Ռիչարդ Բարտելմես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռիչարդ Բարտելմես
անգլ.՝ Richard Barthelmess
Richard Barthelmess - publicity.JPG
Ծնվել էմայիսի 9, 1895(1895-05-09)[1][2]
ԾննդավայրՆյու Յորք, ԱՄՆ[3]
Մահացել էօգոստոսի 17, 1963(1963-08-17)[1][2] (68 տարեկան)
Մահվան վայրՍաութհեմփթոն, ԱՄՆ
ԿրթությունTrinity College?
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունթատրոնի դերասան, կինոդերասան և կինոպրոդյուսեր
Ամուսին(ներ)Մերի Հեյ

Ռիչարդ Սեմլեր Բարտելմես (անգլ.՝ Richard Semler Barthelmess, մայիսի 9, 1895(1895-05-09)[1][2], Նյու Յորք, ԱՄՆ[3] - օգոստոսի 17, 1963(1963-08-17)[1][2], Սաութհեմփթոն, ԱՄՆ), ամերիկացի դերասան և պրոդյուսեր, 1929 թվականի «Օսկար» մրցանակի հավակնորդ, Կինոարվեստների և գիտությունների ակադեմիայի հիմնադիրներից մեկը[4]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիչարդ Բարտելմեսը ծնվել է 1895 թվականի մայիսի 9-ին: Նրա մայրը՝ դերասանուհի Քարոլին Հարիսը, 1909-1917 թվականներին նկարահանվել է Դ.Ու. Գրիֆիթի ֆիլմերում[5][6]։ Երկրորդական դերեր է խաղացել այն ֆիլմերում, որտեղ փայլել են Թեդ Բարան և Մերի Փիքֆորդը: Միաժամանակ անգլերեն է դասավանդել վերջերս ԱՄՆ ժամանած Ալլա Նազիմովային։

1913 թվականին Ռիչարդը ընդունվել է Թրինիթի քոլեջ[7]։ Երկու տարի անց մասնակցել է «Հարթֆորդ ֆիլմ կորպորեյշն» կինոընկերության նկարահանումներին։ Ստուդիան սնանկացել է, բայց շուտով՝ Ալլա Նազիմովայի հետ հանդիպմով սկսվել է երիտասարդ Բարտելմեսի կինոգործունեությունը: 1916 թվականին նրանք միասին հանդես են եկել «Պատերազմի հարսնացուները» ֆիլմում:

Կինոգործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Պատերազմի հարսնացուները» կարճամետրաժ ֆիլմը Ռիչարդ ԲարՏելմեսի առաջին ֆիլմն է: Նրա կատարումը ճանաչվել է հաջողված, և Բարտելմեսը դարձել է պրոֆեսիոնալ դերասան՝ շաբաթական ստանալով 50 դոլար: Ընդհանուր առմամբ, 1916 թվականին Բարտելմեսը նկարահանվել է երեք ֆիլմում: Դրանցից մեկում նա նույնիսկ ստացել է գլխավոր դերը: 1917 թվականին Ռիչարդ Բարտելմեսը նկարահանվել է տասնմեկ ժապավեններում: Դրանցից մի քանիսում գլխավոր դերը խաղացել է Մարգերիտ Քլարկը: 1919 թվականը դերասանի համար նշանակալից տարի է եղել: Նրան նկատել է Դ. Ու. Գրիֆիթը և նկարահանել իր մի քանի ֆիլմերում։ Ութ ֆիլմերից հինգում Բարտելմեսի գործընկերներն էին Գիշ քույրերը: Հատկապես հաջողակ էր նրա դերը «Կոտրված փախուստ» ֆիլմում՝ Լիլիան Գիշի հետ խաղում: Նա ստեղծել է գեղեցիկ, ազնիվ և համեստ երիտասարդ հերոսի կերպար: Սա հասարակությանը չգոհացնել չէր կարող: Ռիչարդ Բարտելմեսը դարձել Է Հոլիվուդի ամենագեղեցիկ տղամարդկանցից մեկը: Նրա համբավը մեծացել է: 1921 թվականին նա որոշել է հիմնել իր կինոընկերությունը: Համագործակցելով հայտնի ռեժիսոր Հենրի Քինգի և Չարլզ Հ. Դյուելի հետ՝ Բարտելմեսը հիմնադրել է «Ինսպիրեյշն փիքչերս» ընկերությունը։ Ընկերությունը թողարկել է տասնմեկ ֆիլմ, բայց դրանցից միայն երկուսն են արդյունավետ եղել: Վեց տարի անց նա ստիպված է եղել փակվել այն։

