Jump to content

Ռայնհարդ Հայդրիխ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռայնհարդ Հայդրիխ
գերմ.՝ Reinhard Heydrich
մարտի 7, 1904(1904-03-07)[1][2][3][…] - հունիսի 4, 1942(1942-06-04)[2][3][4][…] (38 տարեկան)
ԾննդավայրՀալլե, Գերմանական կայսրություն[5]
Մահվան վայրՊրահա, Բոհեմիայի և Մորավիայի պրոտեկտորատ[4][6][5]
ԳերեզմանՀաշմանդամների գերեզմանատուն
Քաղաքացիություն Գերմանական ռայխ
ԶորատեսակՍՍ
ԿոչումSS-Oberst-Gruppenführer? և Obergruppenführer?
Մարտեր/
պատերազմներ
Երկրորդ համաշխարհային պատերազմ
ԿրթությունՄյունխենի տեխնիկական համալսարան և Hans-Dietrich-Genscher-Gymnasium?
Պարգևներ
ՍտորագրությունИзображение автографа

Ռայնհարդ Տրիստան Օյգեն Հայդրիխ (գերմ.՝ Reinhard Tristan Eugen Heydrich; մարտի 7, 1904(1904-03-07)[1][2][3][…], Հալլե, Գերմանական կայսրություն[5] - հունիսի 4, 1942(1942-06-04)[2][3][4][…], Պրահա, Բոհեմիայի և Մորավիայի պրոտեկտորատ[4][6][5]),  նացիստական Գերմանիայի պետական և քաղաքական գործիչ, կայսերական անվտանգության գլխավոր վարչության պետ (1939-1942), Բոհեմիայի և Մորավիայի կայսերական պրոտեկտորի տեղակալ (պաշտոնակատար) (1941-1942)։

Եղել է «Հրեական հարցի վերջնական լուծման» կազմակերպիչներից մեկը, Նացիստական Գերմանիայի ներքին թշնամիների դեմ գործողությունների համակարգողը[8][9][10]։ Մահացել է վերքերից՝ Չեխոսլովակիայի ազատագրման ազգային կոմիտեի (Չեխոսլովակիայի վտարանդի կառավարություն) և բրիտանական հատուկ ծառայության «Հատուկ գործողությունների վարչություն» դիվերսիոն գործողության ժամանակ նրա դեմ մահափորձի հետևանքով։ Մահափորձի անմիջական կատարողներ են դարձել գործակալներ ռոթմիստր (կապիտան) Յոզեֆ Գաբչիկը և սերժանտ Յան Կուբիշը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկություն և պատանեկություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռայնհարդ Հեյդրիխի մայրը՝ Էլիզաբեթը, ի ծնե Կրանց, եղել է հարուստ ընտանիքից, նրա հայրը՝ Օյգեն Կրանցը, ղեկավարել է Դրեզդենի Թագավորական կոնսերվատորիան։ Ռայնհարդի հայրը՝ Բրունո Հեյդրիխը, եղել է օպերային երգիչ և կոմպոզիտոր։ Բրունո Հեյդրիխի օպերաները բեմադրվել են Քյոլնի և Լայպցիգի թատրոններում։ 1899 թվականին Հալլեում հիմնել է երաժշտական դպրոց միջին խավի երեխաների համար, սակայն այդպես էլ չի կարողացել մտնել քաղաքային բարձր հասարակության մեջ։

Բրունո Հեյդրիխը ուսումնասիրել է ռասայական տեսաբան Հյուսթոն Չեմբերլենի աշխատանքները՝ նվիրված «ցեղերի պայքարի» հարցերին և իր որդուն դաստիարակել է ազգայնականության ոգով[11]։ Երբ սկսվել է Առաջին համաշխարհային պատերազմը, Ռայնհարդը եղել է 10 տարեկան։ Պատերազմի ավարտին ականատես է եղել ցույցերի, գործադուլների և փողոցային բախումների Հալլում[12]։

1919 թվականին, որպես դպրոցական, սկսել է զբաղվել քաղաքականությամբ և միացել է «Գեորգ Լյուդվիգ Ռուդոլֆ Մերկեր Ֆրեյկորպսին», որը եղել է կիսառազմական ազգայնական կազմակերպություն։ Սկսել է ակտիվորեն զբաղվել սպորտով։

1918-1919 թվականներին եղել է Հալլեի «Գերմանիայի երիտասարդության ազգային միության»՝ համագերմանական երիտասարդության ազգային ասոցիացիայի անդամ. Այս կազմակերպությունը նրան չափազանց չափավոր է թվացել, և 1920 թվականին միացել է «Պաշտպանության և հարձակման գերմանական ժողովրդական միությանը»[13] (գերմ.՝ Deutschvölkischer Schutz- und Trutzbund): Նույն թվականին, ցանկանալով ավելի ակտիվորեն մասնակցել շուրջը մոլեգնող քաղաքական կյանքին, միացել է «Լյուսիուս» դիվիզիային[14], ինչը Հալլեում կամավորական ջոկատների մաս է կազմել, որտեղ տարվել է երիտասարդական ռազմահայրենասիրական շարժումների գաղափարներով[10]։ 1921 թվականին ստեղծել է նոր կազմակերպություն՝ «Գերմանական ժողովրդական երիտասարդական ջոկատ» անվանումով[10]։

Ծառայություն նավատորմում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տնտեսական ճգնաժամը, որը հարվածել է հետպատերազմյան Գերմանիան, և այդ ժամանակ Հեյդրիխի հոր երաժշտական դպրոցը ցրեէ կործանման եզրին։ Երաժշտի կարիերան այժմ ոչ մի հաջողություն չէր խոստանում, չնայած Ռայնհարդ Հեյդրիխը լավ ջութակ է նվագել։ Քիմիկոսի կարիերան, որի մասին երազել է, նույնպես հեռանկար չէր խոստանում[15]։

1922 թվականի մարտի 30-ին Հեյդրիխն ընդունվել է Քիլի ռազմածովային ուսումնարան[12]։ 1926 թվականին ուսումնարանն ավարտելուց հետո ստացել է ռազմածովային նավատորմի լեյտենանտի կոչում, անցել է հատուկ վերապատրաստում որպես ռադիոկապի օպերատոր և մինչև 1928 թվականը ծառայել է որպես կապի տեխնիկական սպա Շլեզվիգ-Հոլշտեյն ռազմանավում։ 1928 թվականի հուլիսի 1-ին ստացել է ավագ լեյտենանտի կոչում և տեղափոխվել ծովակալություն Քիլի Բալթյան ռազմածովային բազայում[16]։ Նրա առաջխաղացմանը նպաստել է ծովակալ և Աբվերի ղեկավար Վիլհելմ Կանարիսը, որն այդ ժամանակ եղել է «Բեռլին» հածանավի ավագ սպա։ Կանարիսների ընտանիքի հարաբերությունները Հեյդրիխի հետ եղել են շատ մտերիմ[17]։

Հեյդրիխի հարաբերությունները գործընկերների հետ լավ չեն ընթացել։ Նրան, ինչպես իր ժամանակին իր հորը, խանգարել են նրա հրեական արմատների մասին լուրերը։ Նավատորմում ծառայության ընթացքում Հեյդրիխը սկսել է էլ ավելի ակտիվ զբաղվել սպորտով, մասնավորապես՝ հնգամարտով[17]։

1930 թվականի դեկտեմբերին պարահանդեսներից մեկում Հեյդրիխը հանդիպել է իր ապագա կնոջը՝ գյուղի ուսուցչուհի Լինա ֆոն Օստենին, ում հետ ամուսնացել է հաջորդ տարվա դեկտեմբերին։ Ըստ վարկածի՝ ընկերոջ հետ նավակ վարելիս տեսել է, որ մոտակայքում երկու աղջիկների նավակը շրջվել է, նրանք օգնության են հասել և փրկել։ Փրկվածներից մեկը եղել է Լինա ֆոն Օստենը[17]։

Ավելի վաղ Հեյդրիխը սիրավեպ է ունեցել մեկ այլ աղջկա հետ, որի ինքնությունը դեռ չի պարզվել[18]։ Խզել է նրանց մեջ եղավ կապը փոստով հաղորդագրություն ուղարկելով։ Աղջկա հայրը դիմել է ռազմածովային հրամանատարության ղեկավար ծովակալ Էրիխ Ռեդերին՝ խնդրելով ազդել Հեյդրիխի վրա։ Երիտասարդ լեյտենանտի պահվածքը քննվել է Պատվո դատարանում։ Ամուսնության չկատարված խոստումը չի համարվել ծանր հանցագործություն և մնացել է առանց լուրջ պատժի, սակայն 1931 թվականի ապրիլին ծովակալ Ռեդերը նրան պաշտոնանկ է արել «անարժան պահվածքի»համար[17]։

Միացում ՍՍ-ին

[խմբագրել | խմբագրել կոդը]

1931 թվականի հուլիսի 1-ին Հեյդրիխը միացել է Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցությանը՝ ստանալով թիվ 544 916 կուսակցական տոմսը, իսկ հուլիսի 14-ին՝ ՍՍ (տոմս թիվ 10 120)։

Այդ ժամանակ Հենրիխ Հիմլերը սկսել է կանոնակարգել ՍՍ-ի գործունեությունը։ ՍՍ-ի գործողություններն ավելի լավ համակարգելու, ինչպես նաև քաղաքական հակառակորդներին լրտեսելու և ռազմական գործողություններին մասնակցելու համար պահանջվել է պատրաստված հետախուզական ծառայություն։ Իր ընկերոջ՝ Կառլ ֆոն Էբերշտեյնի միջոցով Հեյդրիխը հանդիպել է Հիմլերին և նրան ներկայացրել է իր առաջարկները ՍՍ հետախուզական ծառայություն ստեղծելու վերաբերյալ, Հիմլերին դուր են եկել դրանք և Հեյդրիխին հանձնարարել է զբաղվել անվտանգության ծառայության ստեղծմամբ։ Սկզբում ԱԾ-ի հիմնական խնդիրն եղել է հասարակության մեջ նշանավոր դիրք զբաղեցնող մարդկանց վրա վարկաբեկող նյութեր հավաքելը, ինչպես նաև քաղաքական հակառակորդներին վարկաբեկելու տեղեկատվական արշավների անցկացումը։

Քաղաքական պայքար 1933-1934 թվականներին

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռեյնհարդ Հեյդրիխ, 1934

1933 թվականին Ռայխի կանցլերի պաշտոնում Ադոլֆ Հիտլերի նշանակմամբ ԱԾ-ն և ՍՍ-ը ձեռնամուխ են եղել ընդդիմությանը ճնշելուն։ Վայմարի Հանրապետությունում իրենց պաշտոնները զբաղեցրած շատ պաշտոնյաներ փոխարինվել են նացիոնալ-սոցիալիստներով։

Միևնույն ժամանակ, Էռնստ Ռյոմի գլխավորած գրոհային ջոկատները (ԱԾ) ավելի ու ավելի էին անհանգստացնում Հիտլերին։ ԱԾ-ի սպաներն ու շարքայինները, որոնք հիմնականում ապահովում էին նացիոնալ-սոցիալիստների իշխանության գալը, դժգոհել են, որ ԱԾ-ն, իրենց կարծիքով, բավարար լիազորություններ չի ստացել։ Իրավիճակը սրվել է Ազգային-սոցիալիստական կուսակցության ներսում երկու թևերի առկայությամբ, մի թևի անդամները գնում էին դեպի ազգային քաղաքականություն (Ադոլֆ Հիտլեր), իսկ մյուսները կարծում էին, որ անհրաժեշտ է առաջին հերթին սոցիալիստական ծրագիր իրականացնել (Գրեգոր Շտրասեր)։ Այսպես կոչված «երկար դանակների գիշեր» գործողությունից հետո՝ 1934 թվականի հունիսի 30-ին Հեյդրիխը ստացել է Գրուպենֆյուրերի կոչում[19]։

Երկու ուժային գերատեսչությունների՝ ՍՍ-ի և Վերմախտի միջև ապարատային պայքարի ընթացքում Հեյդրիխի ԱԾ-ն մասնակցել է ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար, գեներալ-գնդապետ Վերներ ֆոն Ֆրիչի և պաշտպանության նախարար Վերներ ֆոն Բլոմբերգի իշխանությունից հեռացնելու գործողություններին։ Ֆոն Բլոմբերգի երիտասարդ կինը նախկինում եղել է մարմնավաճառ, սկսվել է սկանդալ, և Հիտլերը նրան պաշտոնանկ է արել։ Ֆրիչը կեղծ վկայությամբ մեղադրվել է միասեռականության մեջ և նույնպես հեռացվել է իր պաշտոնից։ Միաժամանակ մի շարք բարձրագույն զինվորական կոչումներ ունեցող պաշտոններ կոչումազրկվել են[20]։

Լուրջ հակասություններ են եղել նաև ՍԾ-ի և Աբվեր ռազմական հետախուզական ծառայության միջև, որը ղեկավարել է Հեյդրիխի նախկին հովանավոր Վիլհելմ Կանարիսը։ Հասարակության մեջ երկու ղեկավարներն էլ պահպանել են իրենց ընկերասիրությունը և նույնիսկ հանդիպել են ամեն առավոտ զբոսանքի ժամանակ։ Հեյդրիխի հրամանով գաղտնի խուզարկություններ են իրականացվել Կանարիսի գրասենյակային տարածքներում, և ապացույցներ է փնտրելնրահրեական ծագման վերաբերյալ բայց հրեական ծագման մասին ոչ մի ապացույց չի հայտնաբերվել։

Ներքին անվտանգության մարմինների ղեկավար

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հիմլերի հետ հանդիպմանը (կենտրոն)՝ 1939 թվականի նոյեմբերի 8-ին Հիտլերի դեմ մահափորձի հետաքննության առաջընթացի վերաբերյալ։ Հեյդրիխը նստած է Հիմլերի աջ կողմում

1934 թվականի մարտին ստեղծվել է Ռայխսֆյուրեր ՍՍ (ՍԾ) անվտանգության ծառայությունը[21]։ 1936 թվականին Հիմլերը դարձել է գերմանական ոստիկանության պետ, իսկ Հեյդրիխը նշանակվել է ՍԾ-ի և Գերմանիայի անվտանգության ոստիկանության («զիպո») պետ, որը միավորել է քրեական ոստիկանությունը («կրիպո») և գաղտնի պետական ոստիկանությունը («Գեստապո»)։ Անվտանգության ոստիկանության աշխատակիցները հսկում էին հրեաներին, կոմունիստներին, ազատականներին և կրոնական փոքրամասնություններին։ ՍԾ-ի անձնակազմը ներառել է մոտ 3000 գործակալ[22]։ Անշլյուսից հետո Հեյդրիխը Հիմլերի հետ միասին ահաբեկչություն է կազմակերպել Ավստրիայում ռեժիմի հակառակորդների դեմ, ինչպես նաև ստեղծել է Մաուտհաուզենի համակենտրոնացման ճամբարը Լինցի մոտ[23]։

Հեյդրիխը ակտիվ մասնակցություն է ունեցել Սուդետի շրջանի և Չեխիայի հետ Գերմանիային միանալու նախապատրաստման գործում։ Նույնիսկ այդ տարածքների օկուպացիայից առաջ կազմվել է ձերբակալման ենթակա անձանց ցուցակը, այդ թվում՝ գերմանացի ներգաղթյալների, չեխ կոմունիստների և սոցիալ-դեմոկրատների, հրեաների, քահանաների և «սև ճակատի» անդամների։ Ձերբակալություններ իրականացնելու համար Հեյդրիխը ստեղծեց երկու ainsatzgroup: 1938 թվականի ամռան վերջին երկու երկրներն էլ հայտարարեցին համընդհանուր մոբիլիզացիայի մասին[24]։ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Իտալիան 1938 թվականի Մյունխենի կոնֆերանսի ժամանակ համաձայնվել են Սուդետի բռնակցմանը՝ Հիտլերի զավթողամոլ քաղաքականության ավարտի երաշխիքների դիմաց։ Ձերբակալվել են ավելի քան 10,000 չեխեր և գերմանացիներ, որոնք ճանաչված էին որպես «ռայխի թշնամիներ», որոնցից մոտ 7000-ը ուղարկվել են ճամբարներ[25]։ 1939 թվականի մարտին Հեյդրիխը ուղեկցել է Հիտլերին, երբ Պրահայի ամրոցում ծածանվել է սվաստիկայի դրոշը։

1939 թվականին ԱԾ-ն և զիպոն-ն տեղափոխվել են նորաստեղծ գերատեսչության ենթակայության տակ՝ կայսերական անվտանգության գլխավոր վարչություն (ԿԱԳՎ)։ Հեյդրիխի գլխավորությամբ ԿԱԳՎ-ն դարձել է տեղեկատվության հավաքման և վերլուծության, ինչպես նաև ընդդիմության ճնշման հզոր կազմակերպություն։

Երկրորդ համաշխարհային պատերազմի սկիզբ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեյդրիխը մշակել է սահմանային միջադեպ բեմադրելու ծրագիր, որը ստացել է Գլայվիցի պատահար անվանումը[26]։ Սադրանքի նպատակն եղել ցույց տալ, որ Գերմանիայի հարձակումը Լեհաստանի վրա պատասխան էր գերմանացի բնակիչների նկատմամբ Լեհական ագրեսիայի գործողություններին։ 1939 թվականի օգոստոսի 31-ի գիշերը, գերմանացի հետախույզների փոքր խումբ, լեհերի հագուստ հագած Նաույոքսի գլխավորությամբ մտել են Գլայվից կայարան և հեռարձակել կարճ հակագերմանական հաղորդագրություն լեհերենով։ 1939 թվականի սեպտեմբերի 1-ին գերմանական զորքերը հարձակվել են Լեհաստանի վրա, և սկսվել է Երկրորդ համաշխարհային պատերազմը։ Լեհաստանի օկուպացիայի ընթացքում Հեյդրիխի ենթակայության տակ գտնվող ՍՍ խմբերը ոչնչացրեցին լեհ մտավորականներին, կոմունիստներին և հրեաներին[26][27]։

Երկրորդ համաշխարհային պատերազմի առաջին տարիներին Հեյդրիխը զբաղվել է ոչ միայն կազմակերպչական աշխատանքով այլ նաև որպես ռազմաօդային ուժերի պահեստային սպա՝ մասնակցել է գերմանական ավիացիայի մարտական առաքելություններին (սկզբում որպես ռմբակոծիչի վրա հրացանակիր-ռադիոօպերատոր, այնուհետև՝ գրոհային ինքնաթիռի օդաչու) Լեհաստանի, Նորվեգիայի, Նիդեռլանդների և ԽՍՀՄ-ի դեմ արշավների ժամանակ[28]։ Սա համապատասխանում էր Հեյդրիխի պատկերացումներին ՍՍ-ի իդեալական սպայի մասին, որը ոչ միայն նստում է իր գրասեղանի մոտ, այլև մասնակցում է ռազմական գործողություններին։ 1941 թվականի ամռանը խախտել է Հիմլերի հրամանը, որն արգելում էր նրան մարտական թռիչքներ կատարելև հուլիսի 22-ին նրա ինքնաթիռը խոցվել է Բերեզինա գետից արևելք, և ինքն էլ փրկվել է ժամանակին ժամանած գերմանական պարեկի կողմից[28]։

Մասնակցություն «հրեական հարցի վերջնական լուծմանը»

[խմբագրել | խմբագրել կոդը]
Երեխաներ, որոնք ուղղվում են գետտո դեպի Լեհաստանի տարածք

Հեյդրիխը եղել է Հոլոքոստի գլխավոր ճարտարապետներից մեկը ինչպես Գերմանիայում այնպես էլ օկուպացված երկրներում[29]։

Նացիստների գաղափարախոսության համաձայն՝ հրեաները ներկայացնում էին համաշխարհային կոմունիստական շարժման առաջատար ուժը և ծառայում էին որպես ռեյխի թշնամու կերպարի մարմնացում։ Սևամորթների, գնչուների, Արևելյան սլավոնների և այլ ոչ արիական ժողովուրդների հետ միասին նրանք հայտարարվել են որպես «կիսամարդիկ» (գերմ.՝ Untermenschen):

Հեյդրիխի ստորագրած հեռագրի առաջին էջը՝ «Kristallnacht»-ի անցկացման հրահանգով.

Նույնիսկ պատերազմից առաջ Հեյդրիխը տեղեկություններ է հավաքել հրեական կազմակերպությունների մասին, և ՍԾ-ն նրանց ուշադիր հետևել է։ 1938 թվականի նոյեմբերի 7-ին Փարիզում Հերշել Գրինշպանը մահափորձ է կատարել գերմանացի դիվանագետ Էռնստ ֆոն Ռատի դեմ, որը մահացել է նոյեմբերի 9-ին։ Ի պատասխան Էռնեստ ֆոն Ռատի մահվան, նույն գիշերը Գերմանիայի տարբեր քաղաքներում տեղի են ունեցել զանգվածային ջարդեր, որոնք հայտնի են դարձել «Բյուրեղապակյա գիշեր» անունով։ Հեյդրիխը եղել է այդ գործողությունների հիմնական համակարգողը և անձամբ հեռատիպով հրամաններ է տվել շրջանային ոստիկանությանը և ՍՍ ստորաբաժանումներին[30]։ «Բյուրեղապակյա գիշեր»ից անմիջապես հետո Գյորինգի մոտ կայացած հանդիպման ժամանակ Հեյդրիխը ներկայացրել է առաջարկներ, որոնց հիմնական դրդապատճառը հրեաների նկատմամբ խտրական միջոցների ուժեղացումն էր, որոնք նրանց ստիպում էին արտագաղթել։ Հեյդրիխը նաև առաջարկել է Վիեննայի «Հրեական արտագաղթի կենտրոնական բյուրոյին» (գերմ.՝ Zentralstelle für jüdische Auswanderung), որը ղեկավարել է նրա ենթակա Ադոլֆ Էյխմանը, Բեռլինում ստեղծել «Հրեական արտագաղթի կայսերական կենտրոնական բյուրոն» (Reichszentrale für jüdische Auswanderung)[31]: Այս բոլոր միջոցառումներն իրականացվել են մի քանի ամսվա ընթացքում։

Հեյդրիխին հաջողվել է հրեաներին ստիպել մասնակցել սեփական ոչնչացման քաղաքականությանը։ 1939 թվականի դեկտեմբերին Հեյդրիխը էյխմանին նշանակել է ԿԱԳՎ-ի հրեաների հատուկ ստորաբաժանման պետ, այնուհետև նրա օգնությամբ իրականացրել է հրեաների զանգվածային արտաքսումներ Գերմանիայից և Ավստրիայից դեպի Լեհական գետտոներ[32]։

Արևելյան Եվրոպայի երկրների և Խորհրդային Միության զգալի տարածքի օկուպացիայի ընթացքում գերմանական վարչակազմի ձեռքում հսկայական թվով հրեաներ կային, որոնք նացիստների տեսանկյունից ռասսայական թերարժեք ժողովուրդ էին, որոնք ենթակա էին ոչնչացման։ Միևնույն ժամանակ, ահաբեկչության և ազգային բնաջնջման քաղաքականություն իրականացնելու համար ստեղծված հատուկ գնդակահարող թիմերն այլևս չէին կարողանում հաղթահարել այդպիսի հսկայական թվով մարդկանց ոչնչացման խնդիրները։ Դեռևս 1940 թվականի դեկտեմբերին Հիտլերը Հիմլերի և Գերինգի միջոցով Հեյդրիխին հանձնարարել է մշակել հրեական հարցի «վերջնական լուծման» ծրագիր։ Հեյդրիխի կազմած պլանը չի պահպանվել, սակայն պահպանված փաստաթղթերից հայտնի է, որ այն ուղարկվել է Հիտլերին 1941 թվականի հունվարի վերջին[33]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 verschiedene Autoren Biographisches Lexikon zur Geschichte der böhmischen Länder (գերմ.)R. Oldenbourg Verlag, Collegium Carolinum, 2000.
  6. 6,0 6,1 6,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
  7. 7,0 7,1 TracesOfWar
  8. «Гейдрих, Рейнхард». Энциклопедия катастрофы (ռուսերեն). «Яд-Вашем». Международная школа преподавания и изучения катастрофы. 2000. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 6-ին.
  9. ««Окончательное решение еврейского вопроса». Обзор» (ռուսերեն). United States Holocaust Memorial Museum. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 6-ին.
  10. 10,0 10,1 10,2 «Рейнгард Гейдрих» (ռուսերեն). hrono.ru. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 6-ին.
  11. John S. Craig Peculiar liaisons: in war, espionage, and terrorism in the twentieth century. — Algora Publishing, 2005. — С. 149. — 250 с. — ISBN 9780875863313
  12. 12,0 12,1 «Reinhard Heydrich» (անգլերեն). Հոլոքոստի թանգարան (ԱՄՆ). Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 24-ին.
  13. ««Октябрь» — 1950. — № 4. — С. 120» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 20-ին.
  14. Э. Бояджи История шпионажа. В 2-я томах. — Москва: Олма-пресс, 2003. — Т. 1. — С. 412. — 640 с. — ISBN 5-224-02646-6, 5-224-03595-3
  15. «В практически обанкротившейся консерватории его не ждало никакого будущего, а занятия химией, которые он также рассматривал как возможную карьеру, требовали университетского образования, но его родители больше не могли позволить себе этого» (А. Подъяпольский, Н. Непомнящий. «Несостоявшиеся фюреры. Гесс и Гейдрих». М.: «Вече», 2004. С. 197).
  16. Robert Gerwarth: Reinhard Heydrich. Biographie. Siedler, München 2011, S. 52-59.
  17. 17,0 17,1 17,2 17,3 Хёне, Хайнц Глава 7. Гейдрих и гестапо // Черный орден СС. История охранных отрядов = The Order Of The Death's Head: The Story Of Hitler's SS. — М.: Олма-Пресс, 2003. — 542 с. — ISBN 5-224-03843-X
  18. Robert Gerwarth: Reinhard Heydrich. Biographie. Siedler, München 2011, S. 64.
  19. Хёне, Хайнц Глава 5. Ночь длинных ножей // Черный орден СС. История охранных отрядов = The Order Of The Death's Head: The Story Of Hitler's SS. — М.: Олма-Пресс, 2003. — 542 с. — ISBN 5-224-03843-X
  20. Ширер, У. Падение Бломберга, Фрича, Нейрата и Шахта // Взлёт и падение Третьего рейха = The Rise and Fall of the Third Reich. — М.: Захаров, 2009. — Т. 1. — С. 449—452. — 704 с. — ISBN 978-5-8159-0920-5
  21. Ширер, У. Правосудие в Третьем рейхе // Взлёт и падение Третьего рейха = The Rise and Fall of the Third Reich. — М.: Захаров, 2009. — Т. 1. — С. 398. — 704 с. — ISBN 978-5-8159-0920-5
  22. Ширер, У. Правосудие в Третьем рейхе // Взлёт и падение Третьего рейха = The Rise and Fall of the Third Reich. — М.: Захаров, 2009. — Т. 1. — С. 398—399. — 704 с. — ISBN 978-5-8159-0920-5
  23. Ширер, У. Падение Шушнига // Взлёт и падение Третьего рейха = The Rise and Fall of the Third Reich. — М.: Захаров, 2009. — Т. 1. — С. 490. — 704 с. — ISBN 978-5-8159-0920-5
  24. Gerwarth, 2013, s. 214
  25. Gerwarth, 2013, s. 214—215
  26. 26,0 26,1 Хёне, Хайнц Глава 10. СС и внешняя политика // Черный орден СС. История охранных отрядов = The Order Of The Death's Head: The Story Of Hitler's SS. — М.: Олма-Пресс, 2003. — 542 с. — ISBN 5-224-03843-X
  27. Хёне, Хайнц Глава 11. Политика укрепления «немецкого духа» на Востоке // Чёрный орден СС. История охранных отрядов = The Order Of The Death's Head: The Story Of Hitler's SS. — М.: Олма-Пресс, 2003. — 542 с. — ISBN 5-224-03843-X
  28. 28,0 28,1 Robert Gerwarth: Reinhard Heydrich. Biographie. Siedler, München 2011, S. 243.
  29. Хёне, Хайнц Глава 12. Окончательное решение еврейского вопроса // Черный орден СС. История охранных отрядов = The Order Of The Death's Head: The Story Of Hitler's SS. — М.: Олма-Пресс, 2003. — 542 с. — ISBN 5-224-03843-X
  30. «Неделя битых стекол» // Взлёт и падение Третьего рейха = The Rise and Fall of the Third Reich. — М.: Захаров, 2009. — Т. 1. — С. 585. — 704 с. — ISBN 978-5-8159-0920-5
  31. Charles W. Sydnor Reinhard Heydrich and the Planning of the Final Solution // The Holocaust and history: the known, the unknown, the disputed and the re-examined. — Indiana University Press, 2002. — С. 162. — 836 с. — ISBN 9780253215291
  32. Charles W. Sydnor Reinhard Heydrich and the Planning of the Final Solution // The Holocaust and history: the known, the unknown, the disputed and the re-examined. — Indiana University Press, 2002. — С. 166. — 836 с. — ISBN 9780253215291
  33. Charles W. Sydnor Reinhard Heydrich and the Planning of the Final Solution // The Holocaust and history: the known, the unknown, the disputed and the re-examined. — Indiana University Press, 2002. — С. 173—175. — 836 с. — ISBN 9780253215291

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսերեն լեզվով

  • Буренин С. В., Семергин-Каховский О. И. Бумеранг Гейдриха. СПб.: Северо-Запад; Феникс, 2005. ISBN 5-222-05847-6 (хроника операций SD при Гейдрихе, история покушения на него)
  • Гейдрих, Рейнхард / Вишлёв О. В. // Восьмеричный путь — Германцы. — М. : Большая российская энциклопедия, 2006. — С. 491. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 6). — ISBN 5-85270-335-4.
  • Подъяпольский А., Непомнящий Н. Несостоявшиеся фюреры. Гесс и Гейдрих. М.: Вече, 2004. ISBN 5-9533-0427-7. (анализ политической карьеры Гейдриха)
  • Райнхард Гейдрих — паладин Гитлера / Ю. Чупров. Райнхард Гейдрих. Путь к власти. Д. Гамшик, И. Пражак. Бомба для Гейдриха. — М.: Изд-во Яуза, Изд-во Эксмо, 2004. — 384 с., илл.
  • Կաղապար:Книга:Хёне Х.:Чёрный орден СС

Այլ լեզուներով

  • Assassination: Operation Anthropoid 1941—1942, by Michael Burian. Prague: Avis, 2002.
  • Christian Graf von Krockow: Porträts berühmter deutscher Männer — Von Martin Luther bis zur Gegenwart, München 2001 (List-Verlag), S. 379—426 (ISBN 3-548-60447-1)
  • Fred Ramen Reinhard Heydrich: Hangman of the 3rd Reich. — The Rosen Publishing Group, 2001. — 109 с. — (Holocaust Biographies). — ISBN 9780823933792
  • Gerwarth, R. Kat Hitlera: biografia Reinharda Heydricha :

[польск.]. — Kraków : Wydawnictwo Epika, 2013. — 661 с. — ISBN 9788363621094.

  • Gerwarth Robert. Hitler’s Hangman: The Life of Heydrich. New Haven, CT: Yale University Press. ISBN 978-0-300-11575-8.
  • Günther Deschner: Reinhard Heydrich. Statthalter der totalen Macht. Verlag Ullstein, Frankfurt/M-Berlin 1987, ISBN 3-548-27559-1.
  • Hellmut G. Haasis: Tod in Prag. Das Attentat auf Reinhard Heydrich. Reinbek bei Hamburg. Rowohlt 2002, ISBN 3-498-02965-7.
  • Lina Heydrich: Leben mit einem Kriegsverbrecher. Mit Kommentaren von Werner Maser, Verlag W. Ludwig, Pfaffenhofen 1976, ISBN 3-7787-1025-7.
  • Mario R. Dederichs: Heydrich. Das Gesicht des Bösen. Piper 2005, ISBN 3-492-04543-X, Rezension Արխիվացված 2021-03-01 Wayback Machine von Dr. Michael Drewniok
  • Max Williams: Reinhard Heydrich — Fotobiographie in zwei Bänden, ULRIC of ENGLAND, London, 2002.
  • Miroslav Kárný/Jaroslava Milotová/Margita Karná (Hrsg.): Deutsche Politik im «Protektorat Böhmen und Mähren» unter Reinhard Heydrich 1941—1942. Eine Dokumentation. Metropol Verlag 1997, ISBN 3-926893-44-3.
  • Pfitzner J., Kliment J. Die Hauptstadt Prag ehrt das Andenken Reinhardt Heydrichs. Prag, 1944 (одно из официальных изданий, посвящённых памяти Гейдриха).
  • Shlomo Aronson: Reinhard Heydrich und die Frühgeschichte von Gestapo und SD. Deutsche Verlags-Anstalt, Stuttgart 1971.
  • The Killing of Reinhard Heydrich: The SS «Butcher of Prague», by Callum McDonald. ISBN 0-306-80860-9
  • The Face of the Third Reich: Portraits of the Nazi Leadership, by Joachim Fest, Da Capo Press
  • Walter Schellenberg: Walter Schellenberg. Hitlers letzter Geheimdienst-Chef, Copyright 1956 by André Deutsch Ltd., London, für die deutsche Ausgabe: Copyright © by Limes Verlag. Taschenbuchausgabe: Verlag Arthur Moewig GmbH, Rastatt, ISBN 3-8118-4363-X, Kommentiert von Gerarld Felming, herausgegeben von Gita Petersen, Einleitung von Gita Petersen, Vorwort von Klaus Harpprecht.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռայնհարդ Հայդրիխ» հոդվածին։