Ռենե Գոդֆրի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռենե Գոդֆրի
Renee Godfrey in Terror by Night (1946).png
Ծննդյան թիվ՝սեպտեմբերի 1, 1919(1919-09-01)[1]
Ծննդավայր՝Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[2]
Վախճանի թիվ՝մայիսի 24, 1964(1964-05-24)[1] (44 տարեկան)
Վախճանի վայր՝Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2]
Քաղաքացիություն՝ԱՄՆ
Մասնագիտություն՝դերասանուհի, երգչուհի, թատրոնի դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և կինոդերասանուհի
IMDb։ID 0324021

Ռենե Վերա Գոդֆրի (անգլ.՝ Renee Vera Godfrey), օրիորդության ժամանակ՝ Հաալ (անգլ.՝ Haalսեպտեմբերի 1, 1919(1919-09-01)[1], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[2] - մայիսի 24, 1964(1964-05-24)[1], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2]), ամերիկացի դերասանուհի, երգչուհի և ֆոտոմոդել։

Կենսագրություն և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռենե Վերա Հաալը, ամուսնացած ժամանակ Գոդֆրի, ծնվել է 1919 թվականի սեպտեմբերի 1-ին Նյու Յորքում (Նյու Յորք նահանգ, ԱՄՆ) հոլանդացի ադամանդագործ Էմիլ Հաալի և նրա կնոջ ընտանիքում[3]։ Նա ուներ հոլանդական և ֆրանսիական արմատներ։

11 տարեկանից նա աշխատել է որպես մոդել, իսկ լինելով ավագ դպրոցի աշակերտ՝ անցել է երեկոյան ուսուցման, որպեսզի հնարավոր լինի մոդել աշխատել օրվա ընթացքում։ Հաալը 1935 թվականին մասնակցել է «Միսս Ամերիկա» մրցույթին և 1937 թվականին՝ որպես «Միսս Նյու Յորք»։ Նա մարմնավորել է Ջոն Լա Գաթայի և նկարիչ Էդվարդ Սթայհենի, Վիկտոր Քեփլերի, Ջոն Հաթչինսի և ուրիշ նկարիչների նկարներում[4]։ Ռենեն հայտնվել է գովազդային հայտարարություններում, որոնք հրապարակվել են ազգային մակարդակով, իսկ նրա ձեռքերն ու ոտքերը եղել են Նյու Յորքի ամենատարածված լուսանկարիչների նկարներում[5]։

Այն բանից հետո, երբ կինոռեժիսորը տեսել է Ռենեի պատկերը գովազդային վահանակի վրա, նա աշխատանք է ստացել է կինոյում։

1938 թվականին նա մեկնել է Լոնդոն, որտեղ ծանոթացել է դերասան, ռեժիսոր և սցենարիստ Փիթեր Գոդֆրիի հետ, ում հետ ամուսնացել է 1941 թվականի օգոստոսի 6-ին[6]։ Նա եղել է մոտ 20 տարի մեծ Ռենեից։ 1947 թվականին նրանք ունեցել են առաջին դուստրը, իսկ 1949 թվականին՝ երկվորյակ դուստրեր։

Ռենեն հայտնվել է ինչպես ռադիոյում, այնպես էլ Անգլիայի հեռուստատեսային ծրագրերում։

Ի սկզբանե, նա մտել է կինո RKO-ում, աշխատել է Ռենե Հաալի անվան տակ և իր դեբյուտը կատարել Սամ Վուդի «Քիթի Ֆոյլ» ֆիլմում (1940) ։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ռենեն և նրա ամուսինը սիրողական կախարդական շոուներով զվարճացրել են զորքերին։ Նա շարունակել է խաղալ փոքր դերեր ֆիլմերում։

Ռենեն մահացել է Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում, 1964 թվականի մայիսի 24-ին քաղցկեղից, 44 տարեկանում[7]։ Հուղարկավորվել է Գլենդելի Ֆորեստ Լաուն հուշահամալիրի գերեզմանատանը[8]։

Ընտրված ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1940 ֆ Քիթի Ֆոյլ Kitty Foyle Վաճառողուհի վերելակում
1941 ֆ Քաղաքացի Քեյնը Citizen Kane Բժշկուհի
1946 ֆ Գիշերային ահաբեկչություն Terror by Night Վիվիան Վեդեր
1960 ֆ Քանքան Can-Can Այրի
1960 ֆ Կհնձես փոթորիկը Inherit the Wind Միսիս Սթեբինս
1960-1962 ս Դոննա Ռիդի Շոուն The Donna Reed Show Ուիլմա/ Գլորիա
1960-1962 ս Փերի Մեյսոն Perry Mason Միս Ուինսլոու / Լեդի-գրադարանավարուհի

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Find A Grave — 1995.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Freebase Data DumpsGoogle.
  3. Todd John (1945-01-25)։ «In Hollywood»։ The Times (Indiana, Munster)։ էջ 6։ Վերցված է 2018-05-17 – via Newspapers.com  հրապարակում բաց հնարավորություն
  4. «Renee Haal Posed for $10 an Hour WITH Her Clothes»։ The Des Moines Register (Iowa, Des Moines)։ 1941-11-02։ էջ Magazine - 3։ Վերցված է 2018-05-17 – via Newspapers.com  հրապարակում բաց հնարավորություն
  5. «Perfect Model for 1942»։ The Minneapolis Star (Minnesota, Minneapolis)։ 1941-12-21։ էջ Magazine - 5։ Վերցված է 2018-05-17 – via Newspapers.com  հրապարակում բաց հնարավորություն
  6. «Renee Haal Wed to Film Director»։ The Los Angeles Times (California, Los Angeles)։ 1941-08-07։ էջ 30։ Վերցված է 2018-05-17 – via Newspapers.com  հրապարակում բաց հնարավորություն
  7. «Actor's Wife»։ The Town Talk (Louisiana, Alexandria)։ 1964-05-26։ էջ 15։ Վերցված է 2018-05-17 – via Newspapers.com  հրապարակում բաց հնարավորություն
  8. Wilson, Scott Resting Places: The Burial Sites of More Than 14,000 Famous Persons, 3d ed. — Կաղապար:Нп3, 2016. — С. 283. — ISBN 9781476625997