Չնայած դրան, Բարտելմեսը շահավետ պայմանագիր է կնքել, որով նախատեսվում էր տարեկան երեք ֆիլմ նկարահանել։ 1920-ական թվականների երկրորդ կեսին հիշարժան են եղել նրա նմանատիպ՝ Նիկի Էլկինսի դերը «Ծուղակը», Ջերի Լարաբիի դերը «Հոգնած գետ» և Դևիդ Քերոլիի դերը «Ծանր բեռը» ֆիլմերում։

1927 թվականին Բարտելմեսը դարձել է Ամերիկյան կինոարվեստի ակադեմիայի 36 հիմնադիրներից մեկը[4], իսկ 1929 թվականին «Օսկար» մրցանակի առաջին երկու թեկնածուներից մեկն է եղել «Հանգույց» և «Լաքապատ տղան» ֆիլմերում տղամարդու լավագույն դերակատարման համար: Բայց հաղթող է ճանաչվել Էմիլ Յանինգսը։

Կինոյում ձայնի հայտնվելը աշխատանքից զրկել է շատ դերասանների։ Սակայն Ռիչարդ Բարտելմեսը նրանցից մեկը չի եղել, թեև այդ նորամուծությունն անդրադարձել է նաև նրա ստեղծագործական կյանքի վրա։ 1930-ականների սկզբին չկային երիտասարդ աստղեր, ովքեր կարող էին մրցել Բարտելմեսի հետ[8]: Իսկ ձայնը նոր տեխնիկական հնարավորություններ էր ստեղծել: Դերասանը կարողացել է ստեղծել ավելի բարդ հոգեբանական դերեր:

«Հարավի ստվերները» ֆիլմը պատմում է Մարվին Բլեյքի (Բարտելմես) պատմությունը, ով մի երիտասարդ տղա է, ում մանուկ հասակում հարուստ հողատերը տարել էր իր տուն: Մեծանալով՝ երիտասարդը դառնում է հարուստի դստեր՝ Մաջի ուշադրության առարկան։ Այդ ֆիլմում Ռիչարդի գործընկերն Է դարձել վերջերս Հոլիվուդ ժամանած Բեթ Դեյվիսը։

«Վերջին թռիչքի» ժամանակ Բարտելմեսը խաղացել է կորուսյալ սերնդի ներկայացուցչի դերը, իսկ «Ժամանակակից հերոսում» առաջին անգամ իր համար ստեղծել է բացասական հերոսի կերպար։ Բայց արդեն 1930-ական թվականների կեսերին ստուդիան հրաժարվել է շարունակել պայմանագիրը նրա հետ։ Եվս մի քանի տարի նա ստացել է երկրորդ պլանի դերեր: Նրանցից մեկը Բաթ Մաքֆերսոնն էր՝ «Միայն հրեշտակներն ունեն թևեր» ֆիլմում օդաչուի դերը: Բարտելմեսի խաղացած օդաչուն հայտնվել էր մի իրավիճակում, որի հետևանքով նրա ընկերը մահացել է։ Իր մեղավորությունը զգալով՝ Մաքֆերսոնը փոխել է իր անունը և մեկնել այլ երկիր։ Բայց այնտեղ նա հանդիպել է հանգուցյալի եղբորը: Նա չէր կարող հարթել իր մեղքը, բայց գոնե կարողացավ հաշտվել ինքն իր հետ: Նրա կնոջ դերը խաղացել է Ռիտա Հեյուորթը, ում համար դա իր դեբյուտն էր Ա կատեգորիայի ֆիլմերում:

Դերասանի համար վերջին ֆիլմը ռեժիսոր Ալֆրեդ Գրինի «44-րդ փողոցի մայոր» ֆիլմն է։ Բարտելմեսը ևս մեկ անգամ հայտնվել է էկրանին Ուիլյամ Կաստլի «Զանգ» սարսափ ֆիլմում, բայց դա եղել է ժամանակագրության դրվագ, և Ռիչարդի անունը լուսագրերում չի նշվել:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1920 թվականին Բարտելմեսը ամուսնացել է պարուհի և դերասանուհի Մերի Հեյի հետ: Դերասանուհին նույնպես նկարահանվում էր Գրիֆիթի ֆիլմում, և Բարտելմեսի հետ հանդիպել է «Ճանապարհ դեպի արևելք» ֆիլմի նկարահանման հրապարակում։ Հարսանիքից հետո Մերին նկարահանվել է միայն մեկ ֆիլմում՝ «Նոր խաղալիքներ»: Բարտելմեսի հետ նրանք դարձել են ֆիլմի պրոդյուսերները և խաղացել են գլխավոր դերեր։ Ռիչարդն ու Մերին դուստր են ունեցել, որին նրանք անվանել են մոր պատվին։ Բայց երեխան չի փրկել ամուսնությունը: 1927 թվականին զույգը բաժանվել է։

