Ռայմոնդ Դունկան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռայմոնդ Դունկան
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 1, 1874(1874-11-01)[1][2]
ԾննդավայրՍան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Մահացել էօգոստոսի 14, 1966(1966-08-14)[1][2] (91 տարեկան)
Մահվան վայրԿավալեր-սյուր-Մեր
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մայրենի լեզուֆրանսերեն
Մասնագիտությունբանաստեղծ և փիլիսոփա
 Raymond Duncan Վիքիպահեստում

Ռայմոնդ Դունկան (անգլ.՝ Raymond Duncan,նոյեմբերի 1, 1874(1874-11-01)[1][2], Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ - օգոստոսի 14, 1966(1966-08-14)[1][2], Կավալեր-սյուր-Մեր), ամերիկացի պարող, նկարիչ, պոետ և փիլիսոփա։

Պարուհի Այսեդորա Դունկանի և դերասան Օգուստեն Դունկանի եղբայրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1874 թվականին Սան Ֆրանցիսկոյում։ Բանկիր՝ Ջոզեֆ Չարլզ Դունկանի և Կալիֆորնիայի սենատոր Թոմաս Գրեյի կրտսեր դստեր`Մերի Դորա Գրեյի չորս երեխաներից երրորդը (մյուս երեխաներն էին` Էլիզաբեթը, Օգյուստենը և Այսեդորան)։ Ռայմոնդը իր հետաքրքրությունը արվեստի հանդեպ ցույց է տվել, դեռ վաղ տարիքում։ 1891 թվականին՝ 17 տարեկանում, նա զարգացրել է շարժման տեսությունը, որը կոչել է «կինեմատիկա»՝ «աշխատանքի շարժումների և առօրյա կյանքի հրաշալի սինթեզ»[3]։ Նա կարծում էր, որ աշխատանքի իմաստը աշխատողի զարգացումն էր, այլ ոչ թե արտադրությունը կամ եկամուտը։

1898 թվականին նա, նրա մայրը և եղբայրները լքել են Ամերիկան և որոշ ժամանակ աշխատել Լոնդոնում, Բեռլինում, Աթենքում և Փարիզում։ 1900 թվականին նա Փարիզում հանդիպել է գերմանացի բանաստեղծ Գուստավ Գրեզերին և խորապես տպավորվել է բնական և պարզ կյանքի մասին նրա գաղափարներով։ Դունկանի շարժման տեսությունը հանգեցրել է քրոջ` հայտնի պարուհի Այսեդորայի հետ սերտ համագործակցության։ Ինչպես քույրը, այնպես էլ Դունկանը սիրում էր Հունաստանը։

1903 թվականին Ռայմոնդը և Այսեդորան Աթենքի Կոպանոս բլրի վրա տուն են կառուցել, որտեղ էլ բնակվել և աշխատել են[4]։ Ռայմոնդը տունը նախագծել է Միկեններում գտնվող «Ագամեմնոնի պալատի» օրինակով[5]։ Ներկայումս այդտեղ է գտնվում Այսեդորայի և Ռայմոնդ Դունկանի Պարի ուսուցման կենտրոնը (Հուն. Κέντρο Μελέτης Χορού Ισιδώρας και Ραϋμόνδου Ντάνκαν)։

Ռայմոնդն ամուսնացել է հույն բանաստեղծ Անգելոս Սիկելիանոսի քրոջ` Պենելոպե Սիկելիանոսի հետ[6]։ Բնակվելով վիլլայում, որտեղ ամբողջ կահույքն ու կերամիկան պատրաստվել են Ռայմոնդի ձեռքերով, զույգը թույլ չի տվել որևէ մեկին վիլլա մտնել ժամանակակից հագուստով, նրանք նույնպես կրել են անտիկ հունական հագուստ, ինչպես տանը, այնպես էլ արտասահմանում (ինչը որոշակի շփոթություն է առաջացրել Բեռլինում 1907 թվականին)[7]։

1909 թվականին Ռայմոնդը և Պենելոպան վերադարձել են ԱՄՆ, հունական դասական պիեսների շարքը ներայացնելու համար (Ֆիլադելֆիա, Չիկագո, Կանզաս Սիթի, Սան Ֆրանցիսկո, Պորտլենդ և այլ քաղաքներ)։ Զույգը դասախոսություններ է կարդացել և դասեր է տվել հունական ժողովրդական երաժշտության, պարի և մանածագործության վերաբերյալ։ Նրանք մի քանի ամիս հնդկացիների հետ միասին անցկացրել են Խաղաղ օվկիանոսի հյուսիս-արևմուտքում։ 1910 թվականի սկզբին նրանց որդուն` Մենալկաս Դունկանին, երբ քաղաքի փողոցներ էր դուրս եկել անսովոր (դասական) հագուստով, տեղափոխել են Նյու Յորքի մանկական միություն[8]։

1911 թվականին Դունկանը և Պենելոպան վերադարձել են Փարիզ և հիմնադրել դպրոց, ակադեմիա, որը առաջարկում էր անվճար պարի, արվեստի և արհեստների դասընթացներ, ավելի ուշ նրանք նման դպրոց բացել են նաև Լոնդոնում։ Երկու դպրոցները հիմնվել են պլատոնական ակադեմիայի գաղափարներով և երկուսն էլ «բաց տուն էին թատրոնում, գրականության, երաժշտության և արվեստի ցանկացած նոր որոնման համար»[3]։ Դունկանի վերջնական նպատակն էր «կյանքի լիարժեք տեխնիկան», որը աշխատանքի, արվեստի և ֆիզիկական շարժման սինթեզի միջոցով, կհանգեցնի մարդու հետագա զարգացմանը։

Ի լրումն իր գեղարվեստական և ստեղծագործական գործունեության՝ Դունկանը ժամանակ է գտել գրելու բանաստեղծություններ և պիեսներ, գրել թերթերում, որտեղ խմբագրական հոդվածներում շարադրել է «բաժնետիրական» իր փիլիսոփայությունը։ Նրա գրքերը, որոնք նա տպագրել է իր սեփական տպագրական մեքենայի միջոցով՝ օգտագործելով իր կողմից մշակված տառատեսակը, ներառել է «Բառը անապատում» (La Parole est dans le désert (1920)), «Բանաստեղծությունները որպես հորդառատ խոսք» (Poemes de parole torrentielle (1927)), «Սերը Փարիզում» (l 'amour à Paris (1932))։ Դունկանի աշխատանքը իր տպագրական մեքենայի վրա ցուցադրվել է Օրսոն Ուելսի «Աշխարհի շուրջ» վավերագրական ծրագրում (Around the World with Orson Welles: St.-Germain-des-Prés)։

73 տարեկան հասակում Դունկանն առաջարկել է «Նոր Փարիզ Յորք» («New Paris York») քաղաքի ստեղծումը, 45N լայնության վրա, 36W երկարության վրա (Ատլանտյան օվկիանոսի մեջտեղում), որպես համագործակցության և միջմշակութային հաղորդակցության խորհրդանիշ[9]։ 1955 թվականին Օրսոն Ուելսը հարցազրույց է անցկացրել Ռայմոնդ Դունկանի հետ իր ակադեմիայում՝ հեռուստատեսային վավերագրական ֆիլմում «St Germain des Pres»։ Այս վավերագրական ֆիլմը բրիտանական հեռուստատեսության «Աշխարհի շուրջը Օրսոն Ուելսի հետ» շարքի մասն է եղել[10]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Կերպարվեստի արխիվ — 2003.
  3. 3,0 3,1 Raymond Duncan Biographical Notes, ca. 1948. In the Raymond Duncan Collection, Syracuse University Special Collections Research Center
  4. «Αφιέρωμα: Ισιδώρα Ντάνκαν (Isadora Duncan)» (Ελληνικά). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 8-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. «Κέντρο Μελέτης Χορού Ισιδώρας & Ραϋμόνδου Ντάνκαν» (Ελληνικά). Վերցված է 2012 թ․ հունիսի 8-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. Στο αρχαίο θέατρο έπαθε καρδιακή προσβολή
  7. «WOULD LIVE LIKE ANCIENT GREEKS; Raymond Duncan and His Hellenic Wife Create a Sensation in Berlin» New York Times, July 14, 1907, page C1.
  8. «BARE LEGGED BOY SHOCKS A POLICEMAN.» «New York Times», January 9, 1910, page 3.
  9. «Duncan’s Utopian City Only a Drop in Ocean.» Washington Times-Herald, 14 Feb 1948
  10. Around the World With Orson Welles on IMDB
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռայմոնդ Դունկան» հոդվածին։