել է լյարդային անբավարարությունից՝ լինելով 53 տարեկան։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Մետալում հանրագիտարան — 2002.
  3. Richard Ramirez Archived 2010-08-25 at the Wayback Machine.
  4. «Ramires»։ Արխիվացված է օրիգինալից 2014-12-09-ին։ Վերցված է 2014-12-07 
  5. 5,0 5,1 «Drugs» 
  6. «Miguel Ramires»։ Արխիվացված է օրիգինալից 2014-12-09-ին։ Վերցված է 2014-12-07 
  7. «Recalling Ramirez: Even Friends Didn't Trust Him» 
  8. «El Paso relatives of 'Night Stalker' Richard Ramirez react to his death» (չաշխատող հղում)
  9. «Recalling Ramirez: Even Friends Didn't Trust Him» 
  10. «Recalling Ramirez: Even Friends Didn't Trust Him» 
  11. «Suspect's Dad Puts Blame on Drug Use» 
  12. «Nicholas Nevarez» 
  13. «Death Row's "Night Stalker" Serial Killer Dies» 
  14. «Shelly Ramirez: My Uncle the Serial Killer» 


Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]