1928 թվականին Ռիչարդ Բարտելմեսը կրկին ամուսնացել է։ Նրա երկրորդ կինն էր Ջեսիկա Ստյուարտ Սարջենտը[5]։ Այս ամուսնությունը հաջող էր և տևել է մինչև Բարտելմեսի մահը:

1942 թվականին Բարտելմեսը, չունենալով պայմանագիր և նկարահանումների նոր առաջարկներ, հավաքագրվել է ԱՄՆ ռազմածովային ուժերում, որտեղ էլ ծառայել է մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը։ Պաշտոնաթող Է եղել կապիտան-լեյտենանտի կոչումով։ Անշարժ գույքի բնագավառում կատարած խելամիտ ներդրումների շնորհիվ ապահովել է իր բարեկեցիկ կյանքը։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիչարդ Բարտելմեսը մահացել է Սաութհեմփթոնում, 1963 թվականի օգոստոսի 17-ին կոկորդի քաղցկեղից: Թաղվել է Մանհեթենից 25 մղոն հյուսիս գտնվող Ֆերնքլիֆ գերեզմանատանը[5]:

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինեմատոգրաֆիայի զարգացման գործում ունեցած ներդրման համար Հոլիվուդյան «Փառքի ծառուղում» արժանացել է № 6755 աստղի[9]:

Ընտրված ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարտելմեսի կողմից պատկերված տարբեր կերպարների կոլաժ (1920)
Նկարների կոլաժ տարբեր ֆիլմերից (1930)


Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1916 ֆ Պատերազմի հարսնացուները War Brides Արնո
1917 ֆ Կամիլլա Camille
1919 ֆ Տանը մնացած աղջիկը The Girl Who Stayed at Home Ռալֆ Գրեյ
1919 ֆ Երեք տղամարդ և մի աղջիկ Three Men and a Girl Քրիստոֆեր Քենթ
1919 ֆ Կոտրված փախչում է Broken Blossoms Չենգ Հուան
1919 ֆ Մռայլ օրեր Scarlet Days Ալվարեզ
1920 ֆ Կուռքի առաջ պարել The Idol Dancer Դեն ՄակԳուայր
1920 ֆ Սիրո ծաղիկ The Love Flower Բրյուս Սանդերս
1920 ֆ Ճանապարհ դեպի արևելք Way Down East Դևիդ Բարտլետ
1926 ֆ Կամիլլա Camille Գաստոն
1928 ֆ Հանգույց The Noose Նիկի Էլկինս
1928 ֆ Լաքապատ տղա The Patent Leather Kid Լաքապատ տղա
1929 ֆ Հոգնած գետը Weary River Ջերի Լարաբի
1929 ֆ Բեռը Drag Դևիդ Քերոլ
1930 ֆ Աստվածների որդի Son of the Gods Սեմ Լի
1930 ֆ Առավոտյան պարեկություն The Dawn Patrol Դիկ Քորթնի
1931 ֆ Գողացված զարդեր The Stolen Jools կամեո
1932 ֆ «Բժիշկ» կեղծանվամբ Alias the Doctor Կարլ Բրեներ
1932 ֆ Ստվերները դեպի հարավ Բնօրինակ անունը հայտնի չէ Մարվին Բլեյք
1939 ֆ Թևեր ունեն միայն հրեշտակները Only Angels Have Wings Բաթ Կիլգալեն (Մաքֆերսոն)
1942 ֆ Սրիկաներ The Spoilers Բրոնկո Քիդ Ֆերոու
1959 ֆ Զանգ Բնօրինակ անունը հայտնի չէ Դևիդ (տիտրերում նշված չէ)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 3,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #101942432X // Общий нормативный контроль (GND) — 2012—2016.
  4. 4,0 4,1 «History of the Academy» (անգլերեն)։ Կինոարվեստի և գիտության ակադեմիա։ Վերցված է 2017-02-26 
  5. 5,0 5,1 5,2 Donnelley Paul (2003)։ Fade to Black: A Book of Movie Obituaries (անգլերեն)։ Music Sales Group։ էջեր 70–71։ ISBN 9780711995123։ Վերցված է 11 February 2017 
  6. IBDb profile of Caroline Harris; Deaths Last Night, Ironwood Daily Globe (Ironwood, Michigan) April 24, 1937, p. 11, c. 2.
  7. Pawlak Debra Ann (2012)։ Bringing Up Oscar: The Story of the Men and Women Who Founded the Academy (անգլերեն)։ Pegasus Books։ ISBN 9781605982168։ Վերցված է 11 February 2017 
  8. «Richard Barthelmess»։ AllMovie (en-us)։ Վերցված է 2020-10-09 
  9. «Richard Barthelmess»։ Hollywood Walk of Fame (en-US)։ 2019-10-25։ Վերցված է 2020-10-09 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]