Ռընե Շար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռընե Շար
ֆր.՝ René Char
René Char Capitaine Alexandre.jpg
Ծնվել էհունիսի 14, 1907(1907-06-14)[1][2][3][…]
ԾննդավայրL'Isle-sur-la-Sorgue, Ֆրանսիա
Վախճանվել էփետրվարի 19, 1988(1988-02-19)[1][4][3][…] (80 տարեկան)
Վախճանի վայրՓարիզ, Ֆրանսիա
Մասնագիտությունբանաստեղծ, գրող, Ֆրանսիական դիմադրության մարտիկ և դրամատուրգ
Լեզուֆրանսերեն
Ազգությունֆրանսիացիներ
ՔաղաքացիությունFlag of France.svg Ֆրանսիա[4]
Ժանրերլիրիկա
ԱնդամակցությունԲավարիայի գեղարվեստի ակադեմիա
Պարգևներ
ԱմուսինTina Jolas? և Marie-Claude Char?
Изображение автографа
Commons-logo.svg René Char Վիքիպահեստում

Ռընե Շար (ֆր.՝ René Char, հունիսի 14, 1907(1907-06-14)[1][2][3][…], L'Isle-sur-la-Sorgue, Ֆրանսիա - փետրվարի 19, 1988(1988-02-19)[1][4][3][…], Փարիզ, Ֆրանսիա), ֆրանսիացի բանաստեղծ, 20-րդ դարի մեծագույն քնարերգուներից մեկը[5][6].

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1929 թվականին ծանոթացել է Անդրե Բրետոնի, Լուի Արագոնի և սյուրռեալիզմի այլ ներկայացուցիչների հետ, տպագրվել է «Սյուրռեալիստական հեղափոխություն» ամսագրում, 1930 թվականին` «Սյուրռեալիզմը` հեղափոխությանը ծառայելիս» ամսագրում, Բրետոնի և Պոլ Էլուարի հետ թողարկել է «Թողնել գործերը» (1930) գիրքը, խմբի մեջ, սակայն, առանձնացել է` ավանգարդիստների մեջ յուրօրինակ «դասական» մնալով։ 1935 թվականից հետո հեռացել է խմբից ու դրա խմբային ակցիաներից, սակայն շարունակել է կապ պահել շատ համախոհների հետ։

Պատերազմ և հետպատերազմյան շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

1941-1945 թվականներին Շարը մասնակցել է Ֆրանսիական դիմադրությանը, պայքարել է պարտիզանական շարքերում։ Պատերազմի փորձն ընդհանրացված է «Հիպնոսի թերթիկներ» (ֆր.՝ Feuillets d'Hypnos, 1946) գրքում, որն արձակի ու բանաստեղծության միջև է։ Հետպատերազմյան բանաստեղծությունների «Բարկություն և գաղտնիք» (1948) գիրքը Ալբեր Կամյուն անվանել է «ֆրանսիական պոեզիայի ամենազարմանալի երևույթը Ռեմբոյի «Լուսավորումներից» և Գիյոմ Ապոլիների «Ալկոհոլից» հետո» («Ռընե Շար» էսսե, 1958)։

Ավելի ուշ Շարն ապրել է Պրովանսի իր կալվածքում, որի բնության ու կենսակերպի հետ կապված է նրա քնարերգությունը։ 1955 թվականին Փարիզում ծանոթացել է Մարտին Հայդեգերի հետ։ Շարը 1966-1969 թվականներին հայդեգերյան շրջանակների համար սեմինարներ է կազմակերպել Լե Տոր պրովանսյան փոքրիկ քաղաքում և ակտիվորեն մասնակցել է նրանց աշխատանքներին. Հայդեգերը Շարին է նվիրել իր բանաստեղծական «Հորինված» շարքը, իր հոդվածներում ու գրառումներում բազմիցս անդրադարձել է նրան։

Ուշ գրքեր, ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

Շարին են պատկանում բանաստեղծությունների ու բանաստեղծական աֆորիզմների «Հիմքի և բարձունքի որոնում» (1955), «Բառ-կղզիախումբ» (1962), «Կորուսյալ մերկություն» (1971), «Բալանդրանի երգերը» (1977) գրքերը, իր նկարիչ ընկերների մասին բազմաթիվ էսսեներ։ Ռընե Շարն արժանացել է զինվորական պարգևների, նա Պատվո Լեգեոնի շքանշանի, Ֆրանսիայի գիտության ու արվեստի շքանշանի ասպետ է։ Լիլ սյուր լա Սորգում բացվել է նրա տուն-թանգարանը, Ֆրանսիայում երիտասարդ բանաստեղծներին շնորհվում է նրա անվան մրցանակ։ Գրողի 100-ամյակը մեծ շուքով նշվել է Ֆրանսիայում։

Երկերի լիակատար ժողովածու[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Œuvres complètes. Paris: Gallimard, 1983 (Bibliothèque de la Pléiade)

Գրողի մասին գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Guerre P. René Char. Paris, 1964.
  • Veyne P. René Char en ses poèmes. Paris: Gallimard, 1980.
  • Mathieu J.-C. La poésie de René Char. Paris, 1985.
  • Marty E. René Char. Paris,1990.
  • René Char: Faire du chemin avec… Avignon, 1990 (ցուցահանդեսի պատկերազարդ կատալոգ).
  • Greilsamer L. L’Eclair au front: La vie de René Char. Paris: Fayard, 2004.
  • Renfert Chr. René Chars tragische Lyrik. Frankfurt/Main a.o.: Lang, 2005.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]