Ռիմա Ֆաքիհ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռիմա Ֆաքիհ
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 22, 1985(1985-09-22)[1] (37 տարեկան)
ԾննդավայրՍրիֆա, Սուրի շրջան, Հարավային Լիբանան, Լիբանան
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
ԿրոնՄարոնիական կաթոլիկ եկեղեցի և շիա իսլամ
ԿրթությունՄիչիգանի համալսարան և St. John's Preparatory School?
Մասնագիտությունմոդել, գեղեցկության մրցույթի մասնակից և դերասանուհի
ԱմուսինWassim "Sal" Slaiby?
Կայքrimafakih.com
Commons-logo.svg Rima Fakih Վիքիպահեստում

Ռիմա Ֆաքիհ (արաբ․՝ ريما فقيه‎‎,սեպտեմբերի 22, 1985(1985-09-22)[1], Սրիֆա, Սուրի շրջան, Հարավային Լիբանան, Լիբանան), «Միսս ԱՄՆ» 2010 թվականի մրցույթի հաղթող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆաքիհը ծնվել է Լիբանանի հարավում գտնվող Սրիֆա փոքր քաղաքում՝ շիա մահմեդական ընտանիքում։ Նա ունի քույր և երկու եղբայր։ Երեխա ժամանակ նա ապրել է Սուք Էլ Գարբայում և հաճախել է Բեյրութի մերձակայքում գտնվող Սուրբ Ռիտայի դպրոցը։ 1993 թվականին նրա ծնողները` Հուսեյին և Նադիա Ֆաքիհները, Լիբանանի քաղաքացիական պատերազմի պատճառով տեղափոխվել են Նյու Յորք, որտեղ հայրը ռեստորան է բացել։ Այնտեղ Ռիտա Ֆաքիհը հաճախել է Սենթ Ջոնսի տարրական դպրոցը, իսկ հետագայում Քվինսի կաթոլիկ դպրոցը։ Նյու Յորքում նրա ընտանիքը անընդհատ ենթարկվել է հարձակման և վանդալիզմի Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով, իսկ 2001 թվականի սեպտեմբերի 11-ին տեղի ունեցած ահաբեկչությունից հետո նրանք ստիպված էին փակել ռեստորանը։ 2003 թվականին նա իր ընտանիքի հետ տեղափոխվել է Միչիգան նահանգի Դարբորն, որտեղ գտնվում էր արաբ-ամերիկյան մեծ համայնքի տունը։ Այնտեղ նա ավարտել է Հենրի Ֆորդի համայնքային քոլեջը և հաճախել Դիբրոնի Միչիգանի համալսարանը, որտեղ նա սկսել է սովորել տնտեսագիտություն և կառավարում, հետագայում պլանավորել ավարտել իրավաբանական դպրոցը։ «Միսս ԱՄՆ» մրցույթին մասնակցելուց առաջ նա աշխատել է Դեյթրոյթի բժշկական կենտրոնում։

Ամերիկայի ձայնի հարցազրույցը Ռիմա Ֆաքիհի հետ
Rima Fakih.jpg

Գեղեցկության մրցույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆաքիհը 19 տարեկանում առաջին անգամ մասնակցել է գեղեցկության մրցույթին, «Միսս Ուեյն շրջան» մրցույթում գրավել չորրորդ տեղը` ավարտելով «Միսս Միչիգան» մրցույթի նախնական փուլը։ Նա նաև մասնակցել է գեղեցկության երեք ոչ մեծ միջազգային մրցույթների։

Միսս արտագաղթողներ Լիբանանից[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականին Ֆաքիհը Միչեգան նահանգից ընտրվել է «Միսս արտագաղթողներ Լիբանանից» մրցույթին մասնակցելու համար[2]։ Այս միջոցառումը «Միսս Լիբանան» մրցույթի մի մասն է, որին կարող են մասնակցել Լիբանանի աղջիկներ կամ լիբանանյան արմատներ ունեցող աղջիկներ, որոնք բնակվում են այլ երկրների լիբանանյան համայնքներում։ Լիբանանում` Բաթրունում օգոստոսի 13-ին տեղի ունեցած մրցույթում Ֆաքիհն զբաղեցրել է երրորդ տեղը` զիջելով Կարինա Էլ Կադիսին` Բրազիլիայից և Ջեսիկա Կահաֆտին` Ավստրալիայից։

Միսս ԱՄՆ[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականի սեպտեմբերի 19-ին նա դարձել է «Միսս Միչիգանի» հաղթող։ 2010 թվականի մայիսին նա ներկայացրել է Միչիգանը «Միսս ԱՄՆ» մրցույթում, որը անցկացվել է Լաս Վեգասի «Planet Hollywood Resort and Casino» հյուրանոցում։ Նա «Միսս ԱՄՆ» տիտղոսը նվաճել է 2010 թվականի մայիսի 16-ին[3]։

Միսս Տիեզերք[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես «Միսս ԱՄՆ» տիտղոսի հաղթող, Ֆաքիհը ներկայացրել է իր երկիրը «Միսս տիեզերք 2010» գեղեցկության մրցույթում, որը անցկացվել է օգոստոսի 23–ին Լաս Վեգասում «Մանդալայ Բեյ» հյուրանոցային համալիրում։ Մրցույթում Ֆաքիհին չի հաջողվել մտնել կիսաեզրափակիչ, այդպիսով նա 2002 թվականից դարձել է ԱՄՆ-ի առաջին ներկայացուցիչը, որը տեղ չի զբաղեցրել «Միսս Տիեզերքում»[4]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի ապրիլին նա իսլամից դավանափոխվեց կաթոլիկության, որպեսզի ամուսնանա մարոնիտ երաժշտական պրոդյուսեր Վասիմ Սալիբիի հետ։ Սալիբին կանադացի երգիչ The Weeknd-ի ղեկավարն է։ Հարսանիքը տեղի է ունեցել 2016 թվականի մայիսի 15-ին։ 2017 թվականի փետրվարին զույգը ունեցել է իրենց առաջին երեխան` դուստր Ռիմա կրտսեր։ 2018 թվականի մարտի 29-ին Ռիմա Ֆաքիհը որդի է ծնել, որին անվանել են Ջոզեֆ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]