Հոլոքոստի թանգարան (ԱՄՆ)
Հոլոքոստի թանգարան | |
---|---|
![]() | |
Տեսակ | հուշահամալիր և թանգարան |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան[1] |
Հասցե | 100 Raoul Wallenberg Place, SW, Washington, DC 20024-2126[2] |
Հիմնադրված է | ապրիլի 22, 1993 |
Հիմնադիր | Ջեք Թրեմիել |
Այցելուներ | 1 626 674 մարդ[3] |
Տնօրեն | Sara J. Bloomfield? |
Կայք | ushmm.org(անգլ.) |
![]() | |
![]() |
Միացյալ Նահանգների Հոլոքոստի հիշատակի թանգարան (անգլ.՝ United States Holocaust Memorial Museum), ամերիկյան ազգային կազմակերպություն, որ զբաղվում է Հոլոքոստի փաստագրմամբ, ուսումնասիրությամբ ու մեկնաբանմամբ և ծառայում է որպես հուշարձան Հոլոքոստի ժամանակ զոհված միլիոնավոր մարդկանց համար; Գտնվում է ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում (գրասենյակներ ունի Նյու Յորքում, Բոստոնում, Բոկա Ռատոնում, Չիկագոյում, Լոս Անջելեսում և Դալլասում)։
Թանգարանը բացվել է 1993 թվականի ապրիլի վերջին և մինչև 2018 թվականի հունվար ընդունել է 43 մլն այցելու[4]։
«Թանգարանի հիմնական խնդիրն այն է, որ հավաքի ու տարածի գիտելիքներ այդ աննախադեպ ողբերգության մասին, պահպանի նրանց հիշատակը, որոնք տառապել են, և խրախուսի այցելուներին մտորել այն բարոյական հարցերի մասին, որոնք տալիս են Հոլոքոստի դեպքերը, ինչպես նաև իրենց քաղաքացիական պարտականությունների մասին»։
Հոլոքոստի թանգարանն ամենաշատ այցելուներն ունեցող պատմական թանգարանն է աշխարհում[5]։
Թանգարանի ցուցասրահի գրանիտե պատին խոշոր տառերով փորագրված է Հիտլերի արտահայտությունը. «Ո՞վ է, ի վերջո, այսօր խոսում հայերի ոչնչացման մասին»։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1979 թվականի սեպտեմբերի 27-ին Հոլոքոստի հարցերով նախագահական հանձնաժողովն Էլի Վիզելի գլխավորությամբ ԱՄՆ նախագահ Ջիմի Քարթերին է ներկայացրել հաշվետվություն, որում ներառվել է երաշխավորություն ԱՄՆ-ում Հոլոքոստի հիշատակի պահպանման համար։ 1988 թվականի հոկտեմբերի 5-ին տեղի է ունեցել թանգարանի հիմքը գցելու հանդիսավոր արարողությունն ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանի մասնակցությամբ։ Թանգարանը բացվել է 1993 թվականի ապրիլի 22-ին նախագահ Բիլ Քլինթոնի կողմից[6]։ Թանգարանի առաջին այցելուն եղել է 1989 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր, Տիբեթի XIV Դալայ լամա Նգագվանգ Լովզանգ Տենցզին Գյամցխոն[7]։
Ցուցադրություններ և ուսումնասիրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Թանգարանի հավաքածուն ընդգրկում է 18 964 ցուցանմուշ[7]։ Ամեն շաբաթ հավաքածուն համալրվում է մոտավորապես 26 նոր նմուշներով[7]։ Վավերագրական արխիվում կա ավելի քան 95,5 մլն էջ[7]։ Լուսանկարների հավաքածուն ներառում է 86 000 լուսանկարներ այն բոլոր երկրներից, որոնց վերաբերել է Հոլոքոստը[5]։ Թանգարանում ուսումնասիրողները կազմել են 42 500 գետտոների ու համակենտրոնացման ճամբարների ցանկ, որ ստեղծվել են նացիստների կողմից Գերմանիայի վերահսկողության տակ գտնվող տարածքներում 1933-1945 թվականներին[8]։ Ուսումնասիրողների թվում են Ջարեդ Մաքբրայդն ու այլք։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 archINFORM — 1994.
- ↑ https://www.ushmm.org
- ↑ Performance and Accountability Report Fiscal Year 2015 — United States Holocaust Memorial Museum, 2015. — P. 14.
- ↑ Հոլոքոստի թանգարանի պաշտոնական կայքի «Թանգարանի մասին» բաժինը
- ↑ 5,0 5,1 Российские педагоги в США
- ↑ «Museum History»։ Արխիվացված է օրիգինալից 2015-08-03-ին։ Վերցված է 2015-07-26
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 Музеи Памяти: Мемориальный музей памяти жертв Холокоста, Вашингтон, США
- ↑ Lichtblau, Eric. «The Holocaust Just Got More Shocking.» The New York Times. March 3, 2013.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Ամերիկայի Հոլոքոստի թանգարանի» պաշտոնական կայքը
- Марголис, Екатерина. Ибо исчезли, как дым, дни мои, и кости мои обожжены, как головня // Русский журнал. — 8 мая 2001.